Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ղազախական «Ակտոբեն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Թբիլիսիի «Դինամոյին»:
Տանտերերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը եւ Մարկոս Պիզելին: Վերջինս փոխարինվեց 84-րդ րոպեին:
Ռոբերտ Արզումանյանը հուսալի խաղ ցուցադրեց պաշտպանությունում եւ հաղթող դուրս եկավ գրեթե բոլոր մենամարտերում:
Առջեւի գծում ելույթ ունեցող Մարկոս Պիզելին բավական ակտիվ էր: Մարկոսն էր իրացնում «Ակտոբեի» բոլոր ստանդարտները, իրեն բնորոշ սուր փոխանցումներով գրոհի էր նետում խաղընկերներին:
Մարկոս Պիզելին՝ Դինամոյի դեմ խաղում
Ռոբերտ Արզումանյանը՝ Դինամոյի դեմ խաղում
Լուսանկարը՝ sports.kz-ի