Սիրիացի զինյալները գրոհել են աշխարհում միակ վայրը, որտեղ խոսում են Քրիստոսի լեզվով (տեսանյութ)

15:19 • 05.09.13

Սիրիացի զինված ապստամբները սեպտեմբերի 4-ին սկսել են Սիրիայի Մաալուլա բնակավայրի գրոհը, հայտնում է Lenta.ru-ն:


Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Մաալուլայի վրա հարձակվել են «Ջաբհաթ ալ-Նուսրա» շարժման զինյալները:


Առաջին հարձակման ժամանակ կառավարական ուժերի 8 զինվոր է սպանվել: Դրան նախորդել է մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումը հսկիչ-անցագրային կետում:

 

Իսլամիստները խոստացել են գրավել ամբողջ Մաալուլան: Տեղի վանքի միանձնուհիների խոսքով՝ իսլամիստները կրակի տակ են պահում բնակավայրի կենտրոնը:

 

Մաալուլան համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: Տեղի բնակչությունը խոսում է գրեթե անհետացած նոր արամեերենով: Արամեերեն է խոսել Հիսուս Քրիստոսը:

 

«Ջաբհաթ ալ-Նուսրայի» ծրագրերի համաձայն՝ Սիրիայում տեղ չի լինելու իսլամից բացի այլ կրոնների ներկայացուցիչներին: