Թուրք գրող Օրհան Փամուկի «Լռության տուն» վեպը առաջադրվել է «Asian Booker» մրցանակին

00:03 • 10.01.13

Թուրք գրող Օրհան Փամուկի «Լռության տուն» վեպը, որը առաջին անգամ թարգմանվել է անգլերեն 2012թ., ներառվել է The Man Asian Literary Prize մրցանակի` «Asian Booker» կարճ ցանկում: Ամբողջ կարճ ցանկը, որում 15 թեկնածուներից ներառվել են 5 գրողներ, հրապարակվել է մրցանակի պաշտոնական կայքում, հաղորդում է lenta.ru-ն:


«Լռության տուն» (Sessiz Ev) վեպը, որը գրել է Օրհան Փամուկը 1983թ., պատմում է թուրքական մի ընտանիքի մեկ շաբաթվա կյանքի մասին:


Վեպում նկարագրվում է, թե ինչպես են երեք թոռներ այցելում իրենց տատիկին, ով ապրում է Ստամբուլի արվարձաններից մեկում: Դեպքերի մասին պատմությունը տարվում է 5 հերոսների անունից, որոնցից յուրաքանչյուրին տարբեր քանակի գլուխներ են հատկացված:

 

«Լռության տունը», որը Փամուկի 2-րդ մեծ աշխատանքն է, գործողությունները տեղի են ունենում 1980 թ. ամռանը, Թուրքիայում հերթական պետական հեղաշրջման նախօրեին: Մեկ ընտանիքի պատմության միջոցով Փամուկը նկարագրում է 20-րդ դարի թուրք ժողովրդի համայնապատկերը:


Երբ 2006թ. Օրհան Փամուկը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ, նրա գործերը սկսվեցին թարգմանվել բազմաթիվ լեզուներով: «Լռության տունը» ռուսերեն թարկմանվեց 2007թ.: Փամուկի հեղինակած գործերը թարգմանվել են մոտ 60 լեզուներով:

 

Նշենք, որ Փամուկը, ով համարվում է հետաքրքիր, բազմաշերտ ու  ժամանակակից վառ գրողներից մեկը, բացի իր գրական վաստակից նաև այլախոհ է համարվում:


2005թ. սկսած Փամուկի գրքերն այրում են Ստամբուլի փողոցներում, հետապնդում Հայոց Ցեղասպանության եղելության ու քրդերի դեմ բռնության փաստերի մասին իր հայրենիքում բարձաձայն խոսելու համար:


Թուրքիայի կառավարությունը դատական գործ էր հարուցել նրա դեմ` մեղադրելով «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու մեջ», սակայն գրողի հանդեպ հետապնդումները կասեցվեցին համաշխարհային կազմակերպությունների միջամտության շնորհիվ:
 

Թուրք գրող Օրհան Փամուկի «Լռության տուն» վեպը առաջադրվել է «Asian Booker» մրցանակին