Հայկական մամուլի տեսություն 19.12.08. Ճանապարհորդություն Գառնի-Գեղարդ
Ներկայացնում ենք այսօր լույս տեսած օրաթերթերի, պարբերականների առավել ուշագրավ ու հետաքրքիր հրապարակումները:
«Ազգ»
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած մշակութային մի միջոցառման մասին է պատմում «Ազգը»։
Հայ-թուրքական մշակութային միջոցառումներ Վանաձորում
Գուգարաց թեմի տրամադրած մամլո հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 13-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պոլսահայ «Սայաթ-Նովա» երգչախմբի, «Քարդեշ Թուրքուլեր» համույթի և ՊԿՍԹ պարախմբի համատեղ համերգը։ Երաժշտական միջոցառումը, որ կրում էր «Դռները բացեք, գարուն է գալիս» խորագիրը, կյանքի կոչվեց Հայաստան-Թուրքիա «Երաժշտական կամուրջ» նախագծի շրջանակներում։ Համերգի ընթացքում հնչեցին հայկական, քրդական, թուրքական, ասորական, վրացական ժողովրդական երգեր։
Դեկտեմբերի 14-ին Վանաձորի մտավորականների հետ հանդիպեց թուրք պատմաբան, լրագրող Օսման Քյոքերը` ներկայացնելով «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը։ Ստեղծագործությունը լույս է տեսել 2005թ. Թուրքիայում և պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից։ Գրքում ներառված են հարյուրամյա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Բացիկների միջոցով ներկայանում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մարզերն ու քաղաքները, դպրոցներն ու կրթամշակութային օջախները։ Թուրքիայում և եվրոպական մի շարք քաղաքներում Քյոքերը կազմակերպել է բացիկների ցուցադրություն։
Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ պատմաբանը նշեց, որ մտադիր է լույս ընծայել երկրորդ գիրքը, որտեղ կզետեղվեն մոտ 1000 բացիկներ։
«Առավոտ»
«Ազատություն» ռ/կ-ով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երեկ կատարած հայտարարություններին է անդրադարձել օրաթերթը:
Գալուստ Աքբար, այսինքն՝ Գալուստ Մեծ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ով անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու տարբերակին՝ ասաց. «Չեմ կարծում, որ այնքան անխոհեմ կգտնվի Եվրախորհուրդը, որ մեզ ավելի կսերտացնի այլ դաշտերի հետ»։ Եվ պարզաբանեց, թե որոնք են այդ «այլ դաշտերը». «Մուսուլմանական աշխարհն էլ որոշակի կառույցներ ունի։ Ի՞նչ, մտածում են նաև, որ մեզ ձայնից պետք է զրկեն, որ այնտե՞ղ ձայն հանենք»։
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» միջոցով հետաքրքրվեց. «Ի՞նչ հոգեկան և ֆիզիկական զրկանքների է պատրաստ Գալուստ Սահակյանը մուսուլմանական աշխարհի հետ սերտանալու համար։ Մինչև ո՞ւր կարող է տարածվել իր պատրաստակամությունը. ասենք, պատրա՞ստ է կոչվել Գալուստ Աքբար։ Եվ նաև հետաքրքիր է՝ նա միանձնյա՞ է սերտանալու այդ կառույցների հետ, թե՞ ամբողջ կուսակցությամբ»։
Եվս մեկ լուր «Առավոտից»
Աճուրդի մեկնարկը՝ այսօր
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գյոզալյանը տեղեկացրեց, որ երեկ «Բջնի» գործարանի տնօրենից ստացել են գրություն այն մասին, որ Հյուսիսային քաղաքացիական դատարանում հայց է ներկայացվել «Սատուրն Շինմոնտաժ» ՍՊԸ-ի կողմից «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ։ Հայցը ընդունվել է վարույթ, և նշանակվել է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ ԴԱՀԿ ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ դատարանից իրենք պաշտոնական գրություն և որոշում չեն ստացել, ստանալուն պես՝ կտան համապատասխան ընթացք։
«Ժամանակ Երևան»
Այսօր սկսվող «Յոթի գործով» դատավարության մասին իր կարծիքն է արտահայտել ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը:
Գլուխ կցավեցնե՞ն
ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը «ԺԵ»-ի հետ զրույցում ասաց, որ անպայման մասնակցելու է այսօր ժամը 12-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունենալիք «Յոթի գործով» դատավարությանը, սակայն ձեռնպահ մնաց դատավարության հետ կապված կանխատեսումներ անելուց։ «Կարող ես կանխատեսումներ անել այն գործի վերաբերյալ, որն ունի տրամաբանություն, ապացույցներ և այլն։ Իսկ այդ գործում այնքան աղաղակող ապօրինություններ կան, որ նույնիսկ չեմ կարող գուշակել, թե իշխանություններն ի՞նչ նախապատրաստված քայլերով են գալու դատավարության, ի՞նչ ապացույցներ պիտի բերեն, ինչպե՞ս պետք է փորձեն ապացուցել «մեղադրյալների» մեղքը և իրենց համար, և հասարակության համար։ Այնպես որ, թող իրենք գլուխ ցավեցնեն»։
«Կապիտալ»
«Չկա Հայաստան այցելող թեկուզ մեկ զբոսաշրջիկ, որին առաջարկած չլինեն այցելել Գեղարդավանք ու Գառնու հեթանոսական տաճար։ ՀՀ քաղաքացիները ևս հաճախ են այցելում այդ տեսարժան վայրերը։ Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղին համարձակորեն կարելի է ներկայացնել որպես Հայաստանի զբոսաշրջային այցեքարտ։ Թվում է՝ հենց միայն այդ պատճառով երթուղին պետք է իդեալական լինի։ Սակայն դա բնավ էլ այդպես չէ». սա բիզենես օրաթերթի մի հրապարակման նախաբանն է, որից էլ ներկայացնենք փոքրիկ հատվածներ։
Ճանապարհորդություն Գառնի-Գեղարդ. Ինչպե՞ս զարգացնել զբոսաշրջությունը
Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է որոշման մի նախագիծ, որով պետբյուջեի պահուստային ֆոնդից 29 մլն դրամ է հատկացվելու Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու բարելավմանը։ Իսկ թե ի՞նչ վիճակում է այդ երթուղին, փորձենք պարզել վիրտուալ ճանապարհորդության միջոցով։
Մեր ճանապարհորդությունն սկսենք Ջրվեժից. մի բնակավայր, որը կարծես թե ամբողջական է իր ենթակառույցներով, սակայն բաժանված է տարբեր մարզերի միջև։ Մի մասը պատկանում է Երևանի Նոր Նորք համայնքին, մյուս մասը՝ Կոտայքի մարզին։ Այդ պատճառով էլ, ինչպես ժողովուրդն է ասում, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բնակավայրի հենց սկզբում մայթեզրերին տեղաբաշված են ոչխարի ու գառի վաճառակետերը (մերձակայքում բազմաթիվ եզդիներ են բնակվում)։ Անասունների մշտական կուտակումների պատճառով շրջապատը տարվա բոլոր ամիսներին գարշահոտով է ներծծված։ Հենց այդ գարշահոտն էլ զբոսաշրջիկներին ազդարարում է երթուղու սկիզբը... Մյուս «բարեմասնությունը», որին կարող է ականատես լինել զբոսաշրջիկը, ճանապարհների եզրերին կուտակված աղբն է, որ մեծ մասամբ «քեֆչիների» հետքերն են... Աղբի կուտակումների կարելի է հանդիպել Երևան-Գեղարդ ճանապարհի բազմաթիվ, ընդ որում` ամենագեղատեսիլ հատվածներում...
Այդքանից հետո դժվար է արտասահմանցի զբոսաշրջիկին համոզել, որ 1700-ամյա քրիստոնեություն ունեցող ազգ ենք։ Մեզ, թերևս, կբավարարի նաև այն, որ զբոսաշրջիկը Հայաստանը դիտարկի որպես այցելության համար գրավիչ երկիր։ Բայց հազիվ թե աղբն ու վատ ճանապարհները նպաստեն դրան։ Այստեղ խնդիրն այն է, որ միայն Կառավարության որոշումներով այդ հարցերը չեն կարգավորվի։ Մենք ինքներս պետք է մեր երկիրը մաքուր պահենք։
«Հայկական ժամանակ»
Ըստ օրաթերթի՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեկվա դատը սկանդալային ավարտ է ունեցել։
Կմնա Մյասնիկի ձողը
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեկվա դատը ևս սկանդալային ավարտ է ունեցել, և նախորդ անգամվա պես այս անգամ էլ դատավոր Ժորա Վարդանյանը դատը հետաձգել է, որ որոշի՝ ինքնաբացա՞րկ տալ, թե՞ ոչ։
Երեկվա դատական նիստում Ջհանգիրյանը կանխատեսել է, թե ինչպիսին է լինելու «Յոթի գործի» ճակատագիրը։ «Իմ և իմ քաղաքական պատանդ ընկերներին առաջադրված մեղադրանքները փուչիկ են, նույնիսկ Եվրոպան դա երեկ հայտարարեց։ «Յոթի գործից» մնալու է միայն Մյասնիկ Մալխասյանի ձողը»,- ասել է Ջհանգիրյանը։ Նա նաև հայտարարել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ նախօրեին ընդունած որոշմամբ ապացուցվել է, որ իշխանությունները շարունակում են խայտառակել Հայաստանը միայն այն բանի համար, որ շարունակեն մարդկանց հետապնդել իրենց քաղաքական հայացքների համար։ Ի դեպ, դատավոր Ժորա Վարդանյանը և մեղադրող Կորյուն Փիլոյանը երեկ ի սկզբանե ընկճված տրամադրություն են ունեցել։
Եվս մեկ տեղեկատվություն «Հայկական ժամանակից»
Ահաբեկում են
«Յոթի գործով» վկաները և տուժողները վերջին օրերին հրավիրվում են ոստիկանության բաժիններ, որտեղ նրանց ահաբեկում են, որ դատարանում չպատմեն իրենց տեսածը, և պահանջում են կրկնել քննիչների թելադրած ցուցմունքները։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ դատարանում վկաները չեն դիմանա և կպատմեն իրենց հետ տեղի ունեցածը, այսինքն՝ ակնհայտ կդառնա, որ հանցագործը մարտի 1-ի սպանդի հրամանը տված պաշտոնյաներն են։
«Հայոց աշխարհ»
Օրաթերթը պարզաբանել է, թե ինչպե՞ս են հայրենի քաղաքական գործիչները գնահատում ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը և ի՞նչ հնարավորություններ են տեսնում մեկ ամսվա ընթացքում անցանկալի վճիռը կանխելու համար։ Ներկայացնենք հատվածներ։
Գնահատականը անաչառ չէ և կվերանայվի
Գագիկ Մելիքյան, ՀՀԿ
- ... Համոզված եմ, որ մեր երկրին տրված այս գնահատականները վերջնական չեն։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մինչև ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանը, բանաձևերում ամրագրված առաջարկները կշարունակվեն իրագործվել։ Փոփոխություններն այնքան էական կարող են լինել, որ Վեհաժողովը գնահատականները վերանայելու անհրաժեշտություն կունենա։...
Արտաշես Շահբազյան ՀՅԴ
- ... Ցանկալի չէ մտածել, թե իրենց գնահատականներում ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներն ու համազեկուցողները երկակի չափանիշներ են կիրառել։ Սակայն տարօրինակ է, որ Եվրոպան «չի նկատում», թե ինչ է տեղի ունենում Վրաստանում ու Ադրբեջանում։ Ուզես-չուզես, նման իրավիճակում արդարացված են պնդումները, որ եվրոպական ու միջազգային կառույցների գնահատականների հիմքում ոչ թե ժողովրդավարական սկզբունքներն են, այլ քաղաքական շահերը։
Ներկայացնենք նաև օրաթերթի հրապարակումը այսօր սկսվող «Յոթի գործի վերաբերյալ»:
Ռազմաճակատի գիծն անցնում է Արշակունյաց պողոտայով
Երևանի քրեական դատարանում այսօր ժամը 12։00-ին սկսվում է «Յոթի գործով» դատավարությունը։ Ինչպես հայտնի է, այս «վճռական մարտին» հեղափոխականները նախապատրաստվում էին վաղօրոք։ Եվ ակտիվիստները, հետևելով Հայ ազգային կոնգրեսի և կալանավորված անձանց կոչերին, «ինքնաբուխ» կերպով կհավաքվեն Արշակունյաց պողոտայում գտնվող դատարանի շենքի դիմաց։ Բնականաբար, դատարանի դահլիճը չի կարող տեղավորել «քաղբանտարկյալներին» «բալետ անելու» եկած բոլոր ակտիվիստներին։ Եվ սրանց մեծ մասը մեխվելու է պողոտայում՝ իբր «հետևելու» դատաքննությանը։
Անցած օրերին, երբ Տեր-Պետրոսյանի կոնգրեսը իր հեղափոխական ակտիվին կոչ էր անում վճռականորեն մասնակցել և ներկա լինել դատավարության ողջ ընթացքին, անշուշտ, նրան քաջ հայտնի էր, որ դատարանի դահլիճի տեղերը սահմանափակ են։ Եվ եթե նման կոչ էր անում, միաժամանակ պետք է Արշակունյաց պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկման դիմում ներկայացներ քաղաքապետարանին, ինչը կոնգրեսը չի արել։
Այսինքն, ինչպես միշտ, այսօր տեղի ունենալիք «խաղաղ ցույցն» էլ ապօրինի է, ինչը, սակայն, կազմակերպիչները ոչ մի դեպքում չեն ընդունելու։
... Ինչ վերաբերում է իրավապահներին, ապա հնարավոր զարգացումների դեպքում նույնիսկ չենք էլ ցանկանում կանխատեսել, թե օրինականության պահպանման համար նրանք ինչ գործողությունների կդիմեն։ Ժողովրդավարություն է, և ապօրինի ցույցը ոչ մի դեպքում չի կարելի ցրել։ Մի խոսքով, ինչպես փետրվարի 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին...
«Հրապարակ»
Հյատնի դարձավ, որ ևս երկու անձինք Սերժ Սարգսյանին ներման դիմումներ են գրել: Օրաթերթը փորձել է պարզել նրանց ինքնությունը:
Երեկ տեղեկացանք, որ ևս երկու անձինք Սերժ Սարգսյանին ներման դիմումներ են գրել։ Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը երեկ նշեց, որ իրենց ենթադրությամբ այդ երկուսը Կարեն Թարխանյանն ու Ավետիք Ղռեջյանն են։ Փաստորեն, իշխանությունը շարունակում է ճնշում գործադրել մարտի 1-ի գործերով անցնողների վրա և նրանցից ներման խնդրագրեր է կորզում։
«Փակագիծ»
Ըստ այս պարբերականի տեղեկությունների՝ իշխանությունները քննարկել են Դավիթ Հարությունյանի փոփոխության հարցը:
Փաստի առաջ
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները հենց Մոնիտորինգի հանձնաժողովի որոշմանը հաջորդած գիշերվա ընթացքում քննարկել են Դավիթ Հարությունյանի փոփոխության հարցը և, նույնիսկ, առայժմ չճշտված տեղեկությունների համաձայն, նույն գիշերը զանգ է եղել Փարիզ, ուր հեռախոսի մոտ են կանչել Հարությունյանին և նրան խորհուրդ տվել, որ կամ հրաժարականի դիմումը գրած գա Երևան, կամ Երևանում առաջին գործը, որ կանի, այդ դիմումը գրի։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում