Կվարվենք այնպես, ինչը կհամարենք ճիշտ, առանց կաշկանդվելու. Հ. Բիշարյանը՝ ՕԵԿ-ի՝ որպես ընդդիմություն, ներկա գործելաոճի մասին
Tert.am-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու կուսակցության ընդդիմություն լինելը, արդյոք նախատեսվո՞ւմ են հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, հայտնել է, որ ողջ աշխարհում ընդդիմություն լինելն արտահայտվում է մի եղանակով: Այն է՝« բարձրաձայնել առկա խնդիրները, մատնացույց անել կառավարության բացթողումները և առաջարկել լուծումներ: ՕԵԿ-ը կվարվի այնպես, ինչպես ճիշտ կհամարի և՝ առանց կաշկանդվելու»: Ինչ վերաբերում է, թե իրենց կընդունե՞ն ընդդիմադիր դաշտում, Հեղինե Բիշարյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտը փակ ակումբ չէ:
-Եթե ապրիլի 25-ի որոշվի, որ ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն, ապա ի՞նչ է սա նշանակում՝ քննադատության թիրախը լինելո՞ւ ՀՀԿ-ն և կառավարությունը, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ ո՞ր քաղաքական շրջանակներն են լինելու ձեր քննադատության թիրախում:
-Եթե լինել չի կարող. կամ քաղաքական ուժը ընդդիմություն է, կամ իշխանություն: Եթե դու իշխանության մեջ չես, ապա ընդդիմություն ես: Մենք հայտարարել ենք արդեն, որ մաս չենք կազմելու կոալիցիային:
Որևէ մեկին անձնապես թիրախավորելու խնդիր չկա: Կա կառավարություն, որն իրականացնելու է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Մեր երկրում էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան կուտակված, ինչի մասին հիմա ՛ չենք ասում, այլ մշտապես բարձրաձայնել ենք դրանք: Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել ժողովրդին հուզող հիմնախնդիրները, շարունակելու ենք ակտիվ աշխատել խորհրդարանում: «Օրինաց երկիրն» իր ողջ քաղաքական պատմության մեջ` թե՛ ընդդիմադիր դաշտում, թե՛ իշխանության մեջ ջայլամային քաղաքականություն չի վարել: Լավին լավ ենք ասել, վատին` վատ: Մեր քաղաքական ձեռագրի մեջ փոփոխություն չի եղել: Կուսակցությունն ունի հռչակված ծրագրեր, սկզբունքներ և առաջնահերթություններ, որոնք մենք առաջ ենք մղելու:
- Ինչպե՞ս է արտահայտվելու ձեր ընդդիմություն լինելը, արդյոք նախատեսվո՞ւմ են հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, նաև մասնակցություն «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնություններին: Ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ Դուք երեկ Ձեր աջակցությունն էիք հայտնել նախաձեռնությանը:
-Ընդդիմություն լինելն ամբողջ աշխարհում արտահայտվում է մի եղանակով` բարձրաձայնել առկա խնդիրները, մատնացույց անել կառավարության բացթողումները և առաջարկել լուծումներ: Իհարկե, չեմ նշում քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևերն ու ձևաչափերը, քանի որ դրանք մարտավարական հարցեր են, ինչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածի հրամայականներից բխող: Մենք կվարվենք այնպես, ինչը կհամարենք ճիշտ, առանց կաշկանդվելու, անհրաժեշտության դեպքում կմասնակցենք նաև տարբեր հանրային միջոցառումների:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա պետք է արձանագրենք այն իրողությունը, որ կա Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, ինչը փոխել է խնդրի էությունը: Շատ ավելի վաղ, քան մեր Քաղխորհրդի որոշումը, թե՛ կուսակցության նախագահը իր վերջին 2 ասուլիսների ընթացքում, թե՛ մեր պատգամավորները հստակ արտահայտել են ՕԵԿ-ի մոտեցումները կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հետ կապված: Եթե հիշում եք, մեր նախընտրական ծրագրում, ինչպես նաև ելույթներում ասում էինք, որ թոշակառուն պետք է ստանա 2 կենսաթոշակ` մեկը, որ պետությունն է տալիս, մյուսը, որ մարդն ինքն է կուտակում: Կենսաթոշակային բարեփոխումները, դրա փիլիսոփայությունը մենք համարել ենք քաղաքական անհրաժեշտություն, սակայն, կրկնում եմ, պարտադիր բաղադրիչի հետ կապված մենք ասել ենք, որ կա հավելյալ իրավական երաշխիքների տրամադրման անհրաժեշտություն, որ մարդը վստահ լինի, որ 30-40 տարի հետո իր կուտակած գումարները կարող է հետ ստանալ: Այդ երաշխիքները չկան, ու մարդիկ հիմնավորված՝ չեն վստահում համակարգին: Այս ամենի մասին մենք բարձրաձայնել ենք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ նա խնդրի քննարկման համար այցելել էր ՕԵԿ գրասենյակ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 ամիս առաջ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կենսաթոշակային այս օրենքի մեջ տեսնում է խնդիրներ, ինչի հետ կապված հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը մշակել օրենսդրական փոփոխություններ: Հետո, ինչպես արդեն նշեցի՝ եղավ Սահմանադրական դատարանի որոշումը: Ինչ վերաբերում է «Դ!ԵՄ ԵՄ»-ին աջակցելուն, ապա, նշեմ, որ այո, որպես քաղաքական ուժ, որպես պառլամենտական կուսակցություն, մեր սատարում ենք բերելու խնդրով մտահոգ կողմերին, որպեսզի ունենանք մի օրենք, որը կբխի մեր բոլորի շահերից:
-Ներկայացվել էր համապատասխան մոնիտորինգ, որը վկայում էր, որ ՕԵԿ-ը ԱԺ–ում կողմ է քվեարկել կառավարության և ՀՀԿ-ի գրեթե բոլոր նախաձեռնություններին: Հարցը՝ ՕԵԿ-ը դեմ չի՞ եղել դրանց, թե՞ որոշ վերապահումներ է ունեցել, բայց «կողմ» է քվեարկել որպես կոալիցիայի անդամ:
-Խնդիրն իրականում հետևյալն է` մենք մշտապես քվեարկել ենք մեր համոզմունքներով, եթե օրենքներում ինչ-որ դրույթների հետ համաձայն չենք եղել, ապա խմբակցությունը ներկայացրել է իր առաջարկություններն ու մտահոգությունները: Ուրիշ բան, որ շատ հաճախ դրանք չեն ընդունվել, իսկ օրենքն էլ ընդունվել է: Բայց բազմաթիվ դեպքերում օրենքի ընդունումից հետո, մենք ինքներս ձեռնարկել ենք այդ օրենքներում փոփոխություններ և լրացումներ: Օրինակները շատ են, որոնք կան պառլամենտի պաշտոնական կայքում: Եթե նայեք նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների քվեարկություններին, կտեսնեք, որ այնտեղ նույնպես քիչ չեն կողմ քվեարկողները: Դիմություն, թե ընդդիմություն՝ բոլորն էլ կողմ են, եթե լավ օրենքներ են առաջարկվում: Ի վերջո, ամեն կուսակցություն ելնում է իր մարտավարությունից:
- Քաղաքական դաշտում մեծ թերահավատություն կա, որ վերջին 6 տարիներին լինելով իշխանության մեջ, ԱԽ-ում՝ ՕԵԿ-ը կարող է ընդդիմություն դառնալ, և եթե Դուք դրան հակադարձում եք, որ մեկ անգամ նման նախադեպ եղել է, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնից ուղիղ գնաց դեպի ընդդիմադիր դաշտ, ապա այսօր արդեն լսեցի հայտնի ասույթին հղում, որ «մեկ գետը երկու անգամ չեն մտնում»:
-Ձեր նշած ասույթը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական ուժերը ամբողջ աշխարհում մեկ լինում են ընդդիմություն, մեկ իշխանություն: Դա նորմալ և օրինաչափ է, որը պայմանավորված է քաղաքական գործընթացներով: Օրինակ ՝ ընտրություններում կուսակցությունը ստանում է որոշակի թվով քվեներ ու որոշում է մաս կազմել իշխանությանը: Կամ իշխանության մեջ գտնվող ուժը կարող է դուրս գալ, դառնալ ընդդիմություն` բերելով իր քաղաքական դրդապատճառները և հակառակը: Հավերժ իշխանություններ և հավերժ ընդդիմություններ չեն լինում: Իսկ թե մեկը թերահավատ է, մյուսը` ոչ, դա էլ է նորմալ: Բոլոր ժամանակներում մեր կուսակցության` իշխանության մաս կազմելը, կամ ընդդիմադիր դաշտում աշխատելը եղել է խիստ փաստարկված: Այդ փաստարկներն են նաև պատճառը, որ բոլոր համապետական ընտրություններում ՕԵԿ ստացել է մեր ժողովրդի վստահության քվեն: Չմոռանաք, որ այս կոալիցիան ժամանակին լքել են թե՛ ԲՀԿ-ն, և թե՛ ՀՅԴ-ն, և մենք հրապարակային ասել ենք, որ հարգանքով ենք վերաբերում մեր նախկին կոալիցիոն գործընկերների դիրքորոշումներին:
-Ձեր կարծիքով՝ «Օրինաց երկրին» կընդունե՞ն ընդդիմադիր դաշտում, կամ որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ Ձեր տեղը, որպես ընդդիմադիրի, կայանա:
-Ընդդիմադիր դաշտը փակ ակումբ չէ, որ կուսակցությունը հայտ ներկայացնի անդամակցության ու մի հատ էլ ակումբի անդամները որոշեն՝ ընդունել, թե ոչ: Ընդդիմություն լինելը օրենքով և միջազգային քաղաքական պրակտիկայում քաղաքական կարգավիճակ և կեցվածք է:
Իհարկե, ժամանակ պետք է: Վերջիվերջո կուսակցության կարգավիճակն է փոխվել, սակայն, համոզված եմ՝ «Օրինաց երկիրն» իր ծանրակշիռ դերակատարությունը կունենա Հայաստանի քաղաքական դաշտում:
- Ինչպես հասունացավ դուրս գալու որոշումը՝ միանգամի՞ց։ Կարելի՞ է ասել, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ ձեր համբերության բաժակը լցվեց:
-Կոալիցիային մաս չկազմելու դրդապատճառները հստակ շարադրված են քաղխորհրդի որոշման մեջ: Կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում:
- 2018-ին Արթուր Բաղդասարյանը կառաջադրվի՞ նախագահի թեկնածու:
-Մինչ 2018թ. բավականին ժամանակ կա: Ամեն բան ունի իր ժամանակը: Ինչպես ասում են` «Կգա ժամանակը, բարին էլ հետը»:
- ՕԵԿ նախարարների ու փոխնախարարների՝ կուսակցությունից դուրս գալու դիմումները արդեն իսկ գնահատվում է որպես «առնետավազք», սակայն դուք, համաձայն մամուլի, նրանց ճանապարհել եք կոնյակի բաժակով: Ձեր գնահատականը՝ ձեր նախկին թիմակիցներին:
-Մենք հարգեցինք նախարարների դիմումը քաղաքակիրթ եղանակով: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Միգուցե մի քանի հոգի կգնան, բայց հազարավոր մարդիկ կգան կուսակցություն, մարդիկ, որոնք մեզ հետ միասին ճանապարհ կգնան` կիսելով մեր արժեքներն ու մեր մոտեցումները:
Ես տպավորված եմ երեկվա մեր վարչության նիստով: ՕԵԿ Երևանի վարչությունը միաձայն` 154 հոգով սատարեց Արթուր Բաղդասարյանին և քաղաքական խորհրդի որոշումը: Սա խոսում է թիմի ներսում համոզմունքի հաղթանակի մասին, և երեկվա ընթացքում հնչած բազմաթիվ ծափողջույնները հենց դրա առհավատչյան են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 22:22 • 04/05 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը,
-
Իրադարձային 10:28 • 05/05 Արարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
-
Իրադարձային 13:12 • 05/05 Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմանում 27-ամյա Էդգար Սարգսյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում