Բացվեց Էդուարդ Աբաջյանի անհատական ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ)
Այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Էդուարդ Աբաջյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին այցելել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ներկայացված գեղանկարչական և գրաֆիկական 113 աշխատանքներն ամփոփում են նկարչի վերջին 10 տարիների ստեղծագործական կյանքը:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը երախտագիտության խոսք ասացին ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ, արվեստագետներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










