Հայկական մամուլի տեսություն 28.10.08
Ներկայացնում ենք այսօր լույս տեսած օրաթերթերի, պարբերականների առավել ուշագրավ ու հետաքրքիր հրապարակումները: Միանգամից նշենք, որ այսօր լույս տեսած թերթերի հրապարակումների գերակշիռ մասը կազմում են Հայաստանում վերջին օրերին ահագնացած սպանություններին, հանցագործություններին, իհարկե, նաև «հոկտեմբերի 27»-ին վերաբերող նյութերը:
«168 ժամ»
Սկսենք «ամենաթարմ» դեպքից, որին արձագանքել է «168 ժամը»:
«Ռազբոյ» Ավետիսյանի տանը
«Հոկտեմբերի 26-ին, ժամը 01։25-ին թալանել են ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ Երևանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ հասցեում գտնվող առանձնատունը։ Տան հսկիչ Նորիկ Մ.-ն Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ասել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին 5 անհայտ անձինք, որոնցից 4-ը՝ դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն և տան 3 անդամներին կապելով կպչուն ժապավենով՝ հափշտակել են ոսկյա և ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաև՝ տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով և ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի։ Ուշագրավ է, սակայն այն, որ Ա. Ավետիսյանի տունը շուրջօրյա հսկվում է Պահակային ծառայության կողմից, բացի այդ՝ ամբողջ տարածքում տեղադրված են տեսագրող սարքեր։ Թե ինչպե՞ս են գողերը շրջանցել պահակներին ու մտել տուն՝ դեռևս հայտնի չէ»։
«Ազգ»
Հետաձգվել է Հայաստանի վարչապետի այցը Վրաստան. «Ազգի» անդրադարձն այս թեմային։
Հետաձգված էր Հայաստանի նախագահի այցը Վրաստան, հետաձգվեց նաև վարչապետինը
«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պետք է կառավարության տնտեսական բլոկի նախարարների հետ իր պաշտոնական երկօրյա այցը սկսեր Վրաստան` քննարկելու և ստորագրելու նոր մաքսային, տրասնպորտային և այլ հարցերի առնչվող պայմանագրեր։ Չիրականացված մնաց այցը, հայկական կողմի ներկայացմամբ՝ Վրաստանում անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ չնախապատրաստելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունն էլ Վրաստան նախապես հետաձգվեց անհասկանալի պատճառներով, հետո, սակայն, որոշ ուշացումով, տեղի ունեցավ։ Այն ժամանակ խելամիտ բացատրության հիմնական վարկածն այն էր, որ շտապ Վաշինգտոն էր կանչվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ամենայն հավանականությամբ հարևան երկրում իրավիճակը բավականին խառն է, այնքան, որ պաշտոնական այցելությունների ամսաթվերն ամենայն հեշտությամբ ու վերջին վայրկյաններին հնարավոր են համարում հետաձգել, ընդ որում` անորոշ ժամկետներով, որ այդ պահի դրությամբ ավելի շուտ նման է այցը չեղյալ հայտարարելուն»։
«Առավոտ»
Երկու մեջբերում այս օրաթերթից ու ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:
Բարի կամք կցուցաբերվի՞ «27»-ի գործով
«1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրմին էր երեկ այցելել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Նա «Առավոտի» հարցին, թե համարո՞ւմ է, որ այդ ահաբեկչության էջն այլևս փակված է, պատասխանեց. «Ես վաստահ եմ, որ միանշանակ հնարավոր է իրական ճշմարտության բացահայտումը։ Միայն պետք է բարի կամքի դրսևորում, ու կարծում եմ՝ շուտով կլինի այդ բարի կամքը։ Կարծում եմ, որ այդ հարցին անպայման անդրադառնալու են և կանդրադառնան»։ Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ հայ իրականության մեջ նման ահաբեկչության նախադեպ չի եղել, «եթե չհաշվենք այն, որ Պապ թագավորին սպանեցին հույների պատվերով։ Դրանից հետո նման բան չի եղել։ «27»-ն առաջինն էր, ու կուզենայի վստահ լինենք, որ վերջինը կլինի։ Ու կարծում եմ՝ ի վերջո կբացահայտվի. մախաթը պարկի մեջ չես պահի»»։
Կրիմինալ Հայաստան. 5 զոհ և 6 վիրավոր
«Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ծղոտներ» ռեստորանի մոտ վիճաբանություն է եղել, որին հետևել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանների օպերատիվ խումբը պարզել է, որ կրծքավանդակի և դեմքի մասերում ստացած հրազենային վնասվածքներով նշված ռեստորանից թիվ 3 հիվանդանոց, այնտեղից էլ «Էրեբունի» Բ/Կ է տեղափոխվել 53-ամյա Վալերի Պ.-ն։ Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ, տարբեր տրամաչափի 8 պարկուճ և 1 փամփուշտ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վալերի Պ.-ն ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Իսկ ընդհանրապես, հոկտեմբերի 24-26-ին Հայաստանում սպանվել է առնվազն 5 և վիրավորվել 6 մարդ»։
«Կապիտալ»
Բիզնես-օրաթերթի հերթական ուսումնասիրության կիզակետում վարկային կազմակերպություններն են։
Վարկային կազմակերպությունները շրջանցում են բանկերին
«Հայաստանի ֆինանսական ոլորտի ամենաարագ աճող հատվածը վարկային կազմակերպություններն են։ Ներկայումս դրանց թիվը 23-ն է։ Վարկային կազմակերպությունների մեծ մասը ստեղծվել է վերջին չորս տարվա ընթացքում։
Որոշ վարկային կազմակերպություններ այնպիսի առաջընթաց են արձանագրել, որ ետ են թողել բանկերից շատերին։ Դա վերաբերում է, առաջին հերթին, «Նորվիկին», «Արեգակին» և «Ֆինկային»։ Ճիշտ է, ակտիվների ծավալով ամենախոշոր վարկային կազմակերպությունը միայն կարողացել է հավասարվել ամենափոքր բանկին («Արեգակի» ակտիվները կազմում են 8.9 մլրդ դրամ, իսկ «Բիբլոս բանկինը»` 8 մլրդ դրամ), սակայն շահույթներով ու հաճախորդների թվով վարկային կազմակերպություններն առավելություն ունեն։ Այսպես, «Արեգակն» ունի 25 հազ. հաճախորդ, որի մասին բանկերից շատերը միայն կարող են երազել։ 20 հազ. վարկառու ունի «Նորվիկը», որը բավական ակտիվացել է սպառողական վարկերի տրամադրման ոլորտում։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում (2008 թ. 9 ամսվա տվյալներ) 3 խոշոր վարկային կազմակերպություններ տեղ են զբաղեցրել 300 խոշոր հարկատուների թվում։ Սա աննախադեպ երևույթ է. 2007 թ. արդյունքներով վարկային կազմակերպություններից խոշոր հարկատու էր միայն «Արեգակը»։ Իսկ վերջին տվյալներով «Նորվիկը» զբաղեցնում է 191-րդ տեղը` վճարելով 280 մլն դրամ, իսկ «Ֆինկան»` 240-րդ տեղը (221 մլն դրամ)։ Զգալիորեն բարելավել է հարկերի վճարումը նաև «Արեգակը» (համապատասխանաբար` 211-րդ տեղ և 254 մլն դրամ)։
Փոքր ակտիվներով մեծ շահույթների ստացման գաղտնիքն այն է, որ վարկային կազմակերպություններն ավելի ճկուն են։ Մասնագիտանալով 1-2 ուղղությամբ՝ նրանք ռեսուրսների կենտրոնացման հաշվին կարողանում են ավելի արագ նվաճել շուկան։ Իսկ ահա ունիվերսալ գործառույթներ կատարող առևտրային բանկերն ակնհայտորեն ավելի «ծանրաշարժ» են։
…Ինչպես և առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները հիմնականում ստեղծվել են օտարերկրյա կապիտալով»,- գրում է «Կապիտալը»։
«Հայկական ժամանակ»
Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող հանքային ջրերի գործարանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ իր դիտարկումն է ներկայացնում այս օրաթերթը:
«Բջնին» են ուզո՞ւմ
«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երեկ փորձել է հերքել, թե իր գործողությունների արդյունքում «Բջնի» հանքային ջրերի գործարանը դադարեցրել է իր գործունեությունը։ ԴԱՀԿ-ի երեկ տարածած հայտարարության մեջ նկարագրվում է, որ հոկտեմբերի 21-ին իրենց աշխատակիցներն «այցելել են «Բջնի» գործարան, կատարել գույքագրում, արգելանք դրել անշարժ գույքի վրա»։ Բայց, ինչպես փորձում են վստահեցնել ԴԱՀԿ-ից, իրենց գործողությունների պատճառով չէ, որ «Բջնին» դադարեցրել է իր գործունեությունը։
«ԴԱՀԿ ծառայությանը անհայտ են հանգամանքները, որոնց հետևանքում ընկերության գործունեությունը դարձել է անհանրին»,- ասում են ԴԱՀԿ-ից։ Սակայն միևնույն հաղորդագրությամբ ԴԱՀԿ-ն խոստովանում է, որ արդեն հոկտեմբերի 23-ին ԴԱՀԿ են բերվել «Բջնիին» պատկանող տրանսպորտային բոլոր միջոցները, կնքվել է գործարանի պահեստը։ Թե այս դեպքում ինչպես պետք է աշխատի գործարանը, հայտնի չէ։ ԴԱՀԿ տրամաբանությամբ երևի թե կնքված պահեստների և արտադրանքը սպառողներին հասցնող բոլոր, ավելի քան 40 մեքենաների բացակայության պայմաններում գործարանը կարող է աշխատել։ Հետաքրքիր է, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նույն այս պայմաններում կարո՞ղ է աշխատեցնել իրեն պատկանող «Քեթրին» բազմապրոֆիլ ընկերությունը։
Ի դեպ, համառ լուրեր են շրջում այն մասին, որ «Բջնիի» օրեցօր ընդլայնվող շուկան շատ է հետաքրքրել Սերժ Սարգսյանի հարազատներին։ Վերջիններս, ըստ այդ լուրերի, փորձելու են դատարանի ակնհայտ ապօրինի վճռով ավելի քան 13 միլիոն դոլար տուգանված «Բջնին» իրենցով անել։ Որքան են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, առայժմ դժվար է ասել։ Բայց ժամանակը կտա նաև այս հարցի պատասխանը»։
«Հայոց Աշխարհ»
Երևանի կենտրոնում ևս մեկ եկեղեցի կկառուցվի. այս մասին է օրաթերթի հրապարակումներից մեկը:
Սուրբ Աննա եկեղեցին Երևանի կենտրոնում
«Շուտով Երևանի կենտրոնում կսկսվի Սուրբ Աննա եկեղեցու կառուցումը։ «Տարածքը տրված է եկեղեցուն. Կաթողիկե եկեղեցու շրջակայքում կառուցվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայր և նոր եկեղեցի՝ Կաթողիկե եկեղեցու հետնամասում։ Այն կանվանվի Սուրբ Աննա։ Ըստ էության, նոր եկեղեցին 12-րդ դարի եկեղեցու հետևի մասում կլինի՝ առաջին պլան մղելով կարմիր տուֆով կառուցված պատմական հուշարձանը։ Նոր եկեղեցին մտադիր ենք անել գրանիտով, որի մոխրագույնը ֆոն կդառնա չափերով փոքրիկ կարմրաքար եկեցեղու համար»,- մեր թղթակցին պատմեց Սայաթ-Նովա – Աբովյան հատվածում, Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում իրականացվող ճարտարապետական նախագծի հեղինակ, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
«... Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատին, ապա նրա տեղում ոչ միայն յոթերորդ հրաշալիք չկառուցվեց, այլև որևէ բան չի արվել դեռ։ Հարց է ծագում. եթե չպիտի կառուցվեր, ի՞նչն էր պատճառը, որ «ափալ-թափալ» քանդեցին։ Այնքան, որ մաքրվե՞ր, հա՞։ Բայց այդ տեղը այսօր դարձել է փոշու և կեղտի բուն, մինչդեռ Երիտասարդական պալատը կարող էին դեռ մի 10 տարի էլ շահագործել։ Իսկ ներդրողը գնեց պալատը, քանդեց, հետո բերեց մի նախագիծ, որը առաջին անգամ չընդունվեց, երկրորդ անգամ մի կերպ ընդունվեց, բայց հիմա ո՞ւր է, ինչո՞ւ չի կառուցում, հայտնի չէ»»,-Երևանում տեղի ունեցող հսկայածավալ շինարարական փոփոխություններից մեկի մասին էլ այս կարծիքն է հայտնում Հրաչյա Պողոսյանը։
«Հրապարակ»
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ստեփանավանում: Ներկայացնենք «Հրապարակի» վարկածը:
Սաղիդ քշիլ տեմ, մորթիլ տեմ
«Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, մականունը՝ Քոթո, արդեն երկրորդ անգամ այդ պաշտոնին վերընտրվեց օրեր առաջ։ Նախորդ ընտրություններում նրա մրցակիցը քաղաքի կիսագրագետ՝ Ջխտակ մականունով եղբայրներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանն էր։ Քոթոյին «դաբրո» էր տվել այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար աշխատող Սերժ Սարգսյանը, իսկ ջխտակներին պաշտպանում և ֆինանսավորում էր հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Կարապետյանը։ Քոթոն հաղթեց և դրանից շատ ոգևորված՝ սկսեց Ստեփանավանում իրեն հարյուրտոկոսանոց էմիր զգալ։ Ընդամենը երկու տարի առաջ քաղաքապետն օբյեկտներից մեկում կրակահերթ էր բացել մի երիտասարդի ոտքերի առջև, վիրավորել նրան։ Հերթականը Ղարաքեշիշյանն արդեն իրականացրեց իրեն պատկանող «Դրախտ» ռեստորանում՝ 2 օր առաջ։
34 տարեկան երեք երիտասարդ՝ Արծրունը, Արթուրը, որին Ալիկ են ասում, և Արմենը մտել են «Դրախտ»՝ մի կտոր հաց ուտելու։ Քոթոյի օբյեկտի աշխատողները նրանց ասել են, թե չեն սպասարկի։ Իսկ պատճառն այն է, որ տղաներից երկուսը՝ Արծրուն Հակոբյանը և Արթուր Աղաջանյանը, ընտրություններում աշխատել են Քոթոյի մրցակից Սերյոժա Առաքելյանի համար։ Վիճաբանություն է սկսվել, քաղաքապետը հանել է ատրճանակն ու կրակել կլիենտների ուղղությամբ։ Երիտասարդներից Արմեն Գևորգյանը, որը ՀՀԿ-ական է, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի հորեղբոր թոռը և Ստեփանավանի սոցապհիմնադրամի տնօրենը, փորձել է պաշտպանել իրեն ու ընկերներին ու սեղանից ձեռքն ընկած դանակով հարվածել է Քոթոյին։
Երեքով իրար վիրավորել են, բայց միջադեպից քաջատեղյակները պնդում են, որ նախահարձակ է եղել հենց վերընտրված քաղաքապետ Ղարաքեշիշյանը ...
Իշխանական քարոզչամեքենան փորձում է քաղաքապետին դրական լույսի տակ և տուժող ներկայացնել։ Այդ կուրսից հասկանալի է, որ կա Քոթոյին չդատելու, արդարացնելու, մեղքը մյուս կողմի վրա բարդելու հրահանգ»։
«Չորրորդ իշխանություն»
Տեղի ունեցած ևս մեկ աղմկահարույց հանցագործության մասին են տեղեկացնում օրվա թերթերը: Ներկայացնենք այս պարբերականի հրապարակումը տեղի ունեցածի մասին:
Սաշիկի որդու արկածները
«Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ հերթական «ռազբորկայի» արդյունքում Երևանի «Տոչկա» դիսկոտեկ ակումբից կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 03-ի սահմաններում ձախ աչքի վնասվածքով ակնաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Կոնջուլյանը։ Մեր տեղեկություններով՝ վերջինս ծեծի է ենթարկվել վերոնշյալ դիսկոտեկում ծագած վիճաբանության ժամանակ Սերժ Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկի և նրա ընկերների կողմից։ Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության ամփոփագրում բացակայում է այս միջադեպի մասին պատմող որևէ հաղորդագրություն։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները փորձում են գործը այնպես սարքել, թե, իբր, երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե վերոնշյալ դիսկո ակումբից, այլ Իսահակյան փողոցից, որտեղ նրան ծեծի են ենթարկել մի խումբ անհայտ անձինք։ Ավելացնենք, որ երիտասարդը շատ լուրջ վնասվածք է ստացել. նա կորցրել է ձախ աչքը»։
Ամեն տարի հոկտեմբերի 27-ին Եռաբլուր ու Կոմիտասի անվան պանթեոն են այցելում պետական, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ ու պարզապես ՀՀ քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու 1999-ին Հայոց խորհրդարանում սպանված պետական և քաղաքական ականավոր գործիչներին։ Հետաքրքիր է, թե ով ինչ վարքագիծ է դրսևորում նույնիսկ հանգուցյալ աշխարհի հետ «շփումներում»։ Այս մասին է թերթի հրապարակումներից մեկը: Մեջբերենք հատվածներ:
Անհարմար իրավիճակ Եռաբլուրում
«Թվում է, թե որևէ արտառոց բան չկա այս ամենում, քանի որ մարդիկ գնում, ծաղիկներ են դնում գերեզմանաքարերի վրա ու հեռանում։ Բայց, այնուամենայնիվ, ի սկզբանե նշենք, որ այս տարի ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ ՀՀ վարչապետն այդպես էլ Եռաբլուր չեկան ու ոչ էլ ծաղկեպսակ ուղարկեցին։ Ինչպես ավանդաբար, վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Եռաբլուր ...
Այնուհետև տարածքում հայտնվեցին պատանիներ՝ զինվորական հագուստով՝ եռագույն և ԵԿՄ դրոշները ձեռքներին։ Հասկանալի էր, որ պաշտոնաթող գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն էր այցելել սպարապետի շիրմին։ Ամեն տարի նրան ուղեկցող տարբեր աստիճան ունեցող զինվորական սպաներն ու պատգամավորները չկային նրա կողքին ... Փոխարենը գեներալի շրջապատում շատացել էին շարքային ազատամարտիկները։
Երբ Մանվել Գրիգորյանն իր հարյուրավոր ազատամարտիկ ընկերների հետ իջավ Եռաբլուրի «հրապարակ», որտեղ հավաքվում և որտեղից ցրվում են մարդիկ, այնտեղ էին կանգնած Հանրապետական կուսակցության անդամները, մի շարք պատգամավորներ, չինովնիկներ։ Նրան մեջ էր նաև Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր Աստվածատուր Պետրոսյանը՝ զինվորականի հագուստով։ Բայց ներկաներն իրար չբարևեցին։ Գալուստ Սահակյանն այդ պահին հեռախոսով ինչ-որ մեկին էր զանգահարում, Ռազմիկ Զոհրաբյանն այսուայնկողմ էր նայում, Աստվածատուր Պետրոսյանը գլխարկի տակից նայում էր ավելի մեծ թվով մարդկանցով շրջապատված Մանվել Գրիգորյանին։ Մի քանի րոպե իրար չնկատելուց հետո Մանվել Գրիգորյանն իր թիմով հեռացավ՝ Ճոյտին սատարած հանրապետականներին թողնելով միայնակ՝ իրենց վշտի հետ։ Նշենք նաև, որ շարքային ազատամարտիկներից գրեթե ոչ ոք այդպես էլ չգնաց դեպի Հանրապետական կուսակցության անդամների կողմը և չբարևեց նրանց։ Բոլորն անմիջապես հեռացան տարածքից ...
Իսկ կեսօրին Եռաբլուր այցելեցին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»։
«Փակագիծ»
Իսկ ահա Վանաձորում բռնկված համաճարակը շարունակում է տարածվել հանրապետությունում:
Քր. գործ
«Երեկ, մեր տեղեկություններով, Լոռու մարզի Վանաձոր քաղաք է այցելել ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը՝ մի քանի առաջատար մասնագետների հետ։ Բանն այն է, որ Վանաձորում տարածված վարակի օջախը՝ «Փսևոմոնաայրեզինոս» անհայտ վիրուսը, տարածվել է արդեն հարակից Ալավերդի քաղաք։ Ըստ նախարարության ախտորոշման՝ 120 3-6 տարեկան երեխաներ վարակվել են ջրից։ Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունը քր. գործ է հարուցել Վանաձորի Ջրմուղ կայանի պետի՝ Արարատ Գինոսյանի դեմ, թեև վերջինս հերքում է, որ վարակը ջրից է՝ փաստարկ բերելով ջրի վերահսկումը և նրանում վարակային բացիլի բացակայությունը»։
Եվ վերջապես Գյումրիի քաղաքապետի ընտրությունների մասին: Ներկայացնենք այս թերթի հրապարակումը:
Անձնական հրաձգարան
«Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հերթական անգամ հաղթեց Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Ղուկասյանը։ Եվ հիմա այն, որ Ղուկասյանը, որը Գյումրին դարձրել է իր ընտանիքի անձնական հրաձգարանը և զվարճավայրը, հերթական անգամ հանրապետության երկրորդ քաղաքը մնաց մի մարդու ձեռքում, որն ու որի հարազատները դարձել են բազմաթիվ աղմկահարույց քրեական պատմությունների «հերոս»՝ Գյումրին դարձնելով Հայաստանի կրիմինալ մայրաքաղաք։ Գյումրու քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանում ինչ արժեք ունի խոսքը և ինչքան է այն հեռու գործից»։
Голос Армении
РЕВАНШ ЦЕНОЙ ТЕРАКТА?
9 лет назад случилось "27 октября". Событие беспримерное даже в армянской истории, казалось бы, повидавшей все. Событие, круто изменившее ход новейшей армянской истории, непосредственное влияние которого испытываем мы и сегодня. И не только вследствие отсутствия во власти и на политическом поприще страны восьми погибших государственных деятелей, но и губительных последствий поднятой им мутной пропагандистской волны, нанесшей непоправимый урон имиджу нашей государственности как в самой Армении, так и во всем мире.
Напомним, что уже в первые дни после трагедии были высказаны две противоположные точки зрения на случившееся. С одной стороны, террористы представлялись как группа стихийных бунтарей, решивших отомстить властям за принесенные народу бедствия и надеявшихся, что после теракта к ним присоединятся какие-то силы, совместно с которыми им удастся установить в стране справедливые порядки. С другой стороны, в те же дни вполне естественно были высказаны предположения, что за бандой стоят некие влиятельные силы или лица, которые прямо или косвенно направляли их действия. Иначе говоря, являются главными виновниками преступления.…
Эта вторая версия, очень скоро практически вытеснившая в общественном сознании первую, в свою очередь предполагала три основных возможных варианта.
Вариант первый. За террористами стоят некие внешние силы, решавшие таким образом свои геополитические задачи, так или иначе связанные с Арменией. Мы, естественно, не намерены подвергать сомнению выводы следствия и тем более подменять его, однако ощущение неразработанности этой версии не покидало нас и в ходе судебного разбирательства.
Вариант второй, ставший в течение лет благодаря последовательной психологической и пропагандистской обработке едва ли не единственным в массовом сознании. Теракт инициировали власти Армении в лице президента Кочаряна и министра безопасности Сержа Саргсяна, поскольку он был им "выгоден" как "единственный способ сохранения власти". …
Вариант третий, так и не получивший своего развития вследствие слабости антиаодовской пропаганды в стране, а также, возможно, присущей президенту Кочаряну недооценки важности и результативности информационной войны. Суть этого варианта состоит в том, что теракт был подготовлен и осуществлен именно оппозиционными силами, лицами, которые жаждали реванша, но понимали, что при нахождении во власти Карена Демирчяна и Вазгена Саркисяна подобная возможность для них исключается. Роберта Кочаряна они тогда явно недооценивали, считая, что "английская королева" в отсутствие председателя НС и премьер-министра власть сохранить не сможет. …
Новое время
Армяне и турки оказались в одной лодке
Бараку Обаме симпатизируют не только армянские лоббистские группы, но и турецкая общественность. Об этом странном совпадении политических вкусов пишет "Заман" в статье, заголовок которой мы заимствовали.
Несмотря на то что официальная Анкара озабочена предвыборными обещаниями Обамы признать геноцид армян, граждане страны, согласно опубликованному на днях опросу Gallup предпочитают видеть именно этого кандидата на посту президента США". Турецкая "Заман" приводит цифры։ 22 процента турок высказались за Обаму и только 8 процентов — за Маккейна, Примерно 70% опро¬шенных в Турции равнодушны к исходу американских выборов. Напомним, в конце прошлой недели Армянский национальный комитет Америки официально заявил о своей поддержке кандидатской пары Обама — Байден. Ком¬ментируя это решение, турецкие СМИ отмечают, что лоббистская группа обещала задействовать че¬рез свои представительства во всех штатах более полутора миллионов армян-избирателей. "Хотя численность армян не слишком велика, однако они славятся своей последовательностью и организованностью. И там, где община внушительная, они способны влиять на результаты выборов. К примеру, в Калифорнии, Нью-Джерси и Мичигане. Но в этом году Обама может легко одержать победу в этих штатах и без поддержки армян", — пишет одна из турецких газет. А затем со ссылкой на мнение аналитиков утверждает, что в 2000-м году голоса армянских избирателей предопределили победу Буша над Гором. Известно, что кандидат от демократов Гор не давал обещания признать геноцид армян…
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
22:49 • 19.04.24 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել