Լեզուն զարգացնել, չի նշանակում փորի պարունակությունը գլխի մեջ դնել. Հակոբ Մովսես
Օրվա լեզուն ասում է, թե երկիրն ու մարդը ոնց են, ինչ բանի են, ինչ ռիթմերով են ապրում, անգամ այն, թե որքան հաց կա նրանց ամբարում և որքան գինի՝ տիկերի մեջ։ Լեզուն պիտի անուն տա մեր մտքերին, գործողություններին, ձևակերպի ու սահմանի մեզ, ու այստեղ Նա կորցնում է իրեն. խոսողն ո՞վ է, Ինքն ո՞ւմ բերանն է ընկել, Ինքն ինչպե՞ս աշխատի սրա դատարկ խոսքի հետ, մանավանդ, որ սրա ուզածը միայն պարզ հաղորդակցությունը չէ. հիմա էլ Գրով է վեր է կացել, Գրով է քշում մեզ վրա։
Եթե զանգվածային բոլոր հրապարակներում զլած է քաղաքական ինֆանտիլի ձայնը, ապա նրա արտանետումներից հանրային լեզու է գոյանում և խուժում բոլոր սրբազան տարածքները՝ մտքի, գիտակցության, իմաստների աշխարհ։ Եվ պետք չէ մեզ օրորել, թե խոսքն աշխատանք չէ։ Խոսքը կարող է շինել կամ ավերակի վերածել լեզուն, իսկ լեզուն հրեղենն է ու կծել, սպանել գիտի, կարող է մարդ, տուն ու երկիր վառել ու մոխրացնել։
Բայց ամեն ինչ սկզբում ավելի լավ էր մտածված, և գրականությունն էր կարգված լեզվի պահապան. Ջոյսի մենախոսությունն իր լեզվով պետություն ստեղծեց, Կաֆկան, նշաններ այլակերպելով, ուրիշ մարդիկ ծնեց, Ֆոլքները, Բորխեսը սյուժետավորեցին նոր իրականությունն իրենց տեքստերով, մերոնք՝ Աբովյանից մինչև Տերյան, Մեծարենց, Բակունց, Մաթևոսյան նախ լեզվակիր էին ստեղծում, որ կարողանան նրանց խոսք հասկացնել, այսինքն՝ երկիր էին ստեղծում, որ մեզ այնտեղ ապրեցնեն։
Բայց մեր տան կարգը խառնվեց, խառնվեցին մեր լեզուները, և մեծ շփոթի հոտն ընկավ երկրով մեկ. այսօր լեզվի այս խառնակչությունն այնքան է ժրել, որ արդեն ձեռք է բարձրացնում իմաստների վրա, նրանց բերանքսիվայր շրջում ու տակով անում ու... այսպես եկավ շրջուն շարադասված այս իրականությունը, ուր հանրալեզվաբանությունը գողական սլենգի աշխարհում է կենում, որտեղ, ինչպես գիտեք, հաջող գողությանն ասում են մաքուր գործ, իսկ սրանից մի քանի տարի առաջ Չարենցը կախաղանին քնար էր ասում. հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել մեզ հետ, գրողը տանի...
Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն ասում է՝ չի կարելի փորի պարունակությունը գլխի մեջ լցնել կամ առավել ևս՝ իջեցնել մինչև ծնկները։ Մի՞տքն է լեզու ուզում, թե՞ լեզուն՝ միտք, հարց է, չէ՞։
– Տպավորություն է, որ մեր լեզուները խառնվել են, և մենք հայտնվել ենք մեծ շփոթի մեջ։ Այսօր այնքան տարբեր լեզուներով ենք խոսում, որ կորցրել ենք իմաստները և չենք կարողանում ձևակերպել խնդիրները, ուր մնաց, թե լուծումներ գտնենք։ Այսպես չէ՞։
–Ճիշտ եք։ Այս մեծ խնդիրն առաջացել է հիմնականում մեր գրողական խավի տգիտության պատճառով։ Ցավոք, գրականությունն այսօր պլեբեյի ձեռքն է ընկել, ով, անշուշտ, նույնպես իրավունք ունի գրականության, բայց նա լեզվի մասին /գրավոր, բանավոր, սլենգ, ժարգոն, նաև՝ դիալոգ, մոնոլոգ/ ընդամենը ընդհանուր պատկերացում ունի։ Նա անգամ չգիտի, թե ինչ է խոսակցական լեզուն և, բնականաբար, չի ընկալում գրական լեզուն։ Իտալական, իսպանական իրականությունը նայենք. այնտեղ էլ՝ գրում են 30-40 բարբառներով։ Գերմանիայում և Անգլիայում նույնպես կան բարբառներ և խոսվածքներ: Բայց այնտեղ գիտեն, որ այդ ամենը՝ ժարգոնից մինչև բարբառ և սլենգ, հուլունքահատիկներ են, որոնք հավաքվում են մի թելի վրա։ Եվ այդ թելը կոչվում է գրական գերմաներեն, գրական իսպաներեն։ Այսօր մենք հենց այդ մի` ամեն ինչ իր վրա հավաքող և իրենով կազմակերպող թելը չունենք։
–Տեսեք՝ որն է ամենամեծ մտավախությունս. մենք արդեն հասնում ենք իմաստային խճողումների։ Փակ տարածքներում, օրինակ, բանտում, գործում է, այսպես կոչված, գողական լեզուն, ուր, ասենք, հաջողված գողության դեպքում ասում են՝ «մաքուր գործ արեցինք»։ Բայց այդ լեզուն արդեն իջել է քաղաք, մտել անգամ պետական, հասարակական ինստիտուտներ և դուրս է գալիս, որ լավ ասելով պետք է նկատի առնել հենց վատը։ Այսինքն՝ հասնում ենք իմաստների կորստին։ Մտածո՞ւմ եք այս մասին։ Այս հարցը Ձեզ հուզո՞ւմ է։
–Այո՛, իհարկե։ Մենք հետևողականորեն սպանում ենք հայերենը։ Ի դեպ` այն լեզուն, որով մենք այսօր խոսում ենք, շատ նման է մեր «քաղաքագետների» լեզվին, որը պլեբսի լեզու է։ Այսօր ամենազանգվածային հարթակներից ամենաշատ խոսում են հենց նրանք և հենց այդ լեզվով։ Նրանց աղքատիկ բառամթերքն է, որն, ըստ էության, ողջ լեզվական մշակույթն է ասիմիլացնում։
–Գրավոր լեզուն այսօր այնքան է հեռացել բանավոր լեզվից, որ այդ անջրպետում ահագին կեղծիք է կուտակվում է։ Լեզուն ստվում է։ Այսօր հոծ խմբերին թվում է, թե հենց անցան գրավոր լեզվին, միանգամից պետք է մտնեն կեղծիքի մեջ, դառնան ուրիշ տղա...
–Ես այդպես չեմ կարծում։ Հիմա ես և Դուք իրար հետ խոսում ենք գրական հայերենով և ոչ թե ինչ-որ արտառոց գողականով կամ բարբառով։ Եվ ես որևէ կեղծ բան չեմ զգում մեր խոսքում։ Գրավորը և բանավորը երկուսն էլ իրենց օրենքներն ունեն, որոնք չպետք է խառնել: Ինչպես որ բանավորի մեջ գրավորի դիկցիա մտցնելն է ծիծաղելի, այդպես էլ գրավորի մեջ` բանավորի: Բանավորը ոչ մի գեղագիտական նպատակ չունի, այն միայն և միայն ինֆորմատիվ է, իհարկե, կարող է լինել հարուստ կան աղքատ ինֆորմատիվ: Գրավորը ոչ մի ինֆորմատիվ նպատակ չունի, նրա նպատակը միայն և միայն գեղագիտական է: Ով գրական լեզվով չի գրում, հայտնվում է կեղծիքի, ֆալշի մեջ։ Եվ մի բան էլ` նրանց նպատակը ոչ ինֆորմատիվ է, ոչ գեղագիտական, նրանց նպատակը խուժանին դուր գալն է: Կարող եք հարցնել. իսկ ինչո՞ւ խուժանին: Որովհետև նրանք հաշվել են, որ նրանց լսարանը ամենամեծն է: Դա պարզապես էստրադայի և զանգվածայնության հաշվարկ է:
–Ելնենք իրականությունից. աշակերտը բակում խոսում է այլ լեզվով, քիչ հետո բարձրանում է տնային առաջադրանքները կատարելու և տեղափոխվում է ուրիշ լեզվի աշխարհ։ Երբ սկսում է նշաններով խոսել՝ գրի լեզվով, ահա, նա դառնում է ավելի կաշկանդված, ավելի անազատ։ Իսկ բակում ավելի լավ էր ինքը, ավելի բնական։ Եվ պարզ է, որ երեխան գերադասում է ազատ լինել։ Կամ ինչո՞ւ միայն երեխան։ Բոլորս։
– Իմ ասածից արդեն պարզ է, որ լեզուն ունի տարբեր դիկցիաներ, և դրանք իրար չեն հակասում։ Հակասություն մտցնում են հենց նրանք, ովքեր, վերն ասածիս զատ, ուզում են իբր իրենց լեզուն մոտեցնել կյանքին, բայց ոչ գիտեն` ինչ է կյանքը, ոչ էլ գիտեն` ինչ է լեզուն, այսինքն` կյանքը խառնում են կենցաղի հետ, իսկ խոսքը` լեզվի։ Եվ ստեղծում են մի կեղծ լեզու, որը հետո գրի են վերածում։ Բոլորս էլ ա–ով ենք խոսում, բայց երբ այն գիր է մտնում (ես, իհարկե, նկատի ունեմ իր բնութագրական իրավիճակներից դուրս), դառնում է կեղծ։ Հումբոլտը ասում էր, որ կա գրավոր կալիգրաֆիա և բանավոր կալիգրաֆիա: Բանավորի կալիգրաֆիան վերցնում է այդ ա–ն, բայց գրավորինը չի վերցնում. սա շատ նորմալ բան է: Եվ ընդհանրապես, գրականության մեջ գոյություն ունի շատ մեծ, վսեմ, սուրբ հասկացություն՝ կոչվում է տեղույթ` տոպոս։ Դրա սրբազան օրենք այն է, որ ամեն ինչ ճիշտ է իր տեղում։ Բանավորը, բարբառը, խոսվածքը, ժարգոնը ճիշտ են իրենց տեղերում։ Դրանք տեղախախտ անելը նույնն է, ինչ եթե Քյոլնի տաճարը բերես և դնես Ապարանում, իսկ հանճարեղ Հավուց թառը տանես և դնես Քյոլնի կենտրոնում: Հավատացեք` երկուսն էլ կդառնան ծիծաղելի: Լեզվի ամեն մի շերտը պետք է պահել իր տեղույթի մեջ։
–Լեզուն պատկերում, նկարագրում է մեզ։ Մեր բոլոր առնչություններն ու փնթիությունն այսօր կրում է մեր լեզուն, ինքն անընդհատ աշխատում է և ցույց տալիս մեր անգործունեությունը։ Օրինակ՝ նկատե՞լ եք, որ մեր լեզվում վերջերս բացակայում են տեղի պարագաները։ Դա, անշուշտ, անպատասխանատվության նշան է։ Ամբողջ աշխարհում կան շատ հստակ գիտություններ, որոնք զբաղվում են լեզվով, օրինակ, լեզվավերլուծողներ, լեզվի հոգեվերլուծությամբ զբաղվողներ, մասնագետներ, ովքեր ընթացքից փորձում են շտապօգնության դեր կատարել, կանխատեսել, կանխարգելել։ Եթե այս ամենը չկա Հայաստանում, բացի, իհարկե, մի թամբալ պետական տեսչությունից, ի՞նչ պետք է լինի սրա վերջը։
– Ընդհանրապես, լեզուն իր արարչագործական-ստեղծագործական ոլորտից դուրս, ըստ լեզվագիտական փիլիսոփայության, պետական դիսցիպլին է։ Լեզվի մակարդակը պետականության և պետական մտածողության մակարդակն է։ Քուրդն էլ ունի լեզու, ասորին էլ։ Բայց ասորու և քրդի լեզուն պահպանության նվիրապետական սահմաններ չունի, դրա համար էլ այդ տիպի լեզուները ձգտում են կենցաղայնության և բանահյուսականության։ Ես չեմ ասում, թե այդ լեզուներով մեծ մշակույթ չի կարող ստեղծվել, բայց դա կարող է անհատական շնորհի արդյունք լինել: Լեզուն, անկախ այն բանից, թե նրանով մեծ մշակույթ ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ, միշտ պետք է ինքնին պատրաստ լինի դրան: Մենք այսօր մեր լեզվի ահա այդ ինքնինությունն ենք կորցնում:
–Դե, մեր մասին ամենալավ պատմողն Ինքն է, մեր բոլոր մեղքերը Նրան ենք ժառանգել։
–Ընդհանրապես, երբ ուզում ես տեսնել ազգի վիճակը, տես, թե նա ինչպես է խոսում։ Իսկ այսօր մենք խոսում ենք շատ վատ, գրում ենք շատ վատ լեզվով։ Միշտ պետք է ջերմաչափը դնել լեզվի թևի տակ` պետության և հասարակության ջերմությունը չափելու համար։ Քիչ առաջ խոսեցինք, որ լեզվի կենդանի օրգանիզմում բացիլներ և վարակներ տարածողները նաև քաղաքական գործիչներն են։ Բայց ես տերմինի հետ համաձայն չեմ. Հայաստանում քաղաքական գործիչ չկա։ Հայաստանում կան քաղաքականության մեջ մտած կամ մտցրած մարդիկ։ Քաղաքականություն էլ չկա։
– Բայց տեսեք, մենք պետականություն չենք ունեցել, բայց լեզուն բավականին առողջ բերել, տեղ ենք հասցրել. մենք պետականություն չենք ունեցել, բայց ունեցել ենք դրա փափագը, որն ուզես–չուզես գնում է դեպի լեզվամտածողություն, նստում կոդերիդ վրա։
–19-րդ դարում մենք պետականություն չունեինք, բայց նվիրապետականության զգացողություն և նվիրապետություն ունեինք: Մենք հզոր մտավորականություն ունեինք՝ իբրև իրենց լեզվի և մշակույթի կրողներ։ Այսօր մենք ունենք շատ լավ մտավորականներ, բայց հայ մտավորականություն չունենք։ Ես նկատի ունեմ իբրև խավ և մտածողություն: 1937 թվին, ապա հայոց մեծ Եղեռնից հետո մեր մտավորականությունը նշանակվեց: Այսօր նույնպես մեր մտավորականությունը նշանակովի է, այս անգամ նրան նշանակում է պլեբսի ճաշակը: Գողականը փողոցում և ԱԺ-ում է հայհոյում, գրողը գրականության մեջ է հայհոյում։
– Տեսեք, այսպես թե այնպես՝ լեզուն կենդանի օրգանիզմ է և ունենում է որոշակի ապրումներ, կառուցվածքային, ժամանակային փոփոխություններ. Դուք դա ինձնից լավ գիտեք։ Բայց միշտ կա ժամանակի պահպանողական շարժումը, որն, այսպես կոչված, անաղարտական է. այս տեսակը սովորաբար չի կարողանում մարսել, երբ լեզուն ճկվում է, տրանսֆորմացիաների և փոխառությունների գիրկն է ընկնում։ Ժամանակին էլ Խաչատուր Աբովյանին էին հալածում, որ հանդգնել էր գրել Քանաքեռի բարբառով, բայց նա նոր լեզու, նոր մտածողություն, կարելի է ասել՝ նոր էպոխա բերեց չէ՞։
– Ընդհանրապես, գրական լեզուները ամենուր (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում) առաջացել են որևէ բարբառի կամ միջավայրի (Գերմանիայում` գրասենյակային, Ֆրանսիայում` պալատական) հիմքի վրա, նրա, որն ավելի տարողունակ է և կարող է անցյալի, հին ու միջին շերտերի և մնացած բոլոր բարբառների տարրերն արգանդի պես իր մեջ վերցնել։ Մեր գրականության մեծագույն և սուրբ անուններից մեկի` Աբովյանի փորձն, անշուշտ, հաջող էր։ Նա կարողացավ ընտրել մի բարբառ, որին մենք պայմանականորեն Քանաքեռի բարբառ ենք ասում, որը այդ հզոր արգանդն էր և իր մեջ կարողացավ վերցնել և՛ միջին հայերենի շերտերը, և՛ գրաբարը, և՛ տարրեր մնացած բարբառների։ Կյանքը ցույց տվեց, որ նա ճիշտ էր, որովհետև այն, ինչը հետագայում քար առ քար բարձրացավ դրա վրա, բոլոր կողմերից բավարարեց մեր խոհի և մտքի դրսևորմանը: Երկրորդ՝ Դուք ճիշտ եք ասում, այո, լեզուն պետք է փոխվի ամեն մի դարաշրջանի հետ։ Եթե կուզեք, լեզուն պետք է փոխվի ամեն տասնամյակի հետ։ Բայց լեզուն իր ճկունությունը պետք է ձեռք բերի ոչ թե իր ֆորմալ օրգանիզմի և նրա անդամների ալգորիթմերը խախտելով, այլ յուրաքանչյուրին իր տեղում պահելով։ Լեզուն նույնպես ընկալելով իբրև տոպոս, ավելին` իբրև տարբերակվածություն:
– Ամեն դեպքում կենդանի օրգանիզմ է լեզուն. ապրում է, ծերանում է, տկարանում և հիվանդանում է...
– Իհարկե, ճիշտ է, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, բայց դա չի նշանակում լեզվի մի օրգանը տեղադրել մյուսի տեղում: Եթե ավելի արտահայտիչ ասեմ`լեզուն զարգացնել ամենևին չի նշանակում լեզվի փորի պարունակությունը գլխի մեջ դնել կամ՝ հակառակը։ Խոսվածքը, բարբառը, անգամ ժարգոնը կարող են արտահայտել բաներ, որոնք բուն գրականը կդժվարանա, բայց նրանք գրականի անդամներն են, օրգաններն են և օժանդակ անփոխարինելի նշանակություն ունեն: Բայց նրանք մեկը մյուսին փոխարինել չեն կարող: Լեզուն զարգացնել` նշանակում է գտնել բանավորի և գրավորի նորանոր փոխհարաբերություններ, բայց ոչ թե մեկի հաշվին ոտքը սեղմել մյուսի ոտնակին: Վերջին դեպքում` վթար է: Իսկ այս հարցում լեզվի պատասխանատուն գրականությունն է:
– Այո՛, իհարկե, նախ գրականությունն է լեզվի պատասխանատուն։ Բայց տեսեք՝ խորհրդային շրջանում էլ ընդհանուր լեզվահամակարգից պոկեցինք Արարատյան դաշտավայրի բարբառները՝ դնելով գրական լեզվի հիմքում։ Այն դեպքում, երբ ունեինք 200-ից ավելի բարբառներ, արևմտահայերեն, բարբառ, միջին հայերեն։ Եվ մեր լեզուն այժմ չի սնվում այդ հոսքերից։ Խնդրեմ՝ այսօրվա մամուլը, նայեք գրական լեզուն՝ մի տեսակ դեկորատիվ, բարբառային հյութեղ բառուբանից հեռացած։
– Գրականության վրա այդ ամենն ավելի պարզ է երևում։ Նայեք Բակունցի լեզուն։ Նրա մտածողությունը գրական հայերենն է։ Բայց ո՞ր հիմարը կպնդի, չնայած մեր օրերում ինչքան պնդող ասես՝ կճարվի, որ Բակունցի մոտ Գորիսի բարբառ չկա։ Բայց նա այնքան մեծ տաղանդով է այն ներառել ընդհանուր հյուսվածքի մեջ, որ չես հասկանում` Մինա բիբին որտեղ վերջացրեց, հեղինակային խոսքը որտեղից եկավ։ Այդպես են օգտվում լեզվի տարբեր շերտերից։ Ոչ թե լեզվի մի շերտը տգիտության պատճառով հանում են մյուսի դեմ։ Պուրիտանը` մաքրամոլը, գրական լեզուն հանում է բարբառի դեմ, այսօրվա ռաբիս գրողը տգիտության պատճառով բարբառը հանում է գրական լեզվի դեմ։
– Տեսեք, մենք մեր լեզվի շուրջ բավականին խեղճուկրակ նկարագրություն արեցինք, փաստեցինք, որ լեզուն ասիմիլացվում է։ Ի՞նչ կարող ենք անել, որ հանրությունը մասնակցի իր լեզվի պաշտպանության գործին, միգուցե հարկ է օգտվել նրա այսօրվա քաղաքացիական ակտիվությունից, նրա օրակարգ մտցնել միգուցե այս ամենակարևոր հարցը։
– Դուք լուսավորչական հարց եք տալիս։ Այս վիճակից մեզ կարող է դուրս բերել միայն լուսավորչական ծրագիրը՝ մանկապարտեզից ու դպրոցից սկսած։ Դպրոցներում այսօր այնպիսի մի հայերեն են սովորեցնում, որ ով սովորի՝ կընկնավորի։ Դա բնավ էլ հայերեն չէ։ Մենք վատ հայերենով մանկապարտեզ ենք պահում, դպրոց ու բուհ։ Եվ այդ վատ հայերենի միջավայրը վատ գրականություն է պահանջում։
– Գիտե՞ք ես ինչից էի վախենում՝ որ էլի հանգելու ենք հավին և, իհարկե, ձվի խորագիտությանը. եթե մենք չունենք լավ լեզու, չենք կարող ունենալ լավ միտք ու գաղափար, եթե չունենք լավ միտք ու գաղափար, չենք կարող ունենալ և լավ լեզու։ Դե, արի ու հասկացիր, թե որտեղից սկսել։
– Մենք պետք է սկսենք լեզվից։ Իսկ մեր գրքերն այսօր տպագրում է «Ֆլեշը»։ Եթե դու քո դասագիրքը տվել ես բիզնեսմենի ձեռքը, և այդ բիզնեսմենը փող է սարքում դրանից, էլ ի՞նչ պետություն և ի՞նչ լեզու։
– Լավ, սրանից տասը տարի առաջ, երբ Դուք մասն էիք կառավարության, այդպես չէ՞ր։
– Տասը, քսան, երեսուն տարի առաջ է սկսվել այս ամենը։ Եվս մի քանի երկու հարյուր տարի էլ պիտի անցնի, որ այս խնդիրը լուծվի։
– Բայց մենք կկարողանա՞նք այդքան Ղազարոս Աղայան ու Թումանյան գտնել։
– Չենք գտնի՝ կսատկենք։ Եթե ազգն իր միջից Ղազարոս Աղայան ու Թումանյան չի հանում, անպայման սատկում է։ Եվ հարկավոր է ոչ միայն հանել, այլ նաև նրանց նկատել: Ես ասել եմ և նորից կասեմ. մենք այսօր ունենք գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ովքեր պատիվ կբերեին ցանկացած մշակույթի:
– Դուք, կարծեմ, հիշում եք, թե դասագրքային քաոսն ինչպես առաջացավ և երբ մեր երեխայի դասագրքի առաջին էջում հայտնվեց գրառումն այն մասին, թե՝ կրտսեր բարեկամ, քո գիրքը ֆինանսավորվել է USAID կազմակերպությունը։ Դա տեղի ունեցավ այն կառավարության ժամանակ, որի նախարարներից մեկը Դուք էիք։ Այսինքն՝ հենց առաջին էջից ստրկություն։ Դու դասագիրքն ես վերցնում մի երկրի, մի պետության, որն իր ուժերով չի կարողանում սպասարկել քո կրթությունը։ Միգուցե այդ հոգեբանական գրոհներից հետո՞ եկանք, հասանք այստեղ։ Այսպես կոչված մանրուքների մեջ է ողջ ճշմարտությունը, չէ՞։
– Թե որտեղից եկանք և ուր ենք գնում՝ թողնենք մի կողմ, դա միմյանց մեղադրելու և ամեն մեկս իր սեփական սխալը չտեսնելու դուռ է բացում: Ես որևէ մեկին ոչ պաշտպանելու, ոչ էլ փնովելու ցանկություն ունեմ։ Կարող է խնդիրը Պապ թագավորից է սկսել, ես չգիտեմ։ Ամեն դեպքում վատ է, որ հայ դպրոցի գիրքը, ծրագրերը տպում է ինչ-որ միջազգային կազմակերպություն։ Շատ վատ է, որ պետությունը չի կարողանում տպագրել իր դասագրքերը։ Դրա համար, գուցե, ես էլ եմ մեղավոր: Եկեք մտածենք, թե այսօր, այս պահից սկսած ինչ պետք է անենք:
–Գիտեմ՝ եթե խոսենք այն մասին, որ գիրքն այսօր լայն սպառման առարկա չէ, և որ մենք ամենևին էլ ընթերցասեր ժողովուրդ չենք, Դուք կընդդիմանաք, վստահ եմ։ Դրա համար միանգամից այս հարցը տամ. Դուք Նիցշե եք թարգմանել։ Քանի՞ օրինակ է սպառվել երկրում։
– Իմ Նիցշեն շատ արագ և շատ լավ վաճառվում է։
– Ասեք՝ ի՞նչ տպաքանակ է վաճառվել։
– 500 օրինակը վաճառվել է ամիսուկեսում, վա՞տ է։
–Այո, շատ վատ է։ 500 օրինակը 3 միլիոնանոց երկրի ներսում, դեռ 4-ն էլ դրսում ի՞նչ օրինակ է։
– Այդ ժողովրդին տվեք ամիսը 300 000 դրամ միջին աշխատավարձ, և գիրքը կվաճառվի նույնքան, որքան նախկինում:
–Մեզ սփոփենք դրանով և անցնենք նորից մեր մասկուլտին. ի՞նչ եք կարծում, դրա հետևորդներին գաղափարական, ֆինանսական հոսքերով միայն երկրի ներսո՞ւմ են պատվում, թե՞ նաև դրսից է գալիս այդ շարժումը՝ հստակ պատվիրված, ձևակերպված, սպասարկվում է որոշակի գրանտներով։
–Այդ հարցը պետք է ուղղել Անվտանգության աշխատակիցներին։ Բայց ես կարծում եմ, որ այդ որակի գրականությունը համահունչ է մեր այսօրվա պետությանը։ ԱԺ-ում նստած գողականի, պլեբսի և այսօրվա գրականությունը ստեղծողի միջև տարբերություն չկա։ Երջանիկ` շատ երջանիկ բացառություններով` նույն մտածողության երկու դրսևորումներն են։ Ընդհանրապես, խուժանը, պլեբսն այսօր ներխուժել է վերին ոլորտներ՝ մտքի, ինտելեկտի, գրականության, քաղաքականության։ Իմիջիայլոց, քաղաքականությունը նույնպես էլիտար ոլորտ է։ Այստեղ պիտի շատ գրագետ, մտավորական մարդիկ լինեն։ Ռաբիս խոսող պատգամավորը և ռաբիս գրողը, կրկնում եմ, տարբեր բաներ չեն։ Չգիտես ինչու՝ մեկին ասում ենք՝ խուժան, մյուսին՝ ոչ։ Բայց ժամանակն է, որ նրանց էլ ասենք։
– Կա, ապրում է երկրում տաղանդավոր թարգմանիչ և գրող Սամվել Մկրտչյանը, ով մոդեռնիզմի մանիֆեստը թարգմանեց՝ միայնակ, առանց պետության աջակցության։ Այն դեպքում, երբ աշխարհի 20 երկրներում ամբողջական ինստիտուտներ էին այս գործն արել։ Եվ այդ գործում առանց վախենալու նա խաղաց մեր լեզվի բոլոր շերտերի հետ՝ սլենգերից մինչև արևմտահայերեն, գրաբար ու միջին հայերեն, նաև՝ գողական ժարգոն, փողոցի լեզու՝ մեր ժամանակում ստեղծելով մշակութային իսկական հուշարձան։
– Դա, գիտեք, հեղինակային գործ է։ Նա հզոր գործ է արել։ Տաղանդավոր թարգմանիչն այդ գործն արել է սեփական առողջության, տեսողության հաշվին։ Ես էլ, ճիշտն ասած, Նիցշեն թարգմանել եմ իմ առողջության հաշվին։ Բայց հավատացեք, կան բաներ, որոնք պետական կատարում են պահանջում։ Պետությունը «Անուշ» օպերայի կատարողներից մեկն է։
– Բայց գիտե՞ք որն է խնդիրը. նախ պետք է պարզենք, թե ո՞վ է պետությունը, ո՞ր համարով զանգենք նրա հետ խոսելու համար։ Այսօր ով վեր է կենում, ասում է՝ «Ես եմ մշակույթը , հովանավորեք ինձ»։ Ինչպե՞ս կողմնորոշվել, ո՞ր վերին ճշմարտությամբ։
– Հասարակությունը կասի։ Հասարակությունը թելադրում է։ Պետություն ասելով՝ հենց հանրությանը պետք է հասկանալ։ Պետությունը պրեզիդենտն ու վարչապետը չեն։ Հանրությունը պետք է պահի իր էլիտար մշակույթը։ Փաբի մշակույթը պետք է պահի գիշերային ակումբի հանրությունը։ Իսկ Օպերան պետության «փաբն ու ակումբն» է. նա՛ պետք է պահպանի։ Ասածս, իհարկե, չի նշանակում, որ Դոմինգոյի համերգի տոմսերը իրենք պետք է մեջ-մեջ անեն, գնան և այնտեղ իրար սիլեն: Իտալիայի նախագահի «գիշերային ակումբը» Լասկալան է։
– Ով քե՞ր են Ձեր ընթերցողները, գիտե՞ք:
– Իմ պոեզիան կարող է գնահատել այն մարդը, ով խոսքի լավ ընկալում ունի։ Իմ ընթերցողն, այո, պետք է ընտիր լինի։ Ինձ խուժան ընթերցողը չի հետաքրքրում։ Իմ ընթերցողը պետք է լինի գրագետ, խորը, հոգևոր խորությամբ մարդ։ Հիշեք՝ աշխարհի վերջը խուժանն է տալու։ Խուժանն ինձ սարսափեցնում է։ Հասկանանք այդ բառն իր փիլիսոփայական կոնտեքստով։ Խուժանն ինձ համար սոցիալական կատեգորիա չէ։ Ոչ: Խուժան ասելով ես նկատի ունեմ նրան, ով մտածողությամբ է խուժան, ով սիրում է ստոր բաներ, ցածրակարգ զգացողություններ ու գրգիռներ ունի, ով տգետ է։ Ես վախենում եմ նրանցից։ Ես վստահ եմ, որ սատանային հենց խուժանն է բերելու։ Խուժանը Ահրիմանի առջևից եկողն է: Նա նրա կարապետն է։
– Մորեխը երկիրը բռնու՞մ է։
–Այո, մորեխը, մարախը, որը սպառող է։ Հասկանո՞ւմ եք՝ մշակույթը լյումպենացվում է, դեպի ամբոխը փնտրող ճանապարհ է փնտրում՝ «Էլ ի՞նչ անեմ, որ դուր գամ, էլ ի՞նչ անեմ, որ ասեն՝ մալադեց...»... Իսկ ինչո՞ւ է այդպես. որովհետև Երկրի բնակչության ավելացմամբ մարդը պակասել է։ Մարդու պակասով մշակույթը ձգտում է զանգվածայնության։ Խուժանը քար է շպրտում Րաֆֆու, Մեծարենցի և Կոմիտասի վրա…
–Իսկ միշտ այդպես չի՞ եղել։ Միշտ էլ զանգվածն եղել է տիրողը, հոշոտողը ու միշտ նրա երախում չե՞նք։
– Այո՛, երևի միշտ այդպես եղել է, բայց նա միշտ պահվել է իր վանդակում։ Տարբերությունն այն է, որ այսօր բացել են վանդակն ու նրան հանել են այնտեղից։ Ժամանակակից մի արտահայտությամբ` նրան ազատություն են տվել…
– Բայց շարունակում ենք արդարանալ։ Իսկ Ստեղծողը, կարծեմ, արդարներին չկանչեց, երբ եկավ, այլ հենց մեղավորներին՝ մեզ հասկացնելով, որ արդարանալն անիմաստ զբաղմունք է։
– Պետք չէ արդարանալ։ Ինչո՞ւ արդարանալ։ Մենք չենք մեզ արդարացնողները։ Մենք փորձենք մարդավայել ապրել մեր մի կտոր կյանքը։ Մենք չենք ուզում արդարանալ։ Մենք ուզում ենք ընդամենը ճշտել, թե ինչ է ազատությունը, ինչ է գրականությունը, նրանք որտեղից են, ինչ են։
– Բայց այս քանի հազար տարի չե՞նք ճշտել։ Ինձ թվում է՝ հենց հիշողության պակասը, համատարած ամնեզիան թույլ չի տալիս, որ մենք ավելի աչքաբաց լինենք ապրենք մարդկային կյանքի շարունակությունը։
– Ազատությունը մի բան է, որը բաց է թողնում մարդու միջի ներքին անասունին։ Մենք վերջին 20-ամյակում հենց այդ ներքին անասունին ազատություն տվեցինք։ Իսկ ազատությունն այն է, երբ ներսումդ մորթում ես հենց այդ անասունին, ոչ թե բաց ես թողնում և ասում ես՝ ելիր և ինչ կուզես՝ արա։
– Իսկ Դուք հասցրի՞ք մորթել Ձեր միջի անասունին։
– Չէ, բոլորիս մեջ էլ այն դեռ կա։ Բայց ես կարծեմ նրա գերին չեմ, ուզում եք` հավատացեք, ուզում եք` չէ։
– Ես ահագին վախենում եմ արդեն այս վիճակի համար, Դուք չե՞ք վախենում։
– Ես չեմ կասկածում մեր ժողովրդի առողջ բնազդներին։ Մի կետ կա ամեն հայի վրա, որը նրա սրտի խորքում է, և եթե կպնես դրան, նրա աչքերը կլցվեն։ Ինչքան էլ փչանա, իսկ ավելի շուտ` նրան ինչքան էլ փչացնեն, այդ կետը կա։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
Լուսանկարը՝ Գրանիշ գրական ակումբի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի