Ո՞վ է ասում՝ լույսը բացվեց. լույսը միշտ բաց է՝ նայած որ կողմից նայես. Արեգ Լուսինյան
Ջուրը դասական նոտաների տակ բյուրեղներ է պատկերագրում: Իսկ աղմուկն աղավաղում է նրա բյուրեղյա դեմքը։ Ցորենը ներդաշնակ մեղեդու ուղեկցությամբ մեկ ամսվա ճանապարհն անցնում է տասն օրում։ Հները կարողանում էին աններդաշնակ երաժշտությամբ քայքայել մարդուն, հասցնել նրան խելագարության: Հին հունական ձեռագրերը վկայում են, որ քաղցրալեզու և ծորուն մեղեդիներ արձակող սիրենները՝ կին թռչունները, հմայելով կարող էին սպանել։ Երաժշտական ընտրյալ հնչյունախումբը կարող է վերականգնել մարդու իմունային համակարգը: Ֆաշիզմն սկսվեց հայտնի քայլերգով: 6/8-ը կրկնում է այդ քայլերգի ռիթմերը։ Ցանկացած հեղափոխություն ունի իր կոդավորված ձայները՝ իր երգը: Ժամանակակից նեյրոտեխնոլոգները երաժշտության միջոցով կարող են առաջացնել սթրես-հորմոններ և տասը րոպեում խլացնել ձեր բանականությունը: Իսկ նույն ժամանակահատվածում Մոցարտ լսելիս մարդու գլխուղեղի աշխատանքը կրկնակի ակտիվանում է:
Կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի ստեղծագործությունները քսան տարի շարունակ չեն հնչում: Որովհետև, 6/8-ը ոչ միայն երաժշտական ուղղություն է, այլև քաղաքականություն, արժեհամակարգ և կենսաձև։
-Սիրելի Արեգ Լուսինյան, ամենացածր նոտայից սկսեմ. չկաք ոչ հեռուստատեսություններում, ոչ այսքան բազմազան ու զարմանազան ռադիոջաններով։ Նախկինում Ձեր ստեղծագործությունները միշտ էլ հնչում էին, երբ մի հայկական ռադիո ունեինք ու մի մինուճար հեռուստատեսություն։ Ինչո՞ւ չկաք հիմա, ո՞րն է պատճառը։
-Ճիշտ եք ասում։ Ուղիղ 20 տարի է, ինչ ես չկամ։ Չկամ նրանց ռադիոներում, նրանց անհամար հեռուստատեսություններում։ Բայց ես տանն եմ՝ իմ ստեղծագործություններով, իմ երազանքներով, ինքս ինձնով ապրում եմ։
-Նրա՞նց... Ովքե՞ր են նրանք։
- Զոռբայությունը, «նախալությունը», ուժը, շահը։ Տեսեք՝ մի տարվա մեջ միայն ռադիոյով իմ գործերը կատարվում էին առնվազն 270 անգամ, իսկ հիմա՝ ոչ մի անգամ։ Գոնե տարվա մեջ մեկ անգամ հիշեն։ Մի քանի տարի առաջ, գոնե, ծննդյանս օրը հիշում էին։ Հիմա դա էլ չկա։
- Մի քանի տարի առաջ կարծում էի՝ այս ռաբիսի իմպերատիվը մեր փնթիությունից ու անհետևողականությունից ծնվեց, բայց հիմա հակառակն եմ մտածում, որ սա լավ էլ հետևողական քաղաքականության արդյունք է. մարդը դեռևս նախնադարից գիտեր, որ հնչյունների ներդաշնակության խախտումը քայքայում է մարդու մարմինն ու հոգին։ Հին Չինաստանը մահապատժի էր ենթարկում այն երգահաններին, որոնց երաժշտության մեջ խախտված էր հնչյունների ներդաշնակությունը. մարդու յուրաքանչյուր մարմնամասի առողջությունը որոշակի հնչյունով կամ հնչյունախմբով էր պայմանավորում։
-Իհարկե, ընդ որում երաժշտությունը մարդու վրա ներգործում է ոչ միայն ֆիզիկայի, այսինքն՝ ձայնի տարածման և ընկալման օրենքներով, այլև պարունակում է կենսահոսքեր։ Իմիջիայլոց, այդ կենսահոսքերն են հենց պայմանավորում երգահանի, երաժշտի ազդեցության ուժի աստիճանը մարդու վրա։ Ցածրորակ երաժշտությունը ցածրակարգ բնազդներ է առաջացնում, իհարկե։ Իսկ այդ բնազդները բացիլի պես արագ տարածվում են և քայքայում հասարակության առողջ օրգանիզմը, չարություն և ագրեսիա տարածում։ Իսկ մի լավ մեղեդին սնում, կրթում է մարդուն, կատարելագործում է նրան, ուժ է տալիս, հոգի է տալիս, սիրով է լցնում նրան։
-Արտառոցն այն է, որ սրա մասին անգամ բույսերը գիտեն, որովհետև տեղյակ կլինեք հայտնի փորձից, որ ցորենը դասական երաժշտության տակ ավելի արագ է հասել։ Մեծ հաշվով, ֆաշիզմը սկսվեց հայտնի քայլերգից, մարդիկ հիմա են դրա անունը դրել նեյրոտեխնոլոգիաներ, բայց հնում անգամ տանջալից մահապատժի տեսակներ են եղել, որ իրականացվել են առանց ընդհատումների ուղեկցվող աններդաշնակ երաժշտությամբ։
-Գիտեք, միանգամից շատերը որոշեցին երաժշտությամբ զբաղվել։ Հասկանալի է, ստեղծագործելու պահանջ ունեն շատերը։ Սակայն ի տարբերություն նվիրյալ արվեստագետների, նրանց ասելիքը շուտ է սպառվում և կրում է անցողիկ բնույթ։ Իհարկե, անգամ այդ կարճ ընթացքում էլ կարող են դրանք մեծ ավերածություններ գործել և իհարկե, գործում են։ Սակայն, հարատևող երաժշտությունը ոգեղեն ծնունդ ունի։Անգամ ամենախելոք մտքերով երգ, երաժշտություն չես ստեղծի։ Զուտ մտքից ծնված երաժշտությունը միշտ չէ, որ կարող է հուզել և ընկալելի լինել։ Երգը հոգու ծնունդ է, իսկ միտքը՝ կատարելագործողը։ Մտքի դերը հիմնականում կառուցողական է, ոգին է երգ ստեղծում։
- Ասում են՝ Դուք մի ռեքվիեմ եք գրել և շուրջ 27 տարի այն մնացել է Ձեր դարակում պահված, կարծեմ ,երկրի նախագահին էլ նամակ եք գրել դրա մասին, ճի՞շտ է։
- Իհարկե ճիշտ է։ Ես ներկայացրի Կոմպոզիտորների միությանը, բայց դրանից հետո սկսվեց այս քարուքանդը, բոլոր գլխավոր հիմնարկների գլխին քար շպրտեցին, և գործը մնաց ու մնաց։ Այդ ընթացքում ռադիոյի ձայնագրման ստուդիան վառվեց, գործիքներ չկային։ Նախագահին էլ եմ դիմել։ Հաջորդ օրն անմիջապես պատասխան ստացա, որ նամակը հասցեագրված է Մշակույթի նախարարությանը և խնդրեմ, արդեն երրորդ տարին է՝ Մշակույթի նախարարությունից ոչ մի պատասխան չկա։ Հետո՞, որքա՞ն կարելի է գրել, էլի գրել, հավատալ, էլի հավատալ, սպասել։ Ամբողջ մի կյանք սպասել։ Կոմպոզիտորների միությունում էլ ավելի հարմար են գտնում մի տասը մանր գործ ձայնագրել, քան՝ մի սիմֆոնիա։ Մի անգամ ասացի՝ «Բա մարդ մեռնելուց առաջ իր ռեքվիեմը չլսի՞ ու նոր մեռնի»։ Գիտե՞ք ինչ պատասխանեցին։
- Դե, ասած կլինեն, թե հատուկ չենք ձայնագրում , որ շուտ չմեռնեք։ Ձեզ դատապարտել են անմահության (ծիծաղում ենք)։
- Հա, իմիջիայլոց, համարյա այդպիսի մի բան էլ ասացին՝ « Մի մտածեք, դեռ Ձեր մեռնելու ժամանակը չէ»։
-Կատակը՝ կատակ, բայց ահագին տխուր է, որ նոր սերունդը, փաստորեն, չի լսել և Ձեզ չի ճանաչում։ Բայց ուզենք, թե չուզենք՝ արդեն եկել են ինքնաառաջադրման ժամանակները. մարդիկ ավելի ալարկոտ են դարձել, չեն գնում լավ բանի մոտ, մնում է, որ լավը գնա նրանց մոտ, ամեն դեպքում, մարդկանց հասնելու ճանապարհը գտնի, իրեն ճանաչելի ու ընկալելի դարձնի։
-Այս նոր սերունդն անգամ Կոմիտասին չի ճանաչում, Դուք ուզում եք, որ ի՞նձ ճանաչի։ Խեղճ Կոմիտաս. այդքան հավաքեց, մաքրեց։ Առաջ, այո՛, հայ երգի մեջ մաքրություն կար, գիծ կար, տրամադրություն կար։ Հիմա ծռտիկ-մռտիկ բաներ են։
Մի օր արթնանում եմ ու տեսնում, որ Կոմիտասի անունը կրող կինոթատրոնի վրա գրված է՝ «Լադա»։ Վեր կացա, գնացի ու հարցրի՝ «Ո՞վ է սրա տերը», մեկը դուրս եկավ, թե՝ «Ես եմ»։ Ասացի՝ «Դուք անհարմար չե՞ք զգում, պղծեցիք Կոմիտասի անունը, գոնե մի մշակույթի տուն սարքեիք»։ Պարզվեց, որ առնողը հարց է տվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, թե ի՞նչ կարող եմ անել այս շենքի հետ, Բագրատյանն էլ ասել է՝ «Քեզ տվել եմ 4 պատ, ուզում ես՝ ախոռ սարքի»։ Եվ ի՞նչ կա՝ մարդը հենց ախոռ էլ սարքել էր, մեքենաների ախոռ։
-Պարոն Լուսինյան, սիրելիս, հիմա, երբ մեր երկիրը, կարծես, ծակվել է, ու մարդիկ դուրս են թափվում նրա միջից, լքում նրան, ես հակված եմ ցանկացած աշխատանքային զրույց վերածել գործողությունների որոշակի ծրագրի։ Այսօր արդեն քննադատական մտքի կողքին մենք պիտի կարողանանք աշխատանքի ուղեցույց դնել։ Տեսեք, ես գիտեմ, որ Ձեզ մոտ եկավ մեր հրաշալի Զառա Տոնիկյանը. նա կոմպոզիտորներից առաջինը Ձեզ այցելեց, ցանկացավ հենց Ձեր գործերն ընդգրկել իր նոր երգացանկում։ Ի՞նչ եղավ, կհամագործակցե՞ք։
-Զառա Տոնիկյանի մասին կասեմ քիչ հետո. այո, նա եկել է այստեղ։ Բայց մինչ այդ, մի շատ կարևոր բան եմ ուզում ասել Ձեզ։ Ես միշտ ոչ միայն քննադատել եմ, այլև՝ գործել։ Ես ուղիղ 6 տարի պայքարեցի նոտաների խանութի համար, այն, որ Մաշտոցի պողոտայի վրա էր ու փակեցին, գիտեք։ Ուր ասես և ում ասես՝ չեմ դիմել, բայց ոչ մի բանի չհասա. բռնեցին ու փակեցին այդ խանութը։ Մի օր լսեցի, որ 10 երաժշտական խանութ պետական հովանավորության տակ է անցել, վեր կացա ու վազելով գնացի այդ խանութի ուղղությամբ։ Նույնիսկ գլխարկս գլխիցս թռավ և կորցրի ճանապարհին... Շատ էի ուրախացել։ Բայց պարզվեց՝ այդ խանութն ուղղակի փակվել է։ Նայում եմ, տեսնում կոպեկներով վաճառում են հազվագյուտ երաժշտական գրականություն։ Ես գնեցի «Անուշի» հնգհատորյակը։ Բանը հասել էր նրան, որ կիլոյով էին վաճառում նոտայի այդ եզակի գանձերը. «Դավիթ Բեկ» կար, Շոստակովիչի սիմֆոնիաները։ Մոտեցա, վաճառողին ասացի՝ «Դու պահի սրանք, պահի»։ Հետո այդ խանութը կամաց-կամաց դատարկեցին։ Մի խոսքով, սկսեցի նամակներ գրել տարբեր տեղեր, ու ամեն ինչ ապարդյուն։ Մեր երկիրը կառավարելու եկան մարդիկ, որոնք ոչ հեռատես էին, ոչ էլ՝ հայրենասեր. և նրանք իրենց գրպանի համար այսպես քանդեցին ամեն բան։
-Վերադառնալով Զառա Տոնիկյանին. ես խոսել եմ նրա հետ, շատ ոգևորված էր Ձեզ այցելելուց հետո...
-Ճիշտն ասած, չգիտեի էլ, որ նա մինչև հիմա այդպիսի մեծ հարգանք ունի իմ նկատմամբ և որ ինձ՝ որպես կոմպոզիտորի, շարունակում է այդքան բարձր գնահատել։ Ինչ խոսք, մեծ երջանկություն է։ Նա շատ շնորհալի երգչուհի է։ Այն ժամանակներում նա ինձ շատ էր գովում, հավանում։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել նրա համար, ինչ կարող եմ։ Ես իմ CD-ները տվեցի նրան, Զառան դեռ տանն էլ կլսի և կընտրի իր սրտին մոտ որևէ ստեղծագործություն։ Շատ ուրախ կլինեմ, որ երգի։
-Հրաշալի կլիներ, որ գոնե մի երգ ծնվեր ձեր այդ հանդիպումից. ժամանակը, մենք բոլորս էլ ափսոս ենք, ախր, գործ պիտի արվի։ Իսկ մեր հայտնի կոմպոզիտորները Ձեզ չե՞ն այցելում, համագործակցության առաջարկներ չե՞ն անում, չէ՞ որ նրանք ակտիվ ստեղծագործում են։ Ասենք՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը, մյուսները։ Ես գիտեմ, որ տարին մի քանի անգամ Կոմպոզիտորների միությունը դիմում է կոմպոզիտորներին, որ նրանք ստեղծագործություններ ներկայացնեն։
- Հիմա պիտի զոռբա լինես, ամենակարևորը՝ հարմարվես, որ մեջտեղում հայտնվես։ Բայց ես այդպես չեմ ուզում։ Ահա, սիմֆոնիաներս. առաջինը 15 տարի սպասեց, երկրորդ սիմֆոնիա-ռեքվիեմն արդեն 27 տարի է՝ սպասում է։ Ես նաև վիրավորվում եմ մեր դիրիժորներից, ովքեր որպես երաժիշտ, որպես արվեստագետ չեն հետաքրքրվում, թե՝ լավ, այս տղայի գործը գոնե 10 րոպե նվագենք, երևա՝ ի՞նչ գործ է։ Հենց առաջին տակտից կերևա՝ արժանի՞ գործ է, թե՞ ոչ։ Չեն անում, հասկանո՞ւմ եք։ Իրենք իրենց հաճախորդները, իրենց նեղ շրջանակն ունեն։ Առավելևս, որ կարող են Ցեղասպանության 100-ամյակի առթիվ ձայնագրել և կատարել։
-Իսկ երբ Էդվարդ Միրզոյանն էր միության նախագահը, դարձյա՞լ նույն վիճակն էր։ Ես մի քանի շփումներ ունեցել եմ. բացի մեծ կոմպոզիտոր լինելուց նա նաև շատ պարզ ու հասարակ կերպար էր։ Մի օր էլ մի լավ զվարճացանք, մեզ իր ամառանոց խաշի էր հրավիրել՝ չիմանալով որ տանը խաշ չկա։ Այնքան ծիծաղեցինք... Որովհետև նա ստիպված եղավ մեզ սփոփել խաշի վնասակարության մասին մի երկարաշունչ դասախոսությամբ։
-Ես շատ հեռու եմ բամբասանքից, չեմ ուզի, որ սա բամբասանք ընդունեք։ Բայց, օրինակ, Էդվարդ Միրզոյանի նախագահության շրջանում համարյա բան չկատարվեց։ Ես Միրզոյանին՝ որպես կոմպոզիտորի, իհարկե, շատ էի հարգում։ Բայց երբ տպագրվեց նրա «Դրվագներ» գիրքը, այնտեղ անգամ առանձին շեշտադրված էր ոմն Սուրիկ կիսաքրեական հեղինակության մասին, ով, իբր, մոտ է եղել Միրզոյանի հետ։ Բայց ոչ մի խոսք չկար, օրինակ, իմ մասին, որ պատասխանատու քարտուղարն եմ եղել մի ամբողջ տարի, այդքան աշխատանքներ ենք կատարել միասին, բացի այդ էլ՝ նրա առաջին ուսանողն էի։ Փաստորեն, քրեական հեղինակությունն ավելի կարևոր է եղել, քան՝ ես։ Միգուցե, այո, ես այնքան էլ կարևոր մեկը չեմ, իհարկե, կարևոր չեմ։ Բայց ես Ձեզ մի բան ասեմ՝ ահա, Դուք եկել եք ինձ հյուր, ինձ հաճելի է Ձեզ հետ շփումը, և ես Ձեր անունը պետք է անպայման ինձ մոտ նշեմ։
-Պարոն Լուսինյան, ես Ձեզ մի խնդրանք ունեմ, օգնեք մեզ, որ մենք գոնե մեր հանրաճանաչ կոմպոզիտորների մարդկային թուլություններն ու թերություններն իմանանք։ Նայում ես աշխարհի մեծերի կենսագիրների պատմությունները, հավեսդ գալիս է՝ ինչ գիժ կերպարներ են նրանց հանճարները։ Մերոնք բոլորը լվացած, արդուկած, բոլորը սրբապատկերներ. համարյա չունենք հուշեր նրանց մարդկային գծերի մասին՝ բնավորության, սովորությունների, ինչ-ինչ թերությունների։ Չէ՞ որ տաղանդավոր մարդիկ պիտի որ «գերազանցիկներ» չլինեն, ավելին՝ տեղ-տեղ անգամ անտանելի պիտի որ լինեին։ Օրինակ, Արամ Խաչատրյանին տեսել եք, չէ՞, կարո՞ղ եք մի վատ բան պատմել նրանից։
- Ես այդպիսի մի բան նրա մասին գրել էի, բայց կրճատեցի այդ կտորները, որովհետև բաներ կան, որ ասելու չեն։
-Ինչո՞ւ, նրա կոնցերտ-ռապսոդիաների կամ, ասենք, «Դիմակահանդես» սյուիտի արժեքն ընկնո՞ւմ է դրանից։ Հակառակը, անմեղ իկոնան հետաքրքիր չէ, անմեղներին անգամ Քրիստոսն արհամարհեց, երբ իջավ, Նրան հենց մեղավորները հետաքրքրեցին։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է տաղանդավոր մարդը փայլուն բնավորություն ունենալ։ Նա միշտ ուրիշ է, բոլորից տարբեր։
- Լավ, ես կպատմեմ, թե ինչով նա ինձ հիացրեց և ինչով հիասթափեցրեց։ Երեք նորաթուխ կոմպոզիտորներով մի օր նրան հյուր գնացինք։ Նա միանգամից ասաց՝ «Դե, ներկայացրեք ձեր ստեղծագործությունները»։ Մենք էլ խելոք-խելոք ներկայացրինք։ Բայց երեքս էլ ամբողջ ընթացքում ուշադիր նայում էինք սեղանին, որտեղ շատ բարիքներ էին դրված և շատ զարմացանք, որ մի անգամ էլ չասաց՝ «Տղաներ, հյուրասիրվեք»։ Մենք էլ ուսանողներ էինք, երբեք չէինք տեսել անանաս ու բանան և ամբողջ ընթացքում սպասում էինք, որ նա կհյուրասիրի։ Բայց նա շատ սառը իր խորհուրդներն էր տալիս։ Հետո դասեր տալով դուռը հանկարծակի բացեց, և այնքան վիրավորական էր։ Դե, մենք նրան բոլորովին ուրիշ էինք պատկերացնում։ Բայց, օրինակ, կարող էր, չէ՞, ասել՝ «Տղերք, ես հիմա զբաղված եմ, եկեք հաջորդ օրը»։ Բայց, միևնույն է, նա աշխարհահռչակ է։ Իսկ մենք ջահել էինք ու տաք և մի ուրիշ հանդիպում էինք պատկերացնում։
-Ահա, խնդրեմ՝ լրիվ հիշեցրեց ռուս հայտնի կոմպոզիտոր Բորոդինին, ով մի անգամ հոգնելով իր աշակերտներից՝ հագել է վերարկուն և հրաժեշտ տվել նրանց։ Իսկ երբ ուսանողները հարցրել են՝ «Ալեքսանդր Պորֆիրևիչ, ո՞ւր եք գնում», պատասխանել է, թե դասախոսություն ունի և տուն գնալու ժամանակն է։ Այնինչ ուսանողները հենց իր տանն էին հավաքված։ Ես կարծում եմ՝ Առնո Բաբաջանյանի հետ էլ շփումներ ունեցած կլինեք, չէ՞։ Բայց ասում են՝ նա շատ հյուրասեր է եղել...
-Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործությունները ստուգելու համար տալիս էր մի միջին կարգի դաշնակահարի, որը քրքրվելով, հազիվ կարողանում էր նվագել։ Առհասարակ, հեղինակներն ու պրոֆեսիոնալ դաշնակահարները վրիպած նոտաները ենթագիտակցորեն ճիշտ են կատարում։ Իսկ միջին կարգի դաշնակահարները միշտ հարազատ են մնում նոտաներին և չեն կարողանում սխալն ընկալել։ Առնոն հենց այդպես էլ ստուգում էր։ Մի անգամ էլ Առնոն պետք է Ճապոնիա մեկներ։ Այդ ժամանակ Երևանից մեկնում էի Մոսկվա և ինձ հետ տարա Առնոյի ինչ-ինչ փաստաթղթեր։ Առաջին անգամ այդ պատրվակով եղա նրա մոսկովյան բնակարանում։ Ի՞նչն էր հետաքրքիր՝ այդ տան բոլոր պատերին կախված էին հայ գեղանկարիչների ստեղծագործությունները։ Կարծես ցուցահանդես գնացած լինեի։ Անգամ Մարտիրոս Սարյանի գործերն էին այնտեղ կախված։
-Իսկ Արեգ Լուսինյանը մարդկային ի՞նչ թուլություն, թերություններ ունի։
- Իմ վատն այն է, որ խնդրող չեմ, քծնող չեմ, մարդու երեսին շփացնելու բնավորություն ունեմ։ Երբ ծուռ բան եմ տեսնում, երեսին ասում եմ։ Ես, իհարկե, կարող էի շատ բաների հասնել, եթե չլիներ իմ այս բնավորությունը, օրինակ՝ լինեի կեղծավոր։ Հետո վատն այն է, որ կորցրել եմ հավատս։ Ճիշտն ասած՝ ահագին թեմաներ ունեմ, որ պիտի գրեմ, բայց ինչ-որ չի գրվում, որովհետև էլ հավատ չունեմ։ Ո՞ւմ համար գրես, ինչի՞ համար գրես։ Ճիշտ է, այդպիսի բաներ ընդունված չէ ասել, իսկական ստեղծագործողը, երևի, նա է, ով միշտ է գրում։ Օրինակ, եթե նախկինում ես մի օր չստեղծագործեի, միանգամից կհիվանդանայի։ Իսկ հիմա այդպես չէ։ Տեսեք՝ 200-ից ավելի գրքեր կան հրատարակված, և ես ապրում էի դրանցով, ձայնագրում էի... Հիմա ստիպված երաժշտությունից անցա խոսքի, գրքեր եմ գրում, աֆորիզմներ, հուշեր։
-Այդ գրքերին, իհարկե, կանդրադառնանք քիչ անց, բայց ես տեղյակ եմ, որ անգամ Լուվրում են Ձեր գործերը կատարել. ի՞նչ է, դա Ձեզ չոգևորե՞ց։
-Ինչպե՞ս չոգևորեց։ Չեխերը մաստեր-կլաս էին անցկացնում Ֆլորենցիայում, իսկ հետո հայաստանյան օրերի շրջանակում նրանք Լուվրում կատարեցին նաև իմ երկրորդ կվարտետը։ Դա, ի դեպ, այն ստեղծագործությունն էր, որ ես հատուկ ներկայացրել էի Արամ Խաչատրյանին և նա ասել էր, որ այդ աշխատանքին 5 է նշանակում։ Ահա, հենց այդ գործն էլ այնտեղ հնչել է։ Ֆրանսիայում, Պրահայում էլ են կատարել իմ գործերը։
-Գիտե՞ք ինչ պատմություն միտքս եկավ. Թումանյանի կինը մի օր բողոքել է, որ Թումանյանն ընդհանրապես տանը չի լինում: Թումանյանը, ցույց տալով 10-ը երեխաներին, ասել է՝ «Դե, գոնե տասը գիշեր տանը քնել եմ»։ Դե, միայն թվարկված երկրներից երևում է, թե դրսում քանի անգամ են կատարվել Ձեր գործերը։ Շատերը կերազեին, որ իրենց որևէ գործ միջազգային որևէ հարթակում ներկայացվեր։
-Գիտեք, երբ ես Ֆլորենցիայում էի, ամենահայտնի ու թանկ թանգարաններում հաճախակի հանդիպում էի ճապոնացի երեխաների խմբերի։ Հետաքրքրվեցի խմբերի ղեկավարներից ու պարզեցի, որ սա կատարվում է պետության հովանավորությամբ և նպատակը մեկն է՝ Ճապոնիայի փոքր քաղաքացին պետք է ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, և իր պետությունը դրա համար վճարում է։ 2001-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստել էր «Մեր փոքրիկը մեծանում է» տեսաֆիլմը՝ դարձյալ իմ երաժշտությամբ։ Ես հեղինակն եմ նաև քառալեզու երգող այբուբենի, որը պարբերաբար հրատարակվում է Մոսկվայում։ Այս ձեռնարկով Մոսկվայում ուսուցանվում է երաժշտություն՝ դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներում։ Իսկ հիմա ժողովրդական երգերի տասնյակ մշակումներ մնացել են անտիպ։ Ոչ մեկին հետաքրքիր չէ։
-Հիմա ցանկանո՞ւմ եք, որ տպագրվի։ Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, որովհետև հենց Ձեր ասույթն է ասում, որ ցանկանալը հենց խնդրելն է։ Եթե ցանկանում ես, ապա ստիպված ես լինել խնդրողի կարգավիճակում։
-Այո, դրա համար էլ պետք է, որ ոչ թե ես ցանկանամ, այլ նրանք, ովքեր պատասխանատու են մեր երկրի մշակութային քաղաքականության համար։ Ես կոմպոզիտոր եմ, իմ գործը երգ ստեղծելն է, ոչ թե հրատարակելը, ձայնագրելը, եթեր դուրս բերելն ու պրոպագանդելը։ Ես էլ տեսնում եմ, որ ոչ մեկը սա չի անում, ինձ համար փիլիսոփայական աֆորիզմներ եմ գրում։ Մտքեր են՝ եկել են, գրել եմ։ Մեկը կկարդա, գուցե նրան օգնի։
-Տարիների ընթացքում գրել ու հավաքել եք, թե էքսպրոմտի պես շարվել են։
-Տարբեր տարիների մտքեր էի գրում, հավաքեցի ու սարքեցի մեկ գիրք։ Իմ աֆորիզմները բազմակետերով են գրված։ Այդ մտքերը գրված են նոր մտքեր առաջացնելու համար, որ ընթերցողը շարունակի այն զարգացնել։ Ինքը՝ աֆորիզմը, մարդու մտքի խտացված ամփոփումն է։ Ամեն մարդ էլ, երևի, ունի աֆորիզմներ, որ սփռված է իր մտքերի ոլորտում։ Եթե ուշադիր նայեք՝ յուրաքանչյուրի մտքի ու խոսքի մեջ էլ կգտնեք աֆորիզմներ։ Դրանք ապրում են աննկատ, և մարդը, կարծես, դրանց նշանակություն չի տալիս։ Օրինակ, ես գրել եմ՝ «Մնացածը Դուք կարող եք ասել...», կամ՝ «Սուտն առանց թիկնապահի չի կարող քայլել...», «Ցանկացած հիշողություն անհետ կկորի, եթե այն չսնվի...»։ Ժողովուրդներն էլ ունեն իրենց սնունդը։ Օրինակ, հայի սնունդն, իմ կարծիքով, հավատն է։ Բայց, կարծես, մարդկանց հավատն էլ է արդեն կորել։ Գիտե՞ք ինչ, ես, ընդհանրապես, մեծ ցավ եմ զգում, որ մեզնից այդքան գնում են, գնում են։ Աղջիկս ու տղաս էլ գնացին։
- Հիմա ոչ մեկիս ընտանիքն էլ ամբողջական չէ. Իսկ ի՞նչ ասացիք նրանց, երբ իմացաք իրենց այդ որոշման մասին, փորձեցի՞ք ետ պահել։
- Երբ հասկացա, որ նրանք ուզում են շարունակել իրենց կրթությունը, ետ պահելու մասին չմտածեցի անգամ։ Հետո էլ նրանք ինքնուրույն մարդիկ են և իրենք են կայացնում որոշումներ։ Աղջիկս այստեղ բարձր պաշտոնի էր՝ սկզբում վարչապետ Արմեն Սարգսյանի կառավարությունում, ապա Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում։ Բայց մի օր եկավ ու ասաց, որ շատ անարդարություններ կան, պրոֆեսիոնալիզմ չկա։ Եվ ասաց, որ ավելի լավ է գնա ու կրթությունը շարունակի։ Իսկապես, հիասթափվեց ու ասաց, որ նախագահները կգան ու կգնան, բայց ուսումը մնայուն է։ Աղջիկս ֆլորենցիայում արդեն դոկտորականն է պաշտպանել։ Այժմ աշխատում է Միջազգային արտարժույթային հիմնադրամում։ Տղաս էլ՝ բավականին կայացած է, ապրում և աշխատում է Իտալիայում, ծրագրավորող է, չնայած՝ ավարտել է կոնսերվատորիան։
-Չեմ ուզում տխրեք։ Իմ կոլեգաները, երևի, մի լավ խնդան նրա վրա, ինչ հիմա պատրաստվում եմ անել, որովհետև, պարզվում է, այդպես չի կարելի, բայց ես, ամեն դեպքում, ուզում եմ ասել.
«Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշս չխավարի քո մեջ,-
Կրի՛ր պայծառ անունդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»...
Ե.ՉԱՐԵՆՑ
-Ո՞վ է ասում՝ կծիծաղեն։ Կամ ո՞վ է ասում, որ ձեռք բերածն է արժեքավորը. պակաս գին չունի նաև կորուստը։ Ո՞վ է ասում, որ խիզախության մեջ վախը չի թաքնված։ Ո՞վ է ասում՝ լույսը բացվեց։ Լույսը միշտ էլ բաց է՝ նայած, թե որ կողմից նրան նայես։ Ո՞վ է ասում, որ ճիշտը սուտ չէ և հակառակը։ Եթե լռում ես, ուրեմն ստին համաձայն ես։ Եթե ստում ես, ուրեմն ճշտին ես խաբում։ Եվ վերջապես, ո՞վ է ասում, որ մոլախոտը սիրել չի կարող։ Դուք միայն տեսեք, թե ոնց է փաթաթվում ու փայփայում իր սիրեցյալ հենարան ծառին ու... խեղդում։ Ո՞վ է ասում, որ ջուրը ջրալի մի հեղուկ է։ Այն պողպատից էլ ամուր ու կարծր է, եթե կարողանում է իր ուսերին պահել ծանրակշիռ պողպատյա նավեր։ Ո՞վ է ասում, որ հույսը վերջինն է մահանում. հույսն անմահ է։ Ո՞վ է ասում, որ ես եմ սա ասել։ Դեռ ինձնից առաջ էր ասված։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 22:22 • 04/05 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը,
-
Իրադարձային 13:12 • 05/05 Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմանում 27-ամյա Էդգար Սարգսյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։
-
Իրադարձային 10:28 • 05/05 Արարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում