Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է. Սերժ Սարգսյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոսության և Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողովը, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:
Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:
Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:
Հարգելի՛ գործընկերներ,
Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:
Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:
Պետական հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: Ելույթներ են ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Հովել Միքայելյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաև համահայկական խոշորագույն կառույցների ղեկավարները, ովքեր անդրադարձել են այն սկզբունքային մոտեցումներին, որոնք հանձնաժողովը նպատակ ունի ներառելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելիք Համահայկական հռչակագրի տեքստում:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվել են տեղական մարմինների կողմից կատարված աշխատանքը և առաջիկա ծրագրերը: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խոշորագույն տեղական կառույցների՝ ՌԴ, ԱՄՆ, Լիբանանի, Ֆրանսիայի, Արգենտինայի հանձնախմբերի ներկայացուցիչները:
Հանձնաժողովի անդամները և հրավիրյալ մյուս մասնակիցները լսել են պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետվությունը՝ նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված և ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, քննարկել են պետական հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները և 2015թ. միջոցառումների ծրագիրը:
Նիստի մասնակիցներին ներկայացվել է նաև պետական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշակած Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը՝ Անմոռուկ ծաղիկը: Տարբեր լեզուներով ծաղկի անվանման ստուգաբանությունն արտահայտում է միևնույն իմաստը՝ «ՀԻՇԻՐ»: Դա էլ հենց 100-րդ տարելիցի հիմնական հաղորդագրությունն է: Աշխատանքային խումբը խորհրդանշանի այդպիսի ընտրությունը պայմանավորել է նրանով, որ ծաղկի գունային գամման ասոցացվում է նշվող տարեթվի հայեցակարգի հիմքում ընկած հիմնական մոտիվների հետ, և, ի վերջո, Անմոռուկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանշանը: Հնգաթերթ Անմոռուկ ծաղկի պսակաթերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան են գտել Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները՝ զրկվելով Հայրենիքում ապրելու հնարավորությունից: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ՝ մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի իմաստ. սև գույնը խորհրդանշում է Եղեռնի սարսափներն ու Ցեղասպանության մասին հիշողությունը: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնականից լինելն է: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն՝ առաջարկվել է մանուշակագույնը: Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրադարձային 13:43 • 16/05 Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ «Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,–ասացին հավաքված կիրանցեցիները։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 23:53 • 15/05 Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Քաղաքականություն
-
11:11 • 17.05.24 Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ
-
10:59 • 17.05.24 Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը
Իրավունք
-
11:21 • 17.05.24 Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Սպորտ
-
22:02 • 16.05.24 Հռոմի մրցաշար․ Աշխարհի առաջին ռակետը եզրափակչում է