Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց իր «ոչ մի զադնայա սկորուստը». հանրահավաքն ավարտվեց (ուղիղ միացում, ֆոտո, վիդեո, տարբերակ 12)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որը հաջորդում է մարզային մի քանի բնակավայրերում անցկացված հանդիպում-հանրահավաքներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ եղավ Արագածոտնի, Լոռու ու Շիրակի մարզերում, ապա փետրվարի 26-ին եղավ Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, երեկ եղավ Սյունիքի մարզում, իսկ այսօր Կոտայքի մարզի խոշոր բնակավայրերում շրջագայելուց հետո վերադարձավ Երևան՝ Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքն անցկացնելու:
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ժամանել է Ազատության հրապարակ և հանրահավաքը մեկնարկել է:
17.45
«Բարևի հեղափոխությունը շարունակում ենք չէ՞, հաղթական քայլերով գնում ենք առաջ չէ՞»,- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հանրահավքը սկսվեց, երբ հարթակ բարձրացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը սովորության համաձայն համբուրեց ՀՀ պետական դրոշը:
Ելույթով հանդես եկաած «Հայաստանի ժողովրդական կուսակցության» երիտթեևի ներկայացուցիչ Նարեկ Վարազդատյան, ով ներկայացավ նաև որպես շախմատիստ, հայտարարեց, որ շախմատ խաղում են ժամացույցով և երբ ժամանակը լրանում է, խաղն ավարտվում է:
«Երբ Սերժ Սարգսյանը ժամը երկուսին չեկավ, նրա ժամանակը լրացավ, քանի որ նա չկարողացավ նայել սեփական ժողովրդի աչքերի մեջ, նա պարտվեց» ,- ասաց ուսանողը և շարունակեց. «Մեր պայքարը գաղափարական է, մենք միախմբվել ենք մեր միասնական գաղափարի շուրջ»:
Նարեկ Վարազդատյանն ասաց, որ Հայաստանից արտագաղթի վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտագաղթում է երիտասարդությունը, որն իր վաղվա օրը չի կապում Հայաստանի հետ:
Ուսանողը հավելեց, որ վաղուց ժամանակն է, որ «Արի տուն» ծրագիրը դառնա «Մնա տուն»:
ՀԺԿ երիտթևի ներկայացուցիչն ասաց, որ արդեն դասադուլ է սկսվել Գյումիում և Վանաձորում :
Նա անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի վարքագծին, որը ԵՊՀ-ի առաջ կազմակերպված դասադուլի ժամանակ ասել էր՝ «զորքերը բերեք առաջ, ախալքալակցիներին բերեք առաջ»:
«Ագրարային համալսարանում, մեզ դիմավորում էին դասախոսներ, այդ թվում՝ մի շարք կաշառակերներ: Հետաքրքիր է, թե պրոֆսորադասախոսական կազմն ի՞նչ գործ ուներ դասաժամին դրսում»,- հայտարարեց նա և ավելացրեց, որ ծիծաղելի է Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսխորհրդինախագահի հայտարարությունը , որ դեմ չեն դասադուլին, բայց՝ դասերից հետո:
Նա նշեց, որ մինչ իրենք ասում էին բարև, իրենց ասում էին՝ հաջող:
17.58
«Ժառանագություն» կուսակցության «Հայ երիտասարդական միությունը» կոչ հղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, զերծ մնալ բանակը ժողովրդի դեմ օգտագործելու հնարավոր հրամաններից: Ներկայացնելով այդ կոչը երիտմիության անդամ Գևորգ Կարապետյանը ասաց, որ իրենց բարևի խաղաղ հեղափոխությունը մեծ թափ է առնում և անգամ խաղաղ ճանապարհով գնալու դեպքում դե ֆակտո հաղթած թեկնածուն ժողովրդի դեմ հանել հաղթած բանակը, չենթարկվել նման հրամանի` «քաջ գիտակեցելով, որ դուք հասկանում եք՝ ովքեր են կանգնած հրապարակում և ովքեր են նստած իշխանական աթոռներին»:
Գևորգ Կարապետյանի խոսքով, հայ ժողովուրդը 18-ին հաղթեց ընտրելով իր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և վրդովված են, որ հեթական անգամ կեղծվեց ժողովրդի քվեն և ՀՀ նախագահ հռչակվեց ընտրություններում պարտված թեկնածուն:
«Մենք պայքարելու ենք մինչև ժողովրդի կամքի ազատագրումը: Թեև ժողովրդի դեմ գործած հանցագործությանը, մենք պայքարել ենք սահմանադրության շրջանակներում: Վաղը հենց այս ժողովորդը և նրա հայրենասեր զավակներեն են պաշտապանելու հայրենիքը»,- ասաց Գևորգ Կարապետյանը:
18.03
Ազատության հրապարակում հավաքվածների առջև ելույթ ունեցավ նաև երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: «Ես չեմ կարծում, որ ինքը (նկատի ունի Սերժ Սարգսյանին) «Ռանչապարների կանչը» կարդացել է, և իր կոմսոմոլի մտածողությամբ եկել է իրենց շրջապատել է իրեն քծնողներով և ոչ պրոֆեսիոնալներով: Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը եկավ մեզ ղեկավարի: Եթե մայրիկդ 30 հազար դրամ թոշակ ստանա՞ր, դուրդ կգա՞ր, պարո՛ն պրեզիդենտ»:
18.08
Համահայաստանյան երիտասարդական ուսանողական շարժման անդամ Անահիտ Հովհաննիսյանը անունից Ազատության հրապարակում հայտարարեց, որ ուսանողությունն այսօր կանգանած է «հանուն արդարության, ազատության, հանուն նոր Հայաստանի ոտքի ելած և արդարաւոթյան համար Ազատության հրապարակ եկած մարդկանց կողքին»։
«Մենք կանգնած ենք մինչև ժողովրդական շարժման ավարտը»,- հայտարարեց նա և նշեց, որ այդ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, որևէ այլ անձի կողմից իշխանություն իրենք չեն հանդուրժի։
Երիտասարդ աղջիկը նշեց, որ պահանջում են անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և նոր ընտրություններ անցկացնել։
«4-րդ օրն է՝ դասադուլ է իրականացնում, մինչդեռ բուհերի ռեկտորները խոչընդոտեցին ուսանողների ազատ տեղաշարժը, մասնավորապես բուհերի դռները փակելով և խամաճիկ , խուլիգաններին հրահրելով։ Մենք դատապատում ենք նրանց, ովքեր հրահանգեցին փակել բուհերի դռները»,- ասաց նա և նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի, ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի, որի անունը հավաքվածները սուլոցներով ընդունեցին, անմիջական խրախուսմամբ, ախալքալաքցի ուսանողներին կռիվ հրահրելու փորձեցին ուղարկել։
«Պարոն Սիմոնյանն ի՞նչ իրավունք ունեք հայ կոչվելու, որ իրար դեմ եք հանում հայստանցիներին և ջավախահայերին։ Ջավախահայերին մեծամասնությունը հայերի կողքին է»,-ասաց ա և բացականչեց. «Կեցցե՛ անկախ Հայ ուսանողությունը, կեցցե նոր Հայաստանը»։
18.13
Արմեն Մարտիրոսյանը հայտարարելով, որ այն Հայաստանը, որը կերտելու ենք միասին, ձայն տվեց արտաշատցի Մայիս Միքայելյանին:
«Ինչու զուլոսները, պապուասները , կարո՞ղ են ազատ ապրել, իսկ հայն իր երկրում չի կարող ազատ ապրել, ցավալի է: Մենք եկել ենք ասելու, որ հայն արժանի է արժանավայել ապրելու, արժանի ենք մեր նախնիներին: Մենք մեկ միլիոն քառակուսի կիլոմ ետր տարածք ունեինք , այսօր 30 000 կմ»,- ասաց արտաշատցին և մեջբերեց Լեոյի խոսքերը, որ ներկա Հայաստանի մի մասն ուղղակի գերեզմանոց է:
«Ինչո՞ւ չենք կարողանում միավորվել և ստեղծել այն ազատ երկիրը, որտեղ հայը կարող է ապրել արժանավայել և մարդավայել»: Նա մեջբերեց նաև Ջորջ Վաշինգտոնի խոսքերը, որ հնարավոր է քչերին խաբել բավականին երկար, կարճ ժամանակ՝ շատերին, բայց ամբողջ ժողովրդին երկար ժամանակով խաբել հնարավոր չէ:
Նա կոչ արեց՝ «տեր կանգնենք մեր արժանապատվությանը»:
18.26
Մարտի 1-ի նախօրեին Անահիտ Բախշյանը խոսեց ՀՀ երրորդ հանրապետության շեմին «մեծ ու փոքր քաղաքական սպանությունների մասին», որոնք ըստ նրա՝ իրականացվել են ՀՀ երեք նախագահների օրոք և մինչ օրս որևէ մեկը չի բացահայտվել։
«Ես վախենում եմ որոշ սպանություններ թվարկելուց, քանի որ մեծ ու փոքր քաղաքական սպանությունների մասին խոսելով, դուրս կմնան մի շարք սպանություններ»,- ասաց նա և սկսեց 2008թ. մարտի 1-ի 10 սպանություններից։
«Մարտի մեկին բանակի և ոստիկանությունների կողմից իրականացված սպանությունները թարմ է մեր հիշողության մեջ»,- ասաց նա և անդրադարձավ նաև նախորդ տարի Վահե Ավետյանի սպանությանը, որին թեև ըստ նրա, առաջին հայացքից իշխանությունները կապ չունեն, բայց ըստ նրա, փաստն այն է, որ ռազմական բժիշկը սպանվել էր «պատգամավոր օլիգարխի թիկնապահի վայրագությունների ընթացքում՝ միայն այն բանի համար, որ հեգնել էր բանդային»։
«Այդ սպանությունը այնքանով էր քաղաքական, որքան մարտի 1-ի սպանությունները»,-ասաց նա։
Անահիտ Բախշյանը անդրադարձավ նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին, երբ խորհրդարանը գլխատվեց։ Նա անուն առ անուն թվարկեց սպանդի զոհ դարձած ԱԺ նախագահի, վարչապետի և պատգամավորների անունները և նշեց, որ այդ սարսափազդու ոճրագործության պատվիրատուն այդպես էլ պարզ չեղավ, թե ով է։
«Բայց պարզից էլ պարզ է, ով շահեց այդ ոճրագործությունից»,- նշեց նա և ավելացրեց, որ դատական նիստերին պարզ դարձավ, որ ոճրագործները ազատ ու բացահայտ խոսել են այդ պլանավորված սպանությունների մասին, մինչդեռ Ազգային անվտանգությունը, որի ղեկավարն էր այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, այդպես էլ ոչինչ չէր զեկուցել դրա մասին։
Անահիտ Բախշյանը համոզված է, որ այս իշխանության օրոք այդ սպանություններից և ոչ մեկն էլ չի բացահայտվելու։ «Ժառանգություն» կուսակցության անդամը հայտարարեց, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի օրոք ինքը հույս կունենա, որ անպայման կբացահայտվեն սպանությունները։
«Եթե պարզվի, որ գործող իշխանությունը մեղավոր չի, ես էլ կենդանի լինեմ, անձամբ ներողություն կխնդրեմ այս մեղադրանքների համար»,- ասաց նա և վերջում ավելացրեց. «Աստված բոլորիս ուժ տա՝ օրինավոր ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանով»։
18.33
Ազատության հրապարակում է նաև ԼՂՀ-ի պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադաթյանը, ով դիմելով հավաքվածներին ասաց, որ 20 տարի է անցել պատերազմից, բայց ժողովուրդը հաղթած ժողովրդի արժանապատվություն չի ապրում և ստիպված կամ համբերում է կամ բռնել է արտագաղթի ճանապարհը:
«Նույն վիճակը Արցախում է, դա է վկայում այնտեղ կայացած ընտրությունները և ընտրությունների կոպիտ խախտումներով հաղթեց պաշտոնական Երևանի կամակատար իշխանությունը»:
Վահան Բադաթյանը կոչ արեց պինդ կենալու և տեր լինելու սեփական իրավունքին, ապագա սերնդի իրավունքներին:
«Այն կարծիքին եմ, թե պատերազմում հաղթած մարդիկ չունեն արտոնություն, բայց քրեական մարդիկ կարծես ավելի շատ արտոնություն ունեն»,- ասաց նա:
ԼՂՀ պատգամավորի խոսքով, Արցախը դե յուրե պետք է միացվի Հայաստանին, քանի որ «մենք նույն ազգն ենք»:
«20 տարի առաջ ես պատրաստ էի իմ կյանքը զոհաբերել հանուն մեր ժողովրդի, այսօր ես նույնպես պատրաստ եմ դա անել, որովհետև մենք արժանի ենք ունենալ մեզ հարիր իշխանություն»,-ասաց Վահան Բադաթյանը:
18.36
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրեց նախ հարգել Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակը։ «25 տարի առաջ մեր ազգային զարթոնքի ամսվա վերջին օրը Սումգայիթում մեր ժողովուրդը կոտորվեց, մարդիկ սպանցվեցին հայ լինելու համար»,-ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ «այլևս երբեք ոչ մի կորուստ»։
«Այսօր, ով ձեռք բարձրացրեց հայ մարդու, քաղաքացու ու զինվորի վրա, մեր քաղաքացիների պատիժը չի ուշացվելու»,- ասաց նա և նշեց, որ ինչպես ասել է, այնպես էլ անելու են՝ հայրենիքին պետք է ծառայենք անմնացորդ։
Նա խոստացավ, որ արվեստագետը իր տեղն ու դիրքը կունենա հասարակության մեջ, կլինի ամենալավ կրթությունը, առողջապահությունը և ամենաուժեղ, արդար, իրավական բանակը, 5 տարի անց արտագաղթը։ Նա խոստացավ, որ 5 տարի հետո կկանխվի արտագաղթը և կլինի մեծ վերադարձի տարիներ։
18.52
Նախքան «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին ձայն տալը, հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանը նրան ևս մեկ անգամ ներկայացրեց՝ ընկեր, որի հետ ինչպես հայտնի ռուսական ասացվածքում՝ կարելի գնալ հետախուզության:
«Բարև Հայաստան: Լսե՞լ եք, ասում են գործող վարչախումբը մի օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում, որը կարգելվի ՀՀ տարածքում բարևելը»,- ասաց նա և ավելացրեց.«Հնարավոր է»:
Նա հավաքվածներին պատմեց, որ մի քանի օր առաջ մի ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, այն է՝ ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանը կայքերից մեկին հարցազրույց է տվել, որը մնացել է մի քանի րոպե ու հանվել, սակայն նախքան այդ արտատպվել է մեկ այլ կայքում ու տարածվել:
Այդ հարցազրույց –հայտարարությունն ըստ նրա՝ առանձնանում նրանով, որ դրանից կարելի է դատել ՀՀԿ-ի ներսում առկա քիչ թե շատ առաջադեմ ուժերի մոտեցումների ու մտայնությունների մասին:
«Սա ընդամենը հաստատում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն պնդումը, որ ՀՀԿ-ի ներսում ևս կան հայրենասեր մարդիկ, որոնք մտահոգված են երկրում տարիներ շարունակ ստեղծվող իրավիճակից և ավելացնում այն ենթադրությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են բազմաթիվ հանրապետականներ»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը և մեջբերեց այդ հայտարարությունը:
Ըստ այդմ՝ «արմատական փոփոխությունները անհնարին է իրականացնել հեղինակազրկված կադրերով, տնտեսությունը քամող օլիգարխներով և միայն ՀՀԿ ռեսուրսներով: Անհրաժեշտ է քաղաքական հարթակից հեռացնել կամ գոնե երկրորդ պլան մղել այն հնոտին, հեղինակազրկված կադրերին և օլիգարխներին»:
Իր հայտարարությունը ՀՀԿ-ականն ամփոփել էր՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանն ապահով Հայաստան ստեղծելու համար կստեղծի նոր քաղաքական կոալիցիա՝ ավելի բարեկիրթ և չհեղինակազրկված ուժերի հետ՝ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը»:
Մեկնաբանելով Վահրամ Մկրտչյանի այս հայտարարությունը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ սրանով ՀՀԿ-ն ընդունում է շատ բան:
Առաջինը, որ երկրի ղեկավարության մեջ առաջին պլանում են հնոտի, հեղինակազրկված կադրեր, Հայաստանի տնտեսությունը քամում են օլիգարխները և ՀՀ-ն չունի բավարար ռեսուրսներ՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար և չորրորդ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունն» ավելի բարեկիրթ են, քան ՀՀԿ-ն:
Հովսեփ Խուրշուդյանը հավելեց, որ Հայաստանում թափ առնող այս շարժումը արմատներ է ձգել նաև սփյուռքում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, իսկ այսօր նաև՝ Փարիզում հանրահավաքներ են ացկացվել և այդպիսիք սպասվում են նաև եվրոպական այլ մայրաքաղաքներում:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում ներկա էին նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները:
18.55
Ազատության հրապարակում ժամը 18.50-ին ավարտվեց հանրահավաքը: Ստորև կներկայացնենք հանրահավաքում հնչած մյուս ելույթները:
19.02
Դերասան Վարդան Պետրոսյանը նույնպես Ազատության հրապարակում է: Նա Ֆրասիայից հատուկ ժամանել է, իր խոսքերով ասած, աջակից դառնալու ինքնաբուխ շարժմանը: Նրա մուտքը հավաքված բազմության կողմից մեծ ոգևորություն առաջացրեց:
Վարդան Պետրոսյանը իր խոսքի սկզբում ասաց, որ թեև ինքը քաղաքական գործիչ չէ և իր համար դժվար է քաղաքական վերլուծություններ անել, սակայն ինքը եկել է կանգնելու ժողովրդի կողքին որպես հասարակ քաղաքացի: «Ես ոչինչ չունեմ թաքցնելու և չէի հավատում, որ այսպիսի շարժում կստեղծվի, մտածում էի ժողովուրդը անտարբեր է, ոչնչի չի հավատում, չի մասնակցելու ընտրություններին, և ես ուղղակի ինձ մխիթարում էին այն մտքով, որ հայկական ձմեռը իր պասիվությամբ ավելի լավ է, քան արաբական գարունը, բայց տեղի ունեցավ անսպասելի բան»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Դերասանի կարծիքով՝ ժողովուրդը նորից ոտքի կանգնեց` միգուցե բնազդաբար հայացք նետելով դեպի իր առողջ գենը, հայի արմատը և վախի մթնոլորտում, սպառնալիքների, անպաշտպանության մթնոլորտում, լուռ գնաց և իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր:
«Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Սա է իսկական հաղթանակի սկիզբը, քանի որ այն սկզբում տեղի է ունենում մարդու ներսում: Պատահական չի, որ այդ հաղթանակը տեղի ունեցավ արցախյան հաղթանակի 25-ամյակի օրերին: Այն օրերին Սովետը մի երկիր էր, որից սարսափում էր աշխարհը և փոքր մի ժողովուրդ ոտքի կանգնեց և հաղթեց, առանց որևէ սպառնալիքի և իր մեջ այդ հաղթանակը տարավ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Հրապարակում հավաքվածներին Վարդան Պետրոսյանն ասաց, որ շարժումը չի նշվում շամպայններով և մեդալների բաժանումով, շարժումը նշվում է շարժումով, սեփական խղճի, մտքի մաքրագործությամբ, և այս շարժումը հենց ինքնամարքման շարժում է, սա է հաղթանակի սկիզբը:
«Մենք սա պետք է պարզ գիտակցենք, որ տեղի է ունեցել հաղթանակ մեր ներսում, մեր գլխում, մենք համեստ և արժանապատիվ կերպով տարել ենք այդ հաղթանակը: Այս լուրը տարածվեց աշխարհով մեկ, հիացած և զարմացած են հայերը, մեր եղբայրները: Այս հաղթանակը զարմացրել է իշխանություններին, որոնք ինքնավստահ էին, Հայաստանում ստեղծվելէ լուրջ խորքային փոփոխություններ անելու իրավիճակ»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանը կոչ արեց մարդկանց մոռանալ այն միտքը, թե ոչինչ դուրս չի գա, թե միևնույն է իշխանությունը իր լծակները կօգտագործի, այդպիսի բան չի լինի, մարտի 1-ը չի լինելու երբեք, սա կմնա մեր պատմության մեջ` որպես դառը էջ:
«Այս շարժումը իր տեսակով ոչնչով չի հիշեցնում մյուս այլ շարժումները, սա ինքնաբուխ շարժում է և շարժման ղեկավարը այն զարգացնում է բարեկամական ճանապարհով: Ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում (նկատի ունի իշխանությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաները), մարդիկ չեն հասկանում ինչ անել, այն մարդիկ ովքեր ուզում են կասեցենել շարժման ընթացքը»:
Հայտնի դերասանը ասաց, որ տեղի է ուենցել մեծ հաղթանակ մարդկանց սրտերում, վաղը կհաղթի նա, ով այսօր կհաղթի իր հոգում:
«Գլուխդ բարձր պահի՛ր, հայ ժողովուրդը, և հիշի՛ր, որ դու պատմական, բարձր մտավոր կարողությունների, բարոյական արժանիքների հին ժողովուրդ ես, որ պատմության ընթացքում կոտորվել է, բայց երբեք չի ջարդվել»,- եզրափակեց սիրված դերասանը:
19.30
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ներկա էր Միխայիլ Ունանյանը, ով ստորագրահավաք էր կազմակերպել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջով:
Ստորագրահավաքին պետք է միանային բոլոր նրանք, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին և չեն ցանկանում նրան տեսնել որպես նախագահ: Ստորագրահավաքին միանալու պայմանն էր անձնագրով ներկայանալը, գրանցամատյանում անձագրի սերիան թողնելը, ապա ստորագրությամբ իր ցանկությունը հաստատելը:
«ՀՀ քաղաքացիների վաթսուն տոկոսի ստորագրությունները հավաքելու դեպքում կհասնենք իշխանափոխության»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Միայիլ Ունանյանը, ով ՀՀ քաղաքացի չէ, չգիտի հայերեն կարդալ և գրել, սակայն մի քանի տարի շարունակ ապրում է Հայաստանում:
19.47
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում առաջին հերթին ողջունեց իր խոսքով՝ ուժեղացած և առաջնորդող երիտասարդությանը, որը միացել է և ուղեկցում է շարժումը դեպի հաղթանակ :
«Ով ճնշի ուսանողին, սպառնա, աշխատանքի կորստի և այլ սպառնալիքներով, ինքն է, որ պետք է դուրս գա համալսարանից և ոչ թե ապագա կուսակցականացված ռեկտորները, ուսխորհուրդները, ովքեր մեր կրթությունը օգտագործում են երեխաներին կուսակցականացնելու համար: Իրե՛ն ք դուրս պետք է գան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ ՀՀ երրորդ նախագահը ինքը պետք է դուրս գա համալսարանից» ՝ որպես բուհի կառավարման խորհրդի նախագահ, և որ ապրլի 9-ին Սերժ Սարգսյանն այլևս գործող նախագահ չէ, «Եվ մենք միասին կքննարկենք, եթե նա հարմար թեկնածու է պետական համալսարանի հոգաբարձուների ղեկավարի պաշտոնի համար։ Իսկ հիմա հենց իր օրինակով, իր բարոյական քայլով, իր կենսագրությամբ, ինքը դա պետք է անի, համալսարանից մինչև Բաղրամյան 26՝ ինքնաբացարկի ձևով»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իր մարզային այցերի ժամանակ ի կատար են ածում հայ ժողովրդի պահանջը, որպեսզի բոլոր ընտրախախտողները, շտաբի պետերը, գյուղապետերը, մարզպետները ներողություն խնդրեն հայ ժողովրդից և հրաժարական տան:
Նա ասաց, որ հերթը բոլորին պետք է հասնի, Սյունիքի մարզպետից՝ հարավից մինչև հյուսիս բոլորը պատասխան են տալու։
«Ով հայ մարդուն, ընտանիքի հորը, ուսուցչին, որևէ պետական պաշտոնյային վախեցրեց, զինվորին՝ խեղեց, իրենց չեմ հանդուրժի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա սոցիալական ցանցերից շնորհակալություն հայտնեց՝ ակտիվության համար, բայց խնդրեց ՝ «համակարգիչների առաջ մի՛ նստեք, եկե՛ք հրապարակ»։
Նա հանրահավաքի մասնակիցներին հարցրեց, թե իրենց պատկանող ՍԴ իշխանությանը դիմի՞, թե ոչ:
Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս իր որոշումները և ընդհանրապես քաղաքական օրակարգը կհամաձայնեցնի և կձևավորի Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ՝ նրանց համաձայնությունը ստանալով։
Ազատության հրապարակում արդեն այսօր նա ժողովրդի քվեարկությանը դրեց մի քանի հարցեր և նշեց, որ անպայման չէ, որ հենց այսօր էլ որոշում կայացնեն։ «Նախ իշխանությունը պետք է բերենք հետ՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, ավան առ ավան, մինչև մայրաքաղաք, չկասկածեք»,- ասաց նա և նշեց, որ առաջին հարցը վերաբերվում է նրան, թե հավաքվածները պատրաստ են հաղթանակը մինչև վերջ հասցնել, լինի մեկ օր, մեկ ամիս, մեկ շաբաթ, թե մեկ տարի։ Հավաքվածները միահամուռ բացականչեցին. «Այո»։
Համաձանությունը ստանալով՝ նա անցավ երկրորդ հարցին և այս անգամ խնդրեց դրական պատասխանի դեպքում ձեռքները վեր բարձրացնել։ Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց, թե ժողովուրդը հավանություն տալի՞ս է դիմել Սահմանադրական դատարան։ Հավաքվածների թեև մեծ մասը ձեռքները բարձրացնելով կողմ արտահայտվեցին, բայց քիչ չէին նաև չբարձրացնողները։ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց հարցը քննարկել և վերջնական որոշում ընդունել մարտի 2-ին, քանի որ մինչև այդ արդեն պետք է որոշեն՝ դիմեն ՍԴ, թե ոչ։
Հաջորդ հարցը կայանում էր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ներկայացնել ապագա կառավարությունը։ «Մեր երիտասարդ հայրենակից Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մոտ ապագայում ժողովրդին ներկայացնենք ապագա կառավարությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ միաժամանակ տեսակետ կա, որ դեռևս վաղաժամ է, և պետք չէ այդ քայլին գնալ։
Հասարակությունը կրկին տարակարծիք էր, և Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցը նույնպես հետաձգեց մինչև մարտի 2-ը և նշեց, որ մարտ ամսին գարնանամուտը ՀՀ տանելու է մինչև հաղթանակ։
Իսկ մինչ այդ նա առաջարկեց վաղը ժամը 12-ին բաց ասուլիս և խնդրեց, որ ամեն մեկը՝ մի-մի ծաղիկով գան Ազատության հրապարակ, քանի որ պետք է այցելեն և պսակադրում անեն Մյասնիկյանի արձանի մոտ ի հիշատակ Մարտի 1-ի 10 զոհերի։
Ի դեպ, նա չմոռացավ շնորհակալություն հայտնել ոչ միայն երիտասարդությանը, այլ նաև քաղաքական կուսակցություններին, իրեն միանալու համար։ «Ես երախտապարտ եմ նաև ՀԱԿ-ին, որ որոշեց միասին պետք է նշենք զոհերի հիշատակը և ոչ թե առանձին-առանձին։ Շնորհակալություն Դաշնակցությանը, ԲՀԿ-ին, բոլոր բոլորին, ովքեր միացան մեզ։ Ինձ այլևս չեք տեսնի Ժառանագության տաբերանշանով»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 16.30-ին Սուրբ Սարգիս կգնան ՝ մասնակցելու 10 զոհերի հոգեհանգստյան պատարագին, իսկ մարտի 2-ին ժամը 5-ին նորից կլինի հերթական հաղթահավաքը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 13:45 • 28/04 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ) Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզա
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Քաղաքականություն 15:46 • 28/04 ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Քաղաքականություն 11:27 • 28/04 Լիտվայի դեսպանն ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Սպորտ
-
10:03 • 29.04.24 ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն
-
09:36 • 29.04.24 Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:07 • 29.04.24 Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում