Վայքում Րաֆֆի Հովհաննիսյանը զանգվածային հանդիպումներ չունեցավ. վաղը նա կլինի Սյունիքում (լուսանկարներ, տեսանյութեր, տարբերակ 11)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
12:07
Առանց «զադնի սկորուստի» գնալու ենք առաջ. Ր. Հովհաննիսյանը արմավիրցիներին խոստացավ հաղթանակը մինչև վերջ տանել
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանրահավաքների իր երկրորդ օրն այսօր սկսեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ մարդիկ։ Սովորականի պես նա ելույթից առաջ քայլեց քաղաքի փողոցներով, բարևեց մարդկանց և շնորհավորեց հաղթանակի համար։ Րաֆֆի Հովհաննիսյանը արմավիրցիներին խոստացավ, որ այս հաղթանակը տանելու են մինչև վերջ։
«Առանց «զադնի սկորուստի» գնալու ենք առաջ, քանի որ սա մեր դրոշի, մեր երեխաների պայքարն է»,– ասաց նա և համբուրեց Հայաստանի դրոշը։
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը և ասաց, որ այդ հրաժարականները շարունակվելու են մինչև Սյունիք, և վաղը հրաժարական է տալու հենց Սյունիքի մարզպետը։ «Ձեր քաղաքապետը նվազագույն տղամարդկություն ունեցավ և հրաժարական տվեց, ինքը խախտեց օրենքը, դրա համար էլ հրաժարական է տվել»,– ասաց նա՝ խոստանալով, որ այդ հրաժարականների պահանջը տանելու են մինչև վերջ։
Վերջում նա նշեց, որ կրկին կգա Արմավիր, բայց ոչ թե շնորհավորելու, այլ հաղթանակն իրականացնելու համար։ Իրենց հերթին հավաքվածները պահանջեցին, որ Արմավիրի մարզպետը նույնպես հրաժարական տա։
Tert.am–ի հետ զրույցում մի շարք քաղաքացիներ իրենց ուրախությունը հայտնեցին քաղաքապետի հրաժարականի առթիվ՝ նշելով, որ ավելի վաղ պետք է նման բան աներ։ Նշենք, որ Արմավիրում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների 58,32%–ը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 37,29%–ը։
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ կանգառը Մեծամոր քաղաքն է:
Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա երթուղին ունի հետևյալ գրաֆիկը.
1 Արմավիր 11:00
2 Մեծամոր 11:45
3 Էջմիածին 12:30
4 Մասիս 13:30
5 Արտաշատ 14:30
6 Արարատ 15:30
7 Սուրենավան 16:30
8 Արենի 17:30
9 Եղեգնաձոր 18:15
10 Վայք 19:00
12.33
Դուք պատրաստվեք պայքարի, չվախենաք, ես մենակ չեմ կարող անել. Ր. Հովհաննիսյանը՝ մեծամորցիներին
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բնակիչներին չվախենալ, պատրաստվել պայքարի, քանի որ ինքը մենակ չի կարող անել։ «Կապ չունի, թե դուք 9 ամիս առաջ ասացիք «Ժառանգություն», «Դաշնակցություն», թե՝ «Բարգավաճ»։ Դուք հավատացիք, և որքան էլ կեղծեցին ընտրության արդյունքները, դուք հաղթեցիք»,– ասաց նա՝ հավելելով, որ Մեծամորն իր քվեարկությամբ ասաց, որ հետ է վերցնում իշխանությունը։
Մեծամորցիներին Ր. Հովհաննիսյանը հիշեցրեց, թե ինչ է արել Անահիտ Բախշյանը նրանց համար և խոստացավ, որ այդ բարի գործերը կդառնան պետական քաղաքականություն։ Բախշյանի մասին նա նաև ասաց, որ վերջինս տիպիկ ազգային գործիչ է։
Իր ելույթում Ր. Հովհաննիսյանը ասաց, որ թող ոչ ոք իրեն ամերիկյան, արևմտյան կամ ռուսական ժողովրդավարական դասեր չտա։
«Բարևի հեղափոխության» մասին Tert.am–ի հետ զրույցում մեծամորցի մի պապիկ ասաց, որ հավատում է, մյուսն էլ նշեց, որ ամեն ինչ պետք է մինչև ընտրություններն արվեին, քանի որ հիմա արդեն ուշ է։
Նշենք, որ Մեծամորում Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը ստացել էին հավասար ձայներ՝ 40%։
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ կանգառը Էջմիածինն է:
13.55
Բացեք ճանապարհները հայ ժողովրդի և Հայաստանի համար. Ր. Հովհաննիսյանը՝ Էջմիածնի ոստիկաններին
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ոստիկանները փորձում էին հասարակական կարգը պահել՝ հորդորում էին բնակիչներին դուրս գալ ճանապարհներից, իսկ այդ պահին քաղաքի մշակույթի տան հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում խոսքն ուղղելով ոստիկաններին՝ ասաց. «Այլևս ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք, բացեք հայ ժողովրդի և Հայաստանի ճանապարհը։ Հետայսու ոստիկանը մեզ հետ է, վստահ եղեք»։
Խոսքն ուղղելով հավաքվածներին՝ նա ասաց, որ հայ ժողովուրդը հաղթեց իրեն և հաշվեց թե քանի ընտանիք է փակել տան դռները։ «Աշխարհը չհավատաց, շատ մարդիկ չհավատացին, իսկ էջմիածինը հավատաց: Վեհափառը վաղը պետք է հավատա, և թող ոչ մեկը չբռնանա հայ ժողովրդի իրավունքի վրա»,– ասաց նա՝ հավելելով, որ անգամ պաշտոնական տվյալներով Էջմիածինը հաղթեց։
«Պետք է հարգենք բոլորին, անգամ նրանց, որոնց հետ մենք համաձայն չենք»,– ասաց նա և հերթական անգամ անդրադառնալով ոստիկաններին՝ ընդգծեց, որ նոր Հայաստանում ոստիկանները իրենց կողքին են կանգնելու, այլ ոչ թե ուրիշ բանի համար են ծառայելու։
14.26
Լուր տարեք կեղծիքների կենտրոն Արտաշատ, որ գալիս եմ. Ր. Հովհաննիսյանը՝ մասիսցիներին
Մասիսում Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև իր ելույթը մոտեցավ Երևան-Մասիս ավտոբուսի ուղևորներին, ձեռքով բարևեց, հարցրեց՝ «ուժե՞ղ եք», ապա մոտեցավ խաղահրապարակում դոմինո խաղացող ծերունիներին՝ նրանց բարևելով. «Բարև տղե՛րք, ո՞ վ է ամենաուժեղը»:
«Պտի պայքարես, ուրիշ վարյանտ չկա»,- Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց դոմինո խաղացողներից մեկը:
Արդեն Մասիսի կենտրոնում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ պաշտոնական տվյալների, պարտվել էր Սերժ Սարգսյանին, «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ուշադրություն չի դարձնում թվաբանությանը, քանի որ իրականում Արարատի ստորոտի պաշտպան Մասիսը հաղթել է:
«Ես նեղացած չեմ Մասիսից, քանի որ ի հեճուկս կեղծիքի, ստորության, խախտումների, պետական ստերի, դուք ասացիք՝ Մասիսը մեր քաղաքն է, մեր մարզն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մասիսցիներին Րաֆֆի Հովհաննիսյանը նաև խոստացավ, որ ոչ մի քայլ չի նահանջելու և պատրաստ է լսելու «պարոն Սարգսյանի առաջարկները՝ հաղթահարեու այս տագնապը»:
Սերժ Սարգսյանին շնորհավորած մի շարք պետություններին Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա դիմեց ՝ասելով .«Դուք, ինչպես ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Չինաստան, պիտի ճանաչե՛ք հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, հայ ժողովուրդը հաղթել է»:
Ելույթը սկսելուց առաջ նա սովորականի նման շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, իրենց պարտականությունները կատարելու և դրանք համազգեստով կատարելու համար: Այսինքն՝ իրեն տեսանկարահանելու համար :
«Բայց սրանից հետո օրենքի իշխանություն է, տղե՛րք»,- դիմելով նկարահանողներին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և զգուշացրեց, որ չիմանա, որ այդ նկարահանումների արդյունքում հետո որևէ քաղաքացու սպառնացել են և ավելացրեց՝ «եթե մեկը նամյոկով մի բան ասի, ես կիմանամ դրա մասին, և նրանք պատասխան տան»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ինքը հետ է բերելու թե՛ մարզը, թե՛ քաղաքը, թե ոստիկանության պատիվը, քանի որ ժողովրդի պայքարը սիրո պայքար է, ոչ թե չարության, պայքար է, որպեսզի հայ մարդը լինի իր Սահմանադրության, իր սիրո, իր քաղաքի տերը:
Նա կոչ արեց, որպեսզի մարզային իշխանություններն ու Մասիսի քաղաքապետը հրաժարական տան ու դիմելով մասիսցիներին՝ ասաց, որ որքան էլ հեռավոր թվա այդ օրը, այն միևնույն է ՝ գալու է. գուցե այսօր, գուցե մեկ ամսից:
«Կա հաղթանակ, կա Հայաստան, և՛ Մասիս, և՛ ապագա, և ոչ մեկը մեր բարևը մեզնից չի վերցնելու, դուք ներկայացնում եք հարյուր հազար, ես նայում եմ մեկ առ մեկ ձեր աչքերին և այնտեղ հզոր ուժ կա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ լուր տանեն կեղծիքների կենտրոն Արտաշատ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է. թո՛ղ Արտաշատը պատրաստվի:
Նախքան Արտաշատ ուղևորվելը նրան մոտեցավ Վարդան անունով մի քաղաքացի և հարցրեց, թե ինչու լրագրողների հետ շրջող Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հետը չտարավ նախագահական, ապա ավելացրեց. «Կամ, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ «խի՞ ես տխուր, ասեիր տխուր եմ, որովհետև ձայներս տարել եք»:
«Դուք սխալ հարց տվեցիք»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ ինքն ասաց, որ երբ հարցրեց, ինչպես ես՝ ինքը Սերժ Սարգսյանին պատասխանեց՝ «իրավատեր եմ և իրավազոր»:
Բայց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացուն խոստացավ, որ կողմ է բաց հանդիպումներ, և եթե Սերժ Սարգսյանը երբևէ իրեն նորից հրավիրի, կպահանջի, որ բաց հանդիպում լինի, ինչպես և նախորդ անգամ:
14.45
Արտաշատում փորձել են սադրել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող անձանց
Արտաշատում, որը Րաֆֆի Հովհաննիսյանը բնութագրել էր որպես ընտրակեղծիքների կենտրոն, կենտրոնական հրապարակում կռիվ եղավ քաղաքացիների հետ, նախքան ելույթով հանդես կգար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երբ մի պապիկ հայտնեց, որ երկու թոռնիկ ունի, որոնք Ստեփանակերտում են ծառայում, և մտավախություն հայտնեց, որ վախենում է թշնամին ոտի ելնի ու նրանց էլ չտեսնի, ապա ասաց, որ շատ իդեալական ընտրություններ են անցկացվել, մի քանի քաղաքացիներ նրան վրա հարձակվեցին ասելով.«Ո՞վ է քեզ ղրկել, արա՛, ես եմ տեսել , թե ինչ ընտրություններ են ակցկացվել»:
Ի դեպ, քաղաքացին Րաֆֆի Հովհաննիսյանին անվանում էր «մեր սիրելի Ռաֆիկ Հովհաննիսյան»:
Մինչ մի կին պնդում էր, թե ընտրությունները նորմալ են անցել և որ ինքը ընտրել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանին, մի ուրիշ կին հայտարարեց, որ Հայաստանում ոչ մի արդար ընտրություններ չեն անցել և ավելացրեց, որ իրենց բոլորին այդ տարիքին տանելու են ծեծեն՝ այս հանդիպմանը մասնակցելու համար:
Դիմելով արտաշատցիներին «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ասաց, որ ժողովրդավարական երկրներում, երբ իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդն իրենից դժգոհ է, հրաժարական է տալիս, ոչ թե «նստել եմ թախտին» ու հինգ տարի ասում է՝ «սա իմն է, կոտորվե՛ք, փախե՛ք, հեռացեք»:
Ստյոպա Սաֆարյան հայտարարեց, որ գնալու են Սյունիք, որտեղից վերադառնալուց հետո բոլորով հավաքվում են Երևանում՝ Ազատության հրապարակում:
Ստյոպա Սաֆարյանի ելույթի ժամանակ հայտարարվեց, որ մի քանի երիտասարդներ փորձել են քաշքշել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող մարդկանց: Մասնավորապես «Ժառանգության» երիտասարդ Անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրեն հայհոյել են: Ստյոպա Սաֆարյանը կոչ արեց չտրվել սադրանքների:
15.15
Ոստիկանները՝ Դավիթ Սանասարյանին հրավիրեցին ոստիկանություն, Րաֆֆի Հովհաննիսյանը «սանկցիա» պահանջեց, նաև իր համար
Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցան ոստիկանության երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ներկայացավ որպես փոխգնդապետ Գրիգորյան և «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանին հրավիրեց ոստիկանություն:
Րաֆֆի Հովհաննիսյանի միջամտությունից հետո, թե ինչ է պատահել, ոստիկանները հայտնեցին, որ տեղի է ունեցել միջադեպ և «գնանք պարզենք՝ ինչ է տեղի ունեցել»;
Մոտեցած Դավիթ Սանասարյանը ոստիկաններին տեղում հայտնեց, որ երիտասարդներից մեկն իրեն «մայր է հայհոյել», և քանի որ իր համար մայրը սրբություն է, ինքը պատասխանել է ոտքով հրելով:
Զրույցն ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցումով, որպեսզի ոստիկաններն իրենց հետ վերցնեն սանկցիա, նաև իր համար, որպեսզի միասին գնան ոստիկանություն:
Սրանից հետո կրկին խառնաշփոթ եղավ, և հաղորդվեց, որ ոստիկանները կրկին փորձել են Դավիթ Սանասարյանին մեքենա նստեցնել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը դա թույլ չի տվել՝ նրան նստեցնելով իր մեքենան, որը շարժվում է դեպի Արարատ:
16.04
Չար ոգին՝ Արտաշատում դառնալու է բարի ոգի. Ր. Հովհաննիսյանի խոստումը՝ արտաշատցիներին
Հայոց հնագույն մայրաքաղաք Արտաշատի պետական թատրոնի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի հանդիպմանը, «Ժառանգության» առաջնորդը նայելով թատրոնի ճակատային մասից կախված ցուցապաստառին, որը հրավիրում էր Ալ. Շիրվանազադեի «Չար ոգին» ներկայացմանը, խոստացավ, որ հաղթելու է բարի ոգին:
Նա ասաց, որ թող ոչ ոք չանձնավորվի որպես չար ոգի, որովհետև այն բոլորի մեջ է՝ որպես սեփական վախեր, ստրկամտություն, սպառնալիք:
Արտաշատին Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց սովորականի նման, ասելով. «Բարև, Արտաշատ: Բարևի մեջ կա արև, բարևի մեջ կա Արտաշատ»:
Նա բարևեց նաև ոստիկաններին, «պոչտայի աշխատողներին», թեև փետրվար 18-ին իր խոսքով՝ «մեր երկրի ամենատգեղ երեսը» տեսան հենց Արտաշատում, որտեղ կատարվեցին ամենախայտառակ ու զանգվածային ընտրակեղծքիները:
«Ով դրանք կատարեց, Հովհաննիսյան է, թե Աբրահամյան, պատասխան է տալու»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ Արտաշատում իրավիճակ է փոխվել, էլ վախ չկա, էլ չար ոգի չկա և կա՝ բարև:
«Րա՛ֆֆի, Հովի՛կ, Ջոնիկ, ոստիկանապե՛տ, ամեն մեկը պատասխան է տալու»,-ավելացրեց նա: Նա կրկին առաջարկեց, որ արտաշատցիները ողջունեն անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք նրա տեղեկացմամբ՝ ներկա էին և իրեն նկարահանող ոստիկաններին:
Հեռակա կարգով դիմելով ԱԱԾ աշխատակիցներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ նրանց աշխատանքը պետք է լինի արտաքին սահմանը:
«Օրենքո՛վ տղե՛րք, օրենքով»,- ավելացրեց նա:
Հեռանալուց առաջ նա արտաշատցիներին առաջարկեց իրենց նկատմամբ կիրառվելիք ահաբեկումների դեպքում անպայման տեղեկացնել իրեն կամ այն ոստիկանին, որը իրեն նկարահանում է. Րաֆֆի Հովհաննիսյանը տարակույս չունի, որ այդ ոստիկանը պաշտպանելու է քաղաքացու իրավունքը:
Ընդդիմության առաջնորդը արտաշատցիներին վստահեցրեց, որ «զադնայա սկորուստ չի տալու», քանի որ դա կլինի իր մահը, իսկ ինքը պատրաստվում է ապրել:
Այնպես որ, ասաց՝ «վպերյոդ»՝ դեպի Արարատ:
16.28
Մեր դեմ խաղ չկա այլևս և դա Արարատը ցույց տվեց. Ր. Հովհաննիսյանը՝ արարատցիներն
Արարատցիներին բարևելու եկած Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վերջին անգամ հանդիպել էին Վազգեն Սարգսյանի արձանի մոտ՝ քարոզարշավի ժամանակ: «Ինչքան էլ իրենք կեղծեցին, Արարատը հաղթեց, ողջունում եմ ձ եզ» ,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և դիմելով հավաքին ներկա երեխաներին՝ ասաց. «Վախ չունենա՛ք երեխե՛ք, էս քաղաք ձերն է»:
Արարատում ևս նա հայտարարեց, որ եթե իր մեկնելուց հետո որևէ մեկը սպառնա, վախեցնի, ապա Արարատի մարզպետը և քաղաքապետը հրաժարական կտան, ու թող ոչ ոք իր բարևը, իր ժպիտը չշփոթի թուլության հետ:
Իրեն նախագահ դիմող մի արարատցու Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց իրեն նախագահ չասել: «Ոչ մի ողբ, դագաղ, միա՛յն աշխատանք, արժանապատվություն, հեռանկարներ մեր երեխաների համար, ոչ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, միմիա՛յն Արարատ: Հետ ենք բերելու»,- ավելացրեց նա և արարատցիներին շնորհակալություն հայտնեց, որ իրենց դուռը չեն կողպել, ճրագը չեն մարել՝ խոպան գնալու համար:
Ժողովրդի հավատը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ոչ մեկը չի սասանի, և եթե Ավարայրը բարոյական հաթանակ է, այս անգամ Արարատում, «որքան էլ ֆոկուս են արել» արարատցիների թվերի հետ, եղել է իրական հաղթանակ:
Նա ասաց, որ այս օրերին Սերժ Սարգսյանին շնորհավորեց Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը: Բայց նրանք պետք է ճանաչեն ՀՀ քաղաքացու կամքը, քանի որ «Մեր դեմ խաղ չկա այլևս և դա Արարատը ցույց տվեց»:
17.05
Րաֆֆի Հովհաննիսյանը սուրենավանցիներին խոստացավ հաղթանակը կիսատ չթողնել
Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով մարզային շրջայցը, Արարատի մարզի Սուրենավան գյուղում հանդիպելով գյուղացիների հետ միտք հայտնեց, թե երբ ասում են «ապահով Հայաստան», ինքը դա զգում է այն երեխաների միջոցով, որոնք իրեն շրջապատում են իր տարբեր այցելությունների ժամանակ:
«Ազատամարտիկ, ուսուցիչ, բանվոր, գյուղացի, ագարակատեր, երիտասարդ, անարժանապատվության ժամերը անցել են, որ օրենքը կիրառվում է մեկի նկատմամբ, մյուս ի նկատմամբ` ոչ: Ով սխալվեց, պետք է պատասխան տա օրենքի առաջ` ինձանից սկսած, նոր շրջան, նոր արշալույս է Հայաստանում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը ասաց, որ ընտրելով այս ճանապարհը հավատացել է, որ փրկությունը միասնական ուժի մեջ է, մեր երեխաների, սահմանադրության և օրենքի մեջ է:
«Դուք հաղթում եք ձեր այդ վախը, սպառնալիքը: Մենք փաստեցինք ձեր օրինակով, հարգելի սուրենավանցիները: Երկու շաբաթ առաջ հանդիպեցինք, ցուրտ էր, բուք էր, իսկ մենք իրար հայացք կիսեցինք և հիմա դուք որոշեք` որն է այդ հաղթանակը, ես այդ հաղթանակը կիսատ չեմ թողնելու, տանելու եմ մինչև ավարտ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը սուրենավանցիներին դիմելով ասաց, որ թույլ չի տա այսուհետև, որ գյուղապետերը, քաղաքապետերը, մարզպետները, ոստիկանպետերը խանգարեն իրենց:
«Հայ մարդը կա, մենք անելիք ունենք այս աշխարհում, մենք մեր իրավունք տերն ենք: Մենք պահանջում ենք արդարություն աշխարհից, պետք է գնահատենք ամեն մի կաթիլ քրտինտքի, արյան»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքով, թեև ինքը հարգում է և Սերժ Սարգսյանին, և ՀՀԿ-ին, սակայն անցել են կուսակցական, անձնական պահերը, մնացել է ժողովրդի պահը: «Ես Ձեր կողքը կանգելու եմ, որ ոչ ոք այլևս ձեզնից չտանի մեր երեխաների հայացքը, աշխատանքը»:
19.07
Սերժ Սարգսյանը պետք է խմի ժողովրդի հաղթանակի կենացը. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևը» հասավ Արենի: Ողջունելով հավաքվածներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել է փոփոխության ժամանակաշրջանը և Արենին բերեց այդ փոփոխությունը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը վերհիշեց անցյալ տարի հոկտեմբերին Արենիի գինու փառատոնին Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումը, երբ նրանք միասին գինու բաժակ բարձրացրին` խմելով Արենիի կենացը:
«Հիմա եկել է ժամանակը, որ նա խմի ոչ թե Հովհաննիսյանի, այլ Արենիի, Վայոց ձորի, ժողովրդի հաղթանակի կենացը: Ունենա այդ հերոսականությունը խմելու Արենիի, մեր երեխաների հաղթանակի կենացը»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «Արենիում հաղթեցին ողնաշարով»:
«Արենին հաղթել է, ես ձեր կողքին եմ մինչև այդ հաղթանակի գրանցումը: Արենին ցույց տվեց, որ հաղթանակը պատկանում է ամբողջ հայ ազգին, հաղթանակը դուք եք բերել մեր երկրին»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ շատ ու շատ գալ Արենի, մինչև այնտեղի խնդիրները լուծվեն:
«Աշխարհի մակարդակի գինի եք արտադրում և պետության պարտականությունն է այն հանել միջազգային ասպարեզ»,- ասաց նա։
Tert.am-ի հետ զրույցում Արենի գյուղի մի խումբ բնակիչներ ասացին, որ գյուղում շատերն են ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վախենում են դուրս գալ գյուղի կենտրոն, որովհետև մտահոգ են, որ իրենց կբռնեն: Արենիցիներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց, թե ինչի կբերեն այս ցույցերը ու հանդիպումները, որին ի պատասխան, Հովհաննիսյանը, ասաց.
«Սա՞ ցույց է: Սա ցույց չէ, սա բարև է Արենիին: Բարև Արենի…»:
19.58
Կարինը, Վանը, Հակոբը, Շուշին, Ստյոպան, Անահիտը, մենք փայ չենք մտնելու. Ր. Հովհաննիսյանը՝ եղեգնաձորցիներին
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ իր երեխաներ Կարինը, Վանը, Հակոբը, Շուշին, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը «փայ չեն մտնելու» ոչ մի գործողությունների մեջ։ «Թող լինի ժողովրդի կամքը, և ես ենթարկվելու եմ ձեր կամքին, աշխարհը ենթարկվելու է ժողովրդի կամքին»,– ասաց նա և հավելեց, որ Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ պետք է ունենանք։ «Օբամա, հարգում եմ ձեզ, Ֆրանսիայի նախագահ, հարգում ենք ձեզ, բայց դուք սխալվել եք»,– ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ոչ մի «զադնի սկորուստ» չի լինի, մինչև վերջ գնալու ենք դեպի հաղթանակ։ «Դուք հավատացիք ինձ, ես ել ձեզ հավատացի, և այդ փոխադարձ հավատի մեջ թող ոչ մեկը չմտնի, իր քիթը չխոթի, ամեն մեկն իր գործին թող մնա»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ հուսախաբ չի անելու ժողովրդին։ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից իմ սխալների համար, և արդեն ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը և մյուսները հասկանան, որ ժողովուրդը հաղթել է։ ես պահանջելու եմ, որ իրենք հարգեն ձեր հաղթանակների իրավունքը»,– ավելացրեց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ պայքարը տևական է, կարող է տևել մեկ շաբաթ, մեկ ամիս և այլն, և կոչ արեց չհուսահատվել, և ոչ մեկը չկարծի, որ կարող է այս հարցը մեկ օրվա հանրահավաքով լուծվի։ «Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ծաղրի ձեզ, Եղեգնաձորը ինձ վրա դրեց այն պարտականությունը, որ հինգ տարի հետո արտագաղթ չի լինի։ Մեծ ուժ, մեծ լիցք եք տալիս մեզ»,– ասաց նա՝ հավելելով, որ, եղեգնաձորցիները փոխեցին պատմության ընթացքը, և ինքը թույլ չի տա, որ որևէ մեկը խմբագրի այդ պատմությունը։
20.11
Վայքում Րաֆֆի Հովհաննիսյանը զանգվածային հանդիպումներ չունեցով, և մեկնեց Սյունիք
Վայոց ձարի մարզի Վայք քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրեց միայն մի քանի առևտրի կետեր մտնել, ողջունել աշխատակիցներին և բարևել ճանապարհին հանդիպած մարդկանց։ Վայքում Րաֆֆի Հովհաննիսյանը զանգվածային հանդիպում չունեցավ։
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ թույլ չի տալու քաղաքում չարտոնված հանրահավաքներ անցկացնել։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Ագարակ, և վաղը՝ առավոտյան ժամը 11:00–ին, հանդիպում կունենա Ագարակի բնակիչների հետ, որից հետո կշարունակվի նրա հանրահավաքները Սյունիքի մարզի մյուս քաղաքներում: Րաֆֆի Հովհաննիսյանի վաղվա հանդիպումների գրաֆիկն այսպիսի տեսք ունի.
1 Ագարակ 11:00
2 Մեղրի 12:00
3 Քաջարան 14:00
4 Կապան 15:00
5 Գորիս 17:00
6 Սիսիան 18:30:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Քաղաքականություն
-
12:48 • 24.04.24 Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
08:35 • 24.04.24 Յուվենտուսը պարտվեց, բայց դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի