Նախագահական երդմնակալություններ. թվականներ, վայրեր և հանրային անվստահություն
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի երդմնակալության արարողություն կատարվել է 5 անգամ, 6 -րդ անգամ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսված է ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստի միջոցով:
ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունները հիմնականում տեղի են ունեցել նախկին՝ Գերագույն խորհրդի՝ ներկայումս Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության համագումարների դահլիճում՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին՝ երդմնակալության արարողությունը՝ Հայաստանի Գերագույն խորհրդի հատուկ նիստում:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունները՝ ժամանակագրական կարգով:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ Գերագույն խորհրդի շենքում:
Այն ժամանակ Հայաստանը չուներ Սահմանադրություն, և նախագահը երդման տեքստն արտասանելիս ձեռքը դրել էր միայն մոտավոր թվագրմամբ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, որը պահվում է Մատենադարանի շուրջ 452.000 միավոր ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերում և դիտվում է որպես անկախ Հայաստանում պետական խորհրդանիշ:
1996 թվականի նոյեմբերի 11-ին Լևոն Տեր-Պետրոսյանը երդվեց արդեն մի ձեռքը դնելով Վեհամոր ավետարանի, մյուս ձեռքը՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության վրա:
1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններից հետո ապրիլի 9-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում (եղել է 2 փուլ, մարտի 5 և մարտի 30) տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը: Նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետում՝ 2003 թվականի ապրիլի 9-ին, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ երդվեց:
2008 թ. ապրիլի 9–ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում նրա երդման արարողությունը նախատեսված է անցկացնել 2013 թվականի ապրիլի 9–ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ժողովրդին տված երդման տեքստն է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառությամբ 1991 թվականի նախագահական ընտրությունների, դրանց արդյունքները մշտապես կասկածի տակ են առնվել և նախագահի երդմնակալության արարողություններին մշտապես նախորդել, hաջորդել են և կամ այդ օրվա հետ համընկել են ժողովրդական հուզումներ:
Այս իմաստով բացառություն չէ նաև 1998 թվականը, երբ չնայած փողոցներում և հրապարակներում դժգոհողներ չկային, բայց մարդկանց ներքին համոզումը կրկին այն էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և իրականում նախագահ է դարձել Ռոբերտ Քոչարյանի հետ առաջադրված Կարեն Դեմիրճյանը:
Եվ այսպես. 1996 թվական, սեպտեմբերի 23-ի հանրահավաք։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ շուրջ 100 հազար մարդու մասնակցությամբ ընթերցվեց Ազգային համաձայնության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որում ասված էր : «ՀՀ գործող նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի պարտադրանքով կազմակերպվում և իրականացվում է 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացը: Այն համատարած և աննախադեպ չափերի է հասել: Կեղծիքների ձևերը ամենաբազմազան են… Ըստ միջազգային իրավական նորմերի և ՀՀ օրենքների` ընտրություններում կեղծիքների կազմակերպիչները համարվում են հանցագործներ, իսկ ընտրությունների արդյունքների կեղծմամբ իշխանության զավթումը գնահատվում է որպես պետական հեղաշրջում:
Հայաստանում կատարվածը միայն մեր ներքին գործը չէ, և մենք սպասում ենք միջազգային դիտորդների, Հայաստանում գործող միջազգային ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր երկրների դեսպանների գնահատականին: Եթե միջազգային հանրությունը համարժեք գնահատական չտա ՀՀ նախագահի կողմից իրականցվող պետական հեղաշրջմանն ու մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներին, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ կոչ անել իմ ընտրողներին և ողջ ժողովրդին դիմելու իրավիճակին համարժեք գործողությունների … Մենք կոչ ենք անում բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներին, զինծառայողներին, սպաներին, ոստիկաններին` թույլ մի տվեք ձեզ ներքաշել Հայաստանում իշխանությունը զավթած քրեախմբի հակաժողովրդավարական որևէ գործողության մեջ:
Պահի պատասխանատվությունը անչափ մեծ է: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարվի առանց որևէ ուժային միջամտության և առանց կաթիլ իսկ արյան»:
Հայտարարությունը տեղադրված է Վազգեն Մանուկյանի ոչ պաշտոնական կայքում:
2003 թվականի փետրվարի 19 –ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, փետրվարի 26 (մարտի 5–ին ՍԴ որոշմամբ եղավ ընտրությունների երկրորդ փուլ). «Միտինգավորները» Բաղրամյան փողոցի միջնամասում են, որտեղ Գիտությունների ազգային ակադեմիա չհասած՝ դեմ առան գլանաձև փշալարերի և դրանց հետևում կանգնած բազմաթիվ ոստիկանների, ջրցան մեքենաների:
«Ազգ» օրաթերթն իր փետրվար 27–ի համարում գրում է.«Միտինգավորները 30 րոպե սպասելուց հետո, երբ տեսան, որ նախագահի նստավայրից ոչ ոք չի ընդունում իրենց ներկայացուցիչներին կամ էլ փաստաթուղթը, որպես բողոքի նշան մեջքով շրջվեցին դեպի նախագահական նստավայր ու լուռ մեկ րոպե կանգնեցին։ Հենց այդ պահին մի սև կրծկալ միտինգավոր կանանց կողմից արձակվեց և ընկավ փշալարերի վրա (ծանոթ պատկեր է, չէ՞)։ Միտինգավորները, վրդովված վանկարկելով «Դեմիրճյան-Դեմիրճյան», վերադարձան Մատենադարանին հարող հարթակ ու շարունակեցին միտինգը», ուր ելույթներ ունեցան Արշակ Սադոյանը, Արամ Զ. Սարգսյանը, Վարդան Խաչատրյանը, Ալբերտ Բազեյանն ու նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանը»:
«Միտինգի ավարտին Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ին, 2-ին, 3-ին նորից կկայանան միտինգներ, և հորդորեց ոստիկանությանը, ավտոտեսչությանը. «Չփորձեք խոչընդոտել, չփորձե՛ք, հակառակ դեպքում անցնելու ենք ձեր իսկ ստեղծած խոչընդոտների վրայով, և մի դրդեք մեզ...»։ Նա տեղեկացրեց նաև, որ այդ փաստաթուղթը կուղարկվի բոլոր միջազգային կազմակերպություններին, Հայաստանում գործող դեսպանատներին և գերպետությունների նախագահներին, հատկապես նշելով, որ «մեր երկրի իշխանությունները դուրս են օրենքից» պահանջով։ Այնուհետև միտինգավորները քայլեցին մինչև Մատենադարան և, կամաց-կամաց նոսրանալով, ցրվեցին տները:
2008 թվական, փետրվարի 21. Ազատության հրապարակ. Նիկոլ Փաշինյան
« ... Այս պահից սկսված Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական բողոքի կենտրոնական շտաբ, որտեղից ղեկավարվելու են բոլոր գործողությունները: Այս պահից սկսված մինչև ավազակախմբի հեռացումը լինելու են պիկետներ, ակցիաներ, եթե անհրաժեշտ լինի՝ շենքերի շրջափակումներ»,-ընտրություններից երկու օր հետո Ազատության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ բերելով ժողովրդական խոսքը՝ չվռազել, որովհետև վռազողի կինը տղա չի բերում: Չվռազել, որովհետև տվյալ իրավիճակում հարկավոր է միայն «տղա» , այսինքն՝ հաղթանակ:
Սրանից հետո տեղի ունեցան մարտյան դեպքերը՝ տասը ՀՀ քաղաքացիների գնդակահարությունն ու շուրջ 150 ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, մտցվեց արտակարգ դրություն, ինչին նախորդել էին ընդդիմության մոտ 10-օրյա բողոքի հանրահավաքները Ազատության հրապարակում: Սերժ Սարգսյանը երդվեց զինվորներով զինվորներով շրջափակված Ազատության հրապարակում գտնվող Օպերայի շենքում:
2013 թվականի փետրվար 18. պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը ստացած «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ընտրված նախագահ է, անցկացնում է «Բարևի քարոզարշավ», ապա Ազատության հրապարակում հացադուլ հայտարարում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ իշխանությունների կողմից «համապետական լուծման» պահանջով: Նրան են միանում «Սարդարապատ» նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը, ընդդիմադիր մի շարք գործիչներ և մտավորականներ (Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու անգամ մասնակցում է հանրահավաքներին և հրապարակի հարթակից հայտարարում է, որ Դաշնակցությունը ժողովրդի կողքին է):
2013թ. փետրվարի 20. Ազատության հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմում է «նորից փետրվար է և մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում» խոսքերով:
«…Քաղաքացին՝ 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության թվով 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց հեղափոխություն, 30 վայրկյանանոց հեղափոխություն: Եվ այսօր մեր խնդիրը պարզ է և հստակ. այդ հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 15 , Ազատության հրապարակ
Նիկոլ Փաշինյանը՝ իր ավանդական դիմելաձևով դիմելով «Հայաստանի հպարտ քաղաքացիներին», առանձնացնում է մի քանի կարևոր գործնական խնդիրներ, որոնց լուծումներն անհրաժեշտ են իրական իշխանափոխության և պայքարի կիզակետի՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, իշխանափոխության բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Ըստ այդմ՝ ամեն ինչ կարվի Սերժ Սարգսյանի երդումն անիմաստ և անբովանդակ դարձնելու համար:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է լցնելու Հայաստանում ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, որ նա ժողովրդի նախագահն է, իսկ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի՝ լցնելու համար ամենամեծ հրապարակը՝ Հանրապետության հրապարակը ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանը իրենց նախագահը չէ:
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակ գալ ընտանիքներով՝ կանանց, երեխաների հետ, բարձր տրամադրությամբ, ուրախ զվարթ, առանց մտահոգության:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում