Իմանալով, որ Ջուլֆալակյանն ուժեղ է, Իլհամ Ալիևը թողել, սուսուփուս հեռացել է

10:49 • 06.08.12



Օլիմպիական խաղերի ըմբշամարտի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացել է դահլիճից, երբ իմացել է, որ Ջուլֆալակյանը բավական ուժեղ է։


«Պատմեմ ամենահետաքրքիր պահը: Ադրբեջանցի մարզիկի հետ կպնելու ժամանակ, ավելի ճիշտ նախքան կպնելը ազերիների «հարգարժան» Ալիև նախագահը ևս գտնվում էր դահլիճում և մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «էս հայը ուժե՞ղ է»: Սրանք ասում են հա, շաաաաաատ... ասում է. «դե որ էդպես է, ավելի լավ է ես գնամ» , և թողնում սուսուփուս հեռանում է...»:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am







Հայաստան
Տարածաշրջան
Մամուլի տեսությունԱշխարհ
ԲիզնեսԻրադարձայինԳիտություն/տեխնիկա Մշակույթ
ՍպորտLifestyle