Սառցապատ Բայկալի վրա անցկացվել է աշխարհի ամենաբարդ մարաթոններից մեկը (լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճի՝ Բայկալի վրա անցկացվել է վազքի ամենամյա մարաթոնը, որն իր բարդությամբ համարվում է աշխարհի ամենաբարդ մարաթոններից մեկը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տարի Baikal Ice Marathon մրցույթին մասնակցել է 50 երկրի ներկայացուցիչ, ովքեր ստիպված են եղել սիբիրյան ցրտի պայմաններում վազելով հաղթահարել 42 կմ տարածություն։

Մրցույթն այս տարի անցկացվել է 10-րդ անգամ։ Պարբերականը նշում է, որ մասնակիցների համար առանց այդ էլ բարդ ուղու վրա ցրտերից ու ուժեղ քամիներից զատ հավելյալ դժվարություններ է ստեղծել նաև անհուսալի սառցե շերտը, որը ցանկացած պահի կարող է ճաք տալ։

Նշվում է, որ մարաթոնից առաջ մասնագետներն արբանյակների միջոցով ուսումնասիրում են Բայկալի սառցե շերտը, որպեսզի վտանգավոր տեղերը նախապես հայտնաբերվեն ու շրջանցվեն։

Ռուսաստանի տարածքում գտնվող Բայկալ լիճը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ոչ մշակութային արժեքների ցանկում։























