Բարսելոնան Մանչեսթեր Յունայթեդի հետ ընկերական խաղից կստանա 1.5 միլիոն եվրո

16:48 • 08.08.12



«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ընկերական հանդիպում կազմակերպած ընկերությունը որպես պարգևավճար «Բարսելոնային» կփոխանցի 1.5 միլիոն եվրո, հայտնում է El Mundo Deportivo-ն:

 

Կատալոնյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Գյոթեբորգ, որտեղ այսօր երեկոյան կկայանա այդ մրցավեճը:

 

Նշենք, որ «Բարսելոնան» մարզվելու է Շվեդիայում մինչև ուրբաթ: Այդ օրը Վիլանովայի թիմը կուղևորվի Բուխարեստ, որտեղ կխաղա տեղի «Դինամոյի» դեմ: 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am







Հայաստան
Տարածաշրջան
ԱշխարհԲիզնես
ԻրադարձայինԳիտություն/տեխնիկա ՄշակույթՍպորտLifestyle