Հայ ժողովրդին պատմության բեմից կարող է հեռացնել միայն հայ ժողովուրդը. Գրիգոր Գուրզադյան
Ամիսներ առաջ հատուկ tert.am–ի ընթերցողների համար ներկայացրել էի հռչակավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ մեր զրույցից մի քանի պատառիկ «Հայաստանը կհերիքի բոլորին, Հայաստանը սպառել հնարավոր չէ» խորագրի ներքո։ Մնացածը մասունքի պես պահում էի՝ մտածելով, որ այն շուտով փաստավավերագրական ֆիլմ կդառնա և կպատմի այն փառահեղ օրվա մասին, որ 2003-ի աշնանն անցկացրինք միասին։ Մեզ հետ էր նաև Սիլվա Կապուտիկյանը, ով ահագին օգնեց, որ մեր զրույցն ավելի տաք ստացվեր։ Բայց... վրա հասավ Գրիգոր Գուրզադյանի մահվան բոթը և սպասելու տեղ էլ չմնաց։ Ու ես որոշեցի մեր զրույցի երկրորդ մասն էլ հանձնել ձեզ։ Մեծ աստղաֆիզիկոսի, ծայրեծայր մշակույթով լցված այդ զարմանալի մարդու մասին ես մեկ բան կասեմ ընդամենը. Գիտե՞ք, կյանքում պարտադիր է տեսնել գեղեցիկ, մեծ ու հզոր երևույթներ՝ ասենք, արևագալը, մայրամուտը, արվեստի ցնցող գործեր, բայց հզոր էներգիայով ու գաղափարներով լցված մարդկանց հանդիպելն ավելի կարևոր է։ Միգուցե այդ պատճառով էլ լավ չէի հասկանում, թե ինչու են հովեկներին Գառնի ուղեկցելիս ցույց տալիս հեթանոս տաճարը և ոչ, ասենք, հին ու նոր քաղաքակրթությունների հողն ու ոգին իր մեջ ամբարած այս զարմանալի մարդուն, ով Գառնու իր հեռավոր մենաստանում՝ ինչպես տիեզերքի ուղեծրում, միայնակ թռչում էր՝ ցավալիորեն պտտվելով միմիայն իր առանցքի շուրջ։
–Պարոն Գուրզադյան, հիմա՝ այս պահին, ի՞նչ եք մտածում։
–Քիչ առաջ՝ մինչև ձեր գալը, երեխաների մասին էի մտածում։ Երկու օր առաջ շատ հուզվեցի, երբ այցելեցի մի դպրոց ու հանդիպեցի դպրոցական երեխաներին։ Հիշեցի, թե ինչպիսի դպրոցում, ինչպիսի դասարանում է իմ սերունդը մեծացել և ինչպիսի հրաշք են այսօրվա մեծ ու լուսավոր դասասենյակները։ Ինձ համար ամենամեծ հրաշքներից մեկը դպրոցն է, որովհետև այնտեղ սովորեցնում են մտածել, անկախ առարկայից՝ կապ չունի, մաթեմատիկա՞ է, թե՞ ֆիզկուլտուրա. Դա մտածելու ընթացք է։
–Ասվում է, որ մեծ ուսուցիչը հենց մտածել է սովորեցնում աշակերտին, բայց լավ մտածելը հենց լավ տխրելը չէ՞։
Սիլվա Կապուտիկյան –Չէ, կասկածելն է... Գրիգոր, այս աղջիկն ի՞նչ է ուզում քեզնից, տես՝ որտեղից սկսեց և ուր է ուզում հասնել։
–Սիլվա ջան, դու ճիշտ էիր ասում, որ պիտի հանդիպումներ ունենամ դպրոցներում։ Այնքան հուզիչ հանդիպում էր անցյալ օրը։ Դպրոցականները որքան պատրաստ են ամենը լսելու և ընկալելու համար։ Ուղղակի հոգիս փառավորվեց։
Սիլվա Կապուտիկյան – Գրիգոր, աղջիկը հարց էր տվել մտածել սովորեցնելու մասին, մտածելը սովորովի՞ բան է։
–Մտածել սովորեցնելն ամենամեծ շնորհքն է, ամենամեծ ու իսկական արժեքը։ Հույներն ամբողջ աշխարհին սովորեցրին մտածել։ Ես այդպես էլ ասացի այդ դպրոցականներին՝ մտածենք մտածելու մասին։ Ես, օրինակ, փայլուն ուսուցիչներ եմ ունեցել։ Նրանք Վարագա և Ներսիսյան դպրոցի սաներ էին։ Մինչև հիմա ականջիս են նրանց ձայները։ Եթե մենք հզոր դպրոց ունենանք, մնացածն ինքնըստինքյան կունենանք։
Սիլվա Կապուտիկյան – Ճանապարհին սրան ասում եմ՝ «Կանգնի տաճարի դեմքին մի հատ նայենք», սա ինձ գիտե՞ս ինչ պատասխանեց։ Ասում է՝ «Ինչո՞ւ, Դուք հովե՞կ եք, որ կանգնեք տաճարին նայեք...»...
–Բա ի՞նչ անեմ, տիկին Կապուտիկյան, ինձ, օրինակ, Գրիգոր Գուրզադյանն ավելի հետաքրքիր է, քան այդ տաճարը, մանավանդ, որ այնպես են վերականգնել, որ, կարծես, նոր էլիտար շինություն լինի։ Էլ չեմ խոսում էն խեղճ Շամիրամի եվրանորոգված բաղնիքի մասին, որի մոդեռն սալահատակներն ուղղակի ծիծաղելի են։ Համաձայն չե՞ք, պարոն Գուրզադյան։
–Մենք կորցրինք Գառնու տաճարը, որովհետև որոշեցինք այն վերականգնել ու չկարողացանք։ 1679 թ. երկրաշարժի ժամանակ այն հողի տակն էր անցել, և միայն Նիկողայոս Մառը ենթադրեց, որ այստեղ պետք է պեղումներ անել ու մաքրել տաճարի ողջ համալիրը հողային ծանր շերտից։ Նա հատիկ–հատիկ փրկեց տաճարի բոլոր մասունքներն ու մեզ հասցրեց այդ արևահամ բեկորները։ Իսկ մենք դրանից ոչինչ չթողեցինք։ Խելքներիս փչեց ամբողջությամբ վերակառուցել տաճարը, ու հրապարակ ներխուժեցին վերամբարձները, քարտաշ մեքենաները, տաշեցին սյուները։ Ուղղակի միայն պրոֆիլը պահպանելով՝ որոշեցինք վերաշինել տաճարը։ Իսկ հիմա՝ տեսեք խնդրեմ այդ տաշող մեքենաների հղկված ու ողորկ մակերեսները՝ սառը և անկյանք։ Ես հիմա ուղղակի չեմ տեսնում այդ տաճարը. Այն կարած–կարկատած մի բան է՝ չունի տեսիլք, ուղղակի երկրային մի բան է։ Մենք անդառնալիորեն կորցրինք Գառնու տաճարը։ Բայց չէ՞ որ ռեստավրացիայի խնդիրներին պետք է ավելի գրագետ մոտենալ, առանձնակի սիրով ու խնամքով։
-Մարդը կամ պետությունը, կարծես, տեղ–տեղ շնորհքով, տեղ–տեղ գրագետ ու խելոք չի լինում. Եթե գրագետ ու շնորհքով է, ապա ամենուր այդպիսին է. Հիմա եթե բոլոր ոլորտներում էլ ապաշնորհությունն ակնհայտ է, ուղղակի անհնարին է պատկերացնել, որ այդ թաթը սրբազան, անառիկ տարածքներ կթողնի։ Ուղղակի չեմ հասկանում, տպավորություն է, որ գլորվում ենք քաղաքակրթության աստիճաններից։
–Աֆրիկայից ժամանած մի առագաստանավ խարիսխ ձգեց Ֆլորիդայում, և նրա տախտակամածին ընդամենը մի քանի սերմեր էին թափված։ Եվ ի՞նչ եղավ հետո... Այդ սերմերն ընկան Ֆլորիդայի պարարտ հողի վրա, և ֆլորիդան կորավ մոլախոտերի մեջ։ Հարյուրավոր տարիներ մարդիկ այդպես էլ չկարողացան ազատվել այդ ծածկույթից, ու այսօր Ֆլորիդան կորած է ընդմիշտ։ Այսօր կոռուպցիայի, կաշառակերության հատիկը վայրենի աճ է տալիս և կարող է մեր պետականությունն էլ սրբել, փոշիացնել։ Իմիջիայլոց, կաշառք բառը հայերեն էլ չէ, աքքադերեն է. Երևույթն, ուրեմն, չի եղել, ներմուծված է ինչպես բառն, այդպես էլ՝ երևույթը։ Իսկ այսօր երկիրը վերից վար թաղված է դրա մեջ և սպառնում է դառնալ մեր նկարագիրն ու էությունը։ Ես չեմ հավատում, որ այս կաշառակերության մեջ խեղդվող երկիրը կարող է ստեղծել արժեքներ։ Ժողովուրդը խարդախության մեջ չի կարող բարիք ստեղծել։ Պատմության բեմից ոչ ոք չի կարող հեռացնել հայ ժողովրդին։ Դա կարող է անել միայն հայ ժողովուրդը՝ դավաճանությամբ, ցաքուցրիվ լինելով, իր երկիրը դատարկելով։ Տեսեք, այսօր դրսում ավելի շատ հայ կա, քան ներսում։ Սա աղետ է։
–Շատ պաշտոնյաներ ասում են, թե պետք չէ ավելորդ դրամատիզմ հաղորդել այս արտագաղթին, ասում են՝ ժողովուրդ ենք, հոսում ենք այսուայնկողմ, կրթվում, դաստիարակվում, ավելի աչքաբաց դառնում, հետո այդ ամենը տուն ենք բերելու, մեկ է։
–Ես երկիրը լքողներին համարում եմ ամենադժբախտ մարդիկ։ Միշտ մտածում եմ՝ ինչպե՞ս կարեկցել նրանց՝ այդ դժբախտ մարդկանց։ Եթե դու չունես երկրի կարիքը, երկիրն էլ՝ քո, ուրեմն, դու վերջնականապես կորած մարդ ես։ Հեռանալու մեջ ոչ մի փրկություն չկա։ Օտարությունն արագ է փոշիացնում հայ մարդուն։ Հայ մարդն այնպիսի մի գենային կազմվածք ունի, որ չի կարողանում պաշտպանություն գտնել դրսում, չի կարողանում լիաթոք ուրախանալ, երջանկանալ։ Հայը հրեա չէ, որ առանց պետականության 2000 տարի թափառի, դիմանա, ապա գա ու կրկին պետականությունը կառուցի։
Սիլվա Կապուտիկյան – Սփյուռքի երկրորդ, երրորդ սերունդն արդեն լեզու չունի, ուծանում է, մեր իշխանավորներն իզուր են իրենց այդպիսի բաներով օրորում, թե գնացողը ետ է գալու, չկա այդպիսի բան։
– Գաղտնիքը նախ և առաջ լեզվի մեջ է։ Լեզու կորցնել՝ կնշանակի կորցնել հայրենիք։ Եվ իզուր են նրանք կարծում, թե իրենց թողած երկիրն անընդհատ զգալու է իրենց կարիքը։ Նրանք, իրենց գնալով, բաց են թողում երկիրը, և երկիրը կորցնում է նրանց հետ էներգետիկ հաղորդակցությունը։ Լավ ու վատ հայրենիքներ չեն լինում։ Հայրենիքը մեկն է, և պետք է կարողանալ կառչել նրանից ու ապրել։ Միայն այդպես կարող ես շենացնել քո երկիրը։
–Պարոն Գուրզադյան, Դուք, կարծես, միայն այս վերջին շրջանում շրջագայեցիք աշխարհով մեկ։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, Ձեր էության մեջ, երբ տեսաք Ամերիկան, Եգիպտոսը, Հռոմը, Ֆլորենցիան...
–Ես ամենուր զբաղված էի նկարելով։ Ամենուր, որտեղ թեկուզ և մեկ օրով եղել եմ, տասնյակ նկարներ եմ նկարել. Թեկուզ՝ անգույն, մատիտով, գրիչով։ Միայն Ամերիկայում բան չգտա նկարելու և Հայաստան էի նկարում։ Նկարչությունը մեկուսանալ, փակվել է սիրում։ Իսկ ես կարող եմ հիմա ժամերով, օրերով նկարել։ Նկարելիս ես հեռանում եմ։ Նկարելիս միայն մտածում եմ նրա մասին, ինչ նկարում եմ։ Միևնույն ժամանակ ես շատ արագ եմ նկարում, որովհետև օրեր շարունակ մտքումս է այդ նկարը։ Ես նկարին մոտենում եմ այն ավարտելու համար. Դա ակնթարթի պես է։ Ճարտարապետությունը, նկարչությունը, նաև՝ այս էսսեները, որ գրում եմ, տարբեր աշխարհներ են։ Մի անգամ ինձ Վահագն Դավթյանն ասաց, թե՝ «Դու պիտի գրես»։ Հետո Վարդգես Պետրոսյանը պնդեց։ Եվ հիմա տեսնո՞ւմ եք՝ արդեն էսսեների ժողովածուներ ունեմ։ Ահա, Սիլվան, նա էլ էր միշտ պնդում, որ ես պիտի գրեմ։ Եվ եթե անճոռնի է ստացվում՝ ահա, նրանք են մեղավոր։
Սիլվա Կապուտիկյան – Նա համեստություն է անում, իհարկե։ Գուրզադյանի էսսեները բավականաչափ հաջող են, նա հազվագյուտ լեզու ունի. գիտես, չէ՞, որ լրագրողների հետ էլ շատ շփվել չի սիրում, քեզ երջանիկ համարի։
–Երջանիկը մեղմ եք ասում, տիկին Կապուտիկյան, այսօր հրաշք օր է, վայելում եմ երկուսիդ ներկայությունը միաժամանակ։ Պարոն Գուրզադյան, մի հարց էլ տամ Ձեզ, Դուք հիմնավորել եք էլեկտրաէներգիայի ստացման ապագայի մոդելը ջերմամիջուկային սինթեզի եղանակով՝ պնդելով, որ ջերմամիջուկային էլեկտրակայաններն ամբողջությամբ կփոխեն մոլորակի դեմքը։ Ըստ Ձեզ, սա հեռավո՞ր, թե՞ մոտ ապագայի լուծելիք խնդիր է։
–Իհարկե, շատ մոտ ապագայի։ Տիեզերքը հենց ջրածին է, աստղերը հենց ջրածին են, նրանց մարմնի 90 տոկոսը հենց ջրածին է։ Ես Ձեզ մի տվյալ ասեմ ընդամենը՝ Ամերիկան կոսմոսից տարեկան ստանում է 100 մլրդ դոլար շահույթ. Ապագան կոսմոսինն է։ Պետությունը պետություն է միայն գիտությամբ։ Այսօր Հայաստանում ես ակնհայտ արհամարհանք եմ տեսնում գիտության նկատմամբ։ Հայաստանում գիտությունն արդեն չունի արժանապատվություն, չունի բարոյական պաշտպանություն։ Նրանք, ովքեր այսօր իշխում են, ուղղակի չեք պատկերացնի, թե որքան են կարեկցանքի արժանի, որովհետև չեն հասկանում, որ 21-րդ դարում առանց գիտության ուղղակի անհնարին է առաջ շարժվել։
–Ձեզ, կարծեմ, ժամանակ առ ժամանակ այցելում են մեր առանձին իշխանավորները, այս հարցերի մասին չե՞ք խոսում նրանց հետ։
–Բավական անհարմար կլինի, որ ես նրանց հետ խոսեմ, օրինակ, գիտության կարևորության մասին։ Ի՞նչ է, նրանք չե՞ն հասկանում, որ առանց գիտության որևէ երկիր դատապարտված է. Չկա գիտություն, ուրեմն, չկա այդ երկիրը։ Եթե չկա գիտության կարևորության պետական ըմբռնումը, ուրեմն, էլ ինչո՞վ է զբաղված այդ պետությունը։ Երկու կարևոր հիմնասյուներ կան՝ գիտություն և կրթություն՝ ահա մեր էությունն ու ուժեղ պետություն դառնալու միակ երաշխիքը։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ մենք ավելի հաճախ հանճարեղ գիտնական կամ արվեստագետ ենք դառնում, քան՝ հանճարեղ պետական գործիք։ Չնայած՝ ի՞նչ կարող ես անել, այդպես է՝ Սոկրատները շատ էին, բայց Ալեքսանդր Մակեդոնացին մեկն էր։ Բայց մենք խնայել չունենք։ Հարյուրամյակ անց մեզ տաղանդավոր պետական գործիչ է բաժին հասնում, բայց մենք կրակում ենք նրա վրա խորհրդարանում ու սպանում նրան։ Վազգեն Սարգսյանն էլ է այստեղ եղել, խոսել ենք, բայց ի՞նչ եղավ...
–Արդյո՞ք սա նստած չէ մեր գենետիկ կոդերի մեջ. Չէ՞ որ անգամ գեղարվեստական անհարկի զեղումներով համեմված մեր պատմագրությունը մեզ հուշում է, որ հազար անգամ մտել ենք այս նույն գետը. Չնայած՝ այսօր արդեն ժառանգականությունը ղեկավարվում է գիտության կողմից, այսօր արդեն բակտերիան ու խմորասունկը մարդուց ակտիվ են հորմոն արտադրում, մարդուն կլոնավորում են...
– Գիտե՞ք, Քրիքը և Ուոթսոնը հեղաշրջեցին կյանքը։ Նրանք նոր կյանք հայտնագործեցին։ Նրանք գտան ժառանգական շղթան կարգավորող երևույթը՝ գենը։ Դրանից հետո եկավ հայտնագործությունների մի ամբողջ շարք և բոլորն էլ պատվեցին Նոբելյան մրցանակներով։ Գիտությունը բացահայտեց գենի կառուցվածքը, հատկությունները, ներքին ծրագիրը։ Ամենաապշելուն ու նաև սարսափելին այն էր, որ գիտությունը կարողացավ գենը ձևափոխել, ստեղծել նոր գեն՝ բոլորովին այլ կազմվածքով և ներքին կառուցվածքով։ Այսինքն՝ ստեղծել կյանքի նոր տեսակ։ Դա, իսկապես, ապշելու ու խելագարվելու բան է։ Իզուր չէ, որ նրա ստեղծողներից մեկը՝ հնդիկ Կորանը, խենթացավ։ Երբ ձեր աշխարհի մարդիկ վազում էին նրա ետևից, որովհետև ազդարարված էր, որ նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ, լրագրողներից ոչ ոք չկարողացավ նրա հետ հարցազրույց անել. Նրան գտան միայն լուսադեմին՝ ծովափին, շաղված հայացքով մի քարի նստած։ Կորանը կորցրել էր բանական միտքը, ընկալելու և հասկանալու ունակությունները։
Սիլվա, այն բանաստեղծությունդ ասա՝
Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել - վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում էր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ...
Սիլվա Կապուտիկյան – Ինչ էլ հիշեցի՞ր... Հա, դա մի հեռավոր և մոլորված բանաստեղծություն է։ Բայց դու ինձ տարիներ անց ասացիր, որ արևը միջին աստղերից էլ ցածր սովորական աստղ է, թե չէ՝ այլ կերպ կգրեի ամբողջը։
–Այո, արեգակը մի սովորական աստղ է. Այնքան ցածր, որ նրա անունը Դեղին թզուկ է։ Բայց այդ թզուկն իր շուրջը կարողանում է պտտեցնել ինը մոլորակ։ Իրականում, տիեզերքն զբաղեցնում են միայն աստղերը։ Նույն մոլորակները կամ պինդ մարմինները չեն կազմում նույնիսկ մեկ միլիոներորդ մասը տիեզերքի զանգվածի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Մարսի նկարներում մենք տեսնում ենք քարացած գետեր։ Ըստ էության, ջրի պատկերը կա, բայց ջուրը՝ չկա։ Ուրեմն, այն դեռ փնտրել է պետք հրաբուխների մեծ ու փոքր խառնարանների մեջ, լավայով լցված հսկայական ձորերում ու նրա ճեղքերում։ Իսկ լրագրողը թող մեկընդմիշտ հիշի՝ կյանքը տիեզերքինն է։ Բայց սա էլ հիշիր, որ արվեստն անգամ գիտությունից կարևոր է։
– Պարոն Գուրզադյան, մենք, իհարկե, վախենում ենք խոստովանել, բայց իմ կարծիքով՝ մեր հասարակությունը բնավ էլ արվեստասեր չէ, բնավ էլ կարդացող չէ։ Տեսեք՝ ամբողջ քաղաքում մեկուկես գրախանութ էլ չունենք, արվեստի գործերի կարգին սիրող ու գնահատողներ չունենք։ Չգիտեմ, միգուցե կոպի՞տ եմ ասում, բայց ես սա եմ տեսնում այսօր։
–Ասվածը ճշմարիտ է, այո։ Ես կարծում եմ, որ հայ մարդու մոտ այդպես էլ ներքին ծրագիր ու պահանջ չդարձավ արվեստը։ Դա շատ տխուր է։ Շատ հետաքրքիր ու մեծ ցուցահանդեսներ են լինում, ես գնում եմ ու տեսնում, որ հատուկենտ մարդիկ են եկել։ Բայց հետաքրքիր գործեր են կախված, բեմի վրա հետաքրքիր նյութ կա։ Իսկ մարդիկ բոլորովին այլ տեղերում են խմբվում, չեն գնահատում էականը։ Այս վերջին տարիներին հատկապես չարչիական հոգեբանությունն է իշխում։
Վտանգավորն այն է, որ մեր երիտասարդներն էլ սիրում են շատ ընդօրինակել, կապկել։ Օրինակ, ի՞նչ պիտի կապկես, ասենք, ամերիկյան հասարակությունից, որն ապրում է այդ թեթև կյանքով։ Մենք պետք է ունենանք ազգային կերպար, հարազատ մնանք մեր ներքին կառուցվածքին։ Հակառակ դեպքում, մենք չենք լինի մենք, կապրենք ուրիշի կյանքը և կլինենք ոչ թե հայ, այլ հենց այն ուրիշը։
Հանդիպումը տեղի է ունեցել 2003 թվականին
ՎԱՐԴ Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»