Երկու տարի հետո են հիշել «կուտակային»-ի մասին, երբ օրենքը ընդունվել է երկու տարի առաջ. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութեր, տարբերակ 7)
19.54
Հանրահավաքն ավարտվեց
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստվում են պայքարը շարունակել և բոլորին ներգրավել այդ պայքարում։ Այս իսկ նպատակով, ըստ նրա, ապրիլի 4-ին՝ ժամը 15։00-ին, կլինեն Վանաձորում, ժամը 18։00-ին Գյումրիում, իսկ արդեն ապրիլի 9-ին կլինեն Ազատության հրապարակում։
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց, թե իրենք հրավիրում են բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերին՝ Ազատության հրապարակը դարձնելու միասնական հրապարակ։
«Ով քայլ չարեց այդ ուղղությամբ, ես էլ նրանց հետ դասալիք եմ, եթե դա չարեցինք, պարտավոր ենք քաղաքական ու քաղաքացիական միացյալ հրապարակ ստեղծել ապրիլ ամսին»,-ասաց նա։
Նա նշեց, թե Ժառանգությունը երբեք ժողով չի արել՝ քաղաքացիական հանրային միջոցառման չմասնակցելու համար, մենք առանց որոշման մասնակցելու ենք ամենում, որտեղ կա պայքար, ամեն քաղաքում, հրապարակում, ով ուզում է հրավիրի, երիտասարդ, թե ալեհեր, քաղաքական թե քաղաքացիական ուժ պարտավոր ենք ներկա լինել։ Դո՛ւրս եկեք, միացե՛ք հրապարակում, փոխե՛ք այս իշխանությունը վերից վար։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում նախ նկատեց, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանրահավաք է հրավիրում, միշտ անձրև է լինում, և դրա մեջ մեծ խորհուրդ կա, անձրևը բերրիություն է բերում:
Դառնալով բուն ելույթին՝ հայտարարեց. «Միացյալ հրապարակ կոչվածը հնարավորություն է ստեղծում ամենատարբեր կարծիքներ ստեղծել, մեկ հարցում պետք է ասեմ, որ բոլոր ելույթ ունեցողները համակարծիք են՝ Հայաստանում պետք է իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Թե ինչպես դա պետք է իրականացվի, եկե՛ք կատեգորիկ չլինենք, և այս առումով նկատի ունենալով մեր այսօրվա հնարավորությունները պահանջվում է քաղաքական միասնություն: Մենք ուզում ենք պետության մեջ միասին ճակատ ձևավորելով՝ պետություն ձևավորել, չեմ կարծում, որ դուք դեմ եք դրան»:
Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Ղրիմի հարցին՝ հայտարարելով, որ իր համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ում է ձեռնտու Հայաստանի քվերակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. «Ինձ համար դա չափանիշ չէ, այլ հարց է, որ իշխանությունը պետք է ունենա վստահության քվե հատկապես այս նոր աշխարհակարգում և առաջնորդվի միմիայն մեր պետության շահերով»:
Նա խոսեց նաև Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի մասին՝ նշելով, որ այսօր կա մի իրավիճակ, որ Ցեղասպանությունը կրկնվում է հարյուր տարի հետո, և Քեսաբում այսօր մեր հայրենակիցները ցեղասպանության են ենթարկվում:
«Ուկրաինան կործանվում է, որովհետև թույլ, գանձագող իշխանության պարագայում դարձավ երկու հզորների համար կռվախնձոր: Եթե ես ունենամ այն իշխանությունը, որ կեղծված ընտրություններով ընտրված չլինի, ես կծափահարեմ այդ իշխանություններին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է գիտակցել, որ պետության, հող ու ջրի տերը երկրի բնակչությունն է և ոչ մեկին չմեղադրել անգամ այսօրվա եղանակի համար. «Բայց քանի դեռ մենք հավաքական գիտակցություն չունենք, մենք կռվախնձոր ենք լինելու»:
19.40
Ընդդիմությունը վարվում է այնպես, ինչպես վարվում են ՀՀ իշխանությունները՝ 2 տարի անց արձագանքելով Սիրիայում բնակվող հայության խնդիրներին: Այս մասին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Երկու տարի հետո են հիշել «կուտակային»-ի մասին, երբ օրենքը ընդունվել է երկու տարի առաջ՝ 2001-ին, նոր են հիշել, որ կան Հայաստանի անվտանգության և այլ հարցեր»,-հայտարարեց «Ժառանգության» անդամը։ Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանի նշած գործընթացին մասնակցում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը ևս։
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Ազատության հրապարակը խելքի խելքի, բռունց բռունցքի տալու, միտք ու գաղափարի վայրն է: «Հրապարակ, որտեղ համախմբվում են բոլոր ուժերը, բոլոր մտքերը, բոլոր գործողությունները, իմ պատկերացրած հրապարակը սա է»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը՝ ասելով, որ չի էլ ուզում հիշել, թե ինչ կլիներ, եթե բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի առաջ միասնական դիրքորոշում ունենային ՀՀ նախագահական ընտրությունների հարցում:
Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ ու Հայաստանի ներսում խոսում են պարտադրանքի լեզվով՝ պարտադիր կուտակային բաղադրիչ, այլ «կապիկություններ»:
«Ժողովրդի իշխանություն, տրանսպորտի խնդիր, այգիների ու թփերի պաշտպանության խնդիր, ինչպես Դավիթ Սանասարյանը հայտնեց, մեր տների»,-թվարկեց «Ժառանգության» անդամը:
Ւսկ Հայաստանի հետ, ըստ նրա, պարտադրանքի լեզվով այդպես խոսում է դուրսը՝ ի դեմս Ռուսաստանի: «Հայաստանը չի որոշում, թե ինչպես պետք անենք, երբ երեկվա քվեարկությունը Երևանում չի որոշվում»,-Ստյոպա Սաֆարյանը հիշեց ՄԱԿ–ում Ղրիմի հարցով քվեարկությունը, որ մեկ գիշերվա ընթացքում ձեռնպահ քվեարկելու որոշումը փոխվել է:
19.35
Հայ ժողովուրդը դիմացկուն է, բայց նա չպետք է վերաձևավորվեն ու դառնան հարմարվողներ, քանի որ նրանք պահանջելու որևէ բան չեն ունենա թե՛ ապօրինի իշխանությունից, թե՛ աշխարհից: Ազատության հրապարակում ասաց «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը:
«Չենք հարմարվելու բեսպրեդելի, ամենօրվա անօրինականություններին, թե միջազգային հարաբերություններում վարած քաղաքականությանը: Այսօր չեմ տեսնում իմ պայքարակից ընկերներին հրապարակում, որ հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններում: Եթե այսպես շարունակենք, կդառնան Ռուսաստանի մի գուբերնիա»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ այս հրապարակ պետք է գան բոլոր քաղաքական ուժերը, կանգնեն ու ժողովրդի առաջ պատմեն իրենց արածները: «Հենց այստեղ պետք է ասեն՝ էս ինչ ղալաթն եմ արել, բայց այսուհետ չեմ անելու, իսկ հավատաքննիչները ՀՀ քաղաքացիներն են լինելու: Բերման պետք է ենթարկել բոլորին ու նրանք պետք է ասեն՝ ինչ են արել, ինչ են թալանել, ու բոլորով անցնենք պայքարի»,-ասաց նա:
19.05
Ելույթով հանդես եկավ «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը և դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց. «Անշուշտ, կարելի է էժան ծափեր ձեզնից կորզել՝ ասելով, թե որքան վատն են սրանք, որքան լավն ենք մենք: Բայց վաղը այդ լավը, և այդ վատը շատ փոքր են երևալու: Մեր կողքում եռում է ամեն բան, տեսե՛ք Թուրքիայում ինչ է կատարվում, Ռուսաստանում ինչ է կատարվում: Դա մեզնից հեռու չէ, մենք գլոբուսից դուրս չենք, վաղը դա մեր դռանն է չոքելու»:
Շարունակելով դիմել ժողովրդին՝ նա ավելացրեց. «Եթե հանկարծ դուք էլ այս դատապարտված, զառամյալ իշխանության նման կհրճվեք Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ապա իմացեք, որ մեր արժեհամակարգում շատ շուրջ պրոբլեմ կա»:
Միքայել Հայրապետյանը նաև նշեց, որ Շանթ Հարությունյանը, ում նա համարում է մի պայծառ անհատականություն, ասում էր, որ սկսվել է արժեհամակարգերի հեղափոխություն: «Եվ վայ մեզ, որ այդ հեղափոխությունը չսկսվի մեր մեջ: Փոխենք ստրուկի հոգեբանությունը մեր մեջ, որպեսզի միասին կարողանանք կերտել Հայաստան առանց քաղբանտարկյալների, առանց երկգլխանի հրեշի, որը չի հեռանում մեզնից, որ միասին կերտենք ազատ, անկախ Հայաստան»-կոչ արեց նա:
19.00
Ամբողջական իշխանափոխություն և ոչ թե մաս-մաս. Արարատ Զուրաբյան
Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե պետք է ամբողջական իշխանափոխություն և ոչ թե մաս-մաս, ինչպես ոչ իշխանական ուժերն են հայտարարում։
Զուրաբյանը նկատեց, թե չպետք է խուսափել «ընդդիմություն» բառից, քանի որ հենց ընդդիմությունը կարող է իշխանափոխություն իրականացնել՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչև ԱԺ ու կառավարություն։
«Որոշ ընդդիմադիրների կողմից կորել է ընդդիմություն բառը, ասում են ոչ իշխանական, ով իրեն ընդդիմադիր չի պատկերացնում, թող իմանա, որ միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ ու պաշտպանել ամբողջական իշխանափոխություն։ Չի կարելի պայքարել մաս-մաս, չի կարելի պայքարել, որ Կառավարությունը, վարչապետը գնա, իսկ մյուսները մնան։ Պետք է ազատվել ամբողջական՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ԱԺ-ն ու կառավարությունը»,-ասաց նա։
Ըստ նրա, իհարկե կարևոր է կենսաթոշակային այլ հարցերը, բայց նորմալ քաղաքացու համար, ըստ նրա, առաջինը պետք է լինի իր երկրի ինքնիշխանությունը։ «Որը երեկ ոտնահարվեց, ՄԱԿ-ի ասամբլեայում վերջի խայտառակությունը տեղի ունեցավ, Հայաստանը դարձավ 11-ը աշխարհի «իզգոյ» պետություններից, որոնց հետ ոչ մի երկիր չի ուզում կապ ունենալ»,-նշեց նա և ավելացրեց, թե ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով այդ «դեմ քվեարկությամբ Հայաստանը դարձավ Հյուսիսային Կորեա, ինչ ուզում են Հայաստանը դարձնել ներկայիս իշխանությունները։
«Էս իշխանությունները Հյուսիսային Կորեա են ուզում, պետք է ամեն ինչ անել, որ ազատվենք այս իշխանություններից, իրենց տգիտությամբ կարող են կործանել երկիրը։ Այս մարդկանց համար Հայաստանը մի Աֆրիկյան երկիր է, որտեղից կարող են ադամանդ ու ոսկի քաղել, առյուծի որս անել, թող գնան իրենց աֆրիկաններում անեն, թե չէ ստիպված ենք հավաքվել ու քշել սրանց»,-նշեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը լրացրեց, թե «պարտավոր ենք մինչև ապրիլ ամիս համատեղ ուժերով, ազատվել այս իշխանություններից վերից վար»։
18.48
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին «Դ!ԵՄ ԵՄ»-ին հայտնի դեմքերից չկան, ներկա է «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Պետրոս Մակեյանը և անդամներ «Ժառանգության» ու «Բարև Երևան» դաշինքից:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ Հայաստանը վերածվել է ականապատված տարածքի՝ մեկ անզգույշ քայլ, և ամենի ինչ կպայթի: Ըստ նրա՝ սրա համար նախադրյալներ են այն, որ մեր ժողովրդի 35 տոկոսը իրավազուրկ է՝ աշխատելու ու ապրելու տարրական հնարավորությունից զրկված:
«Իմիջիայլոց, այդ տարբերակը պատահական չէ, քանի Տիգրան Սարգսյանն էր հայտարարում՝ մնան, որ կրիտիկական զանգված լինի, հեղափոխությո՞ւն անեն»,-հիշեց Պետրոս Մակեյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում կրիմինալի և օլիգարխների «խաչասերման» պարագայում լուծումը փոփոխությունները, որոնք եթե չլինեն, «մենք երկիր ենք կորցնելու»:
Նա նաև կարծում է, որ այսօր 4 ոչ իշխանական ուժերի պայքարն այնքան էլ արդյունավետ չէ։
18.43
Այն իշխանությունը, որը պատրաստ է իր պետական շահի վերջին փշրանքները վաճառել, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, Հայաստանում տեղ չունի և պետք է օր առաջ հեռանա երկրից: Ազատության հրապարակում «ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված հավաքին ամբիոնից հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից առաջ զգուշացրեց, որ հերթական դե ֆակտո իշխանությունը շատ ծանր է նստելու մեզ վրա: Մենք այդ ծանրության պտուղները սկսել ենք քաղել, բայց սա դեռ ծաղիկներն են: Աստված չանի, իսկապես, համաշխարհային հանրություն-Ռուսաստան դիմակայությունը, սառը պատերազմի փուլ մտնի, այդ դեպքում մենք բազմաթիվ խնդիրներ կարող ենք ունենալ»,– ասաց նա:
«Ցավոք այսօր Ադրբեջանը ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում, քան Հայաստանը, ցավոք Ուկրաինայի դեպքերից հետո տարածաշրջանում Թուրքիայի դերը ավելի է կարևորվել: Եթե այսպես շարունակվի, մենք Վրաստանի հետ տարբեր ճամբարներում ենք հայտնվելու»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանը պաշտպանում է կայսերական Ռուսաստանի շահերը, ինչը դարձել է հայ ժողովրդի խաչը, թեև խաչատերը իշխանությունն է: «Ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ միասնական ուժերով օր առաջ պահանջենք իշխանությունների հրաժարականը, Հայաստանում պետք է հաստատվի լեգիտիմ իշխանություն»,- ասաց նա:
18.28
Պետական հանցագործությունը շարունակվելու է, եթե այս իշխանությունը շարունակի իր աթոռի վրա մնալ. Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Հայաստանի՝ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին «դեմ» քվեարկությանը՝ նշելով, թե չկարողացան նույնիսկ ձեռնպահ քվեարկել։
«Բոլորս գիտենք, թե մեր երկրի անընտիր, կեղծընտիր իշխանությունները ինչպես քվեարկեցին, անգամ Չինաստանի, Ղազախստանի նման կամ իրենց խոստման համաձայն չկարողացան ձեռնպահ քվեարկել, թեկուզ չմասնակցել քվեարկությանը։ Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին, այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Արցախի ինքնորոշման և ճանաչման մասին, ՀՀ անկախության, մարու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության և ազատ շահերի մասին»-հայտարարեց նա։
Փոխարենը, ըստ նրա, տեսնում է հայ ժողովուրդը թանկացումներ, թալան, ազգային սեփականության օտարում, արտագաղթ ու ստրկություն։
«Պետական հանցագործությունը շարունակվելու է, եթե այս ապօրինի իշխանությունը շարունակի իր աթոռի վրա մնալ։ Ուստի անհրաժեշտ է՝ անկախ նրանից, թե ով է հարթակում, մեր հրապարակի պահանջը ժողովրդի մեծամասնության պահանջն այն է, որ այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի»,- հայտարարեց նա և ավելացրեց, թե ով հավատում է այդ հրամայականին, ապա պետք է միանա ընդհանուր պայքարին։
«Խորհրդարանական կուսակցություն է, թե արտախորհրդարանական, հասարակական կազմակերպություն է, ազատամարտիկ է, քաղաքացի, թե գյուղացի, ինքը պետք է միացյալ հրապարակ կերտի, ամեն մեկը հաղթահարելով սեփական հեքիաթը, մեղքն ու պատասխանատվությունը»,-նշեց նա։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած «Միացյալ հրապարակ» խորագրով հանրային նախահավաքը քիչ առաջ մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակում:
Նշենք, որ հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներում նշված է երեք կետ, որոնք կլինեն հավաքի հիմնական պահանջները: Դրանք են՝ ինքնիշխան իրավական Հայաստան, իշխանությունը ժողովրդին, և սահմանադրական հեղափոխություն:
Հանրային նախահավաքի մասին իրազեկելիս Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած վերջին հանրահավաքի ժամանակ իր ելույթից, որում նշում էր, թե պետք է միանալ և իշխանության բերել նոր սերունդ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում