Հայաստան-Սերբիա` 0:2. Պարտություն ոչ մարտական կազմով
Վերջ: Հայաստանը 0:2 հաշվով զիջում է Սերբիային: Սակայն այս խաղը փորձնական բնույթ էր կրում, իսկ հավաքականի իրական պատկերը կտեսնենք վաղը` փետրվարի 29-ին: Նույն «Ցիրիոն» մարզադաշտում հայ ֆուտբոլիստները մրցելու են Կանադայի հետ: Այդ մրցավեճում Հայաստանն արդեն մարզական կազմով դուրս կգա ասպարեզ: Հայաստան-Կանադա հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 21:00-ին ու կրկին ուղիղ ռեպորտաժ կվարենք Լիմասոլից:
87` Հանդիպման ավարտին հաշված րոպեներն են մնացել: Արդյունքը դրական չէ, սակայն չպետք է մոռանանք, որ Հայաստանն այսօր հանդես եկավ ոչ մարտական կազմով ու այսօր եղան բազմաթիվ փորձարկումներ: Այսօրվա խաղում իրենց նորամուտը հավաքականում նշեցին Գրիգոր Մելիքսեթյանը, Գագիկ Դաղբաշյանը, Մասիս Ոսկանյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Վալտեր Պողոսյանը, Ղուկաս Պողոսյանը, Կամո Հովհաննիսյանը... Մի շարք խաղացողներ էլ ազգային թիմում հանդես գալու շատ քիչ փորձ ունեին:
84` Միլան Յովանովիչը հայտնվել էր նպաստավոր դիրքում, սակայն մի փոքր շեղ հարվածեց:
81` Անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Յուսպաշյանը հեռվից բարձր հարվածեց:
80` Անկյունայինի իրավունք վաստակեցին հայ ֆուտբոլիստները:
77` Անդրանիկ Ոսկանյանը փոխարինեց Վարազդատ Հարոյանին:
76` Ինչպիսի պահ կորցրեց Հայաստանը. Վալտեր Պողոսյանը շատ մոտ էր հաշիվը կրճատելուն, սակայն Կոլարովը վերջին պահին փակեց գնդակի ճանապարհը: Ամեն դեպքում Պողոսյանը կարող էր ավելի հաջող հարվածել:
75` Դավիթ Մանոյանը փորձեց Գևորգ Ղազարյանին մեն-մենակ դուր բերել դարպասապահի դեմ, սակայն Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր:
74` Կուզմանովիչը հեռվից ուժեղ հարված կատարեց, սակայն Մելիքսեթյանը ետ մղեց գնդակը:
73` Հիմնականում պայքարն ընթանում է կենտրոնում ու վտանգավոր պահեր չկան:
69` Հայաստանի կազմում Վալտեր Պողոսյանը ու Ղուկաս Պողոսյանը փոխարինել են Հովհաննես Համբարձումյանին ու Էդգար Մալաքյանին:
67` Փոխարինման դուրս եկած Միրալեմ Սուլեյմանին հեռվից հարվածեց, սակայն Հայաստանին փրկեց հորիզոնական դարպասաձողը:
65` Հանդիպմանը ներկա հայ ֆուտբոլասերներն անդադար փորձում են աջակցել Հայաստանի հավաքականին: Ընդմիջմանը այստեղ բնակվող հայերից տեղեկացանք, որ վաղը Կանադայի հետ հանդիպմանը ավելի մեծ թվով աջակիցներ կունենա Հայաստանը, քանի որ խաղը սկսվելու է ոչ աշխատանքային ժամի:
62` Եվս մեկ վտանգավոր հարված կատարվեց սերբերի դարպասին, սակայն այն ավարտվեց անկյունայինով, որի խաղարկումից հետո Հայաստանը կորցրեց գնդակը:
56` Գրիգոր Մելիքսեթյանը գրոհի նետեց Մալաքյանին, ով գնդակը հասցրեց մրցակցի տուգանայինի մատույցներ, իսկ Գևորգ Ղազարյանը բավական վտանգավոր հարված կատարեց, սակայն մի փոքր շեղ էր:
52` Երկրորդ խաղակեսում Հայաստանի տարածքային առավելություն ունի ու ագրեսիվ խաղ է ցուցադրում, բայց հաշիվը կրճատել դեռ չի հաջողվում:
50` Գևորգ Ղազարյանն էր հայտնվել խաղից դուրս վիճակում: Ղազարյանը Սարկիսովի փոխարինումից հետո միակ առաջ քաշված հարձակվողն է:
48` Գևորգ Ղազարյանի վտանգավոր հարվածը մի փոքր շեղ էր:
47` Հայաստանի կազմում տեղի է ունեցել երկու փոփոխություն. Կամո Հովհաննիսյանը ու Դավիթ Մանոյանը փոխարինել են Արթուր Սարկիսովին ու Մասիս Ոսկանյանին:
46` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:
Առաջին խաղակեսն ավարտվեց: Ընդմիջում:
44` Սարկիսովն էր հայտնվել նպաստավոր դիրքում, բայց նրա հարվածը չստացվեց:
42` Առաջին խաղակեսի վերջնամասն ընթանում է անհետաքրքիր պայքարում:
37` Հայաստանի հավաքականն էր ստացել անկյունայինի իրավունք, սակայն երկրորդ հարկում սերբերը ոչ մի հնարավորություն չեն թողնում ու վտանգավոր ոչինչ չկար:
32` Ռոբերտ Արզումանյանը տուգանայինից հարվածեց «պատի» վրա:
30` ԳՈԼ: 0:2: Բրանսիլավ Իվանովիչ: Յանկովիչը տուգանայինից ցածրից կրակեց, իսկ Մելիքսեթյանը թվում էր որսացել է գնդակը, սակայն բաց թողեց այն ու վրա հասած Իվանովիչը կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
29` Սերբերը բավական վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք են ստացել:
28` Վերջին րոպեներին Հայաստանի հավաքականն ավելի համարձակ է սկսել գործել ու գնդակը հեռու է պահում սեփական տուգանայինից:
25` Սերբերի պաշտպանական օղակը մեղմ ասած ուժեղ կազմ ունի. կենտրոնում Ռայկովիչ («Համբուրգ») ու Սուբոտիչ («Բորուսիա». Դ.), եզրերում Իվանովիչ («Չելսի») ու Կոլարով («Մանչեսթեր Սիթի»)... Այս ֆուտբոլիստների միջին հասակը 190 սմ է:
23` Տուգանայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստների, որի խաղարկումից հետո բավական վտանգավոր էր սերբերի դարպասի մոտ, սակայն Ռայկովիչին հաջողվեց հեռացնել գնդակը:
20` Կոլարովը տուգանայինից հարվածեց, սակայն Մելիքսեթյանը գնդակը դուրս բերեց անկյունային, որի խաղարկումը վտանգավոր չէր:
19` Արթուր Սարկիսովն է ակտիվացել առջևի գծում, սակայն առայժմ նրա համագործակցությունը եզրային խաղացողների հետ այնքան էլ լավ չի ստացվում:
18` Յուսպաշյանն առաջին հարվածը կատարեց դարպասին, բայց Կահրիմանը ետ մղեց գնդակը:
16` Անկյունայինի իրավունք էին ստացել սերբերը, սակայն վտանգավոր ոչինչ չկար:
14` ԳՈԼ: 0:1: Կուզմանովիչ: Կոլարովի հարվածից հետո Մելիքսեթյանը փրկեց` ետ մղելով գնդակը, սակայն վրա հասած Կուզմանովիչը բացեց հաշիվը:
13` Մելիքսեթյաաաաաաաան: Բրանիսլավ Իվանովիչի անչափ վտանգավոր հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը փրկեց Հայաստանին:
12` Յանկովիչի առաջխաղացումը սահընկումով կասեցրեց Ռոբերտ Արզումանյանը, ով այսօր իր 50-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի հավաքականում:
10` Հովհաննես Համբարձումյանն աջ եզրից լայնակի փոխանցում կատարեց, սակայն դարպասապահը հանգիստ վերցրեց գնդակը:
9` Առայժմ խաղն ընթանում է հանգիստ պայքարում, իսկ տրիբունաներում Հայաստանին սկսել են աջակցել մի քանի հայ ֆուտբոլասերներ:
6` Չնայած կադրային որոշակի կորուստներին, Սերբիայի հավաքականը բավական ուժեղ կազմով է դուրս եկել խաղադաշտ: Հիմնականում սերբերը ներկայացնում են եվրոպական հայտնի ակումբներ: Միայն 17-ամյա Լազար Մարկովիչն է ներկայացնում սերբական ակումբ («Պարտիզան»): Այս ֆուտբոլիստի համար «Չելսին» պատրաստ է վճարել 14 մլն ֆունտ և այսօրվա խաղում ներկա են սկաուտներ, ովքեր հենց նրա խաղին են հետևելու:
5` Եվս մեկ անկյունային իրացրին սերբերը, որի խաղարկումից հետո Կուզմանովիչը ուժեղ հարված կատարեց, սակայն շեղ էր:
4` Անկյունայինի իրավունք էին ստացել սերբերը, սակայն վտանգավոր ոչինչ չկար:
3` Անձրևը Լիմասոլում դադարել է ու արդեն արևոտ եղանակ է:
2` Տրիբունաները դատարկ են: Հուսանք, որ վաղը Կանադայի հետ կայանալիք խաղում Կիպրոսում բնակվող հայերը կաջակցեն Հայաստանի հավաքականին...
1` Հանդիպումը մեկնարկեց:
17:57 Հնչեցին երկու երկրների օրհներգները: Ամեն ինձ պատրաստ է խաղին մեկնարկին:
17:38 Այսօր թիմերը 6-ական փոփոխության իրավունք ունեն:
17:36 Արդեն կարող եք ծանոթանալ կազմերին: Հայաստանի հավաքականն այսօր մարտական կազմով հանդես չի գալու: Հայտնի է, որ վաղը Հայաստանը ընկերական հանդիպում է անցկացնելու Կանադայի ընտրանու հետ, ուստի հիմնական կազմի մի շարք խաղացողների կտեսնենք վաղը: Սերբերը ևս ուժեղագույն կազմով դուրս չեն եկել ասպարեզ, քանի որ կան վնասվածք ունեցող խաղացողներ:
17:00 Բարև Ձեզ հարգելի մարզասերներ: Մոտ մեկ ժամից Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Սերբիա ընկերական հանդիպումը: Այսօր Կիպրոսում անձրևոտ եղանակ է:
-----------------------------------------------------------------------
Հայաստան-Սերբիա` 0:0
Հայաստան. 1. Գրիգորի Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան (ա), 13. Վարազդատ Հարոյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան, 9. Էդգար Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով:
Պահեստայիններ. 12. Արսեն Պետրոսյան, 15. Կամո Հովհաննիսյան, 16. Վալտեր Պողոսյան, 21. Դավիթ Մանոյան, 14. Ղուկաս Պողոսյան, 4. Անդրանիկ Ոսկանյան:
Սերբիա. 12. Դամիր Կահրիման, 6. Բրանիսլավ Իվանովիչ, 20. Նեվեն Սուբոտիչ, 11. Ալեքսանդր Կոլարով, 5. Ռադոսան Պետրովիչ, 22. Զդրավկո Կուզմանովիչ, 10.Միլոշ Նինկովիչ, 7. Զորան Տոշիչ, 8. Բոշկո Յանկովիչ, 25. Լազար Մարկովիչ:
Պահեստայիններ. 1. Վլադիմիր Ստոյկովիչ, 2. Պավլե Նինկով, 3. Դուշկո Տոշիչ, 9. Միրալեմ Սուլեյմանի, 14. Միլան Յովանովիչ, 16. Իվան Օբրադովիչ, 17. Ֆիլիպ Դուրիչիչ, 18. Դուշան Տադիչ, 19, Ստեֆան Սցեպովիչ, 21. Ալեքսանդր Իգնյովսկի, 23. Մատդա Նաստաշիչ, 4. Գոյկո Կաչար:










