Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսում Ազատության հրապարակում (ուղիղ, տեսանյութ, լուսանկարներ, տարբերակ 12)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Արդեն հարթակում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախքան հանրահավաքի մեկնարկը հրապարակում տոնական, ուրախ տրամադրություն էր տիրում. հնչում էր ազգային-ժողովրդական երաժշտություն, և մի քանի երիտասարդներ պարում էին նրանց՝ շրջապատած պապիկների ոգևորող ծափերի ներքո:
Նշենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօրվա՝ մարտի 10-ի հանրահավաքը լինելու է վճռորոշ:
Ազատության հրապարակի հարթակում կախված է հսկա ժապավեն, որի վրա մեծ տառերով գրված է «Բարև»:
Այստեղ է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
17.13
Ելույթ ունենալով բացման խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հորդորեց Ազատության հրապարակում հավաքված այն քաղաքացիներին, ովքեր բարձրացել էին Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների պատվանդաններին, իջնել դրանց վրայից, քանի որ «ոստիկանները, ովքեր մինչև այսօր չգիտեին, որ դրանք պատմամշակութային արժեքներ են, այսօր իմացել են այդ մասին»:
Արմեն Մարտիրոսյանը նաև հայտարարեց, որ նմանատիպ հավաքներ են այս պահին ընթանում նաև Արտաշատում և Կապանում: Ինչպես նաև հանրահավաքներ են կայացել Սփյուռքի մի շարք գաղթօջախներում՝ Լոս Անջելեսում և Փարիզում:
17.33
Վաղը նման ցույց նախատեսված է նաև ԵԽԽՎ շենքի դիմաց՝ Շումանի հրապարակում, , որը հրավիրված է, ինչպես ձևակերպվեց, «Եվրոպայում ապրող բոլոր հայրենասեր հայ մարդկանց կողմից»:
«Ժառանգության» փոխնախագահն ընթերցեց «Գերմանահայ մշակութային ընկերության» հայտարարությունը, որում ասված է, որ արդարադատ ու պատվասեր հայությունն այսօր ոտքի է ելել պաշտպանելու իր քվեն, և սահմանադրական իրավունքով ժողովուրդը պահանջում է իշխանություններից հարգել իր քվեն և ճանաչել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: «Մեր ժողովուրդը պայքարի է ելել՝ վերջ դնելու կրկնակաշի և կուսակցական նշանները հաճախակի փոխող իշխանամոլ, կեղծ հայրենասիրական ճառասացների, և միայն իրենց գրապանները լցնելու մասին մտածող, ժողովրդավար ձևացող իշխանությունների և գերտերությունների հովանավորությամբ նշանակված պնակալեզների տիրապետությանը, որոնք իրականացնում են թշնամու՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը:
Դիմելով իշխանության տարբեր մարմիններին՝ Արմեն Մարտիրոսյանը առաջարկեց. «Ի զուր վատամարդ մի դարձեք, այն, ինչ առաջ է գնում, երբեք հետ չի գնա»:
17.51
Ազատության հրապարակի հարթակ բարձրացավ փաստաբան Տիգրան Հայրապետյանի կինը՝ Տանյան, ով ազգությամբ ռուս է, որը նախ հայերենով ասաց.՝ «բարև, իմ Հայաստան», ապա ելույթի վերջին երգեց «Երազ, իմ երկիր, Հայաստան» երգը:
Տանյան ասաց, որ ինչպես և հայերը, նա ամեն անգամ գալիս է Ազատության հրապարակ և բոլորի հետ ուս-ուսի տված լսում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ երեկ Տանյան նամակ է հղել իր խոսքով՝ «Մեր նախագահին՝ սիրելի Րաֆֆիին» ու շատ զարմացել, երբ ստացել է պատասխանը:
«Իսկ այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ հետ կիսվեմ այն զգացումներով, որոնք ներկայացրել էի նրան ուղղված նամակում: Բարև, իմ սիրելի մարդ, ուզում եմ խոսել քեզ հետ: Էլ լռելու ուժ չունեմ, ներիր, որ քեզ հետ «դու»-ով եմ խոսում, պարզապես դու ինձ շատ մոտ ես: Ուզում եմ քեզ պատմել, թե ինչ եմ զգում: Հուսով եմ՝ քեզ համար նույքան կարևոր եմ, որքան՝ դու ինձ համար»,- ասված է ռուս կնոջ նամակում, որում նա նաև խոստանում է հայերեն գրել, կարդալ սովերել:
«Յա տոժե օբեշչայու»,- պատասխան խոստմամբ հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նամակն ավարտվում է խոսքերով, որ մի քանի տարի առաջ նա հասկացավ, որ կինը կարող է ունենալ երկու հայրենիք. մեկը, որտեղ ծնվում է նա, և մյուսը, որտեղ ծնվում են նրա երեխաները:
Տիկնոջ նամակում ասված է, որ այս երկրում ապրելով՝ ամեն օր արթնանում է «Արարատ լեռան հետ»՝ ավելի լավ ապագայի հույսով: Նա սիրում է մեր՝ հայկական հացի բույրը, մեր ծիրանի այգիների բույրը, մեր դուդուկի «լացը», ինչպես նաև մեր տխուր հայկական աչքերը: Այլ սեր տիկինը չգիտի: Նա շնորհակալ է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այսօր Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը:
Ռուս կնոջ նամակից ու երգից հետո հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ փաստորեն, պայքարը ոչ միայն համազգային է, այլև միջազգային:
18.08
Արվեստաբան Լևոն Մութաֆյանի համար «քաղաքականություն» է եղել արվեստը, գրականությունը, մշակույթը, բայց երկրի ներկայի ու ապագայի հետ կապված մտահոգություններն այսօր նրան բերել են Ազատության հրապարակ:
88-ին Ազատության հրապարակում հարթակում ելույթներ ունեցած Լևոն Մութաֆյանի խոսքով՝ «մեր հայրենիքի պատկերը չամբողջացվեց, որովհետև ինչ-որ ճակատագրական պահի մենք թույլ եղանք, կորցրեցինք մեր զգոնությունը և թույլ տվեցինք, որ հեղափոխության տականքը գա իշխի մեր ռոմանտիկ նվաճումներին», և թույլ տվեցինք, որ հայրենիքի հետ կապված հույսերն ու իղձերը հպատակեցվեն ոմանց «գետնաքարշ տրամադրություններին» և «գրպանի փիլիսոփայությանը»:
Այսօր արդեն Լևոն Մութաֆյանը ոգևորված է՝ տեսնելով «հզոր ժողովուրդ, հզոր զանգված, մի նոր Հայաստան, որն առաջին հերթին կարողացավ հաղթահարել իր մեջ քնած անտարբերությանը, կարողացավ պաշտպանել ինքն իրեն և մտածել, որ մենք հայրենիք ենք կառուցում մեզ համար, մեր երեխաների համար»:
«Ուրեմն ոչ երբեք մենք իրավունք չպետք է ունենանք մեր թոռներին տալու մի հայրենիք, որ կլինի աղճատված, կրճատված, անբարո տրամադրություններով ողողված»,- ասաց Լևոն Մութաֆյանը:
Նա նաև հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն կեղծել, կիրառել բռնատիրական ոգին, միևնույն է՝ ժողովրդի ազատ ապրելու վեհագույն զգացումը չեն կարող խեղդել:
Լևոն Մութաֆյանը, այսուհանդերձ, հայտարարեց, որ ստեղծված վիճակից ելքը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, ինչին հրապարակում հավաքվածները ոչ միանշանակ արձագանքեցին:
18.42
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը Ազատության հրապարակում ներկաներին դիմեց «բարև արժանապատիվ, հպարտ հայ ժողովուրդ» խոսքերով:
Նա նշեց, որ իր մեջ ամեն անգամ հարց է ծագում, թե ժողովրդի այսքան տանջանք-տառապանքներից ու նրա ուսերին բեռ դնելուց հետո ինչպես կարող է այս ժողովուրդն այսքան արժանապատիվ մնալ. առանց աշխատանքի, առանց ապրուստի միջոցների, երբեմն՝ քաղցած, բայց ժողովուրդը մնաց արժանապատիվ ու հաղթեց:
«Մի խումբ, որ բռնազավթել է իշխանությունը, կարծում է, որ հային կոտրելով, աղքատացնելով՝ կարող է վերահսկել նրան, բայց չարաչար սխալվեցին, քանի որ արժանապատվությունը հայ գենի և արյան մեջ է»,- հայտարարեց տիկին Սուսաննան:
Ըստ նրա՝ տարիներ շարունակ մեզ խաբել են՝ ասել են՝ «առաջ», բայց տասնամյակներով հետ են շպրտել երկիրը, ասել են՝ հավատք, բայց մեռցրել են հավատի վերջին կաթիլը, խոստացել են փոխել, բայց փոխել են իրենց և իրենց մերձավորների կյանքը, մերն էլ են փոխել՝ դեպի վատը:
«Հիմա էլ ասում են՝ «ապահով»: Ի՞նչ ապահով Հայաստան՝ 36 տոկոս աղքատների բանակով: Պարոն դե ֆակտո նախագահ, չէ՞ որ, երբ բռնազավթեցիք նախագահի աթոռը, մենք ունեինք 23 տոկոս աղքատություն: Այս հինգ տարվա ընթացքում հասցրեցիք մոտ 36 տոկոսի, որն իրականում մեկուկես անգամ ավելի է: Դա համաշխարհային բանկի և մեր վիճծառայությունների թվերն են»,- ասաց «Ժառանգության» անդամը՝ ասելով, որ, փաստորեն, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդը սոված է քնում, Հայաստանում 290 հազար մարդ շատ աղքատ է:
«Եվ հիմա էլ արտագաղթի այս թվերով գնում ենք դեպի ապահով Հայաստա՞ն, թե՞ բզկտված ընդերքով, թե՞ կամակատար դատական համակարգով, ծերանոցների ու մանկատների թվի աճով»- այս մասին հարցրեց տիկինը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարիները ցույց են տվել, որ նա ի վիճակի չէ բռնել կաշառակերի ձեռքը:
Ուստի Սերժ Սարգսյանը չի կարող տանել դեպի ապահով Հայաստան:
Նա նշեց, որ Հայաստանում ինքնասպանությունները կատարվում են սոցիալական հողի վրա:
«Դուք պետք է ներողություն խնդրեք հայ ժողովրդից»,- հայտարարեց տիկինը և ավելացրեց. «Այն հայ տղամարդուց, որը բռնել է խոպանի ճանապարհը կամ այն հայ տղամարդուց, ով երեկոյան գլխահակ է մտնում տուն՝ չկարողանալով իր ստրուկի աշխատավարձով ապահովել իր ընտանիքը: Այն կանանցից, որոնք կարող էին դառնալ բազմազավակ, բայց մեր երկրում երեխա ունենալն ու պահելը շատ դժվար է: Նաև այն կանանցից, որոնց զավակները զոհվեցին խաղաղ պայմաններում բանակում: Այն երիտասարդներից, որոնք իրենց բախտը որոնում են օտար ափերում»,- ասաց Սուսաննա Մուրադյանը և առաջարկեց ներողություն խնդրել և հեռանալ ու չհավատալ իրեն շրջապատող մարդկանց:
«Որովհետև եթե Դուք դա չկարողացաք անել անցած հինգ տարում, ապա ինչպես Դուք եք ասում՝ Ձեր պռոշը չի ճաքում էս ժողովրդի համար, որն արդեն երկրորդ անգամ մերժում է Ձեզ»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ բուրգն արդեն բազմաթիվ տեղերից ճաքեր է տվել և նրա քանդման հարցը օրերի խնդիր է: Մանավանդ, որ մաքուր օդն ու լույսը թափանցել են այդ պատերից ներս:
Ժողովուրդն այս ելույթը ընդմիջեց «հե-ռա-ցում» վանկարկումներով:
Տիկին Սուսաննան առաջարկեց հեռանալ, ու չլեսել իրեն շրջապատողներին, մանավանդ, որ նրանց «պռոշն էլ չի ճաքում» իր համար ու որպեսզի Սերժ Սարգսյանի փոքր թոռը՝ փոքր Սերժիկը ապագայում չհարցնի՝ «պապի, ինչու այնպես արեցիր, որ Հայաստանը նաև քո պատճառով հայաթափվեց»:
«ժառանգության» անդամը առարկեց արժանապատվորեն հեռանալ, քանի դեռ ժողովրդական ալիքը չի «սրբել-տարել» իրեն:
18.44
Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդական ուղի» կուսակցության հանգուցյալ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին՝ Արթուր Գասպարյանը, ում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց իր հոր գործը շարունակող:
Արթուր Գասպարյանը հայտարարեց, որ այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը կառավարվում է նույն մեթոդներով, ինչ միակուսակցական Սովետական Հայաստանի ժամանակներում:
«Մի հատ ձեր կանանց հարցրեք, որ տուն եք գնում, ձեր կանայք պահարաններում պահում են ձեր ողնաշարները, որովհետև այս իշխանություններին ողնաշարավոր պաշտոնյաներ պետք չեն»,- հայտարարեց նա:
Արմեն Գասպարյանը կոչ արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով մարտի 23-ին գնալու է թոշակի, տղամարդ գտնվել և տղամարդավարի որոշում կայացնել, և «ժողովրդին հնարավորություն տալ թոթափել այս լուծը»: «Որովհետև սա մերը չի»,- ասաց նա:
Արմեն Գասպարյանն ասաց նաև, որ Րաֆֆի բանախոսի յուրաքանչյուր բառի և տառի տակ պատրաստ է ստորագրել:
Անդրադառնալով իշխանությունների կամ այլ քաղաքական ուժերի հետ ինտեգրվելու կոչերին՝ Արմեն Գասպարյանն ասաց. «Մենք այնքան ներուժ ունենք, որ կարող ենք մեր մեջ ինտեգրել բոլոր նրանց, ովքեր կդիմեն մեզ, և ոչ թե մենք կինտեգրվենք ուրիշներին»,- ասաց նա՝ օրինակ բերելով ավելի վաղ նույն հարթակից ելույթ ունեցած Նատաշա անունով կնոջը, ով ևս, Գասպարյանի բնորոշմամբ, ինտեգրվել է իրենց: «Իսկ եթե պատրաստ չեն ինտեգրվելու, ուրեմն՝ Վոն ատ սյուդա»,- եզրափակեց նա:
18.51
Ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի դիմելով որպես «պարոն նախագահ»՝ իր անհամաձայնությունը հայտնեց նախագահի վերաբերյալ տարբեր ձևակերպումներին և ասաց որ ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Խզմալյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները և դուրս գան Ազգային ժողովից, ինչից հետո այն կդառնա «իսկական մկների ժողով»:
18.54
Բավական կոշտ տոնով ելույթ ունեցավ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով նախ հարկ համարեց անդրադառնալ երեկ Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներից մեկի ժամանակ գրանցված միջադեպին, որին մասնակից էր եղել հենց Սևանի քաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանը:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իշխանությունների քայլերում, հատկապես մարզերում, նկատվում է քայլերի սրացում և օրինակ բերեց հենց Սևանի միջադեպը: Ռուբեն Հակոբյանի ձևակերպմամբ իշխանությունները այդ նպատակի համար օգտագործում են քրեական ուժերին, իսկ Սևանում այդ ուժերին ղեկավարում էր քաղաքապետը:
Ռուբեն Հակոբյանը վերահաստատեց իր այն խոսքը, որն էլ հենց դարձել էր Սևանի քաղաքապետի հետ բանավեճի և անգամ քաշքշուկի առիթը, այն է, թե «մեր մեջ թուրքեր կան» Ռուբեն Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր ընտրակեղծարար, ում միջոցով կեղծվում է ժողովրդի կամքը, հենց այդ թուրքն է:
19.10
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքն ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե մինչև ապրիլի 9-ը, այսինքն նախագահի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը չհրաժարվի նախագահ հռչակվելու նպատակից և երդում ուտի՝ այդպիսով պղծելով Սուրբ Աստվածաշունչը (որի վրա երդման արարողության ժամանակ երդվում են ՀՀ նախագահները), և նույնն անի նաև Կաթողիկոսը, ապա դա նրանք կանեն միայն իր դիակի վրայով: Արձագանքելով հրապարակից հնչող բացականչություններին՝ նա ասաց որ դեմ է Բաղրամյան 26-ը գրոհելու մտքին և այլևս որևե արյուն չի լինելու: Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ այսօրվանից հացադուլ է սկսում Ազատության հրապարակում և կոչ արեց այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, գալ հրապարակ և իրենց խոսքերն ապացուցեն գործով: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 15-ին, ժամը 17-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, ինչպես նաև մյուս ելույթներն ավելի մանրամասն կներկայացնենք ավելի ուշ:
20.11
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, հիշեցնելով, որ դիմել են Սահմանադրական դատարան, արձանագրեց, որ եղել են դեպքեր, երբ ժողովուրդն ընտրել է նախագահ, Սահմանադրական դատարանը վավերացրել է այդ կեղծիքը:
«Եվ վաղը ժամը 10-ին մենք լինելու ենք Սահմանադրական դատարանում՝ պահանջելով վավերացնել ժողովրդի կողմից կատարված ընտրությունը, վավերացնել նոր նախագահի ընտրությունը»,- հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակը՝ հավելելով, որ ընտրակեղծիքների մասին փաստերն այնքան շատ են, որ ափոսոս կլիներ դրանք որևէ կերպ չներկայացնել պատկան մարմիններին, ՍԴ է ներկայացվել մի քանի կիլոգրամ փաստաթուղթ՝ կեղծիքների մասին:
Այնքան շատ են եղել դրանք, որ ներկայացնողները ժամեր շարունակ սպասել են մինչ որ դրանք էջ առ էջ լրացվել են: Այդ թվում՝ մի քանի տասնյակ սկավառակներ, որոնք ֆիքսել են կեղծիքները:
«Մենք տալիս ենք շանս ՍԴ-ին՝ մեկ անգամ թոթափել իրենից այս բիծը, մաքրվել և վերջապես մեկ անգամ վավերացնել ՀՀ քաղաքացիների ընտրությունը.»,- ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը, որի այդ հայտարարությունն ընդունվեց «այո» վանկարկումներով:
Ինչպես վկայում են միջաջգային դիտորդները, այն ընտրական տեղամասերում, որտեղ անհավանական աստիճանի բարձր է եղել ընտրողների ակտիվությունը, այնտեղ անհավանական շատ են եղել Սերժ Սարգսյանի քվեները:
«Կան տեղամասեր, որտեղ ընտրություններին մասնակցած ընտրողների քանակը հավասար է ընտրատեղամասերում փակցված ցուցակների 100 տոկոսին: Շատ ավելի տեղամասեր կան, որտեղ այդ թիվը կազմում է 90-99 տոկոս, էլ ավելի շատ են այդ տեղամասերը, որոնցում այդ թիվը կազմում է 85-90 տոկոս»,- մանրամասնեց Հովսեփ Խուրշուդյանը՝ հիշեցնելով, որ այս խնդրին իր միջանկյալ զեկույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը:
Հիշեցնենք, որ օրինակ 144 ընտրատեղամասերում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը և նմանատիպ տեղամասերից 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկության ձայների 80 տոկոսը: Իսկ 303 ընտրատեղամասերից 198–ում , որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում է 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան է 70 տոկոսը:
20.39
«Մարտի 31-ը Սուրբ Հարության տոնն է՝ Զատիկը, ես մինչև մարտի 31-ը և դրանից հետո մինչև ապրիլի 9-ը, եթե իրենք ուժը չգտան, պիտի աղոթեմ նրանց համար: Ես այս տարի, հավանաբար, Սուրբ Զատկվա պատարագի չհասնեմ: Եթե մինչև մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու, մի հատ խնդրանք ունեմ, աղոթքից բացի, թող Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ասի, որ մենք Սուրբ տաճարում ենք՝ Վեհարանում, պետք չկա խմել Հայաստանի նախագահի կամ որևէ մի մարդու կենացը: Մի խմե՛ք իմ կենացը: Հայրապե՛տ, Դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիքն է իշխանության: Սիրելի հայրենակիցներ, Վեհափառ Հայրապետ, ոնց որ ես Ձեզ համար պիտի աղոթեմ, Դուք էլ ինձ համար աղոթեք: Աստված բոլորիս տա սեր, մարդկայնություն, իմաստնություն, մինչև սիրո, մարդկայնության և տղամարդկայնության պահը ես հայտարարում եմ մեր հրապարակում ոչ թե իմ հացադուլը, այլ կեղծիքադուլը, ստադուլն ու վախադուլը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն իր, Րաֆֆի Հովհաննիսյանի թոռնիկների ու հայ ժողովրդի համար ինքնաբացարկ չի արել, մնալու է Ազատության հրապարակում և հաց չի ուտելու: Ինչպես նաև կեղծիք ու սպառնալիք որևէ մեկից չի ընդունելու:
Իր ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ ընդհատեց՝ «հանգի՛ստ» ասելով տղամարդկանց, որոնք տեղից վանկարկում էին, որ առանց ուժի ոչ մի բանի հնարավոր չէ հասնել Հայաստանի նման երկրներում:
«Սադրիչները տուն գնան»,- հրահանգեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ մեր ճանապարհը անպայման տանելու է դեպի հաղթանակ, իսկ ով ուզում է գրոհել Բաղրամյան 26-ը, իր իրավունքն է, բայց ինքը դեմ է:
Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացրեց, որ այլևս երբեք ոչ մի ոստիկան չի գնալու արյունահեղության, և «մենք գնալու ենք դեպի հաղթանակի այս անգամ»:
«Ժառանգության» նախագահը հայտարարեց. «Պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության արդար պահանջով պիտի ինքնաբացարկ տա: Ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը»:
Եթե նա Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ ասելիք ունի, ապա նա կողմ է բոլորի հետ հաղորդակցության: Եթե Սահմանադրական դատարանը հայ ժողովրդի կամքը խեղող վճիռ ընդունի, իրեն նույնպես կասեն՝ ցտեսություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացրեց, որ ուժը արյուն չէ, ուժը միասնությունն է, ու «մեր հաղթանակը»:
Ապա նա Աստվածաշնչից մի մեջբերում արեց՝«Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու և տնկածը հնձելու ժամանակը, սպանելու և բժշկելու ժամանակը, քանդելու և շինելու ժամանակը, լալու և ծիծաղելու ժամանակը, ողբալու և պարելու ժամանակը, քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը»:
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ թող ոչ մեկը կեղծ հղում չկատարի Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքին, որ «սա Հայաստան» է և վերջ»:
«Ինքը կուսակցության համար չասաց, ինքը ճառի համար չասաց, ինքն ասաց, մեր երեխաների համար, մեր եռագույնի համար»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի «մեսիջ» հղեց, որն ակնհայտորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստանին»՝ ասելով, որ նրանք, ովքեր միշտ խոսում են ժողովրդի կողքին լինելու մասին, հիմա ժամանակն է, որ գան ու կանգնեն:
«Հիմա է ժամը, եկե՛ք կանգնե՛ք ժողովրդի կողքին, կուսակցական չխաղաք, և եթե Ձեր խոսքն է, ի կատար ածե՛ք, կանգնե՛ք ժողովրդի կողքին: Եկե՛ք»:
21.38
Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա հետ հացադուլ անող որդին Ազատության հրապարակում մենակ չեն: Այստեղ են նաև մեծ թվով քաղաքացիներ, և հատկապես երիտասարդներ, որոնք ազգագրական երգեր են երգում:
Ուղիղ միացումը՝ Civilnet.am-ի
Live stream videos at Ustream
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:14 • 10/05 Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Այս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
-
Գիտություն/տեխնիկա 12:09 • 10/05 Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը «Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպ է նետել դեպի մեր մոլորակը։ Դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն մեկ, նույնիսկ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, այս գիշեր կհարվածի Երկրի մագնիսական դաշտին»,- ասել է մասնագետը։
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Քաղաքականություն 15:54 • 10/05 Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք ավելի հեռուն գնալ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը Հայաստանը գնում է դեպի խաղաղություն այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը«Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում Ավ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
Սպորտ
-
08:37 • 09.05.24 Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
10:43 • 10.05.24 Սպառնալիքները դեր չխաղացին. «Հրապարակ»
-
10:38 • 10.05.24 Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:58 • 10.05.24 Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Ժամանց
-
16:13 • 09.05.24 ՌԴ-ում ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել