Մի ուրիշ Հայաստան...
Հայաստանն ընկած է, Հայաստանը ձախողված է, Հայաստանը չունի արժանապատվություն, Հայաստանը Հայաստան չէ, եթե... դուրս է ընկել իր հոգևոր ուղեծրից, եթե ականջ չի դնում երկնքից թափվող ձայներին, եթե աչքով աչք չունի՝ տեսնել սրբագործված պատկերներ, եթե գերադասում է արյուն ու միս լինել, սիրտ ու հոգի լինելու փոխարեն։ Այսպիսի Հայաստան չի լինում, որովհետև էլ ո՞նց հեքիաթ պատմես երեխաներին, եթե... այսպիսի Հայաստան ես։
Նկարիչ Արմեն Սիմոնյանի գործերում մի ուրիշ Հայաստան է. ու երբ շատ երկար նայեցի այդ ուրիշ երկրին, գայթակղություն առաջացավ շարժել այդ Հայաստանը, պերսոնաժները սկսեցին ապրել իրենց ինքնուրույն կյանքով, հետո կտրեցի երկինքը, հետո՝ ձիերին, հետո սկսեցի մտածել ձայների մասին ու...վերջապես ընկա ներքևի պատմության մեջ, որը, հավատացեք, ոտքից գլուխ իրապատում է.
Տեքստ, գրված նկարիչ Արմեն Սիմոնյանի կտավների վրա
Ոչ ոքի չի հաջողվել երկար ու համառ նայել տատիս աչքերի մեջ, բացի՝ինձնից։ Այդ բանը հաջողացնելու համար ես գտել էի աշխարհի ամենաճիշտ կետը՝ պատի տակից դուրս էի թռչում ու հարմար պահին նստում խնոցուն։ Ճոճվիր, ճոճվի՜ր որքան կուզես՝ երկու կնոջ արանքում։ Զույգ կանանց զրույցը քիչ հետո գյուղը տակռահան էր անում. Տաթևը համարյա կախվում էր նրանցից մեկի մազից։
Հիմա պինդ կաց, տես խելքդ ոնց է մաղում. դե, մարդը հո պատասխանատու չէ՞ իր տեսած երազների համար։ Ու Տատս ծորում էր՝ «Մեր սարը, ախչի, կարմրել էր, է՜... Կրակը լրիվ ջանը դառած։ Հետո մեր տունն էր, մեր ձին էր, բայց մեր մարդի տակին չէր, իսկի մեկի տակին էլ չէր, մազերը կոս արած... Ես ու իմ ապեր՝ կուճի–կուճի, մեր էն հի՜ն սելի միջին... Գյուղն էլ ծաղկա՜ծ, այ սենց՝ բռիս մեջին. Արևհա՛տ, էդ լա՞վ ա, թե՞ վատ։ Մեր կարմիր ցուլն էլ եկել ա, էլ պոզ–պոզ չի անում է՜, աղջիկ էրեխի պես խոնա՜րհ... Ու վերևից, է՜, վերևից, սարի ծաղիկը գալիս, գալիս ու թափվում ա էս հայվանի գլխին, ինքն էլ վանքի խաչը ճակատին, առաջիս չոքա՜ծ... Ես էլ ջահելացա՜ծ, սիրունացա՜ծ... Ախչի՛, սիրունանալը երազին լավ չի, չէ՞...»...
Վե՛րջ։ Ուրեմն, գիշերվա հացը ցամաք կերանք։ Իրիկունն էլի մեզ իր ծոցն է լցնելու, թե՝ «Դենը գնացե՛ք, քնացնում եմ...»... ու՝ թրը՛մփ՝ գցի ուղիղ իր տեսած երազի մեջ։ Դրանից հետո Թումանյանի Գիքորը քանի՞ գլուխ ուներ, որ բռներ ու մեռներ։ Նրան էլ խտտում, տանում էր մի ծառի տակ ու մուշ–մուշ քնացնում, մինչև... Սասունցի Դավիթը վրա կհասներ թրմփալեն՝ ձեռքին էլ մի թոփ, դե, գնդակ, էլի՛, որ Գիքորը ճաքացնի էն հարուստի էրեխեքին... Էսպիսի տատ։ Նա առասպելն ու ապրած կյանքն այնպես ժրաջան էր խառնում իրար, որ սատանան անգամ չէր կարող նրա դրած քարկապը քանդել, գրական ասած՝ հանգուցալուծել։
Պապս ասում էր՝ «Էս կնկանը գերի եմ, է՜, 75 տարի գերի եմ... Էնքան եմ կարմրել ու կապտել դրա ձեռը։ Էդ կնիկը քաջքով ա ընկել ու էդ քաջքերը գցում ա էս էրեխեքի ջանը»։
Իսկ տատս նրա հետ լեզու թրջողը չէր. տասը պատմություն իրար խառնած, շերեփը պիտի շուտ–շուտ պտտի, որ հեքիաթը չշաղի։ Ու պապիս ահից նա արևը մեր վանքի քամակից շուտ դուրս էր բերում, Սատանի կամրջից՝ պու՜կ, նորից թռչում վանքի դուռը, թաքուն կածանով մի հատ էլ դիպում հորանց տանն ու ...աչքերը լցնում.
–Ա՛յ տա՞տ, լացո՞ւմ ես...
Տատը՝ քար քարացած...
–Աչքերդ թացացան, լացո՞ւմ ես, ա՛յ տատ։ Հետո ի՞նչ եղավ... Մի՛ լացի, պատմի՛...
–Էհ՜, ա՛յ էրեխեք,– բոթում էր պապս,– Դրանց ցեղը սարթ ա, սարթ։ Դա որ արդեն արտասուք ա թափում, ուրեմն մեծ ա ոտն առել, պատմելը սկսել ա ու չի իմանում, թե ոնց վերջացնի։
–Արմեն ջան, փաստորեն ահագին ծայրահեղական քայլ եմ արել` մեծ ոտնձգություն քո ստեղծագործության նկատմամբ. բա մարդ էլ նկարը նկարի ու ինչ-որ մեկն օրը ցերեկով բռնի ու խժդժություն գցի նրա խաղաղ, ավարտուն նկարի մեջ։ Անկեղծ ասա, բարկացե՞լ ես, որ տեսար, թե ինչպես են պերսոնաժներդ շարժվում, կյանք անում...
–Չէ, չեմ բարկացել. ասեմ, որ շատ լավ էլ ստացվել էր, ինձ դուր եկավ։
-Ես էլ ասեմ, որ մի մեծ քար ընկավ սրտիցս. մտածում էի, լսող, խոնարհ կերպարներիդ այդպես ժրած տեսնելով կարող է և բարկանայիր, ով գիտի։ Բայց, անկեղծ ասած, հետո մտածեցի, որ ինքդ էլ այդպիսի մի «ոտնձգություն» ես արել՝ հին ձայնասկավառակների վրա նկարելով, փաստորեն փոխել ես նրանց նշանակությունը. նման բան կարծեմ, ոչ մեկի մտքով չէր անցել, ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։
–Ես միշտ երաժշտության հետ եմ աշխատել։ Հետո, երբ գնում էի մեր ամառանոցում աշխատելու, այնտեղ սկավառակների հին հավաքածու ունեինք։ Ու որոշեցի թույլ չտալ, որ դրանք մեռնեն. որոշեցի վերակենդանացնել դրանց ուրիշ նշանակությամբ։ Եթե նախկինում դրանք երաժշտություն էիր կրում, հիմա՝ նկարչություն կկրեն։
–Շատ հետաքրքիր ֆակտուրա է, ինքն աշխարհի պես կլոր , նրա պես լիքը ու վերջավորության վրա անցք, դատարկություն, փոս...
–Դա էլ իր փիլիսոփայությունն ունի, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ է այդ սնամեջ տեղում։ Դա վե՞րջն է, թե՞ սկիզբը։ Իմիջիայլոց, Մոսկվայում էլ, ով տեսնում, զարմանում էր, թե ինչի վրա է նկարն արվել, բայց, իհարկե, հետագայում այնտեղ էլ տարածվեց։ Սակայն, ի վերջո, կարևոր չէ, թե ինչի վրա ես նկարում։
–Ինչպե՞ս կարևոր չէ. չէ՞ որ այն ընդամենը փաթեթավորում չէ, այլ, այսպես ասենք, գաղափարական տարածք։
–Գիտե՞ս, դա, ինչ-որ տեղ, քո հագուստն է։ Բայց հայերը, գիտես, արագ ընդօրինակում են։ Երբ եկա Հայաստան, մեկին խնդրեցի, որ այդ սկավառակներից բերի։ Հարցրեց՝ ինչո՞ւ, ես էլ բացատրեցի։ Հետո տեսա այդ տղային, ասացի՝ «Դու ինձ բան էիր խոստացել»։ Իսկ նա թե՝ «Կներես, բայց ես էլ փորձեցի, ինձ մոտ էլ ստացվեց, ոչի՞նչ, որ ես էլ դրա վրա նկարեմ»։ Ի՞նչ ասեի։ Ասեի՝ չէ՞։Ես կարող եմ անվադողի, սառնարանի, ավազի վրա էլ նկարել։ Ինչի վրա ուզում ես նկարի՝ միևնույն է, դու քո նկարչությունն ես նկարում։
–Հայաստանում չի ստացվում իրական մշակութային մթնոլորտ ստեղծել. ինչպես է քաղաքակրթական տարածքներում՝ ձևավորված են հստակ ֆինանսական էլիտաներ, որոնք փող են տալիս առաջանցիկ գաղափարին, արվեստի գործերին և այդպիսով ստիպում են, որ իշխանական էլիտան էլ բարձրանա, վերանայի իր փիլիսոփայությունը։ Իսկ մեզ մոտ ահա, բացվում են ասենք գալերիաներ, որոնք աշխատում են սովետի «հազար ու մի մանրուք» խանութի տրամաբանությամբ։ Ինչո՞ւ։
–Հայաստանում գալերիաներ չկան, դրանք խանութներ են, որտեղ նկարների վաճառքը մանր առևտուր է հիշեցնում։ Գալերիան պետք իր նկարների հավաքածուներն ու տվյալ նկարչի հետ աշխատելու կոնցեպցիա ունենա։ Իսկ մեր պարագայում խանութ է, որովհետև երբ նկար ես տանում, ասում է՝ «Ախպեր, բեր դնեմ, ինչ կլինի՝ կլինի»։ Սա գալերիայի աշխատանք չի։ Մոսկվայում էլ՝ վիճակն ավելի բարվոք չէր, բայց այնտեղ, գոնե, կան գալերիաներ՝ քիչ, բայց կան։
–Իհարկե, Մոսկվան էլ մի զարգացած արտ–շուկա չունի, բայց 12 տարի ապրել ու աշխատել ես այնտեղ ու լավ կիմանաս այն ներքին խաղերը, կողմնորոշումները, որոնցով կառավարվում է այդ շուկան։ Շատ հաճախ, հետխորհրդային երկրի փորձը մեզ համար ավելի ուսանելի է, որովհետև մենք մի տնից ու հալից ենք եղել, իսկ ասենք ամերիկյան կամ եվրոպական շուկաներն առայժմ ավելի անմատչելի, անհասանելի են թվում։
–Այնտեղ արտ–բիզնեսն աշխատում է նկարիչների հետ, և ամենակարևորը՝ փոխադարձ վստահություն կա։ Այստեղ հենց տեսնում են, որ մի նկարչի աշխատանքները վաճառվում են, արդեն ուզում են հեծնել նրան որպես ձի։ Իսկ Մոսկվայում զգում ես, որ դու՝ որպես նկարիչ, հետաքրքիր ես արտ–բիզնեսին, եթե անգամ քո աշխատանքներն առանձնապես չեն վաճառվում։
–Երբ նայում ես աճուրդները, մի միտում հստակ ընդգծվում է. հայ ամենալավ նկարիչը մեռած նկարիչն է, հիմնականում նրանց գներն են բարձրանում։ Եվ այդպես է, որովհետև մասնագետները վախենում են խաղադրույք դնել վազող ձիերի վրա. սա շատ ռիսկային շուկա է, և շատ պրոֆեսիոնալ պետք է լինես, հասկանալու համար, թե վաղը որ գործերն ավելի բարձրարժեք կդառնան։ Դրա համար էլ հազար դոլարանոց ավտոմեքենան մեզ համար ապահովագրության առարկա է, իսկ մի հարյուր անգամ թանկ արվեստի նմուշը ՝ոչ։
–Նայեք, մի օրինակ բերեմ. իմպրեսիոնիստների կոլեկցիան, որ այսօր ցուցադրվում է մոսկովյան պատկերասրահներում, շատերի գործերը շատ էժան են ձեռք բերվել, որովհետև այդ նկարիչները դեռևս անուն չեն ունեցել։ Բայց կոլեկցիոները գնել է, որովհետև զգացել է արվեստի գործի արժեքը։ Իսկ այստեղ վստահության գործակիցը դրված է զուտ ներկա ժամանակի կոմերցիայի հիմքերի վրա։ Դրա համար էլ, գործն առաջ չի գնում։
– Անշուշտ, մշակույթն ամենաշահավետ, միևնույն ժամանակ ամենածանր բիզնեսն է։ Իսկ քո աշխատանքների միջին արժեքը ռուսական և հայկական շուկաներում շա՞տ է տատանվում։
–Հայաստանում գինը միանգամից կիսվում է։ Եվ դա ոչ միայն պայմանավորված է սոցիալ–տնտեսական վիճակով, այլև այն հանգամանքով, որ այստեղ արվեստի գործեր գնելու տրադիցիա, մեծ հաշվով, դեռ չկա։
–Հիմա ուզում եմ հարցնել, թե այդ դեպքում ինչո՞ւ վերադարձար Հայաստան, բայց հարցն անգամ ինձ է ցինիկ թվում, որովհետև եթե մեկն, օրինակ ինձ տար այդ հարցը, ես առնվազն մի լավ «կնխշեի» նրան։ Ամեն դեպքում, ուզում եմ քեզնից լսել իմ չտված հարցի պատասխանը։
–Ես եկա, որովհետև չէի կարող չգալ։ Երկրորդն էլ՝ այնտեղ ես, ամեն դեպքում, կիսատ էի։ Մոսկվայում շատ հայ ընկերներ ունեի և հաճախ էինք հավաքվում։ Բայց բոլոր խոսակցությունները Հայաստանի և վերադառնալու մասին էր։ Եթե մարդը երկրից հեռանալուց առաջ այրի բոլոր կամուրջները, վերադառնալու միտքն այլևս չի անհանգստացնի նրան։ Ես անընդհատ Հայաստանի հետ էի։
–Արդյոք հնարավո՞ր է ջնջել այդ հիշողությունը։ Իմիջիայլոց, ժամանակակից բժշկությունը հասել է այնտեղ, որ ջնջում է մարդու գիտակցական բանկից իր պատվիրած ինֆորմացիոն հոսքերը, բայց հաճախորդները խոստովանում են, որ սիրտը ժամանակ առ ժամանակ ազդակներ է ուղարկում այդ հոսքերի ենթագիտակցական խորշերից. այնպես որ եթե անգամ մարդն այրի այդ կամուրջները, միևնույնն է, Հայրենիքը մարդու գենետիկ կազմվածքում է, նրա արյան հոսքում։
–Այո, ընդ որում, ես գիտեի, որ այստեղ դժվար է լինելու։ Բայց նաև գիտեի՝ որտեղ դժվար է, այնտեղ ճշմարտությունն է։ Հետո անհիմն, անուղղելի լավատեսություն կա մեր մեջ՝ հույս, որ միևնույն է, անգամ գազանների մեջ հնարավոր է ինչ-որ բան անել։
–Ինձ համար, օրինակ, ցանկացած երկիր սկսվում է մշակույթի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով, որովհետև միայն մշակույթն է բարոյական միջավայր հիմնում, առանց, որի ոչ մի բան չես կարող զարգացնել քո բաժին տարածքում։ Քո կարծիքով, ի՞նչ երկիր է Ռուսաստանը և ո՞ւր է այսօր գնում։
–Դժվար է ասել։ Շատ ծայրահեղական երկիր է։ Մեկ մետր տարածության մեջ այնպիսի ծայրահեղ դրսևորումներ կարող ես տեսնել, որ կշփոթվես։ Մի վայրկյանում մարդասպանություն կարող է լինել մանր հարցի պատճառով։ Մյուս կողմից, այնպիսի մարդկային, շռայլ վերաբերմունքի կարող ես ականատես լինել...
–Քո կարծիքով, այնտեղ էլիտաները հստակ ընդգծվա՞ծ են։ Օրինակ՝ Հայաստանում էլիտաներ չկան, մարդիկ մեծ մասամբ չունեն ստատուս, պատկանելիություն ու դրա համար էլ չես կարողանում սահմանել ու ձևակերպել հասարակական շարժերը, երևույթները. ամեն ինչ անկանխատեսելի է։
–Ռուսաստանում էլ համարյա նույնն է. չէի ասի, թե ձևավորված էլիտաներ կան։ Բայց որոշակի խմբեր կան, ովքեր հավաքվում են նույն հետաքրքրությունների շուրջ։ Այսինքն՝ ավելի շուտ բոհեմ է։ Ռուսաստանին ալկոհոլի և թմրանյութի նկատմամբ թուլությունն է խեղդում։ Արևմտյան երկրներում, օրինակ, ալկոհոլի և թմրանյութ օգտագործելու մշակույթ կա։ Իսկ Ռուսաստանը չկարողացավ մարսել այդ մշակույթը։
–Երբ ինքնաթիռից իջար Երևան, ի՞նչն էր ամենատիպականը, որն անմիջապես աչքի զարնեց. С чего начинается родина?
–Զգացի, որ մարդիկ խխունջի պես փակված են իրենց պատյանում։ Անտարբեր չեն, բայց միայնակ են։ Կարծես մի մեծ աշխարհից մի փոքր տարածք ընկնես։ Այստեղ ցինիզմը շատ է, մի կողմից էլ մեզ մոտ ամեն ինչ շատ են բարդացնում ու ծանրացնում։ Օրինակ՝ Մոսկվայում կարող են մի թթու վարունգով հարսանիք անել։ Ապրելու թեթևություն կա։
–Դե մենք ծեր ենք ու բեզարած. դրա համար էլ ճկուն երկրներն այսօր լեղապատառ տարատեսակ հիմնադրամներ են սարքում, իրենց նկարիչների գործերն առնում նվիրում աշխարհի հանրաճանաչ թանգարաններին, դրամաշնորհներ են տալիս ազգային մշակույթ ուսումնասիրողներին , իսկ մենք իսկի մի ազգային պատկերասրահը չենք կարողանում ըստ պատշաճի աշխատացնել՝ ունենալով հսկայական արխիվներ։ Մտնում ես նրա կայքը, լացդ գալիս է, մեխել են ինֆորմացիան ու գնացել տներով։
–30 տարվա պատկերասրահ ունենք, որտեղ այլևս ոչինչ չի շարժվում, մատների վրա հաշված գործեր են բերվում Հայաստան։ Կամ էլ այսքան, որ վաճառում ենք նկարները՝ բոլոր աշխատանքներն ուղարկելով արտասահման, վաղը մեր սերնդի նկարիչները Հայաստանում ցույց տալու բան ունենալո՞ւ են, որ ասեն, թե այստեղ էլ է եղել նկարչություն։
–Բայց նկարի ճամփորդությունը ամենալավ ճամփորդությունն է։ Նկարը պիտի ման գա, չէ՞, որ դիտվի, ճանաչվի։
–Նկարն, այո՛, պիտի ման գա։ Բայց նկարի ետևում կանգնած արվեստագետն էլ պիտի ման գա։ Ինչպես ասում են՝ պիտի մեղվի նման աշխարհը ման գաս, նեկտար հավաքես, բերես մեղր սարքես։ Բայց լավ կլինի, որ մեղրը տանդ պահես։
–Աչքներս վախեցած է երևի, որովհետև այս տարիներին այնքան հրաշալի գործեր անհետացան իրենց ճամփորդության ընթացքում, շատերի մասին գիտենք, շատերի մասին՝ ոչ։ Փորձել եմ մի գործի շուրջ լրագրողական հետաքննություն անել, վերջում ասում են ռեստավրացիայի տակ է, որտեղ մուտքն արգելված է. դե գնա ու պարզի։ Իմ կարծիքով, պետք է հստակ հաշվառեն և հանրությանը տեղյակ պահեն և, իհարկե, պետական մակարդակով ապահովագրեն ամբողջը, հակառակ դեպքում մենք վաղն իրոք լրիվ տկլոր կմնանք։
–Այն, որ ասում ենք առանց պետական մասնակցության հնարավոր չէ երկրում մշակույթ զարգացնել, մենք նկատի չունենք, որ պետությունը պիտի գնա ու ամբողջ օրը նկար գնի։ Պետության խնդիրն է հենց մշակութային մթնոլորտ ձևավորելը, որ արժևորվեն ստեղծագործությունները, այո՛, եղածը պահպանվի որպես Հայաստանի սեփականություն, մնա վաղվա սերնդին։
– Գեղանկարչությունը տալիս է նաև տվյալ ազգի գեղարվեստական երևակայության յուրօրինակ անալիզը և անչափ կարևոր է, որ երիտասարդ նկարիչն իր բնակավայրում զգա այդ աուրան, իհարկե։ Գալով քո գործերին. քո աշխատանքներն ինձ վերադարձնում են իմ մանկություն։ Այդպիսին է կարծես հենց այս նոր աշխարհի փիլիսոփայությունը. սուբյեկտիվ, արտիստիկ, նայիվ, իրերի ու երևույթների այնպիսի մի նոր դասավորություն, ուր մարդը նորից գալիս է իր նախասկզբին, իր վրայից գցում է միջուկ ու պատյան, մի տեսակ կրկին հասնում իր բարուրին և տրվում ենթագիտակցական հոսքերին. ծերերի ու մանուկների պես, չէ՞։
–Այո։ Դրա համար էլ իմ աշխատանքները շատ սիրում են տարեցներն ու երեխաները։ Նաև՝ կյանք տեսած, ինֆորմացված մարդիկ էլ են տարվում, ովքեր հասկանում են, որ մինչև այդ պարզությանը հասնելը երկար ճանապարհ կա անցած։ Այսինքն՝ նրանք, ովքեր գիտեն, որ այստեղ արվեստագետն ուզում է հանվել, ոչ թե հագնվել։ Կարճ ասած՝ իմ աշխատանքները դուր են գալիս անարատ ու պարզ մարդկանց և շատ ինֆորմացված ու աշխարհ տեսած մարդկանց։
–Ուրեմն հիմա գալիս ենք կրկին իմ ու քո սկզբին՝ մեր հրաշք Հայրենիքը՝ Տաթև։ Երբ ես Տաթև եմ գնում, ինձ հետ ապշելու բաներ են կատարվում, հաճախ այնքան միստիկ, որ եթե պատմես, քեզ խելագարի տեղ կդնեն, հաստատ։ Երբ Տաթևում ես ու նկարում ես, այդ ընթացքը շա՞տ է տարբերվում քո ամենօրյա քաղաքային ընթացքից։
–Մոսկվայից գալուց հետո 30 տարվա ընդմիջումից հետո գնացի Տաթև։ Դրանից առաջ 10-12 տարեկանում էի եղել Տաթևում։ Եվ այդ հսկայական բաժանումից, մոսկովյան գույներից հետո նկարեցի Տաթևը։ Ես նկար չեմ հորինում։ Ինձ համար նկարն այն է, որն ինձ ապրեցնում է։ Ես պիտի նկարեմ մի բան, որն ինձ վաղը կարթնացնի։ Ես Տաթևում մնացի 10 օր և այդ ընթացքում 30 էսքիզ արեցի, 20 օրվա մեջ ավարտեցի էսքիզները։ Իսկ ես մեկ տարում այդքան նկար չեմ անում։
–Այո՛, ես էլ Տաթևում ֆիլմ նկարեցի և նախատեսված մեկ ամսվա փոխարեն մի շաբաթում ամբողջն ավարտվեց։ Երևի նրա հզոր էներգետիկայից է, ստեղծագործական գերբնական լիցքեր է տալիս, անգամ քեզ կարող է ստիպել, որ եղած սցենարդ դեն նետես ու մի ուրիշ հունով գնաս։
–Այո՛, այնտեղ լրիվ ուրիշ էներգետիկա կար։ Քարը տեսնում ես և քո հիշողության մեջ ինչ–որ բան է կատարվում. ճանաչում ես քարին, հիշում ես նրան։ Դե, մարդկանց մասին էլ չխոսեմ։ Իմ ոճի համար այդ մարդիկ ուղղակի գտնված էին։ Իմ պերսոններն էին այնտեղ։ 70 տարեկան տատիկը մածուն էր բերում սար, որ ես ուտեմ։ Ասում էի՝ «Այ տատի, դժվար է, հեռու է, մի արի», ասում էր՝ «Չէ, բալա ջան, բա դու աշխատանք ես անում, չարչարվում ես, սոված կլինես...»։ Հենց սա է մշակույթը։ Հետո, երբ արդեն տանն էի նկարում, տատին հոգնած եկել էր, բայց վերև չէր բարձրացել, որ չխանգարի։ Բա սա մշակույթ չէ՞։ Մի բիձա էլ սարերում կանգնում էր կողքիս և ինձ հուշում էր, թե ինչը ինչպես պիտի նկարվի։ Ծիծաղս գալիս էր, բայց լսում էի հետաքրքրությամբ։ Ասում էր՝ «Հենա, Լենինի գլուխը նկարի։ Էդ անպայման նշի, որ Լենինի գլխի նման լինի»։
–Հա, այնտեղ իրոք մի սար կա, որին տաթևացիք հենց այդպես էլ ասում են՝ «Լենինի կիլյոխ», սարի գլուխն էլ, ցավոք սրտի, գնալով քաչալանում է և օրեցօր ավելի նմանվում նրա գլխին։
–Հա, ուրեմն էդ պապիին ասում եմ՝ «Էսօր վանքն եմ նկարել, վաղն էլ գնալու եմ սարը նկարեմ», պապին ասաց՝ «Սարը մեծ ա, բալա, մի օրում չես նկարի»։ Էդ խոսքերն ինձ համր տեղով գանձ էին, իմ նկարչության հիմքը։
–Տաթևը մի քանի քաղաքակրթությունների մերան է. իսկ նրա նստվածքը մարդուն միանգամից գցում է երեք ուժերի տիրապետության տակ. մի կողմից քրիստոնյա վանքը, մյուս կողմից հեթանոս Արամազդ լեռը , ու նաև սատանայի կամուրջը՝ այս դեպքում սատանան, որպես մոլորյալ հրեշտակ, մի առանձին խաղավար։ Իսկ տարածքը չի կարող չարտապատկերվել մարդու վրա։ Սակայն արդյո՞ք, մեզ մոտ եկած հովեկին, մենք կարողանում ենք այս խորունկ աշխարհի կոդերը բացել ու ցույց տալ։
–Այցելուին թանկարժեք հյուրանոցների ու խորովածի մանղալների շուրջ հավաքելով ոչինչ չես ասի։ Եթե ուզեին, կարող էին էկոտուրիզմ զարգացնել։ Եվ այդ ծրագրի հիմքում լիներ այն, որ հենց տաթևացիները տուրիստներին ծանոթացնեին գյուղին, տանեին սարերը, ցույց տային բնությունը։ Կամ ասենք, այնտեղ արվեստանոցներ հիմնվեին, տուրիստները նկարիչների հետ շրջեին ու նկարեին։ Մի խոսքով, կոնցեպտ, գաղափար լիներ անպայման։
–Դու որպես գիտնական նաև գենետիկայով ես զբաղվում ։ Ասա, խնդրեմ, հայն իր գենետիկ կոդերից արդյո՞ք շատ է հեռացել։
–Ինձ թվում է՝ մենք պահպանել ենք մեր գենետիկ հիշողությունը։ Ես 53 տարեկան չեմ, այլ, գուցե, 1053 տարեկան եմ։ Մենք ծառի ճյուղն ենք, մեր երեխաները մեզնից վերևում են։ Եվ հիշողությունն ու ինֆորմացիան այդպես՝ ճյուղ առ ճյուղ, բարձրանում է։
–Քանի՞ սերունդ այն կողմ է գենետիկ կազմվածքը, ժառանգականությունը կրկնվում։
–Մարդը դեռ վերջացած չէ։ Մարդն արարչության մեջ է։ Դրա համար են ասում՝ «Մի դատիր», որովհետև ոչինչ դեռ վերջացած չէ, չի կարելի վերջնական գնահատականներ տալ, պետք է բաց լինել ապագայի առաջ և շանս տալ։ Իսկ ամեն մարդու ծնունդը շանս է փոխվելու ավելի լավը և չի կարող զուտ կրկնություն լինել։ Եթե անգամ կրկնություն է, ապա գումարվում է նաև էլի մի բան, ուրիշ մի լավ բան։ Մեր խնդիրն այն է, որ ճիշտ կամուրջ լինենք սերունդների համար։
–Այսինքն՝ ամեն մարդ ամեն ինչ կարող է ջնջել ու նորի՞ց սկսել։ Ներսիդ գենետիկ հողմերը կրկին ցրիվ չե՞ն տա այսօրվա սարքածը։
–Ոչ, պարզապես հիմքեր պետք է ունենա նորը մշակելու համար։ Միշտ պիտի կարողանալ կանգնել գիգանտների ուսերին։
–Նախնադարում էլ մարդը սա գիտեր, որովհետև ժայռապատկերներում ուսերի վրա բազմած երկրորդ, երրորդ մարդու պատկերներ կան։ Իսկ քաղաքակրթական նշանները կրկնվող են։ Եթե դու գիտնական չլինեիր, քո նկարչության մեջ կլինեի՞ն ուրիշ երանգներ, ուրիշ նշաններ։
–Ամեն ինչն էլ ազդում է։ Գիտնականի դեպքում ուժեղ է տրամաբանության գործոնը։ Ես համաստեղությամբ երկվորյակ եմ՝ մի եսս անջատվում է, մյուսը՝ միանում։ Եվ այդ մշտական հակասություններն իրենց դրական ու բացասական կողմն ունեն։ Ես շատ եմ կասկածում։ Կարող եմ երկար սարքել-սարքել, հետո զգամ, որ իմ սարքածն ինձ խանգարում է ապրել, քանդեմ...Ես ինձ դավաճանել չեմ կարող։
–Գիտես ինչ հիշեցի. մի անգամ մի լրագրող ահավոր տաղտկալի մի նյութ էր բերել և հարցնում էր, իմ կարծիքը։ Դե ես էլ փորձում էի ավելի մեղմ ասել, որ վատն է, և նրան ասում եմ, թե չունես սեփական ոճ, բան. այսպես եմ ձևակերպում։ Իսկ նա ուղիղ հարցրեց. իսկ ինչպե՞ս կարող եմ սեփական ոճ ունենալ։ Այստեղ ես շփոթվեցի, մի քանի րոպե պաուզա վերցրի և հետո տակից դուրս եկա մի կերպ, ասելով՝ քանի որ Արարիչը երկրորդ անգամ նույն ստեղծագործությունը չի կրկնել, ամեն մեկս տեղով մի մի ոճ ենք, մնում է չկեղծենք մեզ ու կունենանք մեր սեփական ոճը։ Արմեն, քո կարծիքով, ես ճի՞շտ եմ պատասխանել նրան, կամ ի՞նչ կասեիր նրան իմ փոխարեն։
–Այո, իհարկե, ճիշտ ես պատասխանել։ Ես էլ կասեի այսպես. եթե դու ազնիվ ես ու քո ճանապարհով ես գնում, դու պետք է զգաս, որովհետև դու երգելով ես գնում: Ամեն մեկն ունի իր մեղեդին իր մեջ, դա փոքրուց է գալիս: Եթե դու քո ճանապարհին զգում ես դա, ուրեմն դու ճիշտ ես գնում։ Դե, իհարկե, յուրաքանչյուր ճանապարհին դժվարություններ կան, բայց դու մեկ է, երջանիկ ես այդ դժվարությունների մեջ, դու զգում ես որ ճիշտ ես անում, դա զգացողության մակարդակի վրա է, դու չես կարող չափել, բայց դու զգում ես՝ դու ճիշտ ես, թե՝ ոչ: Իսկ եթե զգում ես, որ սխալ ես, յուրաքանչյուր պահի կարող ես փոխել քո ճանապարհը ու ինչքան շուտ, այնքան լավ: Դու հնարավորություններ ունես, պետք է փորձես այնքան, մինչև զգաս, որ այդ մեղեդիով ես գնում: Չափանիշն այն չէ ,թե դու որտեղ ես, ուր հասար, դա քո ներսի անբացատրելի երջանկությունն է. օրինակ՝ դու կարող ես գիշերը արթնանալ, բայց չգիտես ինչու երջանիկ զգալ քեզ, ու դրա համար՝ ոչ մի պատճառ: Տխուր լինելու համար պատճառ կա, բայց երջանիկ լինելու համար կարող է ոչ մի պատճառ էլ չլինել ու... հենց դա է քո ճանապարհը:
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
Իրադարձային
-
18:37 • 28.03.24 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)