Վերադարձրեք ժողովրդին իր գենետիկան, իր կոդը և նա ընդամենը մեկ տարում ինքն իրեն կգտնի. ազգագրագետ
Ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը Հայաստանի գյուղերից հավաքում է ամենաթանկը՝ մեր բառուբանը, իմաստնությունը, ազգային երգն ու պարը։ Նրա խորհրդածությունները հայկական գենետիկ կոդերի, հայի առաքելության, արարի ու ավերի, հասարակական-քաղաքական մակերեսում լողացող իրադարձությունների և այն ախտերի մասին, որոնք կարող են քանդել ու ավերել աշխարհի, թերևս, ամենածուռ ցեղի՝ հայի ինքնությունը։
-Դուք հայտնի ազգագրագետ, բանագետ եք, իսկ բանահյուսությունը որևէ ժողովրդի հավաքական միտքն ու ոգին է։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է այսօր մեր հավաքականությունը թույլ ու, մի տեսակ, անդեմ, չենք կարողանում մեր միտքն աշխատեցնել, մրցունակ հանրություն չենք։
-Վերադարձրեք նրան իր գենետիկան, իր կոդը վերադարձրեք, այսինքն՝ ոգեղեն և արարում, և նա ընդամենը մեկ տարում ինքն իրեն կգտնի։ Եվ ոչ թե հրեք դեպի բիզնես, օլիգարխիա, իրար բերանից հաց խլելու հրապարակ։ Երբ նրանից խլված է իր ամենաէականը, նա չի կարող այլ վիճակում լինել։Նա հենց այս վիճակում պետք է լինի. ուրիշ ելք չունի։ Նա միշտ փրկվել է միայն ոգեղենով, միայն գիտությամբ ու մշակույթով։ Նա արարող ժողովուրդ է։ Այսօր նրա ձեռքից վերցրել են գիտելիքը, մշակույթն ու արարումը, և նա մեռնում է։
-Այսինքն՝ մեր գենետիկ ծրագրում ինչ-որ վիրուս է ընկել և մեր համակարգերը խժռում, լափում է՞։
-Մենք արարի ժողովուրդ ենք, նվաճող, թալանի ու ավերի ժողովուրդ չենք։ Մեզ այդպես է ստեղծել Աստված։ Լավ է արել, թե՝ վատ, սա մեր երջանկությունն է, թե՝ դժբախտությունը, բայց միայն այդպիսին մենք կանք և միայն այդ պատճառով է, որ կանք։
-Այսինքն՝ մենք ուրացե՞լ ենք մեր առաքելությունը։
-Այո։ Ամեն ժողովուրդ մի առաքելությամբ է ծնվում։ Երբ քո առաքելությունը չես կատարում և ուզում ես ուրիշի նման լինել, չես ապրի։ Եվ սա ապրել չէ, որ ապրում ենք։
-Ի՞նչ եք կարծում, Սովետի ժամանակ մենք մե՞նք էինք։
-Այո։ Սովետի ժամանակ մեզ տրվեց արարման հնարավորությունը, և նա բոլորից առաջ անցավ։ Նա թքած ուներ՝ դա Սովե՞տ է, թե՞ ինչ հասարակարգ է. զարգացնում էր կրթությունը, գիտությունն ու մշակույթը և առաջ էր անցնում։ Գտել էր իր սկիզբը՝ արարումը, և գնում էր իր սկզբով։ Մեր ժողովրդին տրված առաքելությունն էպոսում է՝ խտացված պատկերով և պետականության կերպարով։
- Տակից էլ ծուռ ենք եղել. Դավիթն ապառաժ քարը ձևում էր, բայց չէր հասկանում, որ իր գլխին թափվող խնձորն իր ծառից է, որի տակ թիկն էր տվել։
-Դավիթն այն ծուռն է, որ գնում էր ուրիշ ճանապարհով։ Աշխարհն այլ ճամփով է գնում՝ նվաճելու, թալանի, ավերի, իսկ ինքն այդ ճամփով չի գնում։ Չի գնում, դրա համար էլ ծուռ է։ Չես շտկի այս ժողովրդին։ Սա է։
-Այսինքն՝ այսօր էլ այս փոքրաթիվ ժողովուրդն էլի պիտի հակառակվի՞ նոր աշխարհակարգի տրամաբանությանը, պետք է կռվի՞ ելնի աշխարհի դեմ։ Աշխարհը փոխվել է, մենք դեռ մեր իլիկն ենք մանում։
-Ձեզ է թվում, թե փոխվել է։ Ամեն մի նոր ծնվողի թվում է, թե ինքը նորից է սկսում։ Այս արևի տակ ոչ մի նոր բան չկա։ Հին ճանապարհներն ու հին պատմությունները կրկնվում են, և մարդը հայտնվում է նույն իրավիճակներում։ Էլ Ամերիկաներ չե՞ն եղել։ Շատ էլ լավ եղել են։ Նա էլ, մյուսների պես կկործանվի, կգնա։ Ոչ մի գերհզոր հավերժ չէ և նրա թելադրանքով չէ։ Ի՞նչ 21-րդ դար։ Մ.թ.ա. 21-րդ դարում էլ է հենց այսպես եղել։ Եթե ինտերնետը չի եղել, ուրեմն այսպես չի՞ եղել։
-Ի՞նչն է, օրինակ, նույնը եղել։
-Ամեն ինչը՝ տարածապաշտությունը, այլ ժողովուրդներին վերացնելը, նրանց բնակատեղին նվաճելը, թալանելը, կոտորելը։ Միշտ այդպես է եղել։ Ո՞ւր է Բաբելոնը, ո՞ւր է Ասորեստանը։ Եվ քաղաքակրթությունը մի շրջան էլ կպտտվի, ու նրանք կրկին կունենան իրենց պետականությունը։ Ժողովուրդներն աշխարհում երկու առաքելություն ունեն՝ արարել և ավերել։ Մենք, օրինակ, արարման ժողովուրդ ենք։ Եթե արարումը մեր ձեռքից վերցրիր, գնում է ինքնաավեր։ Մենք այսօր ինքնաավերի մեջ ենք։ Որովհետեւ մենք ուրիշի չենք կարող ավերել, ուստի, ինքներս մեզ ենք ավերում։
-Լավ, բոլորս դժգոհում ենք, բա մեր աղունն ո՞վ պիտի աղա, ո՞վ պիտի գտնի մեր կորցրած գլուխը, բերի, մեզ տա։
-Դա հեշտ բան չէ, որ ամեն մի իշխանավոր հասկանա, ֆայմի։ Գյադայի մակարդակի մարդիկ չեն ֆայմում, չգիտեն, թե ինչ է ժողովրդի կոդը։ Կարծում են՝ համաշխարհային բանկերում կուտակած ունեցվածքով են հարցեր լուծելու։ Հսկայական ունեցվածք է ունեցել այս ժողովուրդը՝ ո՞ւր է այդ ունեցվածքը, այդ նյութեղենը։ Հենց սուլթանական Թուրքիայում նրա՞նց պես մեծահարուստներ են եղել. բանկերը հայերի ձեռքում էին, պուլիկով ոսկիներն էլ հայերի դռանը թաղած էին։ Ո՞ւր է այդ հարստությունը... Նրանցն էլ չի մնա։ Նրանցն էլ կսառեցվի որեւէ բանկում։
-Այժմ էլ ուրիշ մոլուցքի մեջ ենք, կատաղած փախչում ենք մեր երկրից՝ ինչպես բորոտից, և մեր հավաքական գիտակցությունն օր-օր թերատվում է, հավաքական խելքը պակասում է։ Այսպես համատարած խելապակասություն էլ կարող է սկսվել, մեր կեսն արդեն կտրել, տարել են։
- Հեռացողը գնում է, որովհետեւ չգիտի, թե ինքն ով է, սա ինչ երկիր է, որտեղ է գտնվում, ինչից է կազմված։ Գնում է հացի ետևից։ Ոչ մի ուժ էլ չի թուլացել նրանց գնալուց։ Իրենք են թուլացել։ Որովհետեւ նրանց ոտքերի տակ հող չկա։ Օդի մեջ են։ Ամերիկայում մարդկանց եմ հանդիպել, ովքեր փեշիցս կախ լաց էին լինում, անիծում էին իրենց ծնողներին, որ իրենց բերել էին Ամերիկա։ Պատրաստի երկրներում ապրելու մոլուցք է։ Իսկ նրա համար պատրաստի երկիր չկա, որովհետեւ այնտեղ թքած ունեն նրա վրա, այնտեղ նա Ճ կլասի մարդ է։ Նա միայն իր երկրում է ժողովուրդ։
-Դե, եվրոպաներում փորները կուշտ, տակները՝ չոր...Գնացողների հետ շատ եմ խոսել, ասում են՝ մի հարյուր տարի պետք է, որ Եվրոպան Հայաստանին կրթի, իսկ մարդու կյանքը կարճ է։
-Եվրոպան թող իրեն կրթի։ Եվրոպան կարողանո՞ւմ է իրեն կրթել՝ ոչ։ Նա նույն բարբարոսն է։ Խոսքը Եվրոպայում հաստատված կարգուկանոնի, բարեկեցության մասին չէ։ Վերցրեք եվրոպացու ձեռքից նրա միջին բարեկեցությունը, և նա կդառնա վիկինգ։ Բայց ես մյուսների հետ գործ չունեմ։ Դուք գնացեք, կողմնորոշվեք։
-Ես չեմ կարող նրանց մեղադրել, ընդամենը կարող եմ խնդրել, որ չգնան. մարդն ասում է՝ սոված եմ, ապրել չեմ կարողանում, ի՞նչ կարող ես անել։
-Դուք միակ սերունդը չեք, որ չեք կարողանում ապրել։ Այս ժողովրդի ճակատագիրը դաժան է։ Մի քիչ իմ տատի սերնդի մասին հիշենք։ Եղեռն։ Հայրս գաղթի ճանապարհներին է ծնվել, դեկտեմբերի 16-ին՝ սառնամանքին։ Տատս ինչով է փաթաթել, ինչով է կերակրել՝ միայն ինքը գիտի։ Բայց ապրեց, ծնունդ տվեց։ Ձեր ճակատագիրն իմ տատի ճակատագրից վա՞տն է։
-Չեմ հասկանում, աշխարհի վրա մեր գործը տառապե՞լն է։ Արարիչը հենց ա՞յդ ճակատագիրն է մեզ շնորհել։
-Արարիչը մարդ ստեղծեց, Աստված չստեղծեց։ Ազգեր ստեղծեց, ասաց՝ «Գնա, քո ճամփեն գտի։ Ես քեզ տվել եմ քո առաքելությունը»։ Մեզ ասված է՝ «Դու մի ոգեղեն ժողովուրդ ես, դրա համար ես քեզ պահում եմ, չեմ ավերում մինչև վերջ։ Գնա քեզ գտի, հասկացիր քեզ, ճանաչիր»:
-Դավիթի ասած՝ «Հիմա մեր դուշման ո՞վ է, ո՞ւմ հետ տի կռվենք»։
-Իմացեք. Դավիթը, որ Մելիքին սպանեց, իմաստը տարածապաշտությունը չէր։ Նա բալանսի բերեց ուժը։ Հետո այդ բալանսը խախտվեց, ապա վերականգնվեց՝ խնդրեմ, Արցախը։
- Բա որ Արցախը ետ բերեցինք, ինչո՞ւ չբալանսավորեց մեզ, հաղթածի շնորհք չկա վրաներս։
-Արցախը մեր հողն էր, մենք վերադարձինք։ Իսկ դրա գինը շատ ծանր է՝ նահատակ էր ուզում։ Բա ի՞նչ եք ուզում՝ համ հող ետ բերես, համ մատդ չարյունվի՞։ Էդ ի՞նչ եք ուզում։
-Ուզում եմ հարցնել՝ սա՞ էր գինը։
-Բոլոր ժողովուրդների դեպքում էլ դա է։ Սիրիայի ու Իրաքի արաբները քեզնից պակա՞ս ժողովուրդն են։ Նայեք՝ ի՞նչ գին են վճարում։ Որևէ լավ բան հեշտ չի տրվում։ Լավ կյանք եք ուզում, գնացեք գիտելիք ստացեք, կրթվեք։ Ուրիշ ճանապարհ չկա։
-Այսօր մենք արդեն բավականաչափ ավիրել ենք մեր կրթական համակարգը։ Որտեղի՞ց ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք։ Միակ ճանապարհն էլի մնում է դո՞ւրսը։
-Գիտելիքը պետք է ստանալ ծնողից, մանկապարտեզից, դպրոցից և համալսարանից։ Ես Համալսարանում էլ եմ դասավանդում, Կոնսերվատորիայում էլ։ Չտեսնված ուսանողներ կան։ Չվերջացավ այս ազգը։ Մի քանի զոռբայով չի։ Եթե իրենք են մեջտեղում, դա չի նշանակում, թե իրենք են այս ժողովուրդը։ Այդ զոռբաները հազիվ մի 8-10 տոկոս լինեն։
-Այսինքն՝ կարծում եք, որ մեր գենը դեռ առողջ է և կենսատու՞։
-Այո։ Փորձությունների ժամանակ գենն ուժեղանում է։
-Այսինքն՝ խփվելուց սեղմվում- պնդանո՞ւմ ենք։
-Այն էլ ոնց։ Սեղմվում ես՝ կարծրանում ես։ Մենք հաստ արմատով ծառ ենք։ Թե ծառի շուրջն ինչ է աճում, դա մեզ չի հետաքրքրում։ Մենք սրա-նրա վրա աճող սունկ չենք, հիբիոս չենք։
- Երևի քաղաքում պարապությունից շատ ենք տրվում ապատիային, մի տեսակ ճմրթված ենք, իրար գլխի շարված։ Երեկ Լոռիում է, մի քանի գյուղեր ում եղա, իր վերջին կտոր հացը անցվորին տվող ժողովուրդ կա դեռ, անկեղծ եմ ասում, շատ էի հուզվել։
-Բա իմ ուժը որտեղի՞ց է։ Տարին մեկ անգամ՝ մեկ ամսով գնում եմ բանահավաքության, գյուղացիներիս հետ նստում, խոսում եմ, օծվում եմ ու վերադառնում։ Գալիս եմ քաղաք, էլի կեղտոտվում եմ։ Նստում եմ մի էջ գրում, մաքրվում եմ՝ լողանալու պես։ Բա դու ժողովուրդ ասելով ո՞ւմ գիտես՝ թազի թուլեքի՞ն։ Թազի թուլեք միշտ էլ եղել են։ Իհարկե, ոչ այսքան ափաշքյարա, ոչ այսքան անամոթ, ոչ այսքան սրիկա։ Իսկ անամոթ են, սրիկա են ու ճիվաղ, որովհետև տգետ են։
-Շատերը մեր ապագան կապում են դրսում կրթություն ստացողների, այսպես կոչված՝ «Հարվարդի տղաների» հետ։ Ի՞նչ եք կարծում, նրանցից հույս կա՞։
-Այո, եթե, իհարկե, նրանք վերադառնան։ Ես Լոս Անջելեսի «Յուսեյլի» համալսարանում էի աշխատում։ Այնտեղ մեկ-երկու հայ կար ընդամենը։ Ընդամենը 12 տոկոս ամերիկացի կար, մյուսները դրսից էին եկել։ Եվ միայն մերոնք էին հատուկենտ, մնացածը՝ հազարավորներ։ Իսկ կորեացիները, չինացիներն ամենասովորող ուսանողներն էին։
-Դրա համար էլ այսօր աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունները նրանցն են։ Նրանք կրթություն են ստանում դրսերում և գլխի մեջ հազարավոր աշխատատեղեր՝ վերադառնում իրենց երկիր։ Տիկին Սահակյան, կարո՞ղ է թամբալացել ենք և թամբալությունից ազգովի փիլիսոփա կտրե՞լ։
-Մեր հայ տղամարդիկ շատ են փոխվել։ Չեն ուզում բազմոցից ոտքերն իջեցնել և գնալ աշխատելու։ Շատ վտանգավոր է։ Մի տեսակ, ուզվոր ժողովուրդ ենք դառնում։ Երբ գյուղացիներին պարարտանյութ ու տրակտոր են տալիս, նրանք հողի վրա չեն դնում, ճոխ հարսանիք են անում, «Ջիփ» են գնում այդ փողով։ 80-85 տարեկան պապն ու տատը հողի վրա են աշխատում, իսկ իրենց որդիները գյուղի մեյդանում պարապ նստած են։ Երբ Աստված ուզում է պատժել, նախ՝ խելքն է գլխից վերցնում։ Չկա Սփյուռքի մի գաղթօջախ, որտեղ ես եղած չլինեմ։ Այս արտագաղթը բոլորովին էլ սոցիալական երեւույթ չէր։ Սովետի ժամանակ բոլորս էլ նույնն էինք. Նույն բնակարանում էինք ապրում, նույն կահույքն ունեինք։ Բայց կեսը թռավ, կեսս՝ մնաց։ Երբ դուռ ու պատուհան բացվեց, երկաթյա վարագույրը չքացավ, մի շատ որոշակի տեսակ թռավ։ Ես ասել եմ այնտեղ՝ հեռուստատեսությամբ. «Ամերիկան քո երկիրը չէ, պապիդ ժառանգությունը չէ։ Կկորցնեք ձեր երեխաներին, ձեր թաղմանն էլ չեն գալու»։ Իբր երեխաների խաթեր համար են գնում։ Բայց չգիտեն, որ նրանք երեխաներ չունեն այլևս։ Ամերիկացուց բեթար են դառնում այդ երեխաները և ծնողների թաղմանն էլ չեն գնա։ Դրա համար մենք ենք մեր հույսը, մենք մեր ներսում պիտի աճենք։
-Դե էպոսում էլ է այդպես, հերոսները դրսերում կյանք են քաշում, մինչև որ մեկը սրանց գլխի է գցում, թե Սասունն ավեր է, ու մինչև բանը բանից չի անցնում՝ իրար չեն գալիս. Ժողովուրդն ասում է՝ ծուռ փետն ուղղվողը չի, որքան էլ տաշես։ Երևի այս ծուռն ենք, էլի։
- Հեշտ է, դժվար է, արյունալից է, խնդալու է՝ սա է։ Բայց մեր ծռությունն ազնիվ, ոգեղեն բան է, մի կապեք խնդրեմ այսօրվա գյադայության հետ։ Չգիտեմ ում հոր հարսանիքն է՝ էս 20 տարի է՝ չալում, զարկում, խաղում եք «Ազատության» հրապարակներում։ Էն, որ ասում են «Խրախճանք ժանտախտի ժամին», հիմա ես ասում եմ՝ «Ժանտախտ խրախճանքի ժամին»։ Սա ժանտախտ է։ Նանարլամիշ։ Եվ այս երևույթները ոչ մի կապ չունեն իմ ժողովրդի, նրա պատմության հետ։
Սա մի ժողովուրդ է, որ կարողացել է շփվել, լեզու գտնել բոլոր ժողովուրդների քաղաքակրթությունների հետ եւ ապրել։
-Բայց, ի վերջո, կարողացավ կազմակերպվել որպես բարձրագույն գիտակցական համակարգ, որպես պետություն։ Բա ինչո՞ւ չի կարողանում իր գլուխը պահել այդ համակարգում։ Ինչո՞ւ հենց այդ ճակատագրական ժամին մեզ վրա տվեց տգիտությունը։
-Եթե այդ 8-10 տոկոսը տգետ է, դա չի նշանակում, որ ես և իմ ժողովուրդը տգետ ենք։ Ուրեմն, անուն-ազգանուններով ասեք։ Բոլորի անուն-ազգանունները կողքը դրեք։ Տգիտությունն ի՞նչ դեմք ունի՝ միլիարդատերի դեմքով տգետն է։ Նա կկործանվի հենց իր տգիտությունից։ Իր միլիարդն էլ մի ուրիշ տգետ կխլի։
-Ելքը , թերևս այն է, որ մենք կրկին ցցենք երկրի մտավոր ողնաշարը և հավաքվենք, շարվենք դրա վրա։ Տգետ տարրն ավելի շարժուն ու գործունյա է և անպարտելի է հենց նաև այն պատճառով, որ սեփական պարտությունն ընդունելու համար էլ է խելքուշնորհք պետք։
-Ներողություն, բայց այդ մտավորականներն էլ են հացի, աթոռի խնդիր լուծում։ Ես միշտ ասում եմ՝ երբ աթոռի վրա նստում են, իրենց արյունատար համակարգը զարկերակներով, աորտայով իրենց արյունը հոսեցնում է այդ աթոռների մեջ, այլևս գնում է այդ աթոռի անոթը։ Այդ աթոռը շատ ավելի անբուժելի հիվանդություն է ու վարակիչ բացիլ։ Եվ նրանց մտավորական չասեք։ Թումանյանն էր մտավորական։ Ալիշանն ու Խրիմյան Հայրիկն էին մտավորական։
- Այս ժողովուրդը կկարողանա՞ գոնե հարյուր տարին մեկ մի Թումանյան ծնել, որ Հրանտ Մաթևոսյանի ասած՝ գնա, թաքնվի այդ քարի ետևը. Թումանյանը գիտեր, որ կարող է իր աղջկա հետ անցնել տիֆի ու տուբերկուկյոզի միջով և ոչ միայն չվարակվել, այլև սրբել այդ ախտերը էջմիածնի որբերի վրայից։ Ձեր ասած մտավորականը վախենում է, որ ջրցան մեքենայի մի շիթից հենց ինքն անկողին կընկնի ու կմեռնի։ Այդպես չի՞։
-Այո, Թումանյանը քանի՞ զոհ տվեց. Երկուսին զոհ տվեց, երրորդին քշեցին Սիբիր, իրեն էլ անտեր թողեցին, որ մեռներ։ Հիմա դուք հազար տարի կսպասեք, որ Թումանյան ծնվի։ Ընդամենը 150 տարի առաջ էր, երբ Թումանյանը կար։ Վերջացավ։ Վերջացավ։ Ճիշտ է, Թումանյան չի ծնվի, բայց Թումանյանի ընթերցող, զրուցակիցներն ամեն օր են ծնվում։ Իմ սերնդի մեջ արդեն քիչ են նրանք։ Իսկ հաջորդ սերնդի մեջ, այո, շատ կան։ Ես հրաշալի ուսանողներ ունեմ, հավատում եմ նրանց. պայծառ, կիրթ սերունդ կա և կտեսնեք, թե նրանք ինչի են ընդունակ։
-Մոտավորապես նրանց որքա՞ն ժամանակ պետք կլինի այս պրոցեսները հաղթահարելու համար։
-Տասը օր։ Ասացի՝ տասը օր։ Այս ժողովուրդն այսպիսին է՝ դու նրան տասը տարի տուր, նա այլ ժողովուրդների հարյուրամյակն անցնում է տասը տարում։ Թող ներեն ինձ կանայք, բայց, ցավոք, ամենամեծ կոռումպացվածները հենց կանայք են։ Եթե կինը գոնե մեկ անգամ իր ամուսնուն հարցնի՝ «Երեկ այսքան փող չունեինք, այսօր որտեղի՞ց բերեցիր», կամ ասի՝ «Հարամ փող չբերես մեր տուն», տղամարդ կոռուպցիոներ չի լինի։
-Բայց պարզ չէ՞, որ սոցիալական վիճակն իր հետ բարոյական անկումներ է բերում։
-Ընդհանրապես, ամեն գնով ապրելը նշանակում է մեռնել և անգամ մեռնելուց վատ է։ Ես շատ երկար ուսումնասիրել եմ կանանց խնդիրները։ Զարհուրելի բաներ կան այնտեղ։ Ինչ գնով են շատերը սերունդ մեծացնում, ես դա լավ գիտեմ։ Բայց չէ՞ որ ամեն բան սկսվում է ծնողից, ընտանիքից։ Բարոյական նկարագիր չունեցող ժողովուրդը ոչ մի լավ բանի չի կարող հասնել, այսօրը՝վկա։
Միայն բոշան և չտեսը կարող են միլիոններ կուտակել աղքատագույն երկրում։ Երբ ետև-առաջ չես նայում, դառնում ես օրվա բերանն ընկած։ Օրվան ես նայում։ Օրվա ձայնով ղժժում ես։ Օրն ի՞նչ է որ՝ 24 ժամ է։ Կամ՝ 20 տարին ի՞նչ է՝ մի օր է, ընդամենը մի փոշեհատիկ պատմության համար։ Օրվա ետևից օրվա ձայնով ղժժում եք։ Ինձ սա հետաքրքիր չէ։ Ես բոլոր հազարամյակների ձայնն եմ լսում։ Ինձ հետաքրքիր չէ այդ ղժժոցը։
-Այսինքն՝ այս սերնդով այս անգամ վա՞տ ենք եկել, երկրի լեզուն չենք հասկանու՞մ։
-Ձեզ կտրել են պատմությունից։ Եվ դուք այսօրվա ձայնով եք ղժժում։
Բայց ես հիանում եմ հանրային ակտիվ շարժումներով։ Սա կամ վերջն է, կամ՝ սկիզբը։ Սրանից հետո բոլորովին ուրիշ բաներ են լինելու։
-Օրինակ, ի՞նչ։
-Այս ժողովուրդն այսօր «կամ-կամ»-ի վրա է՝ կամ դուք, կամ՝ մենք, կամ մտածողների, կամ՝ տգետների իրականությունը։ Կուսակցությունների գնացքը վաղուց գնացել է։ Եվ հերիք է նրանք առաջնորդ խաղան։ Ի՞նչ հնչակ, ի՞նչ դաշնակ... Վերջացել են բոլորը։ Սրանք բոլորովին ուրիշ ժամանակներ են։ Ինչքան խոսելու էին, արդեն ասին, վերջացրին։ Ժողովուրդն ասում է՝ «Մարդ եմ ման գալիս, որ խելք աղերսեմ»։ Ես էլ ասում եմ՝ «Մարդ եմ ման գալիս, ումից ամաչեմ»։
-Իսկ հիմա ումի՞ց եք ամաչում։
-Իմ պատմությունից, իմ մեծերից՝ Խորենացուց, Մաշտոցից, Կոմիտասից, Թումանյանից.
Ես նրանցից եմ ամաչում, մեկ էլ իմ ուսանողներից, և... իմ երեխաներից։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
Լուսանկարները՝ Նարեկացի արվեստի միության կայքից
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Իրադարձային 21:15 • 01/05 Արագածավան-Արտենի ճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Իրավունք
-
09:03 • 02.05.24 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
-
18:06 • 01.05.24 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են․ ՔԿ
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում