Փաշինյանը կապ է գտել օֆշորային սկանդալի և Դիլիջանի դպրոցին տրվող արտոնությունների միջև, Շարմազանովը դա հեքիաթ է համարում (վիդեո)
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ, որը կապված է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ։ ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին նախագծի շուրջ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանությունները, ելույթները, կատարած գործողությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, թե ինչու է այդպես մտածում։
«Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ բառացիորեն ասաց հետևյալը. «Բայց, մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են՝ «տվեք հարկային արտոնություն, մենք բերենք, ներդրում կատարենք»։ Բա որ մարդիկ բերեն, տակ տան, ծրագիրը ներկայացնեն, եթե ծախս են արել, ու չտանք հարկային և մաքսային արտոնություն, այս մարդիկ...»։ Ու միտքը կախում է։ Այս մարդիկ ի՞նչ։ Այս հարցի պատասխանն իրենց ելույթներում տվեցին իշխանության ներկայացուցիչները՝ հստակեցնելով, որ իրավիճակը ավելի քան պարզ է»,- ասաց նա և ընդգծեց պայմանը, որ եթե ԱԺ-ն տրամադրում է հարկային և մաքսային արտոնություններ, Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել միջազգային դպրոցի ծրագիրը, եթե ոչ, ապա դադարեցնում է։
«Սա տարօրինակ է, որովհետև Ռուբեն Վարդանյանը հեղինակավոր գործարար լինելով՝ իր ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել ՀՀ հարկային և մաքսային դաշտը, որի մեջ ինքը պետք է գործի։ Եվ ուրեմն երկու տարի ծրագիրն իրականացվում է, շինարարություն է կատարվում միլիոնավոր դոլարների, և հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու պայման կամ նախապայման երբեք չի եղել այդ ծրագրի իրականացման համար»,-ասաց նա և հարցրեց, թե այդ դեպքում ինչ է փոխվել և ինքն էլ փորձեց պարզաբանել։
«Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյանը 10 մլն դոլար է «քցել» Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկին, ով բանկի խորհրդի նախագահն է, նաև ծրագրի հեղինակն է, ուրեմն այս նախագիծը, որ քննարկում ենք՝ քննարկում ենք կոռուպցիոն սկանդալի ուժով»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ հարկային և մաքսային արտոնությունները տրվում են վերը նշված «քցելուն» «փոխհատուցում»։
Փաշինյանը վստահ է, որ այս բացահայտումից առաջ իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավաստիացրել են, որ հարցը կլուծվի, վարկը կփակվի։ «Բայց ըստ ամենայնի՝ գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 28-ին, երբ «Հետք» պարբերականում հրապարակվեցին փաստաթղթեր, որի համաձայն փողերը մի ձեռնարկության հաշվեհամարից հոսել են մի այլ ձեռնարկության հաշվեհամարին, որի տերերն են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը։ Սա կարծում եմ , որ ուղղակի ապացույց է Ռուբեն Վարդանյանի համար, որ «քցել» են ոչ միայն բանկին, այլ նաև իրեն»,-ասաց նա։
ՀԱԿ պատգամավորը շարունակում է վերլուծել. «Ի՞նչն է ստիպել փորձառու գործարարին նման ձևով շրջանցել, չնկատելու տալ։ Այդպիսի բան կարող էր լինել միայն բարձրագույն իշխանության խնդրանքը, հորդորը, խոստումը։ Նման պարագայում երկու մարդ կարող է միջնորդել՝ կա՛մ Տիգրան Սարգսյանը, կա՛մ Սերժ Սարգսյանը, այլ տարբերակ չկա։ Թե դրանցից ով է, էական չէ, էականը այն է, որ «Հետքի» հրապարակումից հետո իրադարձությունները ընթացել են սուպեր արագությամբ»։
Նիկոլ Փաշինյանը շարունակելով իր ուսումնասիրությունները ներկայացնել, փորձեց հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել։ «Մայիսի 29-ին տեղի է ունեցել հրապարակումը, հունիսի 6-ին Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջան և հանդիպել գործարար Ռուբեն Վարդանյանին, նույն օրը Կառավարության նիստում սույն օրենքի նախագիծը համարվում է անհետաձգելի, հենց նույն օրը ԱԺ-ում դրվում է շրջանառության մեջ ու սահմանված կարգով ներառվում արտահերթ նստաշրջանի օրակարգում: Հետո՝ հունիսի 10-ի քառօրյայում, որոշում է կայացվում սույն օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննելու մասին»,-ասաց նա։
Ի վերջո, Փաշինյանն իր պարտքը համարեց նշել, որ ինքն այս օրենքին առաջին ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել, դեմ է քվեարկելու նաև երկրորդ ընթերցման ժամանակ։ «Ինչո՞ւ։ Անկեղծ ասած, իմ համակրանքը բնականաբար գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ես չեմ ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի օրհնությամբ «քցված» փողերի համար վճարի ՀՀ քաղաքացին, ընդ որում այստեղ մի կարևոր փաստ կա. այս օրենքն ուժի մեջ է մտնում հետադարձ՝ 2013 թ-ի հունվարի մեկից, այսինքն՝ այդ գումարները դեռ վերադարձվելու են, ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը ուրիշների փոխարեն գումարներ վերադարձնի, և եթե Ռուբեն Վարդանյանին թվում է, թե այս օրենքի նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ թափով չեն «քցի», ես ներողություն եմ խնդրում այս բառն ԱԺ-ի ամբիոնից օգտագործելու համար, բայց ուրիշ բառ չկա օրենքի մեջ, նա սխալվում է»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը իր համոզմունքը հայտնեց հետևյալ փաստերով. «Որովհետև ոնց որ երկու օրում այս օրենքն ընդունեցին, այնպես էլ երկու օրում կընդունեն մեկ ուրիշ օրենք, և ես այս օրենքի նախագծին դեմ եմ քվեարկում, որպեսզի բարոյական իրավունք ունենամ դեմ քվեարկել նաև այն նախագծին»:
Փաշինյանը փորձեց ամփոփել. «Հիմա վերջին հարցը, որը պարզաբանման կարիք է զգում. Ինչո՞ւ է իշխանությունն այսպես ափալ-թափալ ուզում Ռուբեն Վարդանյանի սիրտը շահել, չէ՞ որ շատ գործարարներ, այդ թվում նաև Ռուսաստանի, եկել, աղմուկ են արել, սակայն ոչ մեկի «վեջն» առանձնապես չի եղել։ Այս հարցի պատասխանն էլ է պարզ. եկեք ընդունենք, որ այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանն ունի միջազգային մեծ հեղինակություն, բավարար է նայել Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը, թե ովքեր են Վարդանյանի գործընկերները, և ամեն ինչ պարզ կլինի»:
Նա համոզված է, որ այսքանից հետո իշխանությունը հասկացել է, որ այս հարցը առայժմ տեղական՝ հայաստանյան բնույթի սկանդալ է, որը կոծկելու համար բոլոր ուժերը գործադրվել են, քանի որ այն վերածվելու է միջազգային սկանդալի:
«Անթույլատրելի է նման օրենքի ընդունումը. խնդիրը միայն այն չէ, որ մենք ուրիշների արածի բեռը դնում ենք ՀՀ քաղաքացիների վրա, խնդիրը նաև այն է, որ մենք այս օրենքի նախագիծը ընդունելով լույս ենք վառում «քցողների» առաջ»,- եզրափակեց նա։
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց հակադարձել Նիկոլ Փաշինյանին՝ հարկ համարելով արտահերթ ելույթի խոսք խնդրել և պարզաբանել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի կարևորությունը, որն ի դեպ, առաջին ընթերցմամբ արդեն հաստատվել է:
«Այս քննարկումն ինձ հիշեցնում է «Հեքիաթն է կանչում» հաղորդումը. անհավանական տարբերակներ ու պատմություններ ենք լսում, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատի հեքիաթները»,- նշեց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը շեշտեց, թե ընդդիմադիր պատգամավորը վարկածներ է առաջարկում, այնուհետև հերքում: «Հարգելի բարեկամ, անթույլատրելի է փաստերից զուրկ կարծիքների արտահայտումն այս ամբիոնից: Իրականում տեղի է ունենում այն, ինչ-որ գրանցված է մեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում. մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն և խրախուսվեն արտաքին ներդրումները»,- հայտարարեց Շարմազանովը և ավելացրեց, որ նման միջազգային դպրոցներ բացվել են թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ հարևան այլ երկրներում:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր ներդրողներին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր ներկայացնել: Մեր հանրապետության օժտված երեխաները կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում: Ինչ-որ մեկը դե՞մ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն: Կա՞ մարդ, որը դեմ է Հայաստանի համաչափ զարգացմանը: Սա ներդրումների խրախուսում է, գիտության և կրթության զարգացում, խնդրում եմ ձեզ ցլի տակ հորթ մի փնտրեք»,- եզրափակեց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
Քաղաքականություն
-
23:22 • 13.05.24 Ուկրաինան այս շաբաթ կստանա ռազմական օգնության մի մասը․ Սպիտակ տուն
Սպորտ
-
14:51 • 13.05.24 Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի
-
21:15 • 12.05.24 Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր