ВТБ-ն հաստատվեց Ադրբեջանում

09:41 • 11.12.08

Երեկ ռուսական ВТБ բանկն ավարտել է ադրբեջանական AF-Bank-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնելու գործընթացը՝ իր ձեռքում կենտրոնացնելով վերջինիս բաժնետոմսերի 51%-ը։ Մոտ ապագայում ВТБ-ն նպատակ ունի ադրբեջանական բանկը վերանվանել «Բանկ ՎՏԲ Ադրբեջան» ԲԲԸ։ Նշվել է, որ AF-Bank-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու որոշումը կայացվել է ВТБ-ի՝ ԱՊՀ երկրների շուկաներում ընդլայնվելու ռազմավարական ծրագրի շրջանակում։ Ընդ որում՝ ВТБ-ի մուտքը Ադրբեջանի բանկինգ, կոչված է սատարելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Ծրագրվում է, որ «Բանկ ՎՏԲ Ադրբեջանն» աջակցելու է միջպետական ծրագրերին և մասնակցելու է ռուսական կապիտալի մասնակցությամբ խոշոր ռուս-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։