«Ոչ տուր ու առ, ոչ դիր ու լաց». բացառիկ հարցազրույց Յուրի Վարդանյանի հետ
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, այժմ արդեն Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի հետ այս հարցազրույցը բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ նա իր նախարարական պաշտոնն ստանձնելուց 100 օր անց առաջին հարցազրույցը տալիս է tert.am-ին, այլև նրա համար, որ այն բացառիկ է իր անկեղծությամբ, տեղ-տեղ նույնիսկ էքստրիմ՝ նախարարական ընդունված կարծրատիպերի պարագայում։
– Դուք նկատե՞լ եք, որ մեր երիտասարդությունը մի տեսակ պինդ, ամրակազմ չէ. Այսօր փողոցով կուզիկ, ճմրթված երիտասարդություն է քայլում։ Սա նշանակում է, որ մեր երկրում սպորտային պատշաճ դաստիարակություն ու կրթություն չկա։Այսպիսի ֆիզիովիճակով ու՞ր կհասնենք։
– Այսօր նայելով մեր երիտասարդներին՝ ես, իսկապես, ողբում եմ։ Կուզեր, ծուռ ոտքեր, ոչ մի ուղղվածություն, սլացիկություն չկա։ Մեր ազգը չպիտի այս վիճակում լինի։ Ախր ես անցել եմ այդ ճանապարհը. Երբ ես լավ մարզավիճակում էի, փողոցում բոլորն ինձ հիվանդ էին թվում։ Այսօր, բնականաբար, ես այդ մարզավիճակում չեմ, բայց նախկին հիշողությամբ յուրաքանչյուրի քայլվածքով կարողանում եմ տեսնել ու հասկանալ, թե ինչ կարող է նա անել։ Հայաստանում պետք է մանկապարտեզից զարգացնել ֆիզկուլտուրան։ Ի՞նչ է նշանակում՝ ինստիտուտ են ընդունվում ու ավարտում առանց ֆիզիկական նորմալ պատրաստվածության։ Սովետի ժամանակ գոնե հստակ նորմատիվներ գոյություն ունեին, որոնք, անպայման, պետք է հանձնեին։ Հայաստանում պետք է սպորտը բարձրացնել։
–Դրա համար էլ ծանրամարտի աշխարհի չեմպիոն նախարար ենք դրել, որ այդ ծանրությունը բարձրացնի. ինչի՞ց եք սկսելու։
–Ես ասացի՝ մանկապարտեզներից և սպորտին պատշաճ կարգավիճակ տալուց։ Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիմիր Նոնեզյանը, ճիշտ է, բասկետբոլի մասնագետ էր, բայց քիչ բան չարեց, որ ես դպրոցի սպորտային դահլիճում սկսեմ ճանաչել իմ ուժն ու կարողությունները։ Այդ դահլիճները հիմա էլ կան։ Իհարկե, կան լավ և վատ դահլիճներ։ Բայց ամենուր ասում են՝ մենք լավ գույք չունենք։ Ի՞նչ է նշանակում «լավ գույք չունենքը» դպրոցի դեպքում։ Բայց չէ՞ որ նորմալ ֆիզիկական պատրաստվածությունը դպրոցում միայն գույքով չէ պայմանավորված։ Ի՞նչ է, մի սովորական պարան չկա՞, որ երկու երեխայի բռնել տաս, մյուսներին էլ՝ թռնել տաս։ Հասարակ պարան։ Լավ, պարան էլ չունես։ Բայց դահլիճ կա, վազքուղի կա։ Մի գնդակ չունե՞ս, որ երեխային վազեցնես դրա ետևից։ Ի՞նչ գույք է պետք վարժեցնելու համար։ Իհարկե, վատ նյութատեխնիկական պայմաններում աշխարհի չեմպիոններ չես կերտի, բայց, մեծ հաշվով, աշխարհի չեմպիոն ծնվում են, դա էլ կա։
–Ամեն դեպքում, այսօր արդեն հանրային առողջությունը վտանգված է, եթե հիմա չկանխարգելվի, հետո այն բուժելու համար որտեղի՞ց ենք այդքան միջոց գտնելու. Մենք սովոր ենք այս նախարարությունից միայն հաղթանակ ու մեդալ ակնկալել, բայց չէ՞ որ նա նախևառաջ պատասխանատու է հենց հանրային առողջության համար։
–Ամենակարևորը հենց այս երկու հիմնախնդիրներն են՝ մեկ, որ հանրային առողջությունը տեղում լինի, սպորտն ավելի զանգվածային դառնա և երկրորդ՝ պետք է մեդալներ լինեն, որ արժևորվի երկիրը: Երկրի հիմնը երկու անգամ է հնչում՝ մեկ նախագահի այցի ժամանակ, մեկ էլ, երբ աշխարհին չեմպիոն ես տալիս։ Իսկ դրա համար պետք է մտածողություն, հոգեբանություն փոխվի։
–Լավ, եկեք միասին փնտրենք շան գլուխը, այսինքն` անդրադառնանք կառավարմանը. Նախարարությունն այսօր մի տեսակ ֆեդերալ կառավարման է անցել, կան երեք տասնյակից ավելի ֆեդերացիաներ՝ բադմինթոնից մինչև կարատեների տարբեր ֆասոններ, որոնք, ըստ էության, կենտրոնախույս ուժեր են և զբաղված են նախարարությունից իշխանություն, փող պոկելով և նախանձելի ինքնուրույն, փակ կյանքով էլ ապրում են. սա լա՞վ է, թե՞ վատ։
–Իմիջիայլոց, շատ սուր հարցադրում է և այսպես միանգամից դրան պատասխանել հնարավոր չէ։ Դա ունի և՛ դրական, և՛բացասական կողմեր։ Եթե հարցն ավելի կոնկրետացնեք, ես կարող եմ ներկայացնել դրա մի շարք ասպեկտները։
–Լավ, գանք այս կողմից. Ընդհանրապես, շատ չե՞ն այս ֆեդերացիաները, որոնք սպորտի շուրջ հավաքված կուսակցությունների տպավորություն են թողնում՝ իրենց ինքնաբավ շահերով, քաղաքականությամբ ու նպատակներով։
–Այո, համաձայն եմ, շատ են։ Բայց եթե հանում ենք, օրինակ, կարատեի տարատեսակ ֆեդերացիաները, ստացվում է, որ նրանք չափի մեջ են։ Ինձ համար ֆեդերացիա հասկացողության տակ նրանք են, որոնք հաստատված են միջազգային օլիմպիական կազմակերպությունների կողմից և գտնվում են օլիմպիական մարզաձևերի կարգավիճակում։ Կան նաև ֆեդերացիաներ, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ օլիմպիական։ Եթե մենք պետություն ենք, պետք է ունենանք նաև այդ օլիմպիական մարզաձևերը և դրանց ֆեդերացիաները։ Հիմա, եթե ըմբշամարտը մեզ մոտ լավ վիճակում է, դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք, ասենք, բադմինթոնը չպիտի զարգացնենք։
–Հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ Պինգ-պոնգն էր մեզ մնում պակաս։ Բայց հիմա հարց՝ նախարարությունը ոլորտի քաղաքականություն մշակող և տարածող պետական մարմին է։ Հիմա Դուք կարողանո՞ւմ եք այդ ֆեդերացիաների վրա տարածել Ձեր իշխանությունը, որովհետև այնտեղ հայտնի օլիգարխներ կան, որոնք, հիմնականում, ինքնակառավարվող տեսակ են։ Դուք կարողանո՞ւմ եք վերահսկել նրանց գործունեությունը։
–Գաղափարախոսության տարածումը հստակ կանոնակարգված է։ Մեզ համար կարևոր չէ, թե այս ֆեդերացիայի նախագահը միլիոնատեր է, իսկ մյուսինը՝ ոչ։ Նրանք ունեն հստակ կանոնակարգ և պետք է աշխատեն դրանով։
–Կներեք, բայց նրանք առաջնորդվո՞ւմ են այդ կանոնակարգով։
–Դուք քիչ առաջ ինձ հարցրիք՝ կարողանո՞ւմ եք ձեր ռազմավարությունը տեղ հասցնել, ես էլ ասում եմ՝ հարցը կանոնակարգված է։ Իսկ թե ենթարկվում են, թե՝ ոչ, սա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է և պետական կարգն այսպիսի դեպքերի համար նախատեսում է համապատասխան պատժամիջոցներ։ Ի վերջո, եթե նրանք սնվում են նախարարության բյուջեից, ապա պիտի գիտակցեն, որ սա ևս մի անգամ պարտավորեցնում է հաշվետու լինել։
–Հրավիրել, զրուցել ե՞ք նրանք պատվարժան նախագահների հետ։
–Զարմանալի զուգադիպությամբ հենց երեկ եմ աշխատակազմի ղեկավարին հանձնարական տվել, որպեսզի կազմակերպեն բոլոր ֆեդերացիաների հետ իմ հանդիպումներն այստեղ՝ նախարարությունում։ Մեր բյուջեն բավականին սուղ է։ Ֆեդերացիաներին հատկացվել է 1 միլիարդ դրամի չափ գումար և մենք պետք է շատ խելոք տեղավորվենք ծախսերի մեջ։ Ես հավելյալ ֆինանսավորում էի խնդրել 2014-ի համար, բայց դա չիրականացավ։ Ուստի, պետք է շատ ճիշտ բաշխենք գումարները։
–Փողն, իհարկե, դժվար է բաժանել ուժեղների միջև, իսկ թույլերին տալն այս դեպքում նպատակահարմար չէ. Ինչպե՞ս եք կիսելու։
–Գիտեք, կա այսպիսի մոտեցում, որ ավելի ճիշտ է ուժեղ և կայացած ֆեդերացիաներին լավ ֆինանսավորել, իսկ մյուսներին՝ ոչ։ Իսկ ես այդպես չեմ կարծում։ Իհարկե, տրամաբանական է, որ փողը ներդնես այնտեղ, որտեղից արդյունք կա, որովհետև մեզ մեդալ է պետք։ Բայց պետք է դաշտում գտնել պոտենցիալը և զարգացնել։
–Իսկ ինչո՞վ կբացատրեիք այն հանգամանքը, որ մենք անհատապես ուժեղ ենք, բայց թիմով՝ թույլ։ Ինչո՞ւ մեզ մոտ թիմային սպորտաձևերը չեն ստացվում։ Ի միջիայլոց, ես դրանց շարքում դասում եմ նաև քաղաքականությունը։
–Այդքան էլ համաձայն չեմ, թե մեզ մոտ թիմայինն ընդհանրապես չի ստացվում։ Մենք ունենք նաև ստացված օրինակներ։ Մենք «Արարատ 73»-ի 40-ամյակն ենք նշում, չէ՞։
–Ինչպես ասում են՝ էս մատս խուփ։
–Լավ, երկրորդ օրինակը բերեմ՝ մենք երեք անգամ շախմատից թիմով օլիմպիական չեմպիոն ենք դառնում։
–Չէ, պարոն Վարդանյան, շախմատն արվեստ է։ Եվ հետո էլ, կարծեմ, երկուսով են խաղում, չէ՞։ Հասկանալի է, իհարկե, որ թիմի հանրագումարը նկատի առաք, բայց շախմատն ամեն դեպքում դժվար է թիմային սպորտաձև համարելը։
–Գիտե՞ք, եթե մասնագիտական ենք նայում, ապա թիմայինը խմբայինը չէ. Թիմն այն է, որտեղ կա համախմբվածություն և ոգի, իսկ որտեղ դրանք կան, այնտեղ էլ հաղթանակն է։ Օրինակ, նույն Նիկիտա Սիմոնյանը կարողացել էր թիմն իր ձեռքը վերցնել, թիմային հզոր միտք ու ոգի ստեղծել։ Բայց, ամեն դեպքում, պիտի հասկանալ ումից և ինչ ակնկալել. եթե հիմա աշխարհի ամենալավ մասնագետին էլ բերես, ամենամեծ գումարն էլ ներդնես, չես կարող մեր երկրից ստանալ բասկետբոլի չեմպիոն, չէ՞։
–Փոքրիկ երկիր, կարճլիկ քաղաքացինե՞ր..
–Նայեք ինչ կա՝ մեր երկրի աշխարհագրական դիրքով է պայմանավորված մեր «պարոդը», և դրա համար էլ նա չի կարող դառնալ բասկետբոլի չեմպիոն. Ուզում ես՝ միլիարդներ դիր։ Տեսեք, մենք արտագաղթում ենք հիմնականում այն պատճառով, որ մեր հարևան երկրների հետ դիվանագիտական նորմալ հարաբերություններ, նորմալ կոմունիկացիաներ չունենք, որ մեր պոտենցիալի չափով զարգանանք։ Մեր հողն էլ փորելիս նավթ դուրս չի գալիս. միայն քարեր։ Շատ եմ պտտվել աշխարհում և հետաքրքրվել այս կամ այն ժողովրդի հաջողության պատմություններով։ Բայց ինչո՞վ ենք մենք մեղավոր, որ երբ արթնանում ենք, արաբի նման չենք կարողանում կոշը գցել հողի մեջ ու նավթ հանել։ Հիմա մեր հողակտորն էլ սա է, մեր պայմանները սրանք են և պետք է ելնել այդ պայմաններից։ Դրա համար էլ մենք դատապարտված ենք մյուսներից ավելի համերաշխ լինել, ավելի համբերատար, ապրել միմյանց տեր կանգնելով, ուրիշ ճանապարհ չունենք։
–Տեսեք, սպորտի դեպքում էլ մենք ընդգծված անհամաչափություն ունենք. Ինչպես հասկանում եմ, ընդամենը երեք քաղաքներում է այն զարգանում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր։ Ապշած եմ, թե, օրինակ, Սյունիքի պես մաքուր որձ երկրից ինչո՞ւ օլիմպիական չեմպիոններ դուրս չեն գալիս։
–Գիտե՞ք, երբ շատ անկեղծ ես լինում, ավելի, քան խոցելի ես դառնում։
–Իմ դեպքում ճիշտ հակառակն է՝ երբ անկեղծ չես, այդ դեպքում ես դառնում շատ խոցելի։
–Գիտեք, դա շատ բազմաշերտ հարց է. Իհարկե, տեղերում անհրաժեշտ պայմանները կարևոր են, բայց սպորտը, մշակույթը, արհեստներն իրար շարունակող բաներ են։ Եվ դրանց զարգացման համար Ձեր նշած քաղաքներում ավանդաբար եղել են որոշակի պայմաններ։ Իսկ մնացած մարզերում պետք է վիճակը վերանայել և բարելավել պայմանները։ Անխոս, մեր հնարավորությունների սահմաններում բոլոր մարզերում պետք է համաչափ զարգացնենք սպորտը։ Բայց այսօր չկա մի մարզ, որ չունենա սպորտդպրոց։ Ինձ համար բացարձակ կարևոր չէ՝ այդ դպրոցը մե՞զ է պատկանում, թե՞ համայնքային պատկանելություն ունի։ Կարևորն այն է, որ այդ դպրոցն ունենա անհրաժեշտ պայմաններ, նյութատեխնիկական բազա։ Հենց մենք՝ նախարարությունը, պետք է ստեղծի այդ պայմանները բոլոր մարզերում։
–Իսկ Ձեր այդ ցանկություններն արտացոլվա՞ծ են 2014-ի բյուջեում։
–Մասամբ, իհարկե։ Այստեղ գալուս հենց առաջին օրը զբաղվել եմ բոլոր դպրոցների մարզական գույքագրմամբ, որովհետև հնարավոր չէ առաջ գնալ, եթե չգիտես՝ ինչ կա, ինչ չկա։ Մեկ ամսում 175 դպրոցի գույքագրում է կատարվել։ Մարզադպրոցների, մարզահագուստների հարցը շատ կարևոր է։ Այսօր մենք 2.5 միլիարդ դրամի գույքի պահանջարկ ունենք։ Իսկ կառավարության տվածն ընդամենը 100 միլիոն էր։ Դե, արի ու տեղավորվի։ Դրանից հետո ի՞նչ պահանջես, երբ ինքդ չես կարողանում տալ։ Ընդհանրապես, պիտի պահանջես այնքան, որքան տալիս ես։ Չես կարող մեկին 1 դոլար տալ և պահանջել, որ մարդը գնա սև խավիար բերի քեզ։
–Եթե Ձեր երիտասարդության ժամանակ լինեին Հայաստանի այսօրվա պայմանները, Դուք կարո՞ղ էիք դառնալ աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 48 ռեկորդ սահմանել։
–Ես դեռևս Նախագահի խորհրդական էի, երբ Նախագահին ասացի, որ ատլետիկայի մասով մեզ նյութատեխնիկական նորմալ բազաներ են պետք։ Խոսքը «Հրազդան» ստադիոնը ռետինապատելու մասին էր։ Իսկ նախագահն ինձ հարցրեց՝ «Դու այն ժամանակ այդ բաները չունեիր, ինչպե՞ս դարձար չեմպիոն»։ Եվ ես ասացի՝ «Իմ ժամանակները Խորհրդային միության ժամանակներն էին, և ես այնքան պարապեցի, որ ճկռելով մտա սովետական հավաքականի կազմ։ Եվ դրանից հետո միայն բացվեցին իմ բոլոր հաջողությունները, որովհետև այնտեղ կային բոլոր անհրաժեշտ պայմանները»։ Հիմա մենք անկախ Հայաստան ենք։ Մենք ո՞ւմ բազաներում գնանք պարապենք։ Ամերիկայում կամ Եվրոպայում մարզվելու համար մեծ փողեր են պետք։
–Մինչև այս պաշտոնին գալը Դուք պատկերացնո՞ւմ էիք այս ոլորտն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ, թե՞ Ձեր մոտեցումներն ավելի իդեալիստական էին։
–Նախ ես որևէ բանով չէի էլ գալիս, ոչ էլ գալու գաղափարը կար։ Երկրաշարժից հետո կյանքն ինձ այնպիսի կարգավիճակի մեջ դրեց, որ ես հեռացա երկրից և այնտեղ՝ Ամերիկայում, ակտիվ զբաղվում էի քաղաքականությամբ, իհարկե, երբեք չմոռանալով սպորտը։ Ճիշտ է, ծանրամարտով չէի զբաղվում, բասկետբոլիստների ֆիզիկական պատրաստվածությամբ էի զբաղվում և խորհրդատու մարզիչ էի Չիկագոյում, բայց այդ աշխատանքով էի տունտեղ պահում, իհարկե, վատ չէինք ապրում։ Բայց միշտ հասկանում էի, որ ես պարտավորություններ ունեմ իմ երկրի ու իմ ժողովրդի առջև. Իմ ժողովուրդն է ինձ ճանաչված դարձրել, և ես երբեք չեմ կարող սա ուրանալ։
–Ճիշտն ասած, մի քիչ լավ չեմ հասկանում՝ հո ժողովուրդը չի՞ եկել Ձեր հրումն ու պոկումն օլիմպիադայում արել։ Դուք չե՞ք հաղթել ու Ձեզ ճանաչված դարձրել։
–Երբ ես առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձա, տեսա ժողովրդի ահռելի ոգևորությունը։ Ժողովուրդն այնպես էր կարեւորել իմ հաջողությունը, որ ես, դա զգալով, կորցրի իմ քունը։ Գիշեր-ցերեկ ես մարզվում էի, որովհետև ուզում էի մեկ անգամ էլ ուրախացնել այս ժողովրդին։ Իսկ դա միակողմանի բան չէ. Նա քեզ է ուրախացնում, դու՝ իրեն։ Մարդիկ ինձ այնքան ուժ ու լիցք տվեցին, որ ես արդեն շատ հեշտությամբ էի անում ամեն ինչ։ Այսօր ես բոլոր սպորտսմեններին այս խորհուրդն եմ տալիս, ասում եմ՝ «Կապվեք ժողովրդի հետ, որ նրանից էներգիա ստանաք, որովհետև քո ժողովրդի էներգիան աշխարհի ամենամեծ ուժն է»։ Հիմա ես մարդկանց հետ էլ եմ այդպես վարվում. Շատ շուտ եմ հասկանում, թե ումից է պետք ստանալ լավ էներգիա։ Հիմա գիտեք չե՞մ զգում, թե Դուք ինձնից ինչ էներգիա եք տանում։
–Ի՞նչ էներգիա եմ տանում. Չնայած, ամեն լրագրողի մեջ, այո, նստած է ինֆորմացիոն վամպիրը, ինչո՞ւ ոչ։
–Չէ, ես այստեղ խնդիր չունեմ։ Մեր էներգաբալանսն ապահովված է։ Դուք ինձնից եք տանում, ես՝ Ձեզնից։ Ես գիտակցաբար եմ այդ էներգիան Ձեզ տալիս և չեք պատկերացնում, թե ինչ հաճույքով։ Ես Ձեզ հետ անկեղծ եմ մինչև վերջ և բացում եմ իմ հոգին։ Ձեզ թվում է՝ ես ամեն մարդու առջև հոգի՞ կբացեմ կամ պարտավորվա՞ծ եմ դա անել։ Հետո մի բան էլ՝ բացողից էլ է։ Ամեն մարդ հո չի՞ կարող բացել։ Ես չեմ հաճոյանում։ Ձեզ հաջողվեց ինձ բացել։ Հիմա ես բաներ եմ ասելու, որ ընդհանրապես ոչ մի տեղ և ոչ մեկին չեմ ասել։ Ես շատ եմ ասում սա սպորտսմեններին, բայց քչերն են հասկանում։ Ասում եմ՝ «Կգա մի կետ, որ դուք պատին դեմ կառնեք։ Ուժն ու էներգիան անվերջանալի չեն։ Չես կարող գնալ ու փողով էներգիա առնել, եթե անգամ մի մեծ սպոնսոր, ասենք, մի Ծառուկյան գտնեք։ Պետք է այն ժողովրդի մեջ փնտրեք ու այնտեղից ստանաք»։
–Դուք շա՞տ եք արտասանում Ծառուկյան բառը։
–Չէ, տեղն եկավ, օգտագործեցի։
–Չմոռանանք, նրան քիչ հետո անդրադառնանք։ Բայց հիմա՝ մեկ նկատառում. Անշուշտ, կարևոր է ժողովրդի էներգիան, բայց ամենամեծ էներգիան, այնուամենայնիվ, թափվում է երկնքից և պետք է ամեն դեպքում լինել կանչված։ Այդպես չէ՞։
–Գիտե՞ք, 20-21-րդ դարերի կտրվածքով պատմության առաջին հարյուրյակի մեջ ես իմ լիարժեք տեղն ունեմ։ Բայց եկել, հասել է այն ժամանակը, որ դու պիտի այն ծառայեցնես քո երկրին. այդպիսի տարիք կա, երբ ամենաշատը հենց դրա մասին ես մտածում, որպես այդ տան որդի ես արդեն մտածում, որ տանը մի լավ բան ավելացնես, օգնես մարդկանց։
–Լավ, մեդալներ, դափնիներ... Բայց չէ՞ որ դրանք այսօր Ձեզ ավելի խոցելի են դարձնում, որովհետև Ձեզնից սպասելիքն ավելի մեծ է։ Ինձնից մարդիկ մեծ սպասելիքներ չունեն. Ես Յուրի Վարդանյանը չեմ։ Հիմա Ձեզ բերել են, դրել այս աթոռին. կամ Դուք պետք է սրանից հրաժարվեիք, կամ էլ, եթե չեք հրաժարվում՝ պետք է վճռական քայլեր անեք։ Ասացեք խնդրեմ, ե՞րբ տեսանելի կլինեն Ձեր կատարած շարժերը։
–Գիտեք, առայժմ իմ ձեռուոտը, կարծես, կապված լինի. Ահագին անորոշություններ և չճշտված բաներ կան դեռ։ Եթե հարկ համարեք և գոնե մեկ ամիս գաք ու նստեք այստեղ, կհասկանաք ամեն բան։ Ես այդ մարդը չեմ, որ սուտ խոստումներ տամ։ Ես իմ կյանքում ինչ խոստացել եմ, արել եմ։ Հիմա իմ շուրջն այնպիսի վիճակ է, որ ես թայմաութի կարիք ունեմ, որ հանկարծ չսխալվեմ։ Հավատացեք՝ ես իմ մասին չէ, որ մտածում եմ։ Եթե ես անկեղծ չլինեի, կասեի՝ «Տեսա՞ք՝ չորս ամսվա ընթացքում ինչ հաղթանակներ եղան»։ Բայց հիմա ասում եմ՝ եթե անգամ եղան, դրանք իմ անձով չէին պայմանավորված։ Ես լավ գիտեմ, որ հասարակությունը խոսում է, թե, ահա, Յուրի Վարդանյանին բերել են այդտեղ և ինչ-որ բաներ փոխվեցին միանգամից։ Բայց այս ընթացքում ես ընդամենը մեկ բան եմ հասցրել անել՝ իմ այստեղ գալով շատ սպորտսմենների դուխը բարձրացել է ընդամենը։ Իսկ այս ընթացքում մյուս կողմն ամեն ինչ անում է, որ թուլացնի ինձ, նսեմացնի։
– Դուք շատերի կուռքն եք , չե՞ք վախենում, որ երկրում սկսված կուռքերի համատարած տապալումը Ձեզ էլ չի շրջանցի ։ Իսկ երբ մի կուռք էլ է տաալվում, նրա հետ տապալվում են նաև մարդիկ, արժեքային համակարգեր։ Եվ գալիս է ամենավտանգավորը՝ հիասթափությունը։
–...Լռում է /Վ.Ս./
–Ցավեցրի երևի Ձեզ։
– Ո՞ւմ ցավեցրիք՝ ի՞նձ։
–Այո, երևի ցավոտ էր ասածս, բայց ավելի լավ է հիմա ցավը գա, քան հետո՝ հիասթափությունը։
–Իսկ Դուք ինչի՞ համար եք այստեղ։
–Որպեսզի ճշմարտություններ ասենք միմյանց։
–Ոչ թե ճշմարտությունն ասեք, այլ կանգնեք իմ կողքին։ Ես բոլորիդ կարիքն ունեմ այսօր։ Ձեր օգնության կարիքը։ Բարձրաձայն ասում եմ՝ ես դժվարության մեջ եմ, ես շատ մեծ խնդիրների մեջ եմ։ Եթե ես ուզեի փող սարքել, այնքան հնարավորություններ եմ ունեցել։ Բայց ես չեմ ուզել ուրիշ մարդ դառնալ։ Փողը չէ առաջնահերթը։ Ուզում եմ աշխատանք անել, գործը տեղից շարժել։ Մենք բոլորս այստեղ ժամանակավոր ենք։ Եկել ենք ու պիտի գնանք։ Ես ուզում եմ, որ մեր երկիրն էլ զարգանա, հավատա՛, քուրս, մենք ումի՞ց ենք պակաս։ Բայց այսօր դեռ չեմ կարողանում իմ ուզած չափով դա անել։ Եթե մարդիկ ինձ չօգնեն, մենք չենք կարող առաջ գնալ։
–Ուրեմն, ասեք, կոնկրետ ի՞նչ օգնություն եք ակնկալում։ Ի՞նչ պիտի անի հասարակությունը, կոնկրետ մարդիկ, ես...
–Հիմա Ձեզ մի բան կասեմ՝ այն, ինչ այստեղ խոսեցի, դրա հազարապատիկը վերևներում եմ ասել։ Ասել եմ՝ ես ոչ փողի, ոչ էլ պաշտոնի պետք չունեմ, եկեք պայմաններ ստեղծենք նորմալ աշխատելու համար։ Երդվում եմ՝ երբ նախագահի խորհրդական էի, 800 հոգու աշխատանքի եմ տեղավորել, ինչը բացարձակ չէր մտնում իմ աշխատանքային պարտավորությունների մեջ։ Մեկին խնդրել եմ, մյուսին աղաչել եմ, մեկին համոզել եմ։ Բայց ժամանակն է, որ բոլոր հարցերը պրոֆեսիոնալ դաշտում լուծվեն։
–Երբ պրոֆեսիոնալ վիրաբույժին տաս կեղտոտ դանակն ու ասես՝ «Սա է իմ ունեցածը, գնա կատարի քո վիրահատությունը», նա դանակը կշպրտի ու կգնա։ Կա մասնագիտական բարոյականություն ու խիղճ։ Հիմա երկրի պրոֆեսիոնալները կամ իրենց հաստատում են իրենց դաշտերում, կամ ձեռքի դանակը նետում. կամ–կամ է, ու այստեղ միջանցքներ չկան։ Այսօր Դուք էլ՝ կանգնած եք «կամ–կամի» առջեւ։ Իսկ մեծ վճիռների ժամանակ ոչ ոք ոչ ոքի չի կարող օգնել։ Կարող են ընդամենը սատարել Ձեր կայացրած որոշմանը։ Բայց այդ որոշումը անձամբ Դուք պետք է կայացնեք։
– /Ծանր հոգոց է քաշում։ Մի քանի րոպե դարձյալ լռություն է– Վ.Ս./։
–Երբ Քրիստոսին հարցնում են, թե ի՞նչ ճշմարտությունը, ասում են՝ նա լռեց։ Բայց չեն ասում, թե նա պատասխանեց լռությամբ։ Լավ, որպեսզի շատ չտխրեք, Ձեզ մի հարց տամ՝ երբ մեծ, հաղթական օրերի մեջ էիք, ի՞նչ երազներ էիք տեսնում։
–Քիչ, բայց տեսնում էի։ Բայց հիմնականում վատ երազներ էի տեսնում, որովհետև երբ շատ մարզված ու հոգնած քնում ես, օրական 40 տոննա բարձրացնելուց հետո ի՞նչ լավ երազ, ին՞չ գունավոր, գեղեցիկ բնություն։ Ահավոր երազներ էի տեսնում՝ մեկ ժայռից էի ընկնում, մեկ՝ ձորն էի նետվում և քրտինքը վրաս՝ արթնանում էի։
–Եթե Դուք բարձրացրել եք 400 կիլոգրամ, նշանակում է, որ Դուք միջին հաստության 6 կին կարող էիք բարձրացնել։ Իրականում քանի՞ կին եք բարձրացրել։
–Այո, շատ եմ բարձրացրել։ Օրինակ, Ինդոնեզիայում աշխարհի առաջնությանը երկու ծանրամարտիկ աղջիկների գոտիով կապեցի, լավ ձգեցի և մի ձեռքով նրանց պահեցի գլխավերևումս։ Իմիջիայլոց, նկարն էլ կա։
–Խեղճ հրված ու պոկված աղջիկներ... Իսկ Ձեր մայրիկին երբեք չե՞ք բարձրացրել։
–Չէ, նրան միշտ գրկում էի։
–Գիտե՞ք ինչ հիշեցի՝ երբ մեր մարզահամերգային համալիրում 83-ին պետք է ծանրամարտի օլիմպիադա տեղի ունենար, այդ առիթով առաջին անգամ մեր խանութները ստացան բանան ու կոկա–կոլա: Առաջին անգամ էի երկուսին էլ հանդիպում, վատ զվարճանք չէր: Բայց չգիտես ինչու՝ այդ օլիմպիադան տեղի չունեցավ Երևանում և տեղափոխվեց Մոսկվա։ Հիմա ավելի բաց հնարավոր չէ՞ խոսել այդ մասին՝ ի՞նչն էր պատճառը։
–Դրա բուն պատճառը կասեմ։ Բայց մի բան կար շատ զավեշտալի՝ Մոսկվայում տրվող առաջնության գավաթների վրա գրված էր «Երևան»։ Հաղթողները հենց այդպիսի գավաթներ տարան, որովհետև չէին հասցրել փոխել 16-17 օրվա մեջ։ Մեդալները «Մոսկվա 1983» սարքեցին։ Բայց գավաթների վրա մնաց «Երևանը»։ Իսկ բուն պատճառն այն էր, որ հայտարարագիր ներկայացրին, որ իրենք էլ են գալիս։ Իսկ Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության հուշարձանի կողքին, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե թուրքերի դրոշը բարձրանար։ Դրանք լուրջ խնդիրներ կարող էին առաջացնել։ Իսկ պոլիտբյուրոյին խնդիրներ պետք չէին։
–Դրանից մեկ տարի առաջ Ձեր հայտնի պարտությունը եղավ։ Ես դա լավ հիշում եմ՝ 1982 թվականն էր։ Դուք չկարողացաք ծանրաձողը բարձրացնել, որովհետև փոխե՞լ էիք Ձեր քաշային կարգը և այդ կարգում հանդիպել ուժեղ մրցակիցների՞, թե՞ այլ պատճառներ էլ կային։
–Դա իմ միակ պարտությունն էր աշխարհի առաջնությունում։ Եվ, իմիջիայլոց, այն իմ հիշողություններում ավելի պայծառ է մնացել, քան իմ բոլոր հաղթանակները։ Դա պայմանավորված էր իմ վնասվածքով, որից հետո ես գնացի վիրահատության։ Իսկ մեկ տարի անց հասցրի ապաքինվել։
–Ինձ թվում է, որ Ձեր այդ շրջանը ոչ միայն Ձեզ, այլև բոլորիս կարող է այսօր օգնել։ Ինչպե՞ս մարսեցիք այդ պարտությունը և ինչպե՞ս դուրս եկաք դրա միջից։
–Ես չեմ կարողանում մարսել պարտություններ։ Եթե իմանամ, որ մի բան պետք է անեմ ու պարտվեմ, ես երբեք չեմ անի այդ բանը, չեմ մտնի դրա տակ։ Ու հիմա էլ է այդպես։ Ավելի լավ է քայլ չանել, քան անել ու պարտվել։ Դե, սպորտսմենը նաև վնասվածքներ է ստանում։ Չես կարող դրանից խուսափել։ Եթե դու գնում ես ծայրահեղ քայլերի, նաև վտանգված ես։ Բայց ես ծնկահոդս վնասված՝ գնացի դրան, որովհետև վստահ էի, որ իմ մրցակիցներն ինձնից վախենում էին։ Դա հոգեբանական մեծ ազդեցություն ուներ։
–Մի վախն առնվազն երկուսուկես մահ չէ՞։
–Բա ինչ է։ Նրանք ինձ միայն հարթակի վրա տեսնելով՝ շատ հաճախ չէին կարողանում մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները կրկնել։ Բայց հայկական դավադրությունը մեզնից անպակաս է։ Մեր թիմից հասցրել էին նրանց, որ այս անգամ Վարդանյանը բացարձակ պատրաստ չէ։ Եվ սրանք ոգևորված եկան։
–Ընդհանրապես, ֆիզիկական ուժը որոշակի դիրք է տղամարդկային հասարակության համար։ Լա՞վ էիք զգում, որ մարդիկ Ձեզնից վախենում էին, ասենք, բակ, բարեկամություն, տղամարդկային ինչ–որ հաշվեհարդարներ...
–Իսկ ինչո՞ւ պիտի վախենային ինձնից։
–Դե, 400 կիլոգրամ էիք բարձրացնում, ուժեղ էիք, չեմպիոն էիք։
–Հա, էդպես՝ հա... Զգացել եմ, որ սպորոտսմեն ժամանակ ինձնից վախենում էին։ Եղել է, որ ընկերներս տարբեր խնդիրներ են ունեցել, ընդամենը գնացել հարցրել եմ՝ «Ի՞նչ է պատահել», և դրանից հետո շատ արագ ամեն ինչ բանավոր ձևով փակվել է։ Միգուցե, հենց վախն էր... Բայց ես երբեք իմ ուժը ի չարս չեմ օգտագործել։
–Երբ մտա Ձեր առանձնասենյակ, ուշադիր նայեցի դիմացի դռանը, որտեղ փակցված էր Գագիկ Ծառուկյանի ցուցատախտակը։ Բայց մամուլը համառորեն ասում էր, որ Դուք նրանից հետք անգամ չեք թողել։ Բայց ցուցատախտակը բավական պատվավոր տեղում դեռ ապրում է։ Հիմա ի՞նչ հարաբերություններ կան ձեր միջև։
–Ոչ տուր ու առ, ոչ դիր ու լաց։ Այ էդպես։
–Չեմ ասում՝ անձնական։ Զուտ պաշտոնական հարաբերություններ կա՞ն, թե՞ ոչ։
–Չէի ցանկանա անդրադառնալ դրան, բայց որ հարցնում եք, կասեմ. Տարբեր տեղերում հանդիպել ենք։ Վերջին հանդիպմանը ինքը շատ ջերմ բարևեց՝ «Վայ, Վարդանյան ջան...»։ Ես ասացի՝ «Բա ո՞ւր ես, չես հանդիպում, չես երևում», ասաց՝ «Հա, որսի էի գնացել, իսկ դու որս չես սիրում, բան...»։ Այսպես շփվեցինք...
–Լավ, որ այսքանն ասացիք, սա էլ ասեք՝ նրանց կողմից վերադարձի միտված շարժեր զգո՞ւմ եք, թե՞ հեռացան նախարարությունից վերջնական։
–Զգում եմ, էն էլ ոնց եմ զգում։ Բայց ես այստեղ եմ ու պիտի գործ անեմ։ Համբերատար ամեն ինչ տանում եմ։ Ճշմարտությունը պե՞տք է հաղթի, թե՞ ոչ։ Ես այս ամբողջ պարտականությունները վերցրել եմ, բայց զգում եմ, տեսնում եմ, որ կողքից շատ խանգարողներ կան։ Համենայն դեպս, այն, ինչ ուզում են, իրենց չի հաջողվելու միանշանակ, որովհետև ղեկը, բոլոր լծակները նախարարության ձեռքում են։
– Իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք։
–Նորմալ։ Չեմ կարող ասել, թե ամենօրյա ընկերներ ենք՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Բայց նախարար նշանակվելուս կապակցությամբ առաջին շնորհավորողը Ռուբեն Հայրապետյանն է եղել, այն դեպքում, երբ իմ ամենահարազատ ընկերները դա չէին հասցրել անել։
–Ի՞նչ ֆուտբոլ է այսօրվա հայկական ֆուտբոլը։ Կապ ունի՞ ֆուտբոլային այսօրվա քաղաքակրթության հետ։
–Ի՞նչ է նշանակում քաղաքակիրթ ֆուտբոլ։
–Դե, դա մի բան նշանակում է այսօրվա աշխարհում։
–Ես էլ շատ լավ գիտեմ, թե ինչ է դա նշանակում։ Բայց քաղաքակիրթ ֆուտբոլում հնարավոր չէ, որ մի համաշխարհային թիմի հաղթես 3 կամ 4։0 հաշվով, իսկ մի քանի օր անց մի Ճ կլասի թիմի 3։0 պարտվես։ Դա նորմալ չէ։
–Ինչո՞վ եք բացատրում ֆուտբոլային այդ էքստրեմիզմը։
–Ոչ ստաբիլ թիմ՝ ահա ամբողջը։ Իհարկե, մենք հեռու ենք անգլիական դասական ակումբներից, ասենք՝ «Չելսիի» կայունությունից, բայց անհասկանալի է, թե ինչպես պատահեց, որ 2 տարի հաջողություն չունեցած թիմին հենց մենք պարտվեցինք, այն էլ չորս անգամ անընդմեջ։ Եվ չեմ կարծում, թե դրա մեղավորը ֆեդերացիայի նախագահն է կամ մարզիչը։ Հարցերն ավելի խորքային են։
-Ամերիկայում ինչո՞վ էիք Ձեզ մխիթարում։
–Ամերիկայում ոչ մի բանով մխիթարված չէի զգում։ 16 տարի շատ անհանգիստ էի ապրում՝ հեռու երկրից։ Բայց իմ սիրտն այստեղ էր։ Ես արդեն 20 հազար մարդ էի հավաքել գլխիս: Բոլորն էլ ինձ հավատում էին. մեծ-մեծ խոսել չլինի։ Ես հենց դրանով էի այնտեղ ապրում, որ ժողովուրդ կա իմ կողքին։ Ես ընդամենը 8 ժամով եկա Երևան, որից 6.5 ժամն անցկացրի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ 2007 թվականն էր։ Նա էլ պատրաստվում էր նախագահական ընտրություններին։ 2007-ի հենց այս ամիսն էր։ Հետո Մոսկվայում հանդիպեցինք, էլի այդքան զրուցեցինք։ Այդ երկու զրույցների ընթացքում նախագահը հաճախ էր լռում և շատ երկար՝ ձեռքերն ափերի մեջ առած։ Ի վերջո, ես եկա։ Եվ նորից եմ կրկնում՝ եկել եմ, որ գործ անեմ այստեղ՝ իմ երկրի ու ժողովրդի համար։
–Իմիջիայլոց, երևի այդ լռությունը հենց այն լռությունն էր, որ մեր զրույցի ընթացքում էլ մի քանի անգամ երևաց։ Բայց այդ լռությունն ավելի խոսուն էր, քան, միգուցե, ամբողջ ասվածը։
–Այո։ Կարելի է ասել, որ նախագահն էլ, երևի, այնտեղ էր լռում, որտեղ համաձայն էր, բայց պաշտոնական դիրքը թույլ չէր տալիս ավելին ասել։ Հիմա ես նրան ավելի լավ եմ հասկանում։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 03.05.24 Իսրայելը մեկ շաբաթ է տվել հրшդադարի առաջարկն ընդունելու համար
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում