ԱԺ քառօրյան մեկնարկում է այսօր.Վարդան Օսկանյանի «հետևից» ԱԺ կգա Աղվան Հովսեփյանը (միջնորդագրի տեքստը)
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի քառօրյան, որի ընթացքում նախատեսված է Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Մինչ խորհրդարանի նիստը սկսելը, ԱԺ «Հանրապետական», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հրավիրելու են խմբակցությունների նիստեր, ուր կքննարկվի գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Նիստին զուգընթաց ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին կկազմակերպեն բողոքի ակցիա:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ազգային ժողովի նիստին. մեր տեղեկություններով նա հանրապետությունում չէ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում այս տեկատվությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց՝ ասելով, թե տեղյակ չէ Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ օրենքի»՝ այս միջնորդագրի քննարկման ժամանակ գլխավոր դատախազի ելույթից հետո կարող է ելույթով հանդես գալ Վարդան Օսկանյանը, ապա գլխավոր դատախազը պետք է պատասխանի պատգամավորների հարցերին, ինչից հետո նախատեսվում են ամփոփիչ ելույթներ և քվեարկություն:
Որոշումներն ընդունված են համարվում քվեարկությանը մասնակցած պատգամավորների կեսից ավելի ձայների դեպքում:
Ստորև ներկայացնում ենք Վարդան Օսկանյանին ԱԱԾ քննչական վարչությունում փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը:
Միջնորդագիր
Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:
Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև 577 հազար 897 ԱՄՆ դոլար և 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:
Այնուհետև՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի և Սամվել Բեգլարյանի միջև, ըստ որի` «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 միլիոն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:
Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18.08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը: Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների և Տիգրան Կարապետյանի միջև 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:
2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր ե խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:
Այնուհետև Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի և 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:
Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:
Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:
Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որևէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր և քննվում Էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում Է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռևս հրապարակման ենթակա չեն:
Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում Է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:
Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 և 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը և գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:
Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝
Միջնորդում եմ՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու:
Ա. Հովսեփյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:08 • 25/05 «Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։
-
Քաղաքականություն 10:19 • 25/05 Բելառուսի նախագահն անընդունելի մեծ թվով հայտարարություններ է արել նաև նախկինում, բայց դրանք այս աստիճանի երբեք չէին հասել․ Տիգրան Աբրահամյան Եթե խնդիր ունեք Հայաստանում գործող իշխանության հետ, ապա դրանք չպետք է վնասեն մեր ժողովուրդներին ու մեր ունեցած ավանդական կապերին, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում:
-
Քաղաքականություն 21:18 • 24/05 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան (տեսանյութ) Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա
-
Քաղաքականություն 19:16 • 24/05 Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ, եթե վերջինս որպես սահման ճանաչի ներկայիս շփման գիծը․ Reuters Իսկ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն Պուտինին անհրաժեշտ ձևով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կլինի
-
Իրադարձային 13:48 • 25/05 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա․ հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ Քամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։
-
Իրադարձային 17:45 • 25/05 Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն, այն վերածվել է մոխրակույտի Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։
-
Իրադարձային 22:40 • 24/05 Բավրա-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
-
Քաղաքականություն 17:23 • 24/05 Կոպիրկինին Մոսկվա կանչելը կարող է պայմանավորված լինել Լուկաշենկոյի՝ Պուտինին Կովկասի մասին արված առաջարկների հետ․ քաղաքական մեկնաբան Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհդակցությունների համար Մոսկվա կանչելու տեղեկությանը.
-
Քաղաքականություն 21:18 • 24/05 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան (տեսանյութ) Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա
-
Քաղաքականություն 19:16 • 24/05 Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ, եթե վերջինս որպես սահման ճանաչի ներկայիս շփման գիծը․ Reuters Իսկ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն Պուտինին անհրաժեշտ ձևով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կլինի
-
Քաղաքականություն 12:31 • 24/05 Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի անվտանգության հարցով․ Լուկաշենկոն՝ Պուտինին Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բելառուս է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում կարճատև զրույց են ունեցել, ինչից հետո շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրավունք 19:19 • 22/05 Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն Աննա Հակոբյանի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է. նախկինում էլ 200 մլն դրամ է նվիրաբերել ու դա կոռուպցիոն ռիսկ է. Ղազարյան Ընդհանրապես, եթե նայենք «Իմ քայլ»-ը հիմնադրամի նվիրատուներին, դա մի մաքուր կոռուպցիոն օջախ է։ 2021 թվին այդ հիմնադրամն ունեցել է ընդամենը 301 հազար դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մեկ հոգի է եղել, այն էլ՝ անանուն»,- ասաց Ղազարյանը։
Տնտեսություն
-
17:48 • 24.05.24 ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին
-
10:35 • 24.05.24 Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
Սպորտ
-
22:18 • 24.05.24 Դժվար է կյանքիդ ակումբը լքելը․ Չավի
Մամուլի տեսություն
-
10:54 • 25.05.24 Փաշինյանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
-
10:51 • 25.05.24 Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել