Պուտինը եկել էր իր երկրի պետական շահերը սպասարկելու, իսկ թե մենք կարողացա՞նք սպասարկել մերը, ցույց կտա ժամանակը.Գուրգեն Արսենյան
«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Արսենյանի, Հայաստան էր եկել Ռուսաստանի պետական շահերը սպասարկելու, ինչը տեղի է ունենում պետական փոխայցելությունների դեպքում. որքանո՞վ մեր կողմը պաշտպանեց մեր շահը՝ ցույց կտա ժամանակը: Իսկ մերօրյա արտագաղթը իր ծավալներով ԲՀԿ պատգամավորը համեմատում է 1603թ. թուրք-պարսկական պատերազմի և 1915թ. Եղեռնի ընթացքում հայաթափության հետ: Tert.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է պատգամավորի հետ:
- Ձեր խմբակցության պատգամավորներն այն փոքրաթիվ պատգամավորների թվում էին, ովքեր պատասխանել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՄՄ-ին, թե ԵՄ-ին նախապատվություն տալու վերաբերյալ հարցմանը, և այս հարցում կարծես թե տիրում է բազմակարծություն: Կոնկրետ Ձե՛ր տեսակետը, ով նախկինում գործարար էր և շատ լավ հասկանում է տնտեսության խնդիրները:
-Նույնպես ստացել եմ այդ հարցումը, թե որն է իմ դիրքորոշումը, սակայն չեմ պատասխանել մի պարզ պատճառով, որ հուլիսի 17-ին ես ռադիոյով 40 րոպեանոց ելույթում իմ դիրքորումը շարադրել եմ՝ իմ կողմից ընդունելի փաստարկներով, թե ինչո՞ւ եմ գտնում, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ:
-Այն ավելի շատ կոչվում է եվրասիական:
- Կոչվում է եվրասիական, սակայն դրա կրող միջուկը սլավոնական էթնոսն է:
-Սլավոնական՝ որպես քաղաքակրթակա՞ն, թե՞ տնտեսական-քաղաքական:
-Բոլոր երեք բաղադրիչները հաշվի առնելով, հաշվի առնելով այն անցյալը, որ ունեցել ենք, այն պատմական ժառանգությունը, որը ունենք, այն քաղաքակրթական ժառանգությունը, որը ունենք, այն սերունդը, որը հիմա կա և այն միջավայրը, որի մեջ որ ապրել ենք հազար տարի: Վերլուծելով այդ միջավայրի փոփոխություններից հետո տեղի ունեցող երևույթները՝ եկել եմ այն համոզման, որ մենք այդտեղ պետք է լինենք:
-Կարծում ե՞ք, որ հայ հասարակությունը ռուսամետ է:
-Երեք սերունդ հայ հասարակությունն ապրել է մի պետության մեջ, որը կոչվում էր Խորհրդային միություն, որի տիտղոսային ազգն էր Ռուսաստանը: Եվ այդ երեք սերնդի կյանքում եղել են լավ բաներ, վատ բաներ, հետաքրքիր բաներ, տխուր ու հաճելի բաներ: Իմ կարծիքով՝ դա որոշակի խորը ազդեցություն ունի հայ հասարակության տրամադրության վրա:
-Վրաստանը նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, և հնարավոր է, որ դրա արդյունքում ստեղծվի մի վիճակ, երբ հայ-վրացական սահմանը դառնա ԵՄ-ՄՄ սահման՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Նկատի ունենանք, որ Վրաստանը մեզ համար հաղորդակցության միակ բաց տարածքն է:
-Ի՞նչ լրացուցիչ բարդություն է, ո՞վ է նման ապատեղեկատվություն տարածում: Բերեմ մեկ օրինակ՝ Անգլիան ունի 5 մաքսային ռեժիմ, մենք ունենք մաքսային կառույց, որի ֆունկցիաների մեջ է մտնելու մաքսային ռեժիմների ապահովումը, դա տեխնիկական հարց է, գլոբալ աշխարհաքաղաքական հարց չէ: Մարդիկ փորձում են դարձնել աշխարհաքաղաքական հենց այդ պարամետրով: Աշխարհաքաղաքական հարցը անվտանգության համակարգն է, իսկ անվտանգության համակարգի տեսանկյունից՝ մենք այլընտրանք չունենք: Պետք չէ խառնել թացը չորի հետ, ու երևույթները մանիպուլյացիայի ենթարկել՝ ստանալու համար ցանկալի արդյունք:
- «ՀայՌուսգազարդ»-ի 20%-ը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ Ձեր կարծիքը: Ի՞նչ կասեք նաև ՌԴ նախագահի պետական այցի մասին:
- Վ. Պուտինը պետական այցով էր եկել Հայաստան, դրա շրջանակներում սովորաբար կա միջոցառում, որը կոչվում է փաստաթղթերի կամ համաձայնագրերի ստորագրում: Այսինքն՝ ցանկացած պետական այցի շրջանակում սպասարկվում են երկու երկրների պետական շահերը: Հարցադրումը հետևյալն է, թե մենք մեր մասով որքանո՞վ ենք կարողանում ապահովել կամ սպասարկել ՀՀ պետական շահերը: Պուտինը չէր եկել Հայաստանի պետական շահերը սպասարկելու, նա եկել էր Ռուսաստանի շահը պաշտպանելու: Մեր կողմը, որը մասնակցում էր այդ հանդիպմանը, պետք է զբաղվի իր պետական շահերի սպասարկումով, ինչքանո՞վ է հաջողվում, այլ խնդիր է: Դրա արդյունքները մենք կտեսնենք ավելի ուշ, որից հետո կկարողանանք ասել, թե արդյո՞ք կարողացանք պաշտպանել Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերը:
-Հաղորդվեց, որ հաջորդ տարվա մեջ Դոնորների համաժողով է նախատեսվում, որի ժամանակ ապահովվելու է ՀԲ-ի մասնակցությամբ նաև Հայաստան գումարներ բերելու հարցը՝ ծրագրերի իրականացման համար: Եվ եթե չեմ սխալվում, «կուլիսներում» ժամանակին խոսվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին խոստացել էր Դոնորների համաժողով, բայց «քցեց»:
-Չեմ ցանկանա նմանատիպ հարցադրումը մեկնաբանել, որովհետև դրա հետ համաձայն չեմ: Ինչու, որովհետև միշտ կողմնակից եմ եղել, որ մեր գործողությունները ուղղենք մե՛ր տնտեսության, մե՛ր հասարակության զարգացմանը: Դոնորների համաժողովը, եթե թարգմանեմ հայերեն, բարեգործական համերգի նման մի բան է. երբ հավաքվում են, ասում են՝ այս երիտասարդը, այս երեխան որբ է, ով ինչ կարող է տա, տեսնենք՝ ոնց ենք պահելու իրեն: Ես դեմ եմ իմ երկրի նկատմամբ նման վերաբերմունքին: Դա նշանակում է, որ մեր պետական իշխանավորները խոստովանում են իրենց վարչարարական անճարակության մասին, որ իրենք չեն կարողանում ապահովել երկրի ներսում հանրային բարիք ստեղծելու համար անհրաժեշտ մթնոլորտը: Դրա համար, որևէ մեկը «քցեց», «խաբեց» և այլ նմանատիպ վարկածները ինձ համար նման են ռուսերեն մի հայտնի ասացվածքի՝ «этот разговор в пользу бедных»: Ես կարծում եմ, որ եթե Հայաստան երկրի հույսը դրված է այդ համաժողովի վրա, ուրեմն լավ չի մեր վիճակը՝ ոչ ժողովրդի, պետության, ոչ էլ հասարակության, եթե հասել ենք նրան, որ մեր հույսը պետք է լինի այլ երկրների քաղաքացիների հարկերից գոյացած գումարների նվիրատվությանը Հայաստանին: Աշխատել ու բարիք է պետք ստեղծել Հայաստանում, դեմքով շուռ գալ ՀՀ քաղաքացուն ու ապահովել ՀՀ քաղաքացու համար նորմալ գործունեության պայմաններ:
-Վարչապետը ՄՄ-ին անդամակցելու պատճառների մասով մի նոր բան ասեց, որ շատ դժվար է մրցակցությանը դիմանալ. սա ուղղակի դու՞րս թռավ վարչապետի բերանից: Ի դեպ, Բագրատյանն էլ այս կապակցությամբ ասաց՝ ուրեմն կամ հանձնվենք ԱՄՆ-ին, կամ պատերազմ հայտարարենք:
-Ամեն մի մարդու կողմից նաև՝պետական պաշտոնյայի կողմից, նաև՝ քաղաքական գործչի կողմից արտահայտված տեսակետերը արտացոլում են իր մտածելակերպը: Դա իր մտածելակերպի արտացոլումն է: Եթե այդ մարդը այդպես է մտածում, ուրեմն արդեն ասելու բան չունենք, որովհետև եթե նմանատիպ մտածելակերպ ունեցող մարդիկ պետք է զբաղվեն ՀՀ տնտեսության կառավարմամբ, ուրեմն Հայաստանի մրցունակությունը իսկապես բավական վտանգված է:
- Տարիներ շարունակ ընդդիմությունն ասում է, որ վարչապետը լավ չի աշխատում, Բագրատյանն անգամ ասում էր, որ կոշիկը ավելի լավ կաշխատեր, ըստ Ձեզ՝ ինչու՞ է նա տարիներ շարունակ մնում Կառավարության ղեկին: ՀՀ բարձրագույն իշխանությունը գիտակցված ինքնասպանությո՞ւն է գործում:
-Ամեն մի գործունեություն ունի որոշակի նպատակ, պետք է հասկանանք՝ նպատակը ո՞րն է: Երեկ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը ասաց՝«ե՞րբ ենք մենք սուտ խոսացել որ»: Այսինքն՝ մենք միշտ ճիշտ ենք ասել: Դե եթե դուք միշտ ճիշտն եք ասել, ուրեմն ուզում եմ Ձեզ հիշեցնել ևս մի արտահայտություն, որ հնչել է Ձեր նշած պետական գործչի բերանից՝ «թողնենք մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»: Դա ասաց ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ եք խթանում արտագաղթը:
Քանի որ հանրապետականները երբեք սուտ չեն խոսում, ուրեմն իրենց գործունեության նպատակն է Հայաստանը հայաթափ անել, որ հեղափոխություն չլինի, որ իրենք էլ միշտ լինեն իշխանություն: Սա է իրենց գործունեության նպատակը, եթե դիտարկում ենք իրենց ասածների ու արածների լույսի ներքո: Ուրիշ եզրակացության չենք կարող գալ, և դա տեսնում ենք:
Ամբողջ հարցը այն է, թե ուր մնաց ՀՀ քաղաքացին այս ողջ պատմության մեջ, որովհետև ՀՀ վարչապետ, ՀՀ իշխանություններ և այս ամենի ինչի մեջ բացակայում է ՀՀ քաղաքացին: Այսինքն՝ իրենց գործունեությունը բերել է նրան, որ Հայաստանի քաղաքացին՝ իշխանության կրողը ասում է՝ հաջողություն ձեզ, ես գնում եմ իմ կյանքը դասավորելու այլ երկրում, այլ միջավայրում:
Այս հարցը այսօր կանգնած է մեր հասարակության առջև, բոլորը այդ մասին խոսում են, ասում են, որ երկրում մի բան այն չէ, որ մարդիկ սրընթաց տեմպով լքում են հայրենիքը: Դրա մասին խոսում են հիմա, սակայն 2003-ին, երբ առաջին ելույթն եմ ունեցել ԱԺ ամբիոնում որպես ՄԱԿ խմբակցության ղեկավար, խոսել եմ ժողովրդագրական վիճակի մասին: Ես ահազանգ եմ հնչեցրել 10 տարի առաջ, որ մենք պրոբլեմ ենք ունենալու, եթե մեր գործունեությունը չեղավ շահավետ մեր քաղաքացիների համար, քաղաքացիները թողնելու են՝ գնան: Անցավ տասը տարի, և այդ խնդիրը չոքել է արդեն մեր երկրի դռանը:
-Այստեղ ինչ-որ աշխարհաքաղաքական հետք ու դավադրություն տեսնո՞ւմ եք։
-Ո՞ւմ համար, Հայաստանը դատարկել որպես տարածք որևէ այլ էթնոսի՞ համար…Հայ ժողովրդի պատմության մեջ երկու դեպք կարող եմ նշել, որ Հայաստանը հայաթափվել է: Դեպք առաջին. 1603թ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, երբ Շահ Աբասը իրականացրեց այսպես կոչված «վառած տարածքի քաղաքականությունը» և զորքի առաջխաղացման ժամանակ հայտարարեց, որ թուրքական զորքին ոչինչ չթողնվի, որ ոչ մի հնարավորություն չունենա, ո՛չ սնվելու, ո՛չ պարեն ձեռք բերելու: 450 հազ. հայ տեղահանվեց և քշվեց Պարսկաստան, հայտնի պատմությունը կա՝ հետևը սուր, առաջը՝ ջուր:
Երկրորդ դեպքը եղել է 1914-1915թթ., երբ մեր բնիկ ժողովուրդն այդ տարածքում վերացավ:Երրորդ դեպքը, երբ 1 մլն.-ից ավել մարդ է գնացել, եղել է վերջին 15 տարիների ընթացքում:
Այն երկուսի դեպքում կային ոսոխներ, մենք հանդիսանում էինք օբյեկտ՝ սուբյեկտների պայքարի հետևանքով, հիմա ինչի՞ համար ենք հայտնվել այս վիճակում՝ ոչ տրամաբանական, կառավարչական, ողջամիտ բացատրություն չեմ կարող գտնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 15:54 • 18/04 Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
-
Իրադարձային 16:07 • 18/04 Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»