http://mobile.tert.am

«Միլանո» խանութի գույքը դուրս բերեցին հարկադրաբար՝ առանց փոխհատուցում վճարելու

16:56 • 10.03.10



Այսօր հարկադիր ծառայության աշխատակիցները մտել են Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» հագուստի և կոշիկի խանութ-սրահ և այնտեղից, առանց համապատասխան որոշում ներկայացնելու, հարկադրաբար դուրս հանել խանութի գույքը: Նշենք, որ «Միլանո» խանութը պատկանում է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին, որի սեփականատերն է Հովհաննես Ղուկասյանը: Խանութը եռահարկ է, տարածքը բաղկացած է երկու հատվածից՝ «Միլանո» խանութի տարածքը և պահեստային տարածքը, որի մասով արդեն երկու տարի է, ինչ վտարման վճիռը օրինական ուժ է ստացել:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Հովհաննես Ղուկասյանը բազմաթիվ անգամ դիմել է դատարան և «Ավո ՖՄ» ՍՊԸ-ին, որը նշված տարածքի ձեռքբերողն է` պահանջելով, որպեսզի այդ գումարը փոխանցեն Հովհաննես Ղուկասյանի հաշվին, որպեսզի նա կարողանա համարժեք տարածք գնել և գույքը տեղափոխել։

««Ավո ՖՄ» ՍՊԸ-ից հրաժարվել են պայմանագիր կնքել: Հրաժարվել են, որովհետև Կադաստրի պետական կոմիտեում ասել են, որ հողի հետ կապված խնդիր կա, և պայմանագրի մեջ ինչ-որ առումով պետք է հողի կարգավիճակը որոշված լինի, այսինքն՝ հողը նույնպես պետք է տրամադրվեր «Ավո ՖՄ» ՍՊԸ-ին, բայց հողի նկատմամբ փոխհատուցում չի տրվել: Հիմա, այս նկատառումներից ելնելով, «Ավո ՖՄ» ՍՊԸ-ին շահեկան չի պայմանագիր կնքել, բացի այդ «Միլանո» խանութի մասով դատարանի որոշման մեջ նշված է, որ պետք է վտարում իրականացվի միայն մի հարկից՝ 125 քմ տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ հարկի հետ կապված որևէ նշում չկա: Բացի այդ, պայմանագիր պետք է կնքվի 125 քմ–ի համար»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ «Ավո ՖՄ» ՍՊԸ-ի աշխատակիցները` լավ հասկանալով, որ պայմանագիր կնքելը տանում է փակուղի, դիմել էին հարկադիր կատարման ծառայությանը, հետ էին վերցրել կատարողական թերթը, կատարողական վարույթն ավարտվել էր:

«Մինչև այսօր այդպես գիտեինք, որովհետև մենք ստացել էին կատարողական վարույթի ավարտման որոշումը: Երեկ երեկոյան որոշում ենք ստացել, որտեղ նշված էր, որ այսօր առավոտյան պետք է վտարման գործողություններ իրականացվեն»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ հարկադիր կատարողների խոսքով՝ կատարողական վարույթը վերսկսվել է, և այդ մասին որոշման իրազեկումն իրենց ուղարկվել է փոստով մարտի 3-ին, մինչդեռ իրենք այդ որոշումը չեն ստացել: Խանութի սեփականատիրոջը տարածքն ազատելու համար 7-8 ժամ են տվել՝ գիշերվա ժամը 11-ից մինչև առավոտյան ժամը 8-ը։ Փաստաբանի խոսքով՝ վտարումն իրականացվում է առանց փոխհատուցման գումարը վճարելու։

«Ի՞նչ է լինելու մեր հետագա ճակատագիրը` ոչ մեկին չի հետաքրքրում, գցում են դատարանի վրա, դատավորի վրա, այսպես իրար վրա գցելով՝ մենք հայտնվել ենք ինչ-որ իրավիճակում, որտեղ չգիտենք՝ ինչ անել, ում դիմել, որտեղ է օրենքը, որտեղ պիտի պաշտպանության հանգրվան գտնենք»,- Tert.am–ի թղթակցին ասաց «Օլիմպ» կոոպերատիվի փոխտնօրեն Նելլի Ղուկասյանը։

Ի դեպ, գույքի դուրսբերմանը ներկա էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Այս մասով Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը բացահայտ խախտումներ է արձանագրել. «Առաջարկվեց, որ նախ պայմանագիր կնքեք, հետո փողը փոխանցեք, հետո ժամանակ տրամադրեք, բայց ապարդյուն։ Մարդու իրավունքներիի պաշտպանի արագ արձագանքող խումբը այս պահին անզոր է ՀՀ-ում ինչ-որ հարց լուծել»,- նշեց Տիգրան Հայրապետյանը:

«Միլանո» խանութը իրացնող կազմակերպությունը գնահատել է շուկայականից ցածր գներով` 204 մլն դրամ: Իսկ Հովհաննես Ղուկասյանն ասում է, որ դա իրական շուկայական արժեքի 20-25 տոկոսն է միայն:

Մեր այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել, Հովհաննես Ղուկասյանն ասաց, որ իրենք այլևս  հույս չունեն տեղական դատական ատյաններից, ուստի պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:

 


 

Tert.am

Share |








ԼՐԱՀՈՍ

15:26 • 03/09

Եթե այս իշխանությունները մի քիչ խելք ունենային… Լևոն Զուրաբյանի առաջարկը

15:21 • 03/09

Ալիևը Մեդվեդևին է վերադարձրել ռուսներից գողացած սրբապատկերները

15:15 • 03/09

«Հարկերի մասին» օրենքը հավանության արժանացավ կառավարությունում

15:11 • 03/09

Ուկրաինայում պատգամավոր է սպանվել

15:03 • 03/09

Խոսում են երրորդ ուժի մասին, բայց ասպարեզում կան միայն երրորդական ուժեր. Լևոն Զուրաբյան

14:52 • 03/09

Գործարկվում է գնումների համակարգի «թեժ գիծ» ծառայությունը

14:49 • 03/09

ՀԱԿ-ն սկսում է Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը

14:49 • 03/09

Երևանի N9 և N117 միջնակարգ դպրոցները կմիավորվեն

14:46 • 03/09

Հախվերդյանը չի պատրաստվում մերժել թուրքերի առաջարկը

14:37 • 03/09

«Սյունիք» ռեստորանը կմասնավորեցվի

14:32 • 03/09

Նիկոլ Աղաբաբյանին 5 տարով արվեստանոց նվիրեցին

14:21 • 03/09

Կոլումբիայի գրոհայինները 25 ոստիկան և զինծառայող են սպանել

14:17 • 03/09

50 մլն դրամ՝ արտասահմանում հայ պաշտոնյաների անվտանգության համար

14:14 • 03/09

Ամբողջ ժողովրդի քաղաքական մուտքն են արգելել Ազատության հրապարակ. ՀԱԿ

14:13 • 03/09

Ազգային ժողովի դահլիճի նորոգման համար կծախսվի ևս 26,5 մլն դրամ

14:09 • 03/09

Թուրք դատախազը «շան ծեծ է կերել» փողոցում ծխելու համար

14:03 • 03/09

Նատալի Պորտմանը ցնցել է Վենետիկի փառատոնի մասնակիցներին լեսբիական բաց տեսարաններով

14:02 • 03/09

Վարչապետի մոտ կքննարկվի 2011թ. բյուջեի նախնական տարբերակը

13:51 • 03/09

Թուրքիան Վրաստանում նավթամշակման գործարան է գնել

13:39 • 03/09

Միշա Գալուստյանը հայր է դարձել

13:37 • 03/09

Երթ՝ «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով

13:12 • 03/09

Ադրբեջանում զինված հարձակում է տեղի ունեցել մզկիթի վրա

12:57 • 03/09

Հախվերդյանը հեռու է ապրում, դրա համար էլ չի մասնակցել դաշնակցականների հավաքին

12:47 • 03/09

Թուրքերն Արարատ լեռան գագաթից «ոչ» են ասում հայ-թուրքական սահմանի բացմանը

12:31 • 03/09

Նյու Յորքում անջատում են լույսերը, որ փրկեն թռչուններին

12:18 • 03/09

ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնին կոչ են անում սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

12:18 • 03/09

Газпром-ը՝ Միլանի բաժնետե՞ր

12:05 • 03/09

Հայաստանի ԿԲ նախագահը մեկնել է Բուխարեստ

12:01 • 03/09

Մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունն է. Բակո Սահակյան

11:51 • 03/09

Ֆուտբոլիստ աքլորները

11:43 • 03/09

Հրդեհ Գյումրիում և Սասունիկում. այրվել է տնակ և անասնագոմի տանիք

11:39 • 03/09

Ահաբեկություն Տաջիկստանում. կա 12 զոհ և վիրավոր

11:39 • 03/09

25-ամյա տղայի ինքնասպանության փորձը կանխվել է

11:36 • 03/09

Հրդեհ Դիլիջանում. Այրվել է մեքենա և խանութ

11:29 • 03/09

Ամոյանը և Պատրիկեևը հավակնորդների թվում են

11:25 • 03/09

Հայտնաբերվել են թմրանյութեր

11:24 • 03/09

«Առավոտ». Ռուսական մեսիջներ Երևանի համար

11:23 • 03/09

«Իրավունք». Ինչպիսի՞ն կլինի Հ1-ի աշնանային եթերաշրջանը

11:21 • 03/09

«Հրապարակ». Երիտասարդ թոշակառուն երիտասարդության հովանավոր

11:16 • 03/09

«Ժամանակ». Իսկ ո՞ւր էր Ռուբեն Հախվերդյանը

11:15 • 03/09

«Հայկական ժամանակ». Երիցյանը հերթական բիզնեսը վաճառել է 11 մլն դոլարով

11:14 • 03/09

«Կապիտալ». Իրազեկության պակասը բերում է վախի

11:06 • 03/09

Անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ուկրաինացի գրող

10:57 • 03/09

Աֆրիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում. Լոռու մարզում կարանտին է հայտարարվել

10:48 • 03/09

Նեթանյահուն և Աբբասը խոստացել են մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորել մեկ տարում

10:41 • 03/09

Անչափահասները բռնաբարել են հարևանի աղջկան և թաղել անտառում

10:16 • 03/09

Երեք տարի հետո «Տրոյկա դիալոգը» մոտ $5 մլրդ կարժենա

10:08 • 03/09

Անտառային նոր հրդեհներ Ռուսաստանում. Վոլգոգրադում զոհվել է 5 մարդ

10:03 • 03/09

Ջորջ Մուրիշանը սպասում է հայ և թուրք պատանիներին

09:55 • 03/09

Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են Եղեռնի հուշարձանի մոտ տրնգի պարել, միայն թե դուր գան Ռուսաստանին. Արման Մելիքյան

09:26 • 03/09

1 միլիոն դոլարանոց մազեր

09:09 • 03/09

Նոր պայթյուն Մեքսիկական ծոցում. նավթի արտահոսք դեռ չկա

09:09 • 03/09

Գերմանիան հոգնել է կապիտալիզմից

08:49 • 03/09

ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Անկարա է ժամանում՝ քննարկելու Թուրքիայում ռազմակայանի ստեղծման հարցը

08:45 • 03/09

Հայաստանի հանդբոլիստները զիջեցին Բելառուսի հավաքականին

21:26 • 02/09

Անկարան կայացրեց իր որոշումը. Սուրբ խաչում պատարագը կմատուցվի առանց խաչի

21:24 • 02/09

Մեդվեդևը ժամանել է Բաքու

21:13 • 02/09

Ադամ Շիֆը PBS-ին առաջարկում է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին «Աղետ» ֆիլմը

20:44 • 02/09

Հարձակման է ենթարկվել իրանական ընդդիմության առաջնորդը

20:31 • 02/09

Ջիովաննի Տրապատոնին նշեց մեկնարկային կազմը

20:25 • 02/09

«Հատիսը» մասնակցելու է ևս մեկ միջազգային մրցաշարի

20:19 • 02/09

ՀԱԿ–ը հրապարակել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը

20:12 • 02/09

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության կանչել Ադրբեջանի ղեկավարներին

19:13 • 02/09

Սիրեցյալին հետապնդող կինը «լռվել» է ծխնելույզի մեջ ու մահացել

19:02 • 02/09

Հովիկ Աբրահամյանը կայցելի Սիրիա

18:50 • 02/09

Արցախը ռազմավարություն է, ոչ թե մարտավարություն. Ստեփան Սաֆարյան

18:40 • 02/09

«Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…». նոր գիրք լայն լսարանի համար

18:35 • 02/09

Վթարի պատճառով Շենգավիթի շրջանի մի մասը ջրազրկված է

18:31 • 02/09

Կենտրոնի մի քանի փողոցներ ջուր չեն ունենա

18:28 • 02/09

Լոռիում ապօրինաբար 11 հաճարենի և բոխի է հատվել

18:15 • 02/09

Ի՞նչ կառաջարկի Մեդվեդևն Ալիևին

17:51 • 02/09

Ադրբեջանը տոն օրերին ակտիվացնում է հրադադարի խախտման դեպքերը

17:42 • 02/09

Անցած 19 տարիներին չկարողացանք ժամանակը ի օգուտ մեզ օգտագործել. Ժիրայր Սեֆիլյան

17:35 • 02/09

Տեսանյութ. Երևանը վերադարձել է արձակուրդից

17:32 • 02/09

Զեմֆիրան Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չի համարում

Հայաստան Տարածաշրջան Քաղաքականություն Բիզնես Իրադարձային Գիտություն/տեխնիկա Մշակույթ Սպորտ Lifestyle Տեսանյութեր

Տեսանյութեր

«Մեդիա Սթայլ» ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան,
Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 52 17 75 (524), +374 (91) 23 90 38
Էլ. փոստ`
2008 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը tert.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց tert.am-ին հղման արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: