Քառյակը ՕԵԿ-ի հայտարարությունն ի գիտություն է ընդունում և չի շտապում ձևաչափն ընդլայնել,ՀՀԿ-ն դրանում որևէ լուրջ խնդիր չի տեսնում
Խորհրդարանական քառյակը չի շտապում «Օրինաց երկիր» կուսակցությանը գրկաբաց ընդունել և դեռևս զգուշորեն հայտարարում է, թե ՕԵԿ-ի որոշումն ի գիտություն է ընդունում և չի շտապում ձևաչափն ընդլայնել, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունից հայտնում են՝ ՕԵԿ-ի հեռանալով իրենք լուրջ որևէ խնդրի առաջ չեն կանգնի։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, դա բացառապես «Օրինաց երկիր» քաղաքական միավորի քաղաքական որոշումն է և կարիք չկա, որ որևէ այլ քաղաքական ուժ հատուկ մեկնաբանությամբ կամ հայտարարությամբ հանդես գա: «Մենք ի գիտություն ենք ընդունում ՕԵԿ-ի այդ որոշումը»,-ասաց նա:
Հարցին, թե ՕԵԿ-ի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են և հնարավո՞ր է, որ խորհրդարանական քառյակը վերածվի հնգյակի, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Մենք տեղյակ չենք, թե ՕԵԿ-ը ինչ քաղաքական օրակարգ է ներկայացնում: Երբ օրակարգը կներկայացնի, մեզ համար պարզ կդառնա այդ կուսակցության տեսլականը: Այդ ժամանակ միայն հնարավոր կլինի ինչ-որ հնարավոր սցենարներ քննարկել: Մշտապես ասել եմ, որ քաղաքականության մեջ «եթե»–ներով, «հնարավորներ–ով ձևակերպումներին չեմ պատասխանում: Կլինի փաստ, կլինի արձագանք: Քանի դեռ չկա փաստ, արձագանք ԲՀԿ-ից կլինի միայն այն, որ ՕԵԿ-ի որոշումը ընդունում ենք ի գիտություն»,-ասաց նա և ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունեությունն ու քայլերը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես մասնակցում է ԱԺ քառյակի նիստերին, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող այս պահին պատասխանել։ «Որովհետև նախ ՕԵԿ-ը պետք է հայտ ներկայացնի քառյակ, և հետո քառյակը պետք է այդ հարցը քննարկի և նոր պատասխանի»,-ասաց նա։
Իսկ ՕԵԿ-ի հրաժարվելը կոալիցիայից՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ցույց է տալիս, որ իշխանական ճգնաժամ կա։ «Այդ ճգնաժամի տրամաբանությունում էլ այս ամենը գործում է, որովհետև առաջին հերթին որևէ ուժեղ քաղաքական ուժի կողքից քաղաքական ուժերը դուրս չեն գալիս։ Հետո այս ընթացքում մենք տեսանք վարչապետի հրաժարական, երկու ռաունդով, նոր վարչապետի առաջադրում, հիմա էլ ՕԵԿ-ի դուրս գալը ցույց է տալիս, որ իշխանության ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է, և որ դյուրահավատություն կա կուսակցության նկատմամբ, տեսնում ենք, որ ՕԵԿ-ը բոլորովին այլ վարչապետի չափանիշների մասին էր խոսում, որ Հովիկ Աբրահամյանն իրենց ուզած վարչապետը չէ։ Այդ ամենն, ըստ էության, նաև ՕԵԿ-ի սպասումների չարդարանալը իշխանության մեջ, բերեցին նման հայտարարությանը»,-ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, թե ՕԵԿ-ի ընդդիմադիր լինելը կարող է ՀՀԿ-ին «նեղը գցել»։ «Պարզ է, որ քվեարկության առումով խնդիր կունենա, մի քանի պատգամավորի բացակայության դեպքում արդեն խնդիր կունենան»,-ասաց նա։
Իսկ ՕԵԿ-ը կարո՞ղ է ընդդիմադիր ընկալվել հարցին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե կուսակցությունն արտահայտում է, որ ինքն ընդդիմադիր է, որևէ մեկը բանալի չունի թողնելու կամ չթողելու։ «Դաշտը անսահմանափակ է, և կարող է իր ընդդիմադիր գործունեությունը ծավալել, ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի վերաբերմունք կունենա ժողովուրդը, իսկ դա ժամանակի խնդիր է»,-ասաց նա։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի շտապում խոսել քառյակի անունից, թեև ինքը կազմում է քառյակի մաս, բայց կարծում է, որ դա միակողմանի որոշում չի կարող լինել։ «Ես քառյակի վերաբերյալ չեմ կարող իմ տեսակետը հայտնել, քառյակն ինքը կորոշի, և ես որպես Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ եմ արտահայտում»,-նշեց նա և պնդեց, թե վստահ չէ, որ ՕԵԿ-ն իր որոշումը չի փոխի։
«Որովհետև առանց իշխանության աջակցության իրենք իրապես գոյություն չեն ունենա և 2017 թ-ի ընտրություններում այլևս չեն կարող ակնկալել, որ ՀՀԿ-ն նրանց համար կապահովի 5 տոկոս ձայների քանակը, չբացառենք նաև, որ այլ նպատակով են այդ քայլերին գնում, տեսնենք, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, թե ըստ իրեն՝ ընդդիմությունն «Օրինաց երկիր» կուսակցությանը երբևիցե ազնիվ կուսակցություն դիտարկելու հնարավորություն չունի։ «Որովհետև, եթե նրանք ընդամենը խնդիր ունեն նախարարների և վերանշանակումների հետ, ապա դա իրենց անձնական խնդիրներ են, և դա որևիցե կապ չունի երկրում տեղի ունեցող պրոցեսների հետ։ Եվ եթե դրան ավելացնենք այն, թե ինչ դերակատարություն է ունեցել OԵԿ-ը 2008 թ-ի մարտի մեկի իրականացման գործում... Ըստ էության նա նպաստեց մարտի մեկի ողբերգության, հանցագործության կայացմանը. ընդդիմությունը, ըստ ինձ, երբևիցե չի կարող դիտարկել նրան ազնիվ ընդդիմություն, ում հետ կցանկանար համագործակցել երկրում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում, առավել ևս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում»,-նշեց նա։
ՀԱԿ պատգամավորը նշեց, թե ՕԵԿ-ը, հայտարարելով, որ շատ խնդրահարույց է կոալիցիոն կառավարության մեջ մտնելը, այդուհանդերձ որևիցե քննադատական խոսք չհնչեցրեց գործող վարչախմբի, Նախագահի, երկրում տեղի ունեցող բացասական երևույթների վերաբերյալ։
«Չկապեցին այդ երևույթները քրեաօլիգարխիկ համակարգի հետ, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, հետևաբար ՕԵԿ-ը որպես ընդդիմություն երբևիցե չի կարող մեզ համար դիտարկվել»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմություն ՕԵԿ-ը չի՞ կարող դիտարկվել՝ պատասխանել էր, որ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն էլ իշխանության մաս կազմել են ժամանակին, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Խոսքը վերաբերվում է կոնկրետ ՕԵԿ-ին»։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի կարծում թե ՕԵԿ-ի հեռացման հարցը պետք է դնել այն համատեքստում՝ իրենց համար դա անակնկա՞լ էր, թե անակնկալ չէր։ «Մենք հարգում ենք մեր բոլոր գործընկներին և իրենք են որոշում, թե քաղաքական դաշտում ի՞նչ դերակատարում ունենան և ի՞նչ դիրքերից այլևս հանդես գան»։
Հովհաննես Սահակյանը խորհուրդ է տալիս չշտապել այն հարցով, թե ՀՀԿ-ն միանձնյա է կազմելու կոալիցիոն կառավարություն։
«Ես հեռու եմ այն մտքից, որ արդեն իսկ ձևավորվել է կոալիցիա, և դուք հետևություն եք անում, որ ՀՀԿ-ն միանձնյա է ձևավորում կառավարությունը, և հետո՝ մենք ներկայացրել ենք կառավարման մեր մոտեցումներն ու պատկերացումները՝ ինչպիսի կառավարություն կձևավորենք։ Այնպես որ մեր մոտեցումներն ու պատկերացումները չենք փոխվել, բայց կառավարությունն էլ չի ձևավորվել»,-ասաց նա։
Իսկ այն, որ խորհրդարանում ընդդիմադիրների թվի ավելացմամբ ՀՀԿ-ի խնդիրներն էլ կավելանան, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ ՕԵԿ-ի հեռանալով՝ իրենք լուրջ որևէ խնդրի առաջ չեն կանգնի։
«Պետք է նշեմ հետևյալը՝ խորհրդարանը նրա համար է, որպեսզի խնդիրները գան՝ այստեղ քննարկվեն և ստանան իրենց լուծումները քննարկումների արդյունքում, հետևաբար կարծել կամ մտածել, որ խորհրդարանում խնդիրներն ավելանում են... Որևէ բան ըստ էության չի փոխվում գաղափարի մեջ, իսկ ես, որպես ՀՀԿ քարտուղար, պետք է ասեմ, որ մեր թիմն անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կձևավորվի, կարծում եմ՝ ի վիճակի է իր առջև դրված խնդիրներն առնվազն լուծել, թե քվեարկությունների, թե քաղաքական դեբատների, քննարկումներին հակադարձելու, փաստարկներ ներկայացնելու պարագայում։ Այսինքն՝ մենք այսպես ասած՝ լուրջ որևէ խնդրի առաջ չենք կանգնի»,-ասաց նա։
Հարցին, թե հնարավոր տարբերակ համարո՞ւմ է քառյակի՝ հնգյակ դառնալը, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառելը այնքան էլ ճիշտ չէ։ «Մեր հայկական քաղաքական իրականության մեջ այնպիսի իրավիճակ է, որ մեր քաղաքական ուժերը, ինչպես տեսնում եք, ազատ են իրենց դրսևորման և տեսակետների արտահայտման մեջ, և ապագան որոշելու մեջ։ Որևէ խնդիր չկա, եթե հանկարծ քառյակը դառնա հնգյակ, կամ մնա քառյակ, կամ էլ դառնա եռյակ կամ երկյակ։ Կյանքն առջևում է, մենք աշխատում ենք, և մեր առջև դրված խնդիրները փորձում ենք հաղթահարել ու լուծել, բայց լուծել ոչ թե ամեն գնով, այլ խնդիրը հասկանալով, թե որտեղից է առաջացել, որպեսզի ավելի հիմնովին տանք դրանց լուծումները»,-նշեց նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
21:40 • 08.05.24 Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվում են Աբովյան
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը