Մեր կուսակիցները զուսպ են, կարող է՝ ներշնչանք ունեն, բայց չեն արտահայտվում. Գ. Սահակյանը՝ օրենսդիրից գործադիր մտնելու մասին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կողմնակից է որքան հնարավոր է շատ կադրեր Ազգային ժողովից գործադիր տեղափոխելուն, քանի որ, ըստ նրա, տարիների փորձը ցույց է տալիս, որ այն նախարարը կամ պետական չինովնիկը, որ Ազգային ժողովի փուլով անցնում է, ավելի ծրագրված է աշխատում։ Ի պատասխան այն պնդումների, որ ՀՀԿ-ն կադրերի խնդիր ունի, Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք կադրերի շատ մեծ պաշար ունեն, ցանկացած պաշտոնի համար 3, 4, 5, 10 հոգի:
-Դուք ասել էիք, որ այն տեսակն եք, որ չի սիրում շրջանառվել, բայց Ձեր անունը համառորեն Ազգային ժողովի նախագահի երկու հիմնական թեկնածուների թվում է շրջանառվում:
-Դեռևս որևէ քննարկում չկա: Այդ քննարկումների պահին է առաջարկությունները լինում: Իսկ եթե առաջարկություն լինի, ինձ համար փակուղի կլինի, որովհետև այդ առաջարկությունը ոչ թե ինքնանպատակ կլինի, այլ կոնկրետ ինչ-որ խնդիրներ ակտիվացնելու փորձեր: Իմ «ես»-ի տրամաբանությունն այն չէ, որ ինչ-որ մի տեղ ճարեմ, հանգույց ճարեմ, որպեսզի կարողանամ բավարարվել:
-Ինչո՞ւ ինչ-որ տեղ, լա՛վ տեղ:
-Ես իմ դերակատարումը շատ բարձ եմ գնահատում: Գնահատում են և՛ լրագրողները, և՛ հասարակությունը՝ որպես զսպող, երբեմն հակադարձող ապտակով։ Առավել ևս, ես սովորական կյանքում բոլորի հետ ընկերություն եմ անում և շատ լավ հարաբերություններ ունեմ: Ինձ համար հեչ կարևոր չի՝ տղամարդն ընդդիմությունից է, թե՝ իշխանական դաշտից:
-Բայց ինչո՞ւ եք տղամարդկանց առանձնացնում:
-Դե հիմնական շփումը տղամարդկանց հետ է, դրա համար այդպես եմ ասում: Թեկուզ խորհրդարանում, այդպիսի պատգամավոր կամ լրագրող չկա, որի հետ ես չշփվեմ, առավել ևս նաև անձնական փոքր խնդիրներ համատեղ չլուծենք:
-Մեկնաբանություններ կան, որ նախարարների նշանակումների մասին դեռ չեք շտապում ասել, որովհետև կադրեր չունեք:
-Եթե մի տեղ է ազատվում, լրագրողներն արդեն Հանրապետականների մի բույլ են ներկայացնում, թե ով կարող է այդտեղ գնալ: Մենք կադրերի շատ մեծ պաշար ունենք, ցանկացած պաշտոնի համար 3, 4, 5, 10, այնպես որ, կարծում եմ՝ կադրերի խնդիր չկա:
-Բայց Դուք զգու՞մ եք, որ ձեր շարքերում կան այդպիսի ցանկություններ՝ տեղափոխվելու գործադիր իշխանություն:
-Իհարկե՛, կլինեն: Բայց մեր կուսակիցները բոլորը զուսպ են, կարող է ներշնչանք ունեն, բայց չեն արտահայտվում, սպասում են, մինչև որ քննարկումներ լինեն:
-Բայց նաև ռացիոնալ խնդիր կա չէ՞, կեսին պահել Ազգային ժողովում, որպեսզի Ազգային ժողովը չթուլանա, կեսին գործուղել:
-Ես չեմ կարծում: Ես կողմնակից եմ, որ ինչքան հնարավոր է շատ Ազգային ժողովից տանել կադրերին: Դա թուլացում չի լինի, որովհետև մեր ցուցակում շատ մարդիկ են ընդգրկված՝ մեկը մյուսից լավ: Ինչո՞ւ եմ ուզում Ազգային ժողովից տանել, որովհետև տարիների փորձը ցույց է տալիս, որ այն նախարարը կամ պետական չինովնիկը, որ Ազգային ժողովի փուլով անցնում է, ավելի ծրագրված է աշխատում, որովհետև ամբողջ քաղաքական դաշտը տեսել է, փոխհարաբերությունների կանոնները գիտի:
-Այսինքն՝ թրծվել է:
-Այո՛, քաղաքական թրծվածություն ունի: Կարելի է ասել՝ քուրայում թրծված մարդիկ են: Նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչներն էլ, զգալի է դառնում, երբ Ազգային ժողովից են գնում: Իհարկե՛, դա այդպես կատարյալ բնորոշում չէ, որովհետև կան մարդիկ, որ գնում են, և 5-6 ամիս հետո տեսնում ես, որ արագության պրոցեսներին տիրապետում են և կարողանում են արդյունքներ ցուցաբերել:
-Երեկ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով նախարարների հարցը չի քննարկվել: Այսուհանդերձ, Դուք տրամաբանակա՞ն եք համարում, որ այդ երեքն էլ ապագա կառավարությունում ներկայացված լինեն:
-Իրոք չի քննարկվել, բայց նաև հետևյալն ասեմ, որ ենթադրենք Արմեն Երիցյանը բավական լուրջ պրոֆեսիոնալ նախարար է: Իսկ Հանրապետականը միշտ էլ իր քվոտաներով նման մասնագիտական ընտրություններ կատարում է: Այնպես որ, դա մարդու անձնական իրավունքն է՝ որտեղ կլինի, ինչպես կլինի: Եթե նա, ով պետք է նախարար լինի, ընդունում է քո առաջադրած ծրագիրը և ցանկություն է հայտնում իրագործել, մենք դրան նեղ կուսակցական խողովակով չենք նայում:
-Հատկապես, որ նրանք հայտարարել են, որ իրենք «Օրինաց երկիր» կուսակցությանը ընդունել են որպես Սերժ Սարգսյանի քաղաքական ուժ:
-Ըստ էության՝ անհատական պայմանագրի մասին է խոսքը:
-Պարո՛ն Սահակյան, Ձեզ խորթ չի հնչում՝ «Օրինաց երկիր» և ընդդիմություն: Մի տեսակ անսպասելի չէ՞ Ձեր համար:
-Քաղաքական դաշտն այդպիսին է, կա՛մ իշխանական պետք է լինես, կա՛մ՝ ոչ իշխանական:
-Սովորաբար նման բաներ են լինում նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում չեն լինում: Ի՞նչ պատահեց:
-Քաղաքական իրավիճակները ենթադրում են, որ քաղաքական կուսակցությունները նոր հատկանիշներով, նոր վերաբերմունքով պետք է քաղաքական իրավիճակները ո՛չ միայն բնութագրեն, այլ՝ նոր ռազմավարություն մշակեն:
-Լևոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ-ին որակում էր որպես ՀՀԿ-ի կույրաղիք…
-Համենայնդեպս, ես երբևիցե այդ ակնոցներով չեմ նայել: Խորհրդարանում ցանկացած դիրքորոշում պարտադիր կարգով քննարկվել է ՕԵԿ-ի հետ՝ անկախ նրանից, թե վերջում ինչպիսի որոշումներ կկայացվեր:
-Ըստ Ձեզ, իրենց հավակնություններն արդարացվա՞ծ են. ունեն նույնքան պատգամավոր, ինչքան Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը, ունեցել են նախարարական 3 պորտֆել, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն: Ինչո՞վ են իրենք առավել մյուս կուսակցություններից, որ ստացել են նույնքան ձայն, ունեն այդքան պաշտոններ և դեռ դժգոհ են, որ Արթուր Բաղդասարյանին վարչապետ չեն նշանակել:
-Դա կոալիցիայի շրջանակներում էր՝ համատեղ որոշմամբ: Ինչ ունեցել են՝ այն էլ ունեցել են:
-Իսկ Դուք նկատե՞լ էիք, որ իրենք վերջին շրջանում դժգոհ են:
-Երբևիցե իմ ներկայությամբ դժգոհություններ չեն եղել: Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե դժգոհ լինելուն կամ չլինելուն, այլ՝ քաղաքական ուժ է, ցանկանում է ավելի ծավալուն քաղաքական գործունեություն իրականացնել, հատկապես որ 2017 թվականին ընտրություններ են, ցանկանում են նորից ընտրազանգված հավաքել, որպեսզի, ըստ իրենց մեկնության, այն տեսակետներն ու խնդիրները, որ իրենք ունեն, կարողանան ավելի ամբողջական իրագործելի դարձնել:
-Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ իրենք դեմ են քվեարկել ոչ իշխանական չորս ուժերի նախագծին, որով որոշվում էր մեկ տարով հետաձգել «պարտադիր կուտակայինը», այսինքն, այն դիրքորոշումն են ունեցել, ինչ ՀՀԿ-ն, սակայն այժմ «կուտակային»–ը հակասահմանադրական են համարում:
-2010 թվականին նույն դիրքորոշումն է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստանը», նույնը՝ ՕԵԿ-ը, հիմա պատճառաբանությունը՝ ըստ իրենց բնութագրման, այն է, թե ժամանակ է անցել, և իրենք որովհետև ժողովրդի շահերի անմիջական պաշտպաններն են, ոչ թե իրենց տեսակետն են փոխել, այլ կատարելու են ժողովրդի պահանջը: Քաղաքական ձևակերպումներ միշտ էլ կարելի է գտնել:
-Ձեզ համար զարմանալի կլինի՞, որ ՕԵԿ-ն օրերից մի օր պահանջի նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը, և դա բարոյական կլինի՞:
-Քաղաքականության մեջ որևէ բան չի կարելի ժխտել, քաղաքականությունը եղած երևույթների պայմանների վրա է զարգանում: Ես կարող եմ մեր տեսակետն ասել. ինչպիսի պայմաններում էլ որ լինի, նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել, մենք միշտ զուսպ ենք պահում, որովհետև, վերջին հաշվով, մեր հայկական մենթալիտետով դա խիստ ազգային է, եթե մարդու հետ ճանապարհ ես գնում, հաց ես կիսում, դա քեզ միշտ պարտավորեցնում է:
-«Բարգավաճ Հայաստանի» հետ ճանապարհ չէի՞ք գնացել, հաց չէի՞ք կիսել:
-Դրա համար խիստ պարտավորված ենք: Մենք ցանկացած կուսակցությանը միայն հակադարձում ենք և մենք երբեք նախահարձակ չենք եղել: Հակադարձում ենք մի աստիճան ցածր, որպեսզի քաղաքական ուժերը նաև զուսպ կեցվածք ընդունեն: Որևէ դեպք կա՞, որ Հանրապետական կուսակցությունը որևէ մեկին հենց այնպես, անտեղի, իր քաղաքական իմիջը բարձրացնելու համար վիրավորի կամ որևիցե բան ասի: Միշտ հակադարձելու պրոցեսում ենք մենք:
-Պարո՛ն Սահակյան, իսկ ձեզ միայնակ չե՞ք զգում. 6 խմբակցություններից 5-ը չեն ցանկանում կոալիցիա մտնել:
-Մենք վերադարձանք աշխարհում ընդունված դասական մոդելին: Եթե բացարձակ մեծամասնություն ես, ապա ամբողջական պատասխանատվությունը դու պետք է կրես:
-Բայց ինչո՞ւ հենց սկզբից այդ մոտեցումը չցուցաբերեցիք:
-Սկզբից այդպես չէր, որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք կարողանում են ժողովրդի որոշակի ձայներ հավաքել, հնարավորություն տալ, որ կարողանան իրենց խոստումները հետ վերադարձնել ժողովրդին: Իսկ բոլոր քաղաքական ուժերը միայնակ են, բոլորն էլ առանձին կուսակցություններ են, առանձին մոտեցումներ ունեն: Առավել ևս այսօրվա խորհրդարանի քաղաքական կուսակցությունները, դրանք տարբեր գաղափարախոսության կուսակցություններ են, առավել ևս՝ տեսակներով էլ են տարբերվում: Իսկ այն, որ այս կամ այն խնդրի շուրջ միասնականություն են հանդես բերում, լավ հնարավորություն է՝ կարող են ընդդիմադիր կոալիցիա ստեղծել:
-Պարոն Սահակյան, ըստ Ձեզ՝ վարչապետին ծանր աշխատանք սպասվու՞մ է՝ հաշվի առնելով, որ ստացված «ժառանգությունը»: Նախ, համարո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանին վատ ժառանգություն է մնացել Տիգրան Սարգսյանից, որովհետև երեկ ԳՄ նիստը դրսից հետևում էին բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, ովքեր տուժել են տարբեր ժամանակներում՝ տարբեր հարցերով ու երեկ դիմում էին Հովիկ Աբրահամյանին:
- Չեմ կարծում, որ վատ ժառանգություն է մնացել, առավել ևս, կարող եմ ասել՝ թիմը աշխատել է և այս վիճակը, որ ստեղծվել է, շատ ավելի հնարավոր են դառել բարեփոխումները արագ տեմպերով առաջ տանելու համար: Իսկ խնդիրներ կարող են եղած լինել և՛ նախորդ շրջանում, և՛ այս շրջանում, բայց փաստը մնում է փաստ, որ մենք այսօր հնարավորությունները տեսնում ենք: Եվ այն բոլոր խնդիրները, որոնց վերաբերյալ հասարակության մեջ որևիցե հատվածի մոտ խնդիրներ են առաջացնում, մենք ականջալուր ենք և այս օրերին արդեն փորձում ենք լուծումներ տալ: Դա վերաբերում է և ՛ գլոբալ քաղաքականությանը, երբ առաջանցիկ կդառնա փոքր և միջին բիզնեսը, հարկային ամբողջ դաշտի վերանայում…
-Հարկային դաշտի վերանայո՞ւմ:
-Հարկային դաշտի վերանայում՝ կախված փոքր ու միջին բիզնեսի հետ:
-Այսինքն՝ արտոնություններ կտրվե՞ն:
- Սա կարևորվում է նրանով, որ տարիներ շարունակ անընդհատ փորձում, փորձում էինք, բայց ժամանակաշրջանն ու բյուջեն այնպիսին էին, որ չէինք կարողանում ձեռներս մի փոքր երկարացնել: Կարծում եմ՝ այդ խնդիրը կլուծվի, իսկ փոքր ու միջին ձեռներեցներին օգնել, ոտքի կանգնացնելը նշանակում է՝ Հայաստանը կունենա նաև միջին խավ: Իսկ յուրաքանչյուր պետության ուժը միջին խավն է:
-Չեք բացառո՞ւմ, այսինքն, որ ինչ-որ թեթևակի խմբագրումներ, սրբագրումներ են լինելու, քանի որ ծրագիրը նույնն է՝ ՀՀԿ կուսակցության ծրագրի շրջանակներում:
- Մենք կարծում ենք՝ եղածը ժամանակի քննությանը կենթարկվի, և ոչ թե ծրագրերը կփրկեն, առավել ևս կշարունակվեն, այլ պարզապես իրագործման մեթոդիկան՝ կապված ժամանակաշրջանի քաղաքական պահանջների հետ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:15 • 01/05 Արագածավան-Արտենի ճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Իրավունք
-
09:03 • 02.05.24 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
-
18:06 • 01.05.24 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են․ ՔԿ
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Իրադարձային
-
13:17 • 02.05.24 Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում