Մարտի 10-ի հայտարարությունը ցույց կտա ապագա ճանապարհը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութեր)
Ազատության հրապարակում արդեն ավարտվեց Կանանց տոնին նվիրված հանրահավաքը, որին ելույթ ունեցան Ստեփան Հասան Ջալալյանը, Երվան Մանարյանը, Անահիտ Բախշյանը, Մարիա Թիթիզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը։ Ստորև ներկայացնում ենք նրանց ելույթները։
17.34
Հայաստանում այսօր 125 հազ. մարդ ապրում է թերսնված վիճակում. Ստեփան Հասան Ջալալյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն կուսակցության երիտասարդական թևի անդամ Ստեփան Հասան Ջալալյանը:
Շնորհավորելով կանանց տոնի առիթով ցանկացավ մեկ բան. «Ձեր ծնած, սնած, դաստիարակած քաղաքացիները թող դառնան իրապես ՀՀ-ն զորացնող, շենացնող ու հզորացնող քաղաքացիներ»,-ասաց նա:
Շարունակելով ելույթը՝ նա նշեց, որ չնայած բոլորիս պարզ է մեր երկրի սոցիալական վիճակը, սակայն երկրի իշխանությունը, առանձին պաշտոնյաններ տարբեր առիթներով հայտարարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ավելին՝ երկիրը մտել է զարգացման ճանապարհ:
«Այդ ամենը սին է, դատարկ ու զուրկ տրամաբանական հիմքից: Որպեսզի ասածս բարձրակոչ չհնչի հիմնավորելու եմ 2012թ-ի սոցիալ տնտեսական վիճակագրական տվյալների հիման վրա: 2008թ-ին, երբ Սերժ Սարգսյանը առաջադրվեց, նա մեզ՝ ՀՀ ապաքաղաքացիներիս, խոստացավ, որ 2012-ին իր զարգացման ցուցանիշներով ունենալու է հետևյալ պատկերը՝ 2012թ-ի վերջին Հայաստանը ունենալու է 17 տոկոս իրական գործազրկություն, սակայն այսօր երկրում առկա է 40-45 տոկոս գործազրկություն»,- ասաց նա:
Ստեփան Հասան Ջալալյանը նաև նշեց, որ ըստ այդ նույն խոստման՝ 2012թ-ին միջին կենսաթոշակը պետք է կազմեր 40. հազ. դրամ, սակայն այսօր միջին կենսաթոշակը 28 հազ. դրամ է:
«Նա մեզ խոստացել է, որ ունենալու ենք 12 տոկոս աղքատություն, սակայն 35 տոկոսից ավելի է: Ավելին՝ 125 հազ. մարդ այսօր ապրում է թերսնված վիճակում: Սա է իրական պատկերը Հայաստանի Հանրապետության: Բայց մի խումբ մարդիկ ապրում են սարսափելի ու դատապարտելի շքեղության մեջ: Սեփակա՞ն քրտինքով են հասել: Նրանք այդ ամենին հասել են մեր իրավունքները ոտնահարելով»,-ասաց նա:
Ստեփան Հասան Ջալալյանը հորդորեց բոլորին լինել ամուր, վճռական, միասնական ու ընդգծեց, որ հավատում է ժամանակին, որ երկրի տերն ու թագավորը ժողովուրդն է լինելու:
17.53
Հայը պետք է ապրի իր տանը ու կարողանա նամուսով պահել իր ընտանիքը. Երվանդ Մանարյան
Կանանց միջազգային տոնի առթիվ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև դերասան Երվանդ Մանարյանը, ով ողջունելով «տիկնանց փափկասուն հայոց աշխարհի», ասաց, թե խորապես համոզված է, որ այս ժողովուրդն ապրում է իր կանանց շնորհքի շնորհիվ: Նա նշեց, որ կանայք են կարողացել պահել երկիրը:
Համոզվելու համար, դերասանն առաջարկեց գնալ պատմության խորքերը: «Իմ կեցվածքը , որը կարծում եմ՝ այնքան էլ վատը չէ, ստացել եմ իմ մորից»,- խոստովանեց Երվանդ Մանարյանը, ով ներկա վիճակը որակեց որպես.«Սա վիճակ չէ, ախպեր»:
Անդրադառնալով արտագաղթին՝ Երվանդ Մանարյանն ասաց, որ հայ մարդը պետք է ապրի իր տանը, շատ էլ օտարները հիմա «երեսպաշտություն են անում, բացել են դռներն ու ասում են՝ «համեցե՛ք», բայց վաղը փակելու են էդ դռները»:
Դերասանն ասաց, որ Հայաստանում լավ ապրելու համար շատ բան պետք չէ, ուղղակի, որ հայ մարդը կարողանա «նամուսով ընտանիք պահել», մի բան, որ, ըստ նրա, ցավոք, չի ստացվում:
Վաստակաշատ դերասանը մի մեջբերում արեց Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար»-ից. Երկու ընկերներից մեկը իմանում է, որ կինը դավաճանում է իրեն ընկերոջ հետ, որին ասում է, որ «դուն մեկ սկզբունք ունիս, ես՝ ուրիշ, թող սկզբունքները կռվեն»։
«Չե՛նք ուզում, էդ սկզբունքի կռիվ մեզ պետք չէ, մեզ պետք է կոնկրետ երկիր, որտեղ կարողանանք մեր երեխաներին պահել»,- ասաց դերասանը ու ավելացրեց.«Առանց էն էլ մի կտոր բան է մնացել, հազիվ իրար ոտ տրորելու տեղ, և մենք դժոխքում էլ տեղ չենք ունենա, եթե այն կորցնենք, որովհետև սատանան կասի՝ «քեզ տեղ չեմ տալիս , եթե դու քո երկիրը չկարողացար պահել, էստեղ էլ մի հիմարություն կանես»:
Երվանդ Մանարյանի ելույթից հետո հանրահավաքը վարող Անի Քոչարը ձայնը տվեց «ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին, ըստ Անի Քոչարի՝ գործունյա ու ուժեղ մի կնոջ , որն իր համար եղել է շատ կանացի և գործունյա կնոջ վառ օրինակ:
18.02
Արհամարհում են մեր ձայնի իրավունքը, որն ամենավիրավորականն է. Անահիտ Բախշյան
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով նշեց, որ այս օրը պատմության մեջ կանանց իրավունքների պայքարի օր է, սակայն ինքն այն տոն համարել չի կարող ու չի զգում, որ տոն է:
«Որովհետև ծննդյան օրվանից իգական սեռի ներկայացուցիչ եմ և ամբողջ գիտակցական կյանքում ամեն օրն եմ ապրում որպես կին: Անհասկանալի է շնորհավորանքները ու բարեմաղթանքները, որովհետև ամեն օր եմ ակնկալում համապատասխան վերաբերմունք, որովհետև այդ վերաբերմունքին արժանանալու համար ամեն օր եմ ջանք դնում ու փորձում վաստակել, ոչ միայն որպես կին, այլ նաև մարդ, հասարակության լիարժեք պատասխանատու անդամ»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ ինքն իր խոսքը ուզում է ուղղել հատկապես ՀՀ բնակչության մեծամասնություն կազմող կանանց, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն:
«Մենք դժգոհում են իշխանություններից, որովհետև ապահով կյանք չի ապահովում, սոցիալական խնդիրները չեն լուծվում: Բայց նաև արհամարհում են մեր ձայնի իրավունքը, որը ամենավիրավորականն է: Բայց մենք ամեն ի՞նչ ենք արել այս վիճակում չհայտնվելու համար, մենք որ հպարտանում ենք մեր ակունքներով, մեր երեխաներով, թոռներով, ինչպե՞ս ենք հանդուրժում այն փաստը, որ, բնակչության մեծամասնություն կազմելով, նվազագույն մասնակցություն ունենք երկրում որոշում կայացնող մարմիններում»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանը նշեց, որ 950-ից ավելի համայնքներից ընդամենը մի քանի տասնյակ են կին համայնքապետերը, ԱԺ-ում 131 պատգամավորներից 13-ն են կին, իսկ Կառավարության կազմում երկու-երեք կին կա:
«Ինչո՞ւ ենք վախենում պատասխանատվություն ստանձնելուց, հիմա կասեք տղամարդիկ թույլ չեն տալիս, այդպես չէ, որովհետև կա մի ոլորտ, որտեղ մենք ներկայացված ենք 90 տոկոսով դա կրթության ոլորտն է»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանը հորդորեց ուսուցիչներին չլինել շողոքորթ, քանի որ նրանց են նայում բազմաթիվ աշակերտներ: Նա նշեց, որ ուսուցիչների այդ պահվածքը շատ լավ հասկանում են աշակերտները ու ըմբոստանում: Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ այսօր շատ լավ երիտասարդություն է մեծանում:
18.08
Պետք է միասին ոչ ասենք անպատժելիությանը, օլիգարխիային, կաշառակերությանը. Մարիա Թիթիզյան
Դաշնակցական Մարիա Թիթիզյանը այսօր Ազատության հրապարակում առաջնահերթ կոչ արեց ձեռք ձեռքի տալ և միասին ապացուցել, թե հասարակության մեջ ով է իրավատերը։
Նա կնոջ դերի մասին պատմական ակնարկ անցկացրեց։ «Կանայք մեծ դեր են ունեցել հայ իրականության մեջ, եթե ռազմի դաշտում չեն եղել, ապա միշտ եղել են պատնեշի վրա»,- ասաց նա։
Մարիա Թիթիզյանը նկատեց, որ այս ընտրությամբ՝ հայ ժողովուրդն արտահայտել է իր կամքը, հավատքը։ «Մենք՝ որպես հայ կանայք, իրավունք չունենք անտարբեր լինել, այս օրերին մեզ ոչ թե ծաղիկներ են պետք, այլ արդարություն, ոչ թե նվերներ են պետք, այլ իրավահավասարություն, համերաշխություն և փոխադարձ հարգանք»,- ասաց նա։
Նա որպես ՀՀ քաղաքացի, որպես կին և երկու զավակների մայր կոչ արեց երիտասարդներին կանգ չառնել սկզբունքների առաջ, չվախենալ սպառնալիքներից։ «Մենք պետք է միասին ոչ ասենք անպատժելիությանը, օլիգարխիային, կաշառակերությանը, երբ լինում ենք միասնական վստահեցնում եմ, որ վերանալու է այս վախի մթնոլորտը»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ այս շարժումը յուրահատուկ է, քանի որ նրա մեջ կա հույս, լույս և ապագայի նկատմամբ հեռանկար։
«Գիտակցենք, որ այս շարժումը երկար գործընթաց է պահանջում։ Բոլորս միասին պետք է պայքարենք, ոչ թե պահանջենք, այլ հասնենք իշխանափոխությանը։ Ուժը միշտ վերցնում են, նա երբեք հեշտությամբ չի տրվում»,- ասաց նա։
18.36
Այս պայքարն անկասելի է. Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց, որ մարզային այցերի ժամանակ գնալու է նաև Արտաշատ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կասի, որ Արտաշատը հայ ժողովրդինն է։
«Այն իր սեփականությունը չէ: Արտաշատը մեր հնամենի մայրաքաղաքն է ու մենք գնալու ենք ասելու ենք, որ սա մեր քաղաքն է մեր երկիրն է: Գնալու ենք Ջրաշեն գյուղ, որտեղ գազի խողովակները հետ էին տարել՝ ասելով, որ «դուք ընտրել եք Րաֆֆիին»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 10-ն հայտարարություն կանի, որը ցույց կտա հետագա ճանապարհը և իր կողմից հարգված Սերժ Սարգսյանը պետք է խնդրի ժողովրդից, որ տան հրաժարական տա: Նա նշեց, որ պայքարելու է մինչև վերջ, և իրենք ամենուր են՝ հրապարակում, թատրոնում, համալսարանում, գյուղերում և անհնար է իրենից խուսափել:
«Սա Րաֆֆու շարժումը չէ, հայ քաղաքացին ասել է, որ սա իմն է, ով ասում է, որ անծրագիր է, թող իմանա, որ անկասելի է, կարող է անկանխատեսելի է ձեր համար, բայց անկասելի է: Շատ շուտով ՀՀԿ-ն դառնալու է փոքրամասնություն ամեն տեղ և Գալուստ Սահակյանը, ողջունեք նրան կանանց տոնի առիթով, ինքը վաղը արդեն փորքրամասնության մեջ է, ընդունեք Ձեր տեղը պարոն Սահակյան»,-ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաև նշեց, թե Գալուստ Սահակյանը ասել է, որ Րաֆֆի հովհաննիսյանը մանկական երազանք ունի նախագահ դառնալու, սակայն ընդգծեց, որ իր երազանքը այն է, որ պետք է հայ ժողովուրդը ապրի ազատ ու անկախ երկրում:
Րաֆֆի հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենց պայքարը Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի ամբողջականության հաղթանակի համար է:
18.46
Կանանց տոնին ելույթի խոսք ասաց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը, ում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ներկայացրեց այս կերպ. «Ճար չունեմ պետք է խոստովանեմ, իմ սերը, իմ ճակատագիրը եկել է և այստեղ է»։
Նա նշեց, որ կինը ծնվել է Երևանում, սակայն 10 տարի հետո տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Իրեն հանդիպելով, նա կրկին հայրենիք վերադարձի ճանապարհն է ընտրել։
«Գնաց օդ շնչելու համար, թարսի պես ինձ հետ ամուսնացավ։ Սխալ հաշվարկ կատարեց, զոհողության գնալով, բայց զոհողությունը իմը չէր։ Իմ պապերս ասել են վերադարձ, ինչպես բոլորը կվերադառնան 5 տարի հետո»,- ասաց նա և նշեց, որ այսօր իր կինը թափառաշրջիկ երեխաների համար կենտրոն է բացել, նրանց կրթություն և տանիք է ապահովում։
Հրապարակից ելույթ ունենալով Արմենուհի Հովհաննիսյանն ասաց, որ իրենց բարևն այսօր արեգակն է, բարևն այսօր Աստծունն է և շարունակեց նույն ոգով. «Եթե պետք է, մենք բարև կտանք առավոտ լուսո, մթան խավարին, ցրտին, մրրիկին, օրորոցի առաջ, եթե պետք է մենք բարև կասենք խրամատներում, սիրելի քույրերին ու եղբայրներին»։
Արմենուհի Հովհաննիսյանը ցավով է նկատում, որ կանանց այս տոնը այսօր տոնում են ոչ լիարժեք։ «Երանի թե այս տոնը տոնեինք ավելի լիասիրտ և լիարժեք, երանի տոնեինք այն համոզմունքով, որ շուտով այլևս չենք ունենա մուրացիկ մանկիկներ, ընչազուրկ մեծ մայրիկներ, հուսալքված ծնողներ, գաղթող երիտասարդներ, պարտերազմից ողբող այրեր ու իրենց կեսին կորցրած քույրեր»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի կինը երանի է տալիս և հույս հայտնում, որ մի օր սերը կհաղթի ատելությանը, ճիշտը՝ կեղծիքին, արժանապատվությունը՝ ստրկամտությանը, երբ միասին կմաքառեն միտքն ու հոգին, տունն ու հայրենիքը։
«Եկել է այն օրը, այն սկիզբ առավ փետրվարի 18-ից և այդ օրը նաև այսօր է, կին ու տղամարդ, ձեռք ձեռքի տալով գնում ենք ինքնամաքրման և ինքնամաքառման, ինքնախոստովանման և սիրով ու հավատով, ուժեղ հպարտ ու հաղթական։ Մեր երազները վեհ են ու ջինջ, գույնզգույն են ու անթառամ, մեր ճանապարհը ազնիվ է ու լուսավոր։ Բարև քույրեր»,-եզրափակեց նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 20:36 • 07/05 Կամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ Առաքելյան Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 20:29 • 07/05 Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Նա նշեց, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին «այլ կերպ անելու շանս չի մնացել, անվտանգության այնպիսի ռիսկեր են ստեղծվել, որ անհնար է այլ միջոցներով պատասխանել»։
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
14:15 • 08.05.24 Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում