Դրական քայլ կլիներ, եթե կողմերը միասին կառավարեին ջրային ռեսուրսները. Ուորլիք

10:19 • 19.05.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում անդրադարձել է Սարսանգի ջրամբարին (ջրամբար Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում)։

 

Ամերիկացի համանախագահն իր էջում տեղադրել է ջրամբարի լուսանկարը՝ նշելով, որ դրական քայլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միասին կառավարեին ջրային ռեսուրսները։


«Սա Սարսանգի ջրամբարն է: Դրական քայլ կլիներ, եթե կողմերը կարողանային միասին կառավարել ջրային ռեսուրսները»,- գրել է նա։