«Հրապարակ». Այսպիսի մեծ հանցագործություն Հայաստանում 50 տարին մեկ չի կատարվում. Փայլակ Հայրապետյան
09:27 • 14.08.12
Թերթն անդրադարձել է Հայրապետյանների ընտանիքի և «Ամերիաբանկի» ամիսներ շարունակ տևող հակամարտությունը, երբ բանկը «Հայաստան» հանրախանութի շենքը վերցրեց Հայրապետյաններից՝ պատճառաբանությամբ, թե վերջիններս չեն կատարել վարկային պարտավորությունները։ Թերթը զրուցել է ընտանիքի հոր՝ Փայլակ Հայրապետյանի հետ՝ փորձելով հասկանալ վեճի շարժառիթը և հանգուցալուծման հնարավոր ճանապարհները, հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Այսպես.2009 թվականի նոյեմբերին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում և Հայրապետյանների ներկայությամբ։ Հանդիպման նպատակը Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկն է եղել, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Հանդիպման նպատակն էր 100 միլիոնի վարկը բաժանել այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Բնականաբար, կբացվեին հազարավոր աշխատատեղեր։ Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարը, վարչապետը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խորհրդակցության ժամանակ, սակայն, Հայրապետյանի ներկայացմամբ, ոմն Աշոտ Սուքիասյան՝ «Ձորագյուղ» ԱԿ նախագահ, ներկա գործարարներին հավաստիացնում է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից 20-30 տոկոս ավելի էժան և ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի։ Ներկաներն էլ, ոգևորվելով ավելի մատչելի առաջարկով, համաձայնում են, որ Աշոտ Սուքիասյանը բերի անհրաժեշտ հումքը և աշխատեցնի այդ 23 ֆաբրիկաները։ Նախնական համաձայնությունից հետո Սուքիասյանը ծրարով բերում է իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումք։ Գործարարները հավանություն են տալիս, բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում է պահանջում՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար։ «Դրա համար անհրաժեշտ էր, որ այդ 23 կազմակերպությունները գումար հավաքեին, բայց ես, լինելով բոլորից ավելի տարիքով, առաջարկեցի գրավադնել իմ ունեցվածքը, Սուքիասյանին տրամադրել անհրաժեշտ գումարը, որ աշխատանքները սկսվեն, ու արդեն փակեն վարկը և հետ տան իմ ունեցվածքը։ Բոլորը համաձայնեցին»,– պատմում է Փայլակ Հայրապետյանը։
Անհրաժեշտ գումարը վերցնելու համար գնում են «Սվիս» բանկ՝ վարկի համար, սակայն բանկն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է տրամադրել այդ 12 միլիոն դոլարը։ Օրեր անց Սուքիասյանը Հայրապետյանին տեղեկացնում է, որ կառավարության միջնորդությամբ «Ամերիաբանկը» խոստացել է տրամադրել 12 միլիոն դոլարի վարկ։ Հայրապետյանն էլ գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը, որից հետո բանկը սկսում է վարկային վճարումները։ Բիզնես-պլանն էլ կազմում է «Ամերիաբանկը»։ Այդ ընթացքում բանկը Սուքիասյանին տրամադրել է մոտ 10 միլիոն դոլար գումար, սակայն Սուքիասյանը ոչ մի դրամ չի ներդրել գործը սկսելու համար։ Հայրապետյանի խոսքով, երբ իրենք հետաքրքրվել են, թե ինչ աշխատանք է տարվում Աֆրիկայում գործը սկսելու համար, պարզվել է, որ ոչ մի տեխնիկա չի տարվել այնտեղ, բացի իրենց միջոցներով ուղարկած մի մեքենայից։ «Մի 6 ամիս հետո Աշոտից հետաքրքրվեցի գործի ընթացքից, ասաց, որ դեռ նորություն չկա։ Ապա մոտ 1 տարի անց իմացա, որ «Ամերիաբանկը» վերցրել է հանրախանութի մի մասը, հետո վերցրեց երկրորդ մասնաշենքը։ Բանկի կառավարիչն ինձ ու Աշոտին կանչեց-ասեց, որ եթե մի 500 հազար գրավադնի, ապա 4-5 ամիս ժամանակ կտա, որ փակեն գումարը և շենքը վերադարձնեն։ Բայց Աշոտն ասեց, որ ոչինչ չունի»,–ավելացրեց Հայրապետյանը։ Վերջինս և Աշոտին, և բանկի կառավարչին զգուշացնում է, որ կդիմի դատախազություն, և այդպես էլ վարվում է։ Նախորդ ամսվա՝ հուլիսի 14-ին Փայլակ Հայրապետյանը դիմել է ոստիկանություն և դատախազություն։ Գործն այս պահին քննվում է ոստիկանությունում։ Հայրապետյանին մեկ անգամ արդեն հրավիրել են բացատրություն տալու։ Աշոտ Սուքիասյանին ևս հրավիրել են հարցաքննության, մի քանի ժամ պահել են, ապա բաց թողել։ Այդ ընթացքում նա փախուստի փորձ է արել, այս պահին ևս, Հայրապետյանի խոսքերով, անհետացած է։ «Պետք է մերկացնել Սուքիասյանին և բանկին, պետք է նրանք ասեն, թե ինչ են արել այդ գումարները, ում են տվել»,–պահանջում է Հայրապետյանը։ Ներկա պահին Հայրապետյանևերի գույքը դրված է աճուրդի, որից բանկը պետք է վերցնի իրեն հասանելիք 12 միլիոնը, ինչի արդյունքում Հայրապետյւսնը չի կարողանում աշխատեցնել իր արտադրամասերը։ «Այսպիսի մեծ հանցագործություն Հայաստանում 50 տարին մեկ չի կատարվում։ Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
-Պարոն Հայրապետյան, ամիսներ առաջ, երբ ծագեց «Ամերիաբանկ»–«Հայաստան» հանրախանութ վեճը, այդ ժամանակ հարցին քաղաքական ենթատեքստ տրվեց։
-Այո, նրանք քաղաքական ենթատեքստ էին տալիս՝ շեղելու համար։ Նրանք ուզում էին ասել, թե իբր ես մոտիկ եմ Գագոյի հետ (նկատի ունի ԲՀԿ նախագահին՝ խմբագրություն)։ Ես Ծառուկյան Գագիկին բոլորովին չեմ ճանաչում, երբևէ չեմ հանդիպել, նա ինձ դեմքով էլ չի ճանաչում։ Ավելին, ես քաղաքական ոչ մի կուսակցության հետ կապ չունեմ, ես այդպիսի հանցագործ խմբերի հետ գործ չեմ ունեցել։ Ես գործ եմ ունեցել միայն հայրենասիրական ծրագրերի հետ։ Սա որ ես արել եմ, արել եմ իմ հայրենիքի համար, արել եմ, որ 10 հազար մարդ աշխատանք ունենա։ Բայց մի սրիկա Աշոտի, սրիկա բանկի ու սրիկա ղեկավարության
կողմից դա տեղի չունեցավ։ Այս երկրում նրանց նման 2 մարդ էլ լինի՝ երկրում էլ մարդ չի մնա։
-Բայց Ձեր որդին կապ ուներ, չէ՞, «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Հիմա Ձեր ընտանիքն ի՞նչ առնչություն ունի ԲՀԿ-ի հետ։
-Իմ որդին այդ ժամանակ Ծառուկյանին էր ճանաչում... Այդ ժամանակ այդ երկու կուսակցությունները նույն կուսակցությունն էր, նույն ամանից էին հաց ուտում, նույն ամանից էին ջուր խմում։ Հետո բաժանվեցին ու էլի միացան։ Իմ տղան այդ կուսակցության մեջ չմտավ, ընտրության կեսից էլ դուրս եկավ։ Մեր ընտանիքն ամբողջությամբ «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունի, չի ունեցել և չի ունենալու։ Կապ չի ունենալու ընդհանրապես ոչ մի կուսակցության հետ։ Մենք կուսակցական չենք, մենք աշխատող մարդիկ ենք։ Կուսակցությունը չէ, որ մեզ պետք է պահի, մենք մեր քրտինքով, մեր աշխատանքով, մեր հայրենասիրությամբ ապրող մարդիկ ենք։
-Պարոն Հայրապետյան, վերջերս Ձեր եղբոր թոռնուհին ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր որդու հետ։ Մամուլը գրեց, որ Ձեր խնամիությամբ՝ բանկի և Ձեր հանրախանութի հարցը կարելի է փակված համարել։ Նախագահի եղբոր հետ խնամիությո՞ւնն էլ չօգնեց հարցի լուծմանը։
-Սրանով ևս նրանք ուզում էին խնդիրը շեղել։ Իմիջիայլոց, որ գրում էին՝ իմ թոռն է ամուսնացել, ասեմ, որ իմ թոռը չէ, եղբորս թոռն է։ Այս ամենը Աշոտի խումբն է կազմակերպում՝ խնդրին այլ ենթատեքստ տալու համար, շեղելու համար։ Հետո էլ, խնամիությունն ի՞նչ կապ ունի սրա հետ։ Խնամի՞ն պիտի բերի իմ փողը, իմ շենքերը տա ինձ։ Նա չի այս ամենի հեղինակը։ Սրա հեղինակը Աշոտն է, բանկն է ու մեր նախարարությունը։ Սա պատահական բան չի, սա նախարարությունում կազմակերպված, քննարկված ծրագիր էր։
-Դուք ինչ-որ դիտավորությո՞ւն եք տեսնում Ձեզ սնանկացնելու փորձի մեջ։
-Աշոտ Սուքիասյանն ի սկզբանե բանկի ղեկավարության հետ նպատակ է ունեցել սնանկացնել ինձ, խլել իմ ունեցվածքը։ Ես, որպես հայրենասեր, ազնիվ մարդ՝ մտա այս գործի տակ, իսկ իրենք գիտեին, որ ազնիվ մարդուն խաբելը հեշտ է։ Սուքիասյանի և բանկի միջև նախնական պայմանավորվածություն է եղել։ Միանշանակ։ Թե չէ բանկը 10 միլիոն փող է տալիս Աշոտին ու որևէ հիմք չի պահանջում, թե որտեղ է ծախսվել այդ գումարները։ Այս գործին մասնակից է եղել նաև նախարարությունը։ Նախարարության միջոցով է սա եղել, սա պատահական չի եղել։ Սա սցենարով կազմակերպված խարդախություն է։
-Իսկ հետո նախարարին տեղյակ պահե՞լ եք կատարվածի մասին։
-Ճիշտն ասած՝ չէ, չեմ ասել։ Ի՞նչ պիտի ասեի, իրենք արդեն հանձնարարել էին Աշոտին, միջնորդել էին բանկին, բանկը փողը տվել էր, ինքն էլ նրանց մարդն էր։ Այդքանից հետո էլ ի՞նչ ասեի։ Ես ոչ ոք ի միջնորդության համար չեմ դիմել, ես հանցագործ չեմ։ Ինձ համար իրավական հարթությունը բավարար է։ Եթե այդ հարթության վրա գտնեն, որ ես սխալ եմ, ուրեմն սխալ եմ։ Ես ոչ ոքի չեմ դիմի։
-Պարոն Հայրապետյան, հիմա Դուք հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
-Խնդրի լուծումը ես տեսնում եմ այսպես. Աշոտի ունեցվածքը պետք է վերցնեն, և հետո պետությունը պետք է կանգնի իմ կողքին, որ ես կարողանամ իմ ունեցածը հետ բերեմ։ Իմ հարցը պետք է լուծվի։ Ես չեմ կարող նստել ու սպասել, թե բանկը երբ է իմ ամբողջ ունեցվածքը տանելու իմ ձեռքից, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում։ Սրա առաջն առնելու համար պետությունը պետք է իմ կողքը կանգնի։ Թող պարզվի՝ տեսնենք բա՞նկն է մեղավոր, Սուքիասյա՞նն է մեղավոր, նրա պաշտպաննե՞րն են մեղավոր, այդ փողերն ո՞ւր են գնացել։
-Սուքիասյանի հովանավորներ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։ Ովքե՞ր են հովանավորում նրան։
-Ինքն իրեն Արարատյան թեմի սուրբ քավոր է հռչակել, Կճոյանի սանիկն է, Սուրբ Սարգսի խաչն էլ նրանց տանն է դրված։ Բազմիցս է նա հպարտացել Կճոյանի հետ իր հարաբերություններով։ Իր տունը եկեղեցի է դարձրել, սրբապատկերներ է կախել ու դրանով քողարկում է իր իրական դեմքը։ Բայց նա իսկական խաչագող է։
ԼՐԱՀՈՍ • Օրվա բոլոր նորությունները
11:07 • 18/06
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International-ի՝ Թուրքիայի իշխանություններին ուղղած պահանջներին
11:02 • 18/06
Յուվենտուսը չի վաճառի Մարկիզիոյին
10:49 • 18/06
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է միջուկային անվտանգության օրինակ լինեն. Օբամա
10:47 • 18/06
Սթիվեն Քինգի վեպի էկրանավորումից հանվել է Օբամայի հատվածը
10:41 • 18/06
Երևանում ավտոմեքենան ընկել է Կորեայի ձորը, կան տուժածներ
10:37 • 18/06
Առաջիկայում կավարտվի Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը. քաղաքապետարան
10:25 • 18/06
Ռիո դե Ժանեյրոյում անկարգությունների հետևանքով 20 ոստիկան է տուժել
10:18 • 18/06
Բացի Հագվիից Սննդամթերքի ծառայությանը ընտանի կենդանիների անկման այլ դեպքեր այս պահին հայտնի չեն
10:16 • 18/06
Ռուսաստանում որդիները փողի համար բենզինով վառել են իրենց հորը
10:09 • 18/06
Դինամո-Շիրակ. Ինչպես վրացիները հարձակվեցին հայ ֆուտբոլասերների վրա (տեսանյութ)
10:06 • 18/06
Փոքրիկ Ռունիի՝ հասուն գլուխգործոցը (տեսանյութ)
10:00 • 18/06
Սերիալները մեր ազգի անդեմության հայելին են. Սամվել Կարապետյանի տեսաբլոգը
09:58 • 18/06
Ռուսական շուկա է ներկրվել 145 հազար լիտրից ավելի «Բորժոմի»
09:48 • 18/06
Քեմերոնը Մոսկվային վերջին անգամ կոչ է արել աջակցել «առանց Ասադի» Սիրիային. The Independent
09:45 • 18/06
Քաղաքացին Երևանի հեռուստաաշտարակի մոտ զենք-զինամթերք է թողել
09:44 • 18/06
Երևանի կենտրոնում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու
09:31 • 18/06
Բոլիվիայում հրապարակվել են Չե Գևարայի՝ պարտիզանական պատերազմի շրջանի լուսանկարներն ու նամակները
09:25 • 18/06
Ջեկոն հրաժարվել է տեղափոխվել Նապոլի
08:55 • 18/06
«Գազպրոմը» կարող է «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասը 80%-ից հասցնել 100%-ի
08:53 • 18/06
Ալավերդիում փրկարարները լողավազանից դուրս են բերել տղամարդու դի
08:49 • 18/06
Յակուտիայի նախագահը հրամայել է ստուգել պաշտոնյաների դիպլոմները
08:40 • 18/06
Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին 1 մլրդ դոլարի գործարքի դիմաց զենքի մատակարարումը. «Ведомости»
08:26 • 18/06
Ռուսաստանը և ԱՄՆ-ն միջուկային վտանգը կրճատելու մասին նոր համաձայնագիր են ստորագրել
08:00 • 18/06
08:00 • 18/06
08:00 • 18/06
«168 ժամ». Քանի՞ տարի պետք է խնայել՝ Հայաստանում տուն գնելու համար
08:00 • 18/06
«Ժողովուրդ». «Հայռուսգագարդ»–ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկո՞սն էլ «Գազպրոմ»–ին
08:00 • 18/06
«Ժողովուրդ». Հայաստանը հասե՞լ է, թե՞ չի հասել իր նախաճգնաժամային վիճակին
08:00 • 18/06
«Հայկական ժամանակ». Երևանցիների 46 տոկոսը հնարավորության դեմքում պատրաստ է լքել Հայաստանը
08:00 • 18/06
08:00 • 18/06
«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չներեց Մարգար Օհանյանին
08:00 • 18/06
08:00 • 18/06
08:00 • 18/06
«Ժողովուրդ». Խոզերի անկում Լոռիում
08:00 • 18/06
01:29 • 18/06
Կիպրոսը չի պատրաստվում դուրս գալ եվրոգոտուց. Կիպրոսի նախագահ
01:13 • 18/06
Սիրիայի հետագա ռազմականացումը կկործանի երկիրը և տարածաշրջանը. Իրաքի վարչապետ
00:58 • 18/06
Թուրքիայում ոստիկաններն արգելել են արհմիությունների երթը
00:47 • 18/06
Նիգերիայում գրոհայինները սպանել են 7 դպրոցականների և 2 ուսուցչի
00:35 • 18/06
Աբրամովիչը երբեք չի միջամտել իմ աշխատանքին. Մոուրինիո
00:23 • 18/06
G8-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը
23:57 • 17/06
23:44 • 17/06
23:29 • 17/06
Վրաստանը պետք է դառնա կրթության ոլորտի առաջընթացի գլխավոր կրողը տարածաշրջանում. Սաակաշվիլի
23:18 • 17/06
23:04 • 17/06
Հունաստանի Գերագույն դատարանն արգելել է փակել պետական ERT հեռուստաընկերությունը
22:53 • 17/06
Բուլղարիայում մոլեգնում են ցույցերը. ցուցարարները շարժվում են դեպի խորհրդարանի շենքը
22:47 • 17/06
Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին բուժզննում կանցնի Լիվերպուլում
22:37 • 17/06
Ռեփեր Jay-Z-ն նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)
22:16 • 17/06
Ռուսաստանում փրփուրային երեկոյի մասնակից երիտասարդները հազիվ են խուսափել կուրացումից
21:57 • 17/06
Աշխարհի 10 ամենաէժան քաղաքները
21:44 • 17/06
Audi-ն Ֆրանկֆուրտի ավտոսրահում կցուցադրի նոր գերմեքենայի նախատիպը (լուսանկարներ) 
21:39 • 17/06
«Tweet» բառն իր նոր նշանակությամբ ներառվել է Օքսֆորդի բառարանում
21:25 • 17/06
Չինացին 5-րդ, բրիտանացին 15-րդ հարկից ընկել և ողջ են մնացել
21:10 • 17/06
Յուվենտուսը 12 մլն եվրո կառաջարկի Տևեսի համար
21:05 • 17/06
Հրաժարական է տվել Սոչիի փոխքաղաքապետը, ով Սոչի-2014-ի պատասխանատուն էր
20:55 • 17/06
20:44 • 17/06
Samsung-ի բաժնետոմսերը 10%-ով անկում են ապրել Galaxy S4-ի պատճառով
20:38 • 17/06
Չեխիայի վարչապետը պաշտոնապես հրաժարական է տվել՝ իր մերձավորների հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին
20:25 • 17/06
Կարկտահարություն Արագածոտնի մարզում. մի շարք գյուղերում վնասվել են պտղատու ծառեր
20:17 • 17/06
ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են «տնտեսական NATO» ստեղծել
20:09 • 17/06
Դինամո-Շիրակ՝ 1:1. Խաղաղ ելք հարևանների պայքարում (լուսանկարներ) 
19:54 • 17/06
Instagram-ում հնարավոր կլինի տեսանյութեր տեղադրել
19:45 • 17/06
Կոռուպցիա ու ևս 13 մեղադրանք. ձերբակալվել է Մոնրեալի քաղաքապետը
19:36 • 17/06
19:21 • 17/06
Եվրոպան թանկ կվճարի սիրիացի ապստամբներին զենք տրամադրելու դեպքում. Սիրիայի նախագահ
19:00 • 17/06
Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
18:54 • 17/06
Ինչ տվեց Վահե Ավետյանի սպանության շուրջ հասարակության բողոքը. կարծիքներ
18:49 • 17/06
Վրաստանի կալանավորված նախկին վարչապետը հացադուլ է սկսել. նա հեռուստացույց է պահանջում
18:40 • 17/06
18:28 • 17/06
18:22 • 17/06
Հալեպում 6 տոննա պայթուցիկով 60 սիրիացի զինվոր է սպանվել
18:18 • 17/06
Կարմիր խաչը կրկնապատկել է Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները
18:08 • 17/06
Անվերջ խոսվում է «ատկատների» մասին՝ որպես խնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է. նախարար
18:00 • 17/06
Թուրքիան պատրաստ է բանակ հանել ցուցարարների դեմ
17:55 • 17/06
Բալոտելի. Չգիտեի, որ երկու դեղին քարտի դեպքում որակազրկվում են
17:54 • 17/06
Բրիտանացի գիտնականները շատ մոտ են քաղցկեղի տարածումը կանխող դեղամիջոցի ստեղծմանը. Telegraph
17:53 • 17/06
ԵԱՀԿ-ի նախագահը չեղյալ է հայտարարել Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցը
17:43 • 17/06
Չինաստանին զանգվածային գործազրկություն է սպառնում
17:38 • 17/06
Սիրիական ընդդիմությունը զենիթահրթիռային համակարգեր է ստանում Սաուդյան Արաբիայից. Reuters
17:25 • 17/06
Google-ն իր ցանցից կվերացնի մանկական պոռնոգրաֆիկ նկարները
17:11 • 17/06
Ահմադինեժադին կանչել են դատարան
17:03 • 17/06
Նախիջևանում թուրքերը, տեղական իշխանությունների հովանու ներքո, շահագործում են ադրբեջանցիներին
17:03 • 17/06
16:58 • 17/06
16:46 • 17/06
16:43 • 17/06
Ֆրանսիայում բացվել է «Լե Բուրժե» ավիասրահը
16:34 • 17/06
Korres Project 4. հունական արտադրության առաջին սուպերմեքենան պատրաստ է շնորհանդեսին (լուսանկարներ)
16:28 • 17/06
Ուկրաինացի ինքնուս քանդակագործը մահացած ծառերը վերածում է քաղաքային արվեստի նմուշների (լուսանկարներ)
16:21 • 17/06
Վահե Ավետյանի մահվան տարելիցի օրը «Հարսնաքարի» մոտ մոմավառություն կանցկացվի
16:19 • 17/06
Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի Ուրալում
16:18 • 17/06
16:18 • 17/06
«Թալիբանը» «գրասենյակ» կբացի Կատարում
16:10 • 17/06
16:09 • 17/06
Ադրբեջանը նախատեսում է թուրքական արտադրության անօդաչու ինքնաթիռներ ձեռք բերել
16:09 • 17/06
Հիմա բոլորը հետին թվով շատ խելոք են. Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ ոսկու պաշարները վաճառելու մասին
16:06 • 17/06
Գինու սիրահարներն իրենց սեփական սոցկայքը կունենան
15:54 • 17/06
Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Մեդվեդևին գաղտնալսելու մասին տեղեկությունները
15:44 • 17/06
Ջուլիան Ասանժը հնարավոր է Էկվադորի դեսպանատանը մնա ևս 5 տարի
15:37 • 17/06
Պերուում կալանավորները զանգվածային աերոբիկայի ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
15:28 • 17/06
15:12 • 17/06
14:56 • 17/06
Շվեյցարիայում ստեղծել են ռոբոտ-կատու (տեսանյութ)
14:53 • 17/06
Մայրաքաղաքում կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» ծրագիրը
14:51 • 17/06
Mercedes մակնիշի ատոմեքենաները կնախազգուշացնեն միմյանց վտանգի մասին
14:42 • 17/06
14:41 • 17/06
Թուրքիայում իրավիճակը չի ապակայունանա. Էրդողանի մասին գրքի հույն հեղինակ
14:34 • 17/06
Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն կտրվի
14:34 • 17/06
Բրիտանական մամուլ. Լիվերպուլը որոշել է վճարել Մխիթարյանի հրաժարագինը
14:27 • 17/06
Ճապոնիայում ձմերուկի էլիտար տեսակը վաճառվել է 3.200 դոլարով
14:14 • 17/06
Վարդան Սեդրակյանը կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ. ամբաստանյալ
14:09 • 17/06
Լոս Անջելեսում կանգնեցվել է լեգենդար Բրյուս Լիի արձանը
13:59 • 17/06
13:51 • 17/06
Սանկտ Պետերբուրգում տեղացիներին հիմարեցրած հայազգի տղամարդ է ձերբակալվել
13:47 • 17/06
Հայ ռազմական մտածողությունը ներկայացնելու նպատակով «Զորավար» հիմնադրամ է ստեղծվել
13:42 • 17/06
Իշխանությունը տապալելու միակ միջոցն ընտրություններն են. Թուրքիայի վարչապետ
13:38 • 17/06
Արմեն Գևորգյանը համաձայն չէ ՎՊ–ի հետ, թե բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում է տեղի ունեցել
13:27 • 17/06
«Կիլիկիա» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի են դուրս եկել ԱԺ-ի դիմաց
13:25 • 17/06
Եթե ԱՄՆ իշխանությունները գլուխ ունեն, ապա հեռու կմնան Սիրիայի հակամարտությունից. Սառա Փեյլին
13:09 • 17/06
Աշխարհի ամենասեքսուալ բանակները. The Sun
13:04 • 17/06
Հայաստանում հողերի 81%-ը կանգնած է անապատացման վտանգի առաջ. Ինգա Զարաֆյան
12:59 • 17/06
42 տարի առաջ այս օրը Պարույր Սևակն ավտովթարի զոհ դարձավ
12:56 • 17/06
Սիրիայում զոհվել է 100.000 մարդ, իսկ 5 մլն մարդ փախստական է դարձել. Կարմիր խաչ
12:48 • 17/06
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը
12:43 • 17/06
Հինգ ֆինանսական խորհուրդ բոլոր նրանց, ովքեր 30 տարեկան են
12:35 • 17/06
Աշխատանքից ազատվելուց հետո Արմեն Դուլյանը որոշել է «ձվերը տարբեր զամբյուղներում դնել»
12:25 • 17/06
Նոր Նորքում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշար
12:08 • 17/06
Կանադան աջակցել է սիրիացի ընդդիմադիրներին զինելու՝ ԱՄՆ-ի որոշմանը
12:00 • 17/06
Պարզապես ապշած եմ Հայաստանի հավաքականի արդյունքներից. Գիա Ղազանչյան
11:53 • 17/06
Աշխարհի ամենաթանկ տունն արժե 1.2 մլրդ դոլար (լուսանկարներ)
11:45 • 17/06
Բարաք Օբաման Պուտինին «թույլ չի տվել» սպորտդահլիճ գնալ
11:27 • 17/06
Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա
Ամենից շատ կարդացված նյութեր
14:34 • 17/06
Բրիտանական մամուլ. Լիվերպուլը որոշել է վճարել Մխիթարյանի հրաժարագինը
21:57 • 17/06
Աշխարհի 10 ամենաէժան քաղաքները
11:53 • 17/06
Աշխարհի ամենաթանկ տունն արժե 1.2 մլրդ դոլար (լուսանկարներ)
12:35 • 17/06
Աշխատանքից ազատվելուց հետո Արմեն Դուլյանը որոշել է «ձվերը տարբեր զամբյուղներում դնել»
11:45 • 17/06
Բարաք Օբաման Պուտինին «թույլ չի տվել» սպորտդահլիճ գնալ
16:18 • 17/06
13:09 • 17/06
Աշխարհի ամենասեքսուալ բանակները. The Sun
12:00 • 17/06
Պարզապես ապշած եմ Հայաստանի հավաքականի արդյունքներից. Գիա Ղազանչյան
14:14 • 17/06
Վարդան Սեդրակյանը կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ. ամբաստանյալ
19:36 • 17/06
- Սերիալները մեր ազգի անդեմության հայելին են. Սամվել Կարապետյանի տեսաբլոգը
- Քաղաքացին Երևանի հեռուստաաշտարակի մոտ զենք-զինամթերք է թողել
- Ալավերդիում փրկարարները լողավազանից դուրս են բերել տղամարդու դի
- Տարոն Մարգարյանին մեղադրելու համար Իշխան Զաքարյանը կաշկանդված է իր շքեղ առանձնատան պատճառով. Զարուհի Փոստանջյան
- Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
- Յակուտիայի նախագահը հրամայել է ստուգել պաշտոնյաների դիպլոմները
- Վրաստանը պետք է դառնա կրթության ոլորտի առաջընթացի գլխավոր կրողը տարածաշրջանում. Սաակաշվիլի
- Թուրքիան պատրաստ է բանակ հանել ցուցարարների դեմ
- ԵԱՀԿ-ի նախագահը չեղյալ է հայտարարել Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցը
- Ահմադինեժադին կանչել են դատարան
- «Ժողովուրդ». Խոզերի անկում Լոռիում
- «Ժողովուրդ». Ծեծել են ԱԱԾ սպայի 80-ամյա հորը, սպառնացել ընտանիքի մնացած անդամներին՝պահանջելով վերադարձնել զենքը
- «Հայկական ժամանակ». Հերթական էլիտար հարսանիքը. Մանվել Բադեյանի դուստրն ամուսնանում է Քոչարյանի խնամու մյուս որդու հետ
- «Չորրորդ ինքնիշխանություն». Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չներեց Մարգար Օհանյանին
- «Ժողովուրդ». ԱԱԾ-ն 7 մլն 680 հազար տրամադրել է մկների ու առնետների դեմ պայքարի, 8 մլն՝ աղբահանման աշխատանքների համար
- Քեմերոնը Մոսկվային վերջին անգամ կոչ է արել աջակցել «առանց Ասադի» Սիրիային. The Independent
- Յակուտիայի նախագահը հրամայել է ստուգել պաշտոնյաների դիպլոմները
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն միջուկային վտանգը կրճատելու մասին նոր համաձայնագիր են ստորագրել
- Սիրիայի հետագա ռազմականացումը կկործանի երկիրը և տարածաշրջանը. Իրաքի վարչապետ
- Թուրքիայում ոստիկաններն արգելել են արհմիությունների երթը
- Կիպրոսը չի պատրաստվում դուրս գալ եվրոգոտուց. Կիպրոսի նախագահ
- France Telecom-ը որոշել է խարդախության մեջ մեղադրվող Սթեֆան Ռիշարին թողնել գործադիր տնօրենի պաշտոնում
- Աշխարհի 10 ամենաէժան քաղաքները
- Samsung-ի բաժնետոմսերը 10%-ով անկում են ապրել Galaxy S4-ի պատճառով
- Չինաստանին զանգվածային գործազրկություն է սպառնում
- Երևանի կենտրոնում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու
- Ալավերդիում փրկարարները լողավազանից դուրս են բերել տղամարդու դի
- Յակուտիայի նախագահը հրամայել է ստուգել պաշտոնյաների դիպլոմները
- Նիգերիայում գրոհայինները սպանել են 7 դպրոցականների և 2 ուսուցչի
- Հունաստանի Գերագույն դատարանն արգելել է փակել պետական ERT հեռուստաընկերությունը
- Instagram-ում հնարավոր կլինի տեսանյութեր տեղադրել
- Այլևս աշխատավայր գնալու կարիք չկա. կանադացիները ստեղծել են ապագայի գրասենյակ (լուսանկարներ, տեսանյութ)
- Բրիտանացի գիտնականները շատ մոտ են քաղցկեղի տարածումը կանխող դեղամիջոցի ստեղծմանը. Telegraph
- Google-ն իր ցանցից կվերացնի մանկական պոռնոգրաֆիկ նկարները
- Korres Project 4. հունական արտադրության առաջին սուպերմեքենան պատրաստ է շնորհանդեսին (լուսանկարներ)
- Ռեփեր Jay-Z-ն նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)
- «Tweet» բառն իր նոր նշանակությամբ ներառվել է Օքսֆորդի բառարանում
- Ուկրաինացի ինքնուս քանդակագործը մահացած ծառերը վերածում է քաղաքային արվեստի նմուշների (լուսանկարներ)
- Լոս Անջելեսում կանգնեցվել է լեգենդար Բրյուս Լիի արձանը
- 42 տարի առաջ այս օրը Պարույր Սևակն ավտովթարի զոհ դարձավ
- Այլևս աշխատավայր գնալու կարիք չկա. կանադացիները ստեղծել են ապագայի գրասենյակ (լուսանկարներ, տեսանյութ)
- Ուկրաինացի ինքնուս քանդակագործը մահացած ծառերը վերածում է քաղաքային արվեստի նմուշների (լուսանկարներ)
- Պերուում կալանավորները զանգվածային աերոբիկայի ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
- Ճապոնիայում ձմերուկի էլիտար տեսակը վաճառվել է 3.200 դոլարով
- Աշխարհի ամենասեքսուալ բանակները. The Sun