Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում չկա «անընդմեջ» բառի մասին որևէ ակնարկ. Վարդան Պողոսյան
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, անդրադառնալով 2-րդ նախագահի հայտարարությանը, որ փոփոխությունների անհրաժեշտություն չկա և հարցին, որ արդյո՞ք այս ամենն իշխող համակարգի շահերի սպասարկման համար չի ձեռնարկվում, նշեց. «Եթե ընդդիմադիր ուժերը կամ երկրորդ նախագահը մտավախություն ունեն, որ սա իշխանության վերարտադրման փորձ է, ապա դրանով նրանք նախօրոք ընդունում են, որ մինչև 2017-2018թթ. որևէ բան չի փոխվելու: Էդ դեպքում հարց եմ տալիս՝ եթե որևէ բան չի փոխվելու, ապա ինչի է, առհասարակ, անհրաժեշտ որևէ բան Սահմանադրության մեջ փոխել, եթե գործող Սահմանադրությունը, առանց որևէ խնդիրների, հնարավորություն է տալիս քաղաքական մեծ իշխանության անցում՝ Նախագահի ձեռքից վարչապետի ձեռքը»:
-Պարոն Պողոսյան, երեկ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Ըստ Ձեզ՝ կա՞, թե չկա:
-Կարծում եմ, որ կա: Եվ մենք ներկայացրած 40 էջանոց հայեցակարգում հանգամանալից ներկայացրել ենք, թե ինչու:
-Պարոն Պողոսյան, երկրորդ անգամ եք, փաստորեն, մշակում Սահմանադրություն, որովհետև նախկին՝ 2005 թ.սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում էլ էիք:
-Ես առաջին անգամ մշակելու ժամանակ որևէ ձևական, ֆորմալ կարգավիճակ չեմ ունեցել: Ես եղել եմ ոչ ֆորմալ աշխատանքային խմբի անդամ, որը որ աշխատել է 2003թ. սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա՝ այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արդարադատության ներկայիս նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հետ միասին։
-Այսինքն՝ այն ժամանակ չկայի՞ն այն նկատառումները, կապված փոփոխությունների հետ, որոնցով էլ պայմանավորված՝ պետք է արվեն փոփոխություններ:
- Քաղաքական նպատակները բոլորովին տարբեր էին, և ազդակները՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու, տրամագծորեն իրարից տարբեր են: Եթե հիշում եք՝ 2003 թվականին հանրաքվե անցկացվեց և տապալվեց, և չեմ կարծում, որ դա մեր այն ժամանակվա կառավարության ժողովրդավարական վարքագծից էր բխում, այլ պարզապես չկար շահագրգռվածություն՝ ներքին բարեփոխումներ անցկացնելու։ Բայց երբ 2004-ին Եվրոպայի խորհրդի, եվրոպական կառույցների կողմից ճնշումը ավելացավ, այն ժամանակ իշխանությունները գնացին այդ փոփոխություններին։ Իմ խորին համոզմամբ՝ ստիպված գնացին, որովհետև այլ քաղաքական տարբերակ չունեին: Ի տարբերություն դրա, այս անգամվա նախաձեռնությունը, կարծում եմ, բխում է այն բանի օբյեկտիվ գիտակցումից, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են և առաջին հերթին երկրի ներքին կյանքի և դրա հրամայականներից են բխում, ոչ թե ինչ-որ արտաքին ուժերի կողմից ներկայացված պահանջներ են:
-Ասում եք՝ փոփոխությունները անհրաժեշտություն են, մինչդեռ երեկ 2-րդ նախագահը նշեց, որ ոչ միայն չկա նման անհրաժեշտություն, այլ այդ անհրաժեշտության մասին հիմնավորումներ էլ համոզիչ չեն: Եվ նաև հարց տվեց՝ արդյո՞ք այս ամենն իշխող համակարգի շահերի սպասարկման համար չի ձեռնարկվում:
-Ճիշտն ասած, այդ արգումենտը բացարձակապես ոչ համոզիչ է, և իմ կարծիքով՝ արհեստական ու մտացածին է, որովհետև եթե բոլորս ենթադրում ենք, որ 2017 կամ 2018 թվականից հետո նույն քաղաքական ուժն է երկրում գերիշխող լինելու, ապա այդ քաղաքական ուժի առաջնորդին ոչինչ չի խանգարում հաջորդ ընտրություններից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը: Կամ ցանկացած այլ պաշտոն, կամ որևէ պաշտոն չստանձնել, եթե քաղաքական ուժը ենթարկվում է ինչ-որ լիդերի՝ կուսակցության նախագահի: Համենայն դեպս, որպեսզի նման ասեկոսեներ, թյուրիմացություններ չլինեն, նախագահը հստակ ասաց, որ պառլամենտականի անցնելու պարագայում ինքը չի հավակնում երկրի ղեկավարի, տվյալ դեպքում, վարչապետի պաշտոնին: Բայց նորից եմ կրկնում, եթե ընդդիմադիր ուժերը կամ երկրորդ նախագահը մտավախություն ունեն, որ սա իշխանության վերարտադրման փորձ է, ապա դրանով նրանք նախօրոք ընդունում են, որ 2017-2018թթ. որևէ բան չի փոխվելու: Էդ դեպքում հարց եմ տալիս՝ եթե որևէ բան չի փոխվելու, ապա ինչի է, առհասարակ, անհրաժեշտ որևէ բան Սահմանադրության մեջ փոխել, եթե գործող Սահմանադրությունը առանց որևէ խնդիրների հնարավորություն է տալիս քաղաքական մեծ իշխանության անցում՝ նախագահի ձեռքից վարչապետի ձեռքը: Իսկ գործող Սահմանադրությունը որևէ սահմանափակում՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու տեսանկյունից, ընդհանրապես չի սահմանել: Դրա համար, նման ենթադրությունները և մտավախությունները քաղաքական մտավախություններ են, որոնք որևէ սահմանադրա-իրավական հիմք չունեն:
-Պարոն Պողոսյան, երեկ իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի, ինչից հետո շրջանառվեց, ապա հաստատվեց, թե հայեցակարգում կա դրույթ, որով նախատեսվում է փոփոխել գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի այն կետը, որ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»: Այսինքն՝ երրորդ անգամ նախկին նախագահները առաջադրվելու իրավունք չեն ունենա: Կա՞ նախագծում նման դրույթ՞, թե ոչ:
-Հայեցակարգի նախագծում մենք այդպիսի դետալիզացիայի չենք հասել, որովհետև երբ որ վերլուծության ենք ենթարկում կառավարման համակարգը, մենք ասում ենք, որ գործող կառավարման համակարգն ունի արմատական թերություններ։ Փորձում ենք հաջորդ քայլով որոշակի բարելավումներ մտցնել գործող համակարգի պայմաններում, հետո արձանագրում ենք, որ միևնույն է՝ մնում են խնդիրներ, որոնք գործող կառավարման համակարգի պայմաններում լիարժեք լուծում չունեն, և հետո արդեն մյուս քայլով ասում ենք, որ այդ մնացած խնդիրները, կարող են, թերևս, ավելի լիարժեք ձևով լուծվել, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգին: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերջնական որոշում հանձնաժողովում, որ նախընտրելի է այս կամ կառավարման ձևը, չկա: Երբ չկա ընտրությունը օրինակի համար՝ կիսանախագահական կառավարման համակարգի վերաբերյալ, այնքան էլ տրամաբանական չէր լինի անդրադառնալ մի խնդրի՝ «երկու անգամ անընդմեջ», թե միայն երկու անգամ, որը որ այդ հանձնաժողովի հետագա քննարկման խնդիր է, քան թե սկզբունքային, հայեցակարգային խնդիր:
-Այդ դեպքում, որտեղի՞ց այդ մեկնաբանությունները, որոնց անգամ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:
-Հարցրեք, երկրորդ նախագահին, համենայն դեպս, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որևէ նման առաջարկ կամ թեկուզ ակնարկ՝ վերացնելու «անընդմեջ» բառը 50-րդ հոդվածում, չկա, թե 2-րդ նախագահը որտեղի՞ց է դա վերցրել, այդ հարցը պետք է իրեն ուղղել: Հանրապետության գործող Նախագահը հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ընդամենն իր կարծիքն է արտահայտել, որ որևէ մեկը երկու անգամից ավելի չպետք է ստանձնի երկրի ղեկավարի ղեկը: Բայց, կրկնում եմ՝ այս հարցը, որպես հայեցակարգային հարց, բարձրացված էլ չէ: Եթե նման աժիոտաժ է առաջանում այդ հարցի շուրջ, թերևս, նպատակահարմար կլինի այդ հարցին էլ անդրադառնալ, ապագայում:
-Մի հարցի անդրադառնանք, որը վերը նշվածի համատեքստում այնքան էլ չի քննարկվում: Խոսքը այն մասին է… հիշում եք՝ Հայաստանի եվրաինտեգրում, Մաքսային միության անդամակցություն, Եվրասիական տնտեսական միություն, և այս վեկտորներին ինտեգրացիայի կողմնակիցների և ընդդիմախոսների հիմնական փաստարկը եղել է այն, որ նման վճռորոշ հարցերը պետք է դրվեն ժողովրդի հանրաքվեի, ոչ թե Նախագահի միանձնյա որոշման, թեև նրան սահմանադրական նման իրավասություններ տրված են: Այս առումով ինչ-որ առաջարկներ եղե՞լ են կամ նախատեսվո՞ւմ են:
-Եթե հայեցակարգը կարդաք, ապա կտեսնեք, որ մենք այդ հարցին ուղղակի պատասխան ենք տվել. հանձնաժողովի կարծիքով՝ այո, նման միություններին անդամակցելը պարտադիր պետք է հանրաքվեով իրականացվի, դա հստակ ամրագրված է հայեցակարգի նախագծում: Այսինքն՝ այստեղ խոսքը ոչ թե նախագահի արտաքին քաղաքական լիազորությունների մասին է, որքան երկրի ինքնիշխանության սահմանների մասին է: Սահմանադրության 1-ին հոդվածով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և եթե ցանկանում ենք միանալ ինչ-որ վերազգային միությանը, ապա հանձնաժողովի կարծիքով՝ նման խնդիրները պետք է լուծվեն հենց իշխանության կրողի՝ ժողովրդի կողմից: Դրա համար էլ հայեցակարգի նախագծում մենք հստակ ամրագրել ենք, որ այս պարագայում հանրաքվեն պետք է պարտադիր լինի:Դա հանձնաժողովի կարծիքն է:
-Այս առումով մեկ պրակտիկ հարց. եթե նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո, մենք դեռևս չլինենք Մաքսային միությունում կամ Եվրասիական տնտեսական միությունում, այդ հարցը արդեն պետք է որոշվի հանրաքվեո՞վ:
-Եթե մեր այդ առաջարկությունը հանձնաժողովի առաջարկությունը ընդունվի և՛ Ազգային ժողովի կողմից, և՛ հետագայում ՝ հանրաքվեով, ապա բնականաբար, այդ սահմանադրական նորմի փոփոխությունից հետո, ցանկացած վերազգային միությանը միանալու հարցը պետք է հանրաքվեով վճռվի:
-Իսկ եթե մինչ այդ միանա՞նք, ուշ չի լինի՞:
- Այսօրվա Սահմանադրությունն իմ կարծիքով՝ արգելք չի հանդիսանում դրա համար, (այսինքն՝ հարցը հանրաքվեի դնելը ) բայց դա բավականին քիչ ուսումնասիրված հիմնախնդիր է: Ամեն դեպքում, սահմանադրական բարեփոխումների տեսանկյունից հանձնաժողովը նման հստակ կարծիք արտահայտել է:
-Այսուհանդերձ, իշխող քաղաքական ուժի տեսանկյունից երկու՝ թե՛ ԵՄ-ի հետ ասոցացման և թե՛ ՄՄ-ին միանալու դեպքում էլ ասվում է, որ դա ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է, որ նման անհրաժեշտություն չկա և այլն:
-Ես հիմա չեմ ցանկանում մանրամասնությունների մեջ մտնել. կան տարբեր տեսակետներ ու հարցն իսկապես խորն ուսումնասիրման կարիք ունի: Ապագայի համար գոնե ես համոզված եմ, որ դա լավագույն լուծումն է և դա ցույց է տալիս նաև այլ երկրների փորձը: Բոլոր նրանք, որոնք մտան Եվրոպական միության մեջ, իրենց երկրում այս հարցով հանրաքվեներ անցկացնելու սահմանադրական դրույթներ նախատեսել էին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի