Գրողների միության արտահերթ համագումարը նախագահ է ընտրում. այս անգամ ևս սկանդալների պակաս չզգացվեց (տեսանյութեր)
Գրողների միության համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն է, որը, ինչպես միշտ, այս անգամ ևս առանց վեճերի չանցավ, թեև ԳՄ նախագահի հինգ թեկնածուներից Էդվարդ Միլիտոնյանը (թեկնածուներից երկուսին առաջադրեցին այսօր) համագումարը բացելով՝ կոչ արեց միմյանց չվիրավորել՝ արձանագրելով՝«Մենք գրողներ ենք, ով ում ուզում է, թող ընտրի»:
Հիշեցնենք, որ ԳՄ արտահերթ համագումար նշանակվեց ԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի անսպասելի մահվանից հետո, և հիմնական թեկնածուներ են՝ ԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, գրող Դավիթ Սարգսյանը և Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Այսօր հընթացս երկու թեկնածու ևս ավելացան՝ գրող Վլադիմիր Հայրապետյանը, ով ինքնաբացարկ տվեց և կոչ արեց քվեարկել հօգուտ Հովիկ Հովեյանի, և գրող Ռոմիկ Սարդարյանը:
Վեճն սկսվեցին դեռևս այն պահից, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով:
Մեկ հոգի՝ գրող Աշոտ Խաչատրյանը չբարձրացրեց մանդատը և բարկանալով, որ դա չարձանագրվեց, մոտեցավ և քարտուղարությանը հարցրեց, թե ինչու իր դեմ լինելը չի արձանագրվում: Գրողը լքեց դահլիճը՝ ասելով՝ «Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել»:
Քիչ հետո դահլիճ վերադարձած Աշոտ Խաչատրյանի վրա էլ հարձակվեց ԳՄ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Սամվել Բեգլարյանը՝ գոռգոռալով, թե նա «КГБ»-ից է, ինչին ի պատասխան Խաչատրյանը՝ հեգնանքով նշեց, թե «գնամ КГБ-ից» աշխատավարձս ստանամ:
Գրողների միության անդամների միջև նոր վեճերի պատճառ դարձավ հաշվիչ հանձնաժողովների ընտրությունը, և ոմանք տեղերից գոռում էին, թե ինչու պետք է ցուցակ ներկայացվի, այլ ոչ տեղում ընտրվի:
Ի վերջո, ձեռք բերվեց կոմպրոմիս, որ առաջադրված երեք թեկնածուները Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը կներկայացնեն երկուական թեկնածու, մեկն էլ՝ յոթերորդ անդամն էլ կլինի երիտասարդ գրողների կողմից՝ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը այսկերպ հաստատելու առաջարկը եկավ թատերագետ Լևոն Մութաֆյանից, ով տեղից հայտարարեց, որ ԳՄ նախորդ համագումարում նախագահի ընտրությունն անցել է բազմաթիվ կեղծիքներով, ինչի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ ունի:
Երկար գրողները վիճեցին հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհում էին, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա: Կային գրողներ, որ տեղից բղավում էին՝ «ոչ մի րոպե ձայն մի՛ տվեք»:
Այբբենական կարգով առաջինը ելույթ ունեցավ Վլադմիր Հայրապետյանը, ով հանդես եկավ հօգուտ Հովիկ Հովեյանի ինքնաբացարկով, հայտարարեց, որ 2001 թվականից ի վեր Գրողների միությունը չի ունեցել կանոնադրություն, գործել է ապօրինի:
«Անընդհատ մեր բերանը փակել են, թե ստեղծագործական միությունների մասին օրենքի մեջ կտեղավորվենք և այլն»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և ավելացրեց, որ այս տարի ընդունված կանոնադրությունը ավելի լավ է՝ չընդունվեր, «մնային էդ ապօրինի դաշտում»:
Նա ասվածը մասնավորեցրեց կետով, որը սահմանում է, թե կարող է լինել Գրողների միության անդամ:
«Ինչ է ասում մեր կանոնադրությունը՝ ԳՄ անդամ կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր հայազգի քաղաքացի, ով ստեղծագործում է»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և հարց տվեց, թե ինչ է նշանակում՝ հայազգի: Այսինքն՝ ԳՄ–ի կազմում կան բազմաթիվ այլազգի՝ եզդի, քուրդ ,ասորի գրողներ, և ստացվում է, որ նրանք չեն կարող ԳՄ նախագահ ընտրվել:
Նա նաև նկատեց, որ սփյուռքի գրողներն ընտրում են, սակայն նախագահ ընտրվելու իրավունք չունեն։ Սա ըստ Վլադմիր Հայրապետյան՝ նրանց դարձնում է ընտրազանգված:
Թեկնածուն հայտարարեց նաև, որ կանոնադրական խախտում է այն դրույթը, որ ԳՄ նախագահը մինչև մեկ միլիոն դրամի արժողության գույքը կարող է օտարել, նվիրել: Ըստ նրա՝ դրա իրավունքը ունի տվյալ կազմակերպության մարմինը, բայց ոչ տվյալ անձը՝ նախագահը:
Վլադիմիր Հայրապետյանը հայտարարեց նաև, որ 13 տարի է, ինչ ԳՄ–ում աուդիտ չի եղել, ֆինանսատնտեսական գործունեության և ոչ մի ստուգում: Եվ հետևաբար, առաջարկեց, որ նոր նախագահը դրսից աուդիտ հրավիրի:
Նա հավելեց նաև, որ պետք են միության իրավակառուցվածքային փոփոխություններ, քանի որ ԳՄ–ն ձևավորված է «երեսունականների կոլխոզի» սկզբունքով, անհասկանալի է, թե ինչ են անում երկու կոլեգիալ մարմինները՝ նախագահությունը և քարտուղարությունը: «Ոչ մի բան»,-ավելացրեց նա:
Իր ելույթը նա ավարտեց ասելով, որ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը ուներ «Հավատանք և փոխենք» կարգախոսը, ապա Գրողների միության պարագայում պետք է գործի «Փոխենք, որ հավատանք» սկզբունքը:
Հովիկ Հովեյանն էլ հայտարարեց, որ Սփյուռքին ընտրվելու հնարավորությունից զրկելով նրան դարձնում են ընտրազանգված և հայտարարեց, «Գրողների միության նախագահը պետք է բոլորի նախագահը լինի, չպետք է մի քանի գրողների նախագահը լինի»:
Իսկ որպես ծրագրային դրույթներ Հովիկ Հովեյանը առաջարկում է խստացնել միություն անդամներ ընդունելու պայմանները, ԳՄ-ին կից ստեղծել թարգմանչական գեղարվեստական խորհուրդ, գրաքննական բաժանմունք, որը ընթերցողին կներկայացնի գրողների ստեղծագործությունների գեղարվեստական վերլուծությունը, ժանրային սեկցիաներին տալ արտոնություններ, բարելավել հրատարակչական գործը, վարագույր դնել Գրողներից միության դահլիճում:
Ձեռքն ուղղելով ԳՄ ճաքերը ծածկող կտորների ուղղությամբ Հովիկ Հովեյանը առաջարկեց «վերացնել էս գազարագույն բաները»: Ինչպես նաև ԳՄ-ից հեռացնել այն գրողներին, որոնք պետպատվերով ոչ մի գործ չեն հրատարակել։ Բացառություն կկազմեն երկրից օբյեկտիվ պատճառներով բացակայողները, դատապարտված գրողները:
Հովիկ Հովեյան առաջարկեց նաև միությանը պատկանող տեղծագործական տներում չորս օրով ավելացնել տասը տարվա անդամ հանդիսացող գրողների անվճար մնալու կարգը, կոչ արեց, որ գրական մամուլի պատասխանատուները հանդես գան հաշվետվությամբ:
«Գրողների միության նախագահի աշխատանքը պաշտոն չէ, այլ ծառայություն, և ես կսեղմեմ նրա ձեռքը, ով այստեղ կմտնի որպես ծառայող այլ ոչ թե աթոռակիր»,- իր ելույթն այս խոսքերով ամփոփեց Հովիկ Հովեյանը:
Էդվարդ Միլիտոնյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կընդլայնվեն սփյուռքի և Արցախի ԳՄ բաժանմունքերի գրողների տպագրության ենթակա գրքերի ցանկը:
Պատասխանելով մեղադրանքներին, որ ԳՄ անդամ են դառնում ոչ միայն ոչ գրական դեմքեր, այլև գրողական աշխարհի հետ որևէ կապ չունեցող մարդիկ, Միլիտոնյանը հայտարարեց, որ հենց կոնկրետ պահը գալիս է , բոլորը, ովքեր խոսում են չափանիշների մասին, դրանց մասին մոռանում են:
Նա նաև ավելացրեց, որ ԳՄ նախագահը իրեն չպետք է վերապահի ԳՄ անդամ դարձնելու մենաշնորհային դիրք, ինչպես նաև տարբեր գրական մրցանակներ տալու: Նա խոստացավ թարգմանությունների միջոցով խթանել հայ գրողներին աշխարհին ներկայացնելու գործընթացը:
Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ավելացնելու է գրատարած ցանցը, սակայն ունի նաև սոցիալական ծրագրի մեկ–երկու կետ: Մասնավորապես, որ երիտասարդ գրողները կարողանան օգտվել «Մատչելի բնակարան« ծրագրից՝ վարկերի տոկոսադրույքների պակասեցման կամ մարման ժամկետի ավելացման հաշվին:
Մյուս թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը նկատեց, որ դա պետք է լինի ոչ թե ԳՄ–ի այլ Սոցապ նախարարության գործը, իսկ միությունը դրան կարող է աջակցել: Նա ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր կազմակերպչական հարցերի վրա, մասնավորապես, որ Արցախի գրողները մասնակցում են ԳՄ նախագահի ընտրությանը:
Նա նշեց, որ ներքին քաղաքական գծին հավանություն տալով, հանդերձ՝ այս պարագայում անհամատեղելի «են օրենքն ու ցանկությունը»:
Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ գրողները, որոնց ընդունված է համարել, որ հասարակության խիղճն են, մեկուսացել են հասարակական կյանքից, խզված է կապը գրողի և հասարակության միջև:
Ավելին՝ նախկինում գրողները որոնք, ըստ Դավիթ Սարգսյանի՝ կարող էին պայթյունավտանգ դարձնել յուրաքանչյուր հարց, «Արտագաղթից սկսած վերջացած այլ իրադարձություններով, որևէ արձագանք չենք տալիս հասարակական ընդվզումներին»:
Թեկնածուների նախընտրական ծրագրային ելույթներին հետևեցին գրողների ելույթները, իսկ քվեարկությունը տեղափոխված է ավելի ուշ։
Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 22:15 • 20/05 Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
-
Իրադարձային 17:08 • 20/05 Եթե ՀՀ-ի մեր ընկալումն այն է, որ ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է․ Փաշինյան Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ,
-
Քաղաքականություն 18:53 • 20/05 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ) Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:
-
Քաղաքականություն 10:49 • 21/05 Մի ռուսական պրոպագանդիստ ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, եկել, ասում եք՝ սա զուտ հայկական շարժում է, լո՞ւրջ․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Ասում եք՝ ժողովրդի կողմից արհամարհված եք։ Մե՞նք ենք արհամարհված։ Մի օր առանց թիկնապահի դուրս եկեք փողոց, այնքան հետաքրքիր կլինի ձեզ համար։ Մի օր դուրս եկաք մետրո, տեսանք՝ ինչ եղավ, բա որ ավելի հաճախ դուրս գաք ի՞նչ կլինի:
-
Իրավունք 15:26 • 21/05 ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ Նաիրի Սարգսյան «Իհարկե կա, դա ձևական բնույթ է ավելի շատ կրում, ոչ թե բովանդակային։ Ձևական առումով ի պահ կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային առումով այդ բաժնետոմսերի կառավարիչն իրական սեփականատերն է, տվյալ դեպքում՝ Կառավարությունը»։
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:12 • 20/05 «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Իսրայելը ներգրավված չէ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանմանը, ինչի հետևանքով զոհվել են նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ևս մի քանի պաշտոնյա. այս մասին երկուշաբթի Reuters-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:
-
Իրադարձային 22:15 • 20/05 Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
-
Իրադարձային 15:23 • 20/05 «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Իրանում կատարվածին «Մեզ համար դա նշանակություն չունի, դա չի ազդի Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Իրանի քաղաքականությունը սահմանում է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին»,- ասել է նա Ynet լրատվական կայքին։
-
Իրադարձային 09:08 • 20/05 Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին:
-
Իրադարձային 17:08 • 20/05 Եթե ՀՀ-ի մեր ընկալումն այն է, որ ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է․ Փաշինյան Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ,
-
Իրադարձային 13:52 • 20/05 Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։
-
Իրադարձային 09:06 • 20/05 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
Քաղաքականություն
-
16:21 • 21.05.24 Զանգվածային անկարգությունների ֆոնին՝ Մակրոնը կմեկնի Նոր Կալեդոնիա
-
15:42 • 21.05.24 Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև
Տնտեսություն
-
09:19 • 20.05.24 Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը
Իրադարձային
-
16:37 • 21.05.24 Ադրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել
-
15:16 • 21.05.24 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մշակույթ
-
14:33 • 19.05.24 Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը