ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   14:12 • 27.04.24 Կիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:
-
Իրադարձային   13:33 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը․ Փաշինյան Հայրենիքի ու պետության հարաբերությունները շատ կարևոր է արձանագրել հենց Քաղաքացու օրը, որովհետև ասելով, թե հայրենիքը պետություն է, մենք նաև պետք է հասկանանք, թե ի վերջո ի՞նչ է և ինչի համար է պետությունը։
-
Իրավունք   12:59 • 27.04.24 Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ Նշված դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Իրադարձային   12:01 • 27.04.24 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում քաղաքացու հետ զրույցի են բռնվել ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվել է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
-
Մամուլի տեսություն   11:18 • 27.04.24 Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը․ «Փաստ» Ըստ պարզաբանման, ներկայում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն կառավարության ընդունած համապատասխան իրավական ակտերի։
-
Մամուլի տեսություն   11:03 • 27.04.24 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է «լվանալ» գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։
-
Մամուլի տեսություն   10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ» Նախնական դատական նիստն ապրիլի 30-ին է լինելու` վարչական դատարանում։ Վարչության պետի պարտականությունները նրա ազատվելուց հետո դրվել են տեղակալի վրա, ով, սակայն, չի ցանկացել աշխատել եւ ազատման դիմում է գրել։
-
Քաղաքականություն   10:50 • 27.04.24 Մի իշխանություն, որը 2018-ին խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին․ Տիգրան Աբրահամյան Ու սա այն դեպքում, որ եթե 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանության դիրքերում են:
-
Իրադարձային   10:38 • 27.04.24 ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:
-
Իրավունք   10:27 • 27.04.24 Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:
-
Իրադարձային   10:15 • 27.04.24 Աա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է․ Արման Թաթոյան Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրեու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած:
-
Մամուլի տեսություն   10:06 • 27.04.24 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության եւ արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։
-
Մամուլի տեսություն   09:50 • 27.04.24 1,080 ռեեստր՝ 3,270 հայտարարատու անձի պաշտոնների 5,009 փոփոխության վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» Թվերի տարբերությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ պաշտոնի ստանձնման հիմքում, ըստ մեր հարյուրավոր հրապարակումների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել։
-
Իրադարձային   09:28 • 27.04.24 Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով ու բարեհաջող կանցնենք այն, որովհետև անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ․ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին:
-
Իրադարձային   01:20 • 27.04.24 Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
-
Իրադարձային   23:53 • 26.04.24 Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։