Հայկական երազանքի նոր իդեան աշխարհահռչակ Տիգրան Համասյանի կատարմամբ
Այծը, տղան, էծի տղությունը, դեռ որձ չկտրած տղայի էծությունը, որ մեջքից կողերը ցից էգ է երևում, բայց աչքերով չափ է տալիս քեզ։ Այսպես կինոյի նման, իծաշարուկ գալիս է այս տղան. ես նրան հանդիպել եմ Սիսիանի բրոնզեդարյան հին դամբարանների պատկերաշարում, մեր մոռացված գյուղերի փոշեկոլոլ ճամփեքի վրա, անգամ քաղաքային բաղնիքների ամենակուլ գոլորշիներում թաք կացած, Չարենցի ու Փարաջանովի թաքուն և ափաշքյարա պատկերագրերում։ Ու ամեն տեղ սա բոլորի առաջն ընկած՝ էծ, իրեն սարուքարով է տալիս, որ հետ ընկած հաստաբեստ մարմիններով անասունների վրա մի պուտ արյուն էլ չկաթա, դանդալոշ ծանրաքարշներին փակում է իր մի հատիկ երգեցիկ մարմնով, որի անդամներն արդարության գործիքներ են՝ պիրկ, չծռմռվող, արարչական։
Այս մտքերը եկան, երբ ուղիղ մեկ ժամ անընդմեջ նայում էի աշխարհահռչակ դաշնակահար ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանի աչքերի խորքը, բայց դա բոլորովին այլ մի զրույց էր, որի մասին ես մի օր անպայման կգրեմ։ Իսկ բարձրաձայնեցինք այսքանը. երևի ամենակարևորին խոսքը չի կարողանում դիպչել, կամ երբ հասավ այդ մեղքին, արդեն երգ է, որ կա։
-Տիգրա՛ն, երբ նայում եմ Ձեր կենսագրությանը, թե ինչպես մի տղա ծայրագավառի իր փոքր արահետից հասավ աշխարհի ծայրը՝ դառնալով հանրահռչակ, միտքս են գալիս հրաշապատում հեքիաթները։ Այս մոտիվով են հենց ժամանակակից առասպելներ հյուսում. "Novus Ordo Seclorum"-նոր կարգ դարերի համար, սա գրեցին չէ՞ ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամի վրա և ամերիկացի երեկվա գաղթականին այն դարձրեց միլիոնատեր ջենտլմեն։ Փաստորեն, Ձեր կենսագրությունն էլ կարող է մեր երիտասարդների համար դառնալ հայկական երազանքի նոր մոդել, Թումանյանն ասում էր. «Հեքիաթը գերագույն արարքն է»։ Եվ ուրեմն ինչպե՞ս հասնել այդ եզերքին։ Ես իսկապես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ այս հարցը տալ , չէ՞ որ նրա պատասխանը կարող է ջնջել աշխարհի թերևս ամենաողբերգական մի քանի տեսարաններ՝ երիտասարդ մարդկանց հուսահատությունը։
- Մի բան կարող եմ միայն ասել, որ տաղանդավոր մարդիկ չպետք է հուսահատվեն և անպայման կգտնեն իրենց ճանապարհը, պիտի միշտ իմանան, թե ինչն է կարևորը, ինչ են իրենք ուզում: Այստեղ Հայաստանում, ավելի հեշտ են գայթակղվում և հուսահատվում: Ես, օրինակ, շատ վատ տարիներ եմ տեսել Գյումրիում: Հայրս առավոտյան ժամը 6-ին գնում էր, հացի հերթի կանգնում, ու երբ հացը բերում էր տուն, մենք չէինք հասկանում, թե այն ինչից է պատրաստված: Մեր ընտանիքը շատ բարդ օրերի միջով է անցել, բայց երբեք չենք հուսալքվել: Իմ հորեղբորը շատ մարդիկ խելագարի տեղ էին դնում: Բայց նա իր ամբողջ կյանքը նվիրեց ինձ, որովհետև հավատում էր ինձ: Մեզ համար ամենակարևորը չհուսալքվելն է եղել: Պետք է հույս տալ տաղանդավոր մարդկանց: Բացի այդ էլ` ամեն մարդ իր ճանապարհն ունի և անպայման գտնում է այդ ճանապարհը, երբ գնում է, չի հոգնում, աշխատում է, ոչ թե հուսալքվում։
-Ինձ թվում է, վերջին տարիներին Հայաստանում կատարված ամենազազրելի բանը աշխատանքի, աշխատասիրության անկումն է, քամահրանքը, թե հնարավոր չէ աշխատանքով կերտել ու հաստատել քեզ։ Ամերիկան ինձ համար բնավ էլ երազանքների երկիր չէ, բայց այդ երկիրն աշխարհին ցույց է տվել, որ մի կոշկակար կարող է իր աշխատանքով դառնալ միլիոնատեր, ոչինչն ամեն ինչ կդառնա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ։ Եթե չեմ սխալվում հենց Ամերիկայում Դուք առաջին տեղը գրավեցիք դաշնակահարների Թելոնիուս Մոնկի անվան մրցույթում: Ձեզ պատվեցին Սպիտակ տանը, անձամբ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորեց Ձեզ, մրցանակ ստացաք Մադլեն Օլբրայթի և Քոլին Փաուելի ձեռքից:
-Ես կարող եմ ամերիկացի հազարավոր տաղանդավոր երաժիշտների թվել: Նրանք այնքան շատ են և այնքան ուժեղ է այնտեղ մրցակցությունը: Պատկերացրեք` նրանք, իրոք, չպետք է քնեն հաջողության հասնելու համար: Բայց ես ուրախ եմ, որ միանգամից ընկա հենց այդ ամերիկյան միջավայրը: Ես միայն այնտեղ հասկացա, թե ինչ եմ ինձնից ներկայացնում: Եվ ո՞վ էի ես այդ միլիոնավոր տաղանդավոր մարդկանց կողքին... Բայց տեսա՞ք` ինչ-որ բան ստացվեց: Այո՛, դժվարություններն անընդհատ են: Բայց պետք է հաղթահարել: Ընդհանրապես, երեխաների հետ պետք է զբաղվել փոքր հասակից։ Ինձնով 3 տարեկանից զբաղվել է հենց իմ հորեղբայրը, որի մասին քիչ առաջ ասում էի, թե ինչպես էին նրան խելագարի տեղ դնում։ Նա ինձ հետևել է, ուղղություններ է տվել, միշտ կողքիս է եղել։ Նա ինձ այնպես է դաստիարակել, որ ես աշխատանքի նկատմամբ վերաբերմունք ունենամ։
-Ես էլ երբեմն ծուլանում եմ և հետո եմ միայն տեսնում, թե որքան բան եմ տանուլ տվել՝ առողջ արժեհամակարգերից մինչև կատաղի արագությամբ փոփոխվող ժամանակի նյարդը։ Բայց, կընդունեք երևի, որ այսօր ցանկացած աստղ բաղկացած է PR-ից։ Եկել է ինքնահռչակների ժամանակը, իսկ խորը, տաղանդավոր մարդիկ, որպես կանոն մի տեսակ ավելի փխրուն գոյություններ են և չեն դիմանում հատուկ էֆեկտների վրա պարազիտացող այս նոր խաղերին։ Տպավորությունների վրա սարքած այս նոր ժամանակը, կարծես հենց վառ, տաղանդավոր մարդկանց դեմ է աշխատում. տաղանդավոր մարդը նոր բովանդակություն, մշակութային նոր հարթակներ է ստեղծում, որը խառնում է բոլորին ու ամեն ինչ համահարթեցնելու իմպերատիվը։
-Այո՛, կա այդ ամենը և ավելի վատ բաներ էլ կան, բայց կապ չունի։ Անհնար է հաջողությունը չգա, չլինի, եթե դու գնում ես իրեն ընդառաջ։ Տարբեր, մեծուփոքր շահագրգռություններ կան՝ գնալ այս կամ այն համերգին, այստեղ-այնտեղ ելույթներ ունենալ, բայց պետք է կարողանալ ճիշտ ընտրել, որը մերժել և որին արձագանքել։ Կյանքը հենց ընտրություն է, ովքեր կարողանում եմ ճիշտ ընտրել, նրանք էլ ունենում են հաջողություններ։ Եթե կա տաղանդ, ապա նախ պետք է այն հայտնաբերել, ապա՝ զարգացնել։ Հակառակ դեպքում, այդ տաղանդը մի քանի տարի հետո կարող է էլ տաղանդ չլինել։ Տաղանդն ու աշխատասիրությունը միշտ իրար հետ պիտի լինեն։ Եթե տաղանդավոր մարդն անընդհատ աշխատում է, նա ստեղծում է արժեքներ, ինչ կարող ես անել դրա դեմ։
- Այնուամենայնիվ, ժամանակակից մարդու համար ջազը գնալով վերածվում է ինտելեկտի հետ կոշտ, տրավմատիկ շփվող նյութի, որովհետև այսօր մարդիկ առանձնապես հակված չեն ընդունել ինտելեկտուալ ծանր հոսքեր։ Երևի մտածում են` իրենց ծանրամարս կյանքն իրենց հերիք է և ձգտում են ավելի թեթև մեղեդիների, որոնք իրենցից մտքի աշխատանք չեն պահանջում։ Կիսո՞ւմ եք իմ այս տեսակետը, արդյոք ջազի բումը մնաց անցյալում։
-Երևի, այսօր, համենայն դեպս, չես կարող երազել 200 հազար մարդու համար համերգ տալու մասին: Բայց ես երբեք էլ չեմ մտածում դրան հասնելու մասին: Ինձ համար գլխավորը հավատարիմ մնալն է այն երաժշտությանը, որը ես սիրում եմ և ուզում եմ հասնել դրան: Իսկ թե որքան մարդ ինձ կհասկանա, դա արդեն կարևոր չէ: Իհարկե, շատ խոչընդոտներ կան, որովհետև փորձում են արժեզրկել լավ երաժշտությունը: Տեսեք նախկինում ոնց էր` մարդիկ լսում էին երաժշտություն, երբ ցանկանում էին լսել այդ երաժշտությունը, իրենք էին ընտրում: Բայց այսօր ամենուր, ամեն տեղ երաժշտություն է, և դու չես ընտրում երաժշտությունը։ Եվ դրա համար էլ արժեզրկվում է այն, դառնում է սիգարետ ծխելու պես մի բան:
-Այո...շնորհակալություն, երբևէ չէի մտածել։ Իսկ ձայնային քաոսն, այո՛, կարող է ճեղքել մարդու միտքը, զոմբիացնել նրան։ Իզուր չէ, որ նեյրոտեխնոլոգիաները կոդավորված ձայների միջոցով կարողանում են մարդուց խլել իր բանականությունը։Իսկական աղետ է, երբ մարդն անգամ իր ականջների տերը չէ այլևս։
-Այո՛, երաժշտությունը շատ ազդեցիկ բան է, և մարդն առանց գիտակցելու կարող է տրվել նրան, անգամ` վնասվել վատ երաժշտությունից: Երբ ես, օրինակ, մի տեղ նստում եմ, խնդրում եմ, որ անպայման ցածրացնեն երաժշտությունը, չէ որ ես չեմ ընտրել այդ երաժշտությունը և չեմ ուզում, որ այն ինձ պարտադրվի։
-Դե ասվում է, չէ՞, որ մարդկության առջև կանգնած այսօրվա ամենամեծ խնդիրը հենց ինֆորմացիայի ահռելի քանակի անկառավարելիությունն է, այն մարսելու անհնարինությունը, որը մարդուն ոչ թե ավելի ուժեղ է դարձնում, այլ հակառակը՝ ավելի ու ավելի անպաշտպան, որովհետև նա չի կարող այդ ահռելի հոսքերը իմաստավորել։ Ահա, Ձեր գործերում նույնպես երաժշտական ինֆորմացիոն հոսքերի ահռելի բազմազանություն կա, տասնյակ ոճեր միաժամանակ ՝ դասական, ջազ, ֆոլկ , բիբոպ, թրեշ մետալ, դաբստեպ... Այդ բազմազանությունը պիտի որ չներվեր դրսում, հանդիսատեսն այսօր ոճային կազմակերպվածություն է կարծես պահանջում։ Այդպես չէ՞։
-Դրսում ավելի շատ է ներվում, քան, օրինակ, այստեղ։ Բայց ինձ համար չկա էլ դրսի ու ներսի խնդիր։ Ես ստեղծում եմ մի երաժշտություն, որը իմ երաժշտությունն է։ Ես չեմ խորանում՝ կսիրեն, չեն սիրի։ Սիրեն-չսիրեն մեկ է՝ ես դա եմ անելու։ Ես այդպես եմ մտածում։ Ինձ համար կան կոնկրետ ծրագրեր։ Ես այդպես եմ իմ երաժշտական մտքերը շարադրում։ Ռեպերտուարի ընտրությունն էլ այդ ոճի մեջ է կատարվում, ընդ որում, ես ոճերը ոչ թե հակադրում եմ, այլ՝ համադրում, սակայն իդեան մեկն է։
-Տիգրա՛ն, Դուք ի՞նչ նոր բան գտաք հայկական ազգային երգերում։ Ո՞վ է հայ երգը, ի՞նչ բնավորություն ունի, ի՞նչ տղա է, օրինակ, վերջին շրջանում նրան այնպես նվնվացրին ու կլկլացրին, որ նրանից կարծես մի լալկան, ձայնը փորն ընկած սգվոր պառավ ստացան։ Նոր, չտեսնված, չլսված տող, փիլիսոփայություն, անատոմիա՝ գտա՞ք հայ երգի խորքում։
-Ես անընդհատ ուսումնասիրում եմ մեր ֆոլկլորը։ Եվ այնպես չէ, որ հիմա ես մի երկու խոսքով կարող եմ ասել, թե ինչ է ինձ համար մեր հայկական ժողովրդական երաժշտությունը ու ինչ թաքնված շերտեր ու փիլիսոփայություն ունի։ Այն այնքան խորն է, այնքան երկնային երաժշտություն է, որը հնարավոր չէ բառերով ձևակերպել։ Անհնարին է խոսքով հաղթահարելը, ընդհանրապես երաժշտության մասին խոսելն է անհնարին, անգամ՝ անիմաստ։ Մի լավ ժողովրդական երգ լսելուց հետո քո բոլոր էմոցիաները զարթնում են, իսկական հայ երգը հենց դա է անում լսողի հետ։ Եթե մեկին էլ չի արթնացնում, ուրեմն այդ մարդու երակներում հայի արյուն քիչ է պարունակում։
- Օրինակ՝ առանձին բանագետներ գրել են, որ մեր հորովելների կառուցվածքում հայհոյանքի տարր է եղել, երբ կանայք հաց են բերել, նրանց հետևից մի քանի տող «նխշել են» իրենց կարոտած տղամարդիկ, բայց արի ու տես, որ թեման կախ է մինչ օրս...մարդիկ էլ ամաչում են և երգելիս թռնում, լոք են տալիս սրա վրայով։
-Այդ մասին չգիտեմ, անկեղծ ասած։
-Ես էլ միայն վերջերս սա իմացա ու ահագին բարկացա, որովհետև պարզվում է մեր երգն այդքան էլ ամոթխած չէ, որքան մենք են ձևանում։ Ենթադրվում է, որ մեր երգը պետք է մեզ նման լիներ, կամ ավելի ճիշտ՝ մենք նրան։ Նմա՞ն ենք իրար, մեր այսօրվա կերպարը, մեր ապրելու ռիթմերը, զգացմունքների խաղը ներդաշնա՞կ է մեր երգին, թե՞ նրանից անդառնալի հեռացել ենք։
-Այո՛, իհարկե, նման է, քանի որ ֆոլկլորը հենց կորիզն է հայ երգի։ Իհարկե, այդ կորիզը ժամանակների ընթացքում փոփոխվել է, բայց միևնույն ժամանակ պահպանվել ու զարգացել է։ Պարզապես, հիմա պետք է այնքան խորանալ, այնքան լսել ճիշտ հայկական երաժշտություն, որ նորից հասնենք մեր կորիզին, հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կորիզը, քանի որ շատ խեղաթյուրված պատկերացում կա նրա մասին։
-Ինձ թվում է, երբեք այսքան բուռն հետաքրքրություն չի եղել ազգային երգերի հանդեպ. աշխարհն այսօր քաղաքակրթությունների փոխազդեցության մի հրաշալի ժամանակաշրջան է ապրում. հիշեցի Կոմիտասի այն միտքը, թե միայն անասունները չեն փոխում իրենց արտասանած հնչյուններն ու ելևէջները, մարդկային երգը անընդհատ փոխազդեցությունների է ենթարկվում։ Այսօր աշխարհը բռնկված է արդիականացման տենդով, բայց նույն երաժշտությունը կարծես ավելի է հակվել դեպի տարբեր ժողովուրդների ազգային երգը և սնվում է հիմնականում դրանից։ Այսպես առա՞ջ ենք գնում, թե՞ ետ։
- Դրսին շատ հետաքրքիր է մեր ազգային երգը, իրենց համար դա համարյա էկզոտիկ երաժշտություն է։ Ժամանակակիցը կամ արդիականը, իմ կարծիքով, դրանք հենց կոնցեպտներն ու նոր գաղափարներն են, ավելի շուտ` գաղափարների հետ աշխատող պրոցեսները, որովհետև նույն գաղափարները 300 տարի առաջ էլ են եղել, բայց նոր մթնոլորտում այն բնութագրվում է բոլորովին այլ կերպ, քանի որ նոր տեխնոլոգիաները զարգանում են լայն թափով:
-Այսինքն, մեծ հաշվով, երաժշտության մեջ էլ նոր գաղափարներ չկա՞ն, կան նոր ձևաչափե՞ր, որոնք էլ ստեղծու՞մ են այս նոր ժամանակը:
-Այո՛, բայց ֆակտուրաներ գտնելն է կարևոր։Նոտաներն արդեն գտնված են և միշտ նույնն են։ Համենայն դեպս, եթե կա լավ երաժշտություն, ես արդեն երջանիկ եմ։ Երաժշտությունը միայն երաժշտությամբ կարելի է բացատրել։
-Տիգրա՛ն, որքանո՞վ է Հայաստանի երիտասարդությունը արդիական, ժամանակակից. արդյոք նրանք ադեկվա՞տ են քաղաքակրթական այսօրվա շարժերին, միտումներին։
-Մեր երիտասարդությունը մեծ պոտենցիալ ունի, շատ տաղանդավոր է: Ուղղակի պետք է նրանցով զբաղվել, որովհետև երիտասարդությունը շատ հեշտ է շեղվում ճանապարհից: Նվիրվածություն և հստակ ուղղություն ունենալ` սրանք են ամենակարևոր բաները: Եթե ունես ուղղություն, հոսքերով չես շարժվի և չես կորցնի քո սկզբնական իդեան:
-Դուք այսօր հայկական երաժշտական միջավայրից ո՞ւմ գործերն եք լսում։
-Տիգրան Մանսուրյան, Արթուր Շահնազարյան, Նորայր Քարտաշյան...
-Ի՞նչ ես կարծում` Հայաստանը ժամանակակից փոփ երաժշտություն ունի՞:
-Այո՛, կարելի է ասել, որ ունի: Բայց ես չեմ տեսնում փոփ երաժշտության ինքնատիպ գործեր: Այստեղից-այնտեղից վերցված բաներ են: Դա շատ վատ է:
-Քանի՞ րոպե կարելի է լսել հայկական փոփը, եթե, իհարկե, հնարավոր է այն լսել։
-Կան փոփ երաժիշտների մակարդակներ: Կա ահավոր վատ փոփ և կա քիչ թե շատ լսելի փոփ: Ես ինքս սիրում եմ փոփ, բայց երբ այդ արտիստի մեջ ինքնություն եմ տեսնում: Եթե դա չկա, իհարկե, չեմ կարող տանել այդ երաժշտությունը: Հիշենք, որ Մայքլ Ջեքսոնը փոփ արտիստ էր և կարելի է տարիներով խոսել նրա մասին, թե ուր հասավ ինքն ու ուր հասցրեց փոփը, ինչպես կարողացավ տարիներ ի վեր պահել իր ֆանկ ոճը և ինչպես զարգացրեց այն: Իսկ այստեղ ոչ թե երաժշտությանն են կարևորություն տալիս, այլ աստղային հիվանդությանը:
- Իսկ քանի՞ հայ փոփ երգչի կարելի է դնել դրսի բեմերի վրա և հույս ունենալ, որ նրան թեթև կծափահարեն գոնե։
-Հա՛, կան, մի քանի հոգի կան:
-Չե՞ք ուզում անուններ տալ:
-Չէ, անուններ չտամ:
-Լավ։ Ձեր կարծիքով, Հայաստանում կա՞, մնացե՞լ է այն երաժշտական հոծ հանրությունը, որին հասու է բարձրարվեստ երաժշտական մշակույթը։
-Այո՛, իհարկե, կա, իհարկե ոչ այդքան հոծ։
-Ո՞ր տարիքային խումբն է գերակշռում քո լսարանում։ Ո՞վ է քո ունկնդիրը։
-Ցանկացած տարիքի, ես կասեի։ Կախված նրանից, թե ունկնդիրն ինչ դաստիարակություն է ստացել, ինչ ընտանիքում է մեծացել, ինչ երաժշտություն է լսել իր տանը։
-Կիրթ ու դաստիարակվա՞ծ է արդյոք հայաստանյան միջին վիճակագրական հանդիսատեսը։ Օրինակ, վերջերս մի համերգի էի մասնակցում, և երգչուհին ստիպված էր հեռախոսներն անջատելու մասին զգուշացնել ամեն կատարումից առաջ...
-Իհարկե, զարգանալու տեղ դեռ շատ կա։ Պատճառն այն է, որ այստեղ շատ չեն ժամանակակից երաժշտական համերգները։ Հազվադեպ է պատահում որակյալ ժամանակակից համերգներ։ Եվ դրա համար էլ ունկնդիրը դեռ չի զարգացել։ Կարելի է ասել՝ նախնական վիճակում է։ Բայց, իհարկե, կան հատուկենտ մարդիկ, ովքեր տեղյակ են, թե ինչ է կատարվում դրսում, օրինակ, ինչ նորություններ կան այս պահին Նյու-Յորքում։
- Իսկ Ձեր համերգի ժամանակ հայաստանյան հանդիսատեսը զգո՞ւմ է իմպրովիզը, զգո՞ւմ է, որ Դուք այդ պահին խոշորամասշտաբ իմպրովիզի մեջ եք։ Նրա ռեակցիայից, շնչառությունից, կարծեմ, պիտի զգացվի սա։
-Ճիշտն ասած, չգիտեմ էլ՝ ես խոշորամասշտաբ իմպրովիզացիա անո՞ւմ եմ, թե՞ ոչ։
-Տիգրա՛ն, մենք այստեղ ուշի-ուշով հետևում են Ձեզ, Ձեր կայքին, շրջագայություններին, երաժշտական քննադատների հիացական հոդվածներին։ Այո՛, Դուք անում եք հենց խոշորամասշտաբ իմպրովիզներ։ Ավելին՝ մշտապես եք անում, որովհետև առանց իմպրովիզի ջազ չկա, ջազը տեղով մեկ իմպրովիզ է։ Ընդ որում, շատ կարևոր է, թե հանդիսատեսն ինչպես կընկալի և ինչպես կարձագանքի այդ իմպրովիզին։Կիրթ հանդիսատեսը բեմի հետ էներգետիկ ճիշտ բալանսի մեջ է և անգամ պարտադրում է արտիստին հարգել իր զգացմունքները, անպատասխան չթողնել դրանք։ Ադպես չէ՞։
-Այդ էմոցիաները ես զգում եմ, իհարկե։ Մարդիկ, նույնիսկ անկախ իրենցից, էմոցիոնալ պայթյունների մեջ են հայտնվում, ասենք, գոչելով՝ ո՜ւ... Դա, անշուշտ, էներգիայի ճիշտ փոխանակում է։ Ես Ձեզ մի բան ասեմ՝ անգամ եթե նրանք մակերեսային հասկանան այդ իմպրովիզը, միևնույն է, այդ էներգիան փոխանցվում է։ Տեսեք, մենք հիմա այսպես զրուցում ենք, մտքեր ենք փոխանակում, միմյանց հետ համաձայնվում ենք կամ՝ ոչ, շատ ավելի էմոցիոնալ զրույց էլ նա է. հանդիսատեսն էլ պիտի ասի իր էմոցիաների մասին, բացի իմի մասին լսելուց։
-Տիգրան, քեզ վրա ոսկե անձրևի պես տեղացին միջազգային խոշոր փառատոների հաղթանակները. առաջին մրցանակներ` Jazz a Juan Revelations-2003 , Montreux Jazz Solo Piano Competition-2003, Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթներում, արժանացար հեղինակավոր «Ջանգո» և «Ջազի լեգենդ» պատվո տիտղոսներին, բոլորը չթվարկեմ... պարզվում է այդ մրցանակաբաշխություններն արդար են, այո՞, որքան էլ զարմանալի է։
-Ես այս կամ այն մրցույթին գնալիս երբեք չեմ մտածել՝ «Վայ, գնամ մասնակցեմ ու հաղթեմ...»։ Հորեղբայրս ասում էր, որ մի շաբաթից գնալու ենք այս կամ այն մրցույթին, և ես լավ էի զգում, որ այնտեղ ներկայացնելու եմ իմ արվեստը։ Այսքանը կարող եմ ասել, ինձ համար գլխավորը մրցանակներն ու հաղթանակները չեն եղել երբեք։ Դրանք կարող են լինել, կարող էին և չլինել։
-Բայց Ձեր տարիքում տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ մրցանակները պիտի որ գայթակղիչ լինեին։ Չասեք, թե հաշվում եմ Ձեր փողերը, բայց վերջերս էլ Վիլչեկ հիմնադրամը Ձեզ արժանացրեց 35 հազար եվրոյանոց մի մրցանակի։ Իհարկե, դրանք այնքան էլ մեծ գումարներ չեն միջազգային հարթակների արտիստների համար, բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս վարվեցիք այդ դրամագլխի հետ, ինչի՞ վրա ծախսեցիք։ Ներդրեցիք Ձեր արվեստի մե՞ջ, թե՞ վատնեցիք մի մեծ խելագարության վրա։
-Մեծ խելագարություն՝ ոչ։ Շատ նախագծեր ունեմ և ներդրեցի հենց դրանց մեջ։ Օրինակ, ԱՄՆ-ում վերջերս համերգաշար արեցինք, և սկսած դաշնամուրի վարձից՝ ես ֆինանսավորեցի։ Սովորաբար, եթե այդպիսի գումարներ են լինում, հենց այդպիսի նախագծերում էլ ներդրումներ եմ կատարում։ Այո՛, ես էլ եմ համաձայն, որ դա շատ փոքր գումար էր։
-Երբ հանդիպում ես քո աշխարհահռչակ կոլեգաներին, ամենաշատն ինչի՞ մասին եք զրուցում: Դու շա՞տ ես տարբեր նրանցից:
-Մեր միջև միշտ շատ անլուրջ զրույցներ են լինում: Մենք լրջանում ենք միայն այն պահին, երբ բեմի վրա ենք: Անգամ փորձերն են շատ անլուրջ: Մեկ-մեկ, իհարկե, լինում են նաև շատ լուրջ խոսակցություններ և լինում են այն ժամանակ, երբ ուրիշ բնագավառի մարդ է հայտնվում մեզ մոտ:
-Դե հումորը տկլորանալու պես բան է, պիտի ճիշտ պահին կարողանաս հագնվել։
-Հա... /ծիծաղում է -Վ.Ս./: Գիտես հարցը որն է` երբ երկար ճանապարհ ենք գնում, ճանապարհին այնպես ենք ցանցառանում, որ հետո դժվար է լինում հավաքվելը:
-Դու ցցո՞ւմ ես քո ազգությունը: «Ես արտիստ եմ» դրվա՞գն է առաջին գծում, թե՝ «Ես հայ արտիստ եմ»:
-Առաջին հերթին ես մարդ եմ: Հետո է գալիս ազգային պատկանելությունը, հետո` ընտանիքը , ինչ միջավայրում եմ ես մեծացել, որովհետև շատ կարևոր է, թե ինչ դաստիարակություն ես ստացել:
-Դու, օրինակ, քո արժեհամակարգով ինչո՞վ ես տարբերվում միջին վիճակագրական ֆրանսիացուց:
-Ես այլ կյանք եմ ունեցել, նրանք` ուրիշ: Դրանք արդեն արժեհամակարգեր են: Եվ հետո` ես այլ բաներ եմ կարևորում, նրանք` այլ:
-Ի՞նչն ես, օրինակ, դու ամենաշատը կարևորում: Քեզ համար որո՞նք են գլխավոր, այսպես կոչված «կյանքային» արժեքները։
-Ինձ համար գլխավորն ընտանիքն է, սերը...
-Սերը...եկե՞լ, չոքե՞լ է արդեն դռանդ, ուրեմն արդեն ներս ես առել։
-Այո, անպայման։
-Դեն եմ դնում գայթակղությունս և չեմ շարունակում, կանգ եմ առնում այս կետում: Անգամ լրագրողների համար է սերն անքննելի։ Իսկ քեզ համար ընդունելի՞ է միջին հայ երիտասարդ ընտանիքի մոդելը:
-Այո, իհարկե, որն, իմիջիայլոց, շատ է տարբերվում ֆրանսիական ընտանիքից: Այնտեղ 16 տարեկանից հետո ուրիշ հարաբերություններ են ծնողների, էլ չեմ ասում` տատուպապի հետ: Նրանք այն կարևորությունը չեն տալիս իրենց ծնողներին, ինչպես ՝ մենք: Հայ ընտանիքի մոդելը շատ բարձր մոդել է՝ սերունդների կապը, միությունը, փոխանցվող արժեհամակարգերը...
-Տիգրա՛ն, դու ահագին ճերմակ աուրա փոխանցեցիր ինձ, հատկապես մշակույթի մարդիկ կարող են քո խոսքը կարդալուց հետո բռնել սեփական ծնկից և իրենց քշել ստեղծագործական իդեալների ետևից։ Բայց մի մեծ հարցական մնաց օդից կախ. արդյո՞ք նրանց ի վիճակի է տանել այսօրվա Հայաստանը, որի մեջ ուժ չի մնացել խնդալ իր առաջն ընկած էծ որդիների հետ, որոնք ուզում են գրկել ու վեր բարձրացնել այս երկիրը, ովքեր բարձր Հայաստան են ուզում, որը կգա, եթե բարձր մշակույթի դիկտատ հաստատվի երկրում, ֆինանսական էլիտաներն ազատագրվեն իշխանական կլաններից և ռաբիս ենթահոսքերի փոխարեն մշակույթ ֆինանսավորեն, որ գաղափարներն ու այն կրողները շարժվեն, ի վերջո, ոչ թե քոչեն իրենց հայրենիքից։
-Չկա աշխարհում մի երկիր, որտեղ ասես, թե մշակույթի վիճակը շատ լավ է: Կան տարբերություններ` մի քիչ լավ, մի քիչ վատ: Բայց այսօր բոլոր երկրները բարձր մշակույթի հետ ունեն խնդիրներ: Դա՝ հաստատ։ Այսօր արդեն բարձր մշակույթի հասանելիությունը շատ դժվար է ապահովել ամբողջ աշխարհում։
-Բայց աշխարհը երբևէ այսպիսի բաց ու հասանելի հաղորդակցություն չի ունեցել. հասանելի չես, կախվի համացանցից, իջի փողոց և կենդանի դեկորների ներքո ասելիքդ ասա։ Ինձ թվում է` մեր երաժիշտներն ամաչում կամ վախենում են դուրս գալ քաղաքային բաց տարածություններ` փողոց, ինչը տարածված է աշխարհի մեծ քաղաքներում, որտեղ արտիստները քաղաքային տարածքներ են ստեղծում` այն լցնելով իրենց ստեղծագործությամբ: Ինչո՞ւ Հայաստանում սա չկա, օրինակ: Ընդամենը մի Հյուսիսային պողոտա է, որտեղ մուրացիկության մակարդակի է իջեցված այդ երևույթը:
-Չէ՛, Հայաստանում կան ակումբներ, որտեղ մարդիկ ներկայացնում են իրենց արվեստը:
-Ես խոսում եմ փողոցի մասին: Ինչո՞ւ մեր փողոցը չի երգում:
-Բայց արդյո՞ք պետք է փողոցները երգեն:
-Ինձ քո կարծիքը շատ հետաքրքիր է` կարծում ես պետք չէ՞:
-Եթե իմ կարծիքն ես հարցնում, ասեմ` անհրաժեշտ է, որ փողոցում երգեն: Բայց նորերը, ովքեր միջոցներ չունեն սկավառակի կամ ակումբային գործունեության համար, այդպես կարող են հայտնի դառնալ, իսկ քաղաքն էլ հղկվում է երգի, սիրո աուրայի մեջ: Ի վերջո, ճաշակ է փոխվում, ձևավորվում, քաղաքային տարածություն է դառնում: Հատուկ տեղեր կան, ուր մարդիկ գնում են իրենց նախընտրած երաժշտությունը լսելու համար, և այդ երաժշտությունն ամենևին էլ պետք չէ, որ փողոցում լսվի: Իմիջիայլոց, կարող են գնալ մեկի տուն, ով ուզում է լսել այդ երաժշտությունը: Ես տեսել եմ ջահելների, ովքեր անսամբլով դուրս են եկել փողոց, նվագել ու երգել են: Դա էլ ուրիշ բան է:
-Դա էլ, այո՛, գեղեցիկ ակցիա է, ուղղորդված, հստակ մեսիջներով ասելիք կարող է դառնալ: Իսկ ակումբը կամերային միջավայր է և չորս պատերի ներսում դժվար է ակցիա անելը, քան ապրող քաղաքի ֆոնին: Օրինակ, ես էլ մի քանի ակցիաներ եմ կազմակերպել իմ համախոհ ընկերների հետ քաղաքում։ Ակցիաները կարող են քաղաքում շարժումներ հրահրել, արթնացնել քաղաքացիական ամբիցիաներ, մթնոլորտը մաքրել դեպրեսիվ տրամադրություններից։
-Ես ավելի կողմնակից եմ փառատոներին, որը կարող է լրջորեն ազդել մարդկանց վրա, և մարդիկ սկսեն երաժշտություն լսել: Խոսքը լավ մակարդակի երաժշտության մասին է: Այդ փառատոներին կարող են նաև դրսի երաժիշտների հրավիրել:
-Փառատոներին երկու ձեռքով կողմ եմ, այ դա արդեն շարժում, քաղաքականություն է։ Իմիջիայլոց, եթե քեզ քաղաքական պատվեր տան, օրինակ, Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, կընդունե՞ս այդ պատվերը:
-Ես ինքս ունեմ իմ քաղաքական առաջարկներն ու գաղափարները:
-Իսկ ճի՞շտ կլինի, ներքաշվել քաղաքական նախագծերի մեջ:
-Օրինակ, Ցեղասպանության 100-ամյակի մասնակցությունը չէի ասի, թե քաղաքական բնույթ է կրում: Ես կուզեի գնալ Արևմտյան Հայաստան և այնտեղի հայկական եկեղեցիներում հայկական հոգևոր երաժշտություն հնչեցնել` իմ մշակումներով: Ես ունեմ այդպիսի նախաձեռնություն: Ուզում եմ աշխարհի տարբեր եկեղեցիներում կատարել հայկական հոգևոր երաժշտություն: Դա և՛քաղաքական է, և` չէ: Ես կոնկրետ քաղաքականին այդքան էլ կարևորություն չեմ տալիս, որքան նրան, որ կվերակենդանանան մեր եկեղեցիները, որովհետև այնտեղ հնչելու է երաժշտություն, բայց մարդիկ դրանից բացի տեսնելու են, վայելելու են նաև այն ճարտարապետությունը, որը կա:
-Իսկ այս պահին Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված առաջարկ արդեն ստացե՞լ ես:
-Այո՛, կան բազում առաջարկներ, բայց ես դեռ չեմ տվել իմ համաձայնությունը: Այդ կոնցեպտներն ինձ համար առայժմ կարևորություն չեն ներկայացնում: Գուցե դրանք ուրիշների համար կարևոր են, բայց իմ մասով չեմ զգում, թե իմ մասնակցությամբ որևէ բան կփոխեմ:
-Ես վստահ եմ. մեկ հզոր արտիստը կարող է ամեն ինչ. չէ՞ որ ստեղծագործությունն արարչություն է և նրա միջոցով Արարչի տիեզերական միտքն է փոխանցվում: Այստեղ կանգնեմ, որովհետև հիշեցի, որ միշտ երբ Երևան էինք վերադառնում գյուղից, այդ առավոտ ամբողջ գյուղի ժողովուրդը մի-մի բեռ կապած իջնում էր ավտոբուսի կանգառ ու մեզ խորհուրդներ տալիս, թե ինչպես է պետք պահել Գորիսի շրջանի Տաթև գյուղի պատիվը։ Մի օր էլ հայրս կատակեց, թե ես հազիվ իմ պատիվը կարգին պահեմ, էդ սաղ գյուղինը ո՞նց պահեմ։ Փաստորեն, վերջում հասանք մեր գյուղի ավտոբուսի կանգառ։
-Ես պատասխանեմ քո այդ մեսիջին։ Եթե արտիստը բարձր արվեստ է ներկայացնում, անկախ իր ազգությունից` միևնույն է, ներկայացնելու է իր երկիրը: Եթե քեզնից բան ես ներկայացնում, դու քո երկիրը կներկայացնես պոզիտիվ ձևով: Իսկ եթե դու գնում ես զուտ քո երկիրը ներկայացնելու, չես կարող դա անել, եթե դու քեզնից ոչինչ չես ներկայացնում: Այսինքն՝ հորդ հետ համաձայն եմ։
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 13:45 • 28/04 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ) Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզա
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Քաղաքականություն 15:46 • 28/04 ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Քաղաքականություն 11:27 • 28/04 Լիտվայի դեսպանն ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 13:45 • 28/04 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ) Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզա
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Քաղաքականություն 15:46 • 28/04 ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Քաղաքականություն 11:27 • 28/04 Լիտվայի դեսպանն ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Քաղաքականություն
-
14:58 • 28.04.24 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Սպորտ
-
19:44 • 28.04.24 Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում