Գրիգոր Գուրզադյանը ծաղիկն ու տիեզերքը կրում էր նույն կոպի տակ.Սոնա Վան
«Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենա: Թո՛ղ, նա չունենա ոչինչ, չունենա կապ աշխարհի հետ, բայց ունենա հոգի, նա կունենա ամեն ինչ, նա կտեսնի ու կլսի Տիեզերքը... »։ Ամբողջը երկու տողով կարող էր սահմանել միայն նա՝ դարի մեծագույն մտածող Գրիգոր Գուրզադյանը: Երբ հանդիպեցի նրան, հետո ինքս ինձ խոստովանեցի՝ եթե ավելի շուտ լիներ այս հանդիպումը, ես հաստատ ավելի քիչ հիմարություններ կանեի, ավելի շուտ կգտնեի իմ կարդալիք գրքերը ու երևի ավելի քիչ վախենայի նախասահմանված մենակությունից, իսկ այդ դեպքում շուրջբոլորս հաստատ չէի լցնի անհարկի աղմուկով: Մեծ մեղք է թողնել, որ Գուրզադյանի հանճարեղ մտքերը անգիր թափառեն.ինձ համար գտածո են այն մարդիկ, ում «աստղը բռնել է» մեծ աստղագետի հետ և բարեբախտություն են ունեցել կլանել նրա տիեզերական էներգիան, նրա շունչը, նրա այդքա՜ն հրեղեն խոսքը: Բանաստեղծուհի Սոնա Վանն իմ այդ գտածոներից է, իսկ Գուրզադյանին նվիրված նրա «Ծաղիկ և տիեզերք» էսսեն առանց վարանելու կարելի է համարել մեծ գիտնականին ձոնված թերևս ամենաոգեղեն ստեղծագործությունը։ Ինչ լավ է, որ մեր գեշ ավանդույթի համաձայն՝ այս գործն էլ հետմահու չգրվեց, և Գուրզադյանը հասցրեց այն շոշափել և անգամ՝ սիրել, որովհետև այն սրտով էր գրված, իսկ ինքն ասում էր չէ՞.« Սիրտն ունի իր գաղտնիքները, որոնք անմատչելի են բանականությանը: Եվ հենց դրանով էլ`Մարդը անսահմանորեն գերազանցում է մարդուն...»։
Սոնա Վան.հատված Ծաղիկ և տիեզերք էսսեից.
«Այնպիսի որոշակի զգացում ունեի, որ կարծես աջ ցուցամատով ակամա դիպել եմ տիեզերքի ու մոլորակի միջև անտեսանելիորեն ձգված, բայց ժամանակավորապես շոշափելի դարձած մի պիրկ ու լարված ներվաթելի, և սակայն սկսնակի բախտի բերումով ճշգրիտ է ստացվել հպումիս ձևը և ահա... նվագում է այս միլարանի մկանե երգեհոնը:
Օպտիկական ֆոկուսի ինչպիսի ճկունություն է պահանջվում տիեզերքում՝ ծաղիկ և ծաղկի մեջ՝ տիեզերք տեսնելու համար: Մտքի և սիրո ինչպիսի խտություն, կենտրոնացման ինչպիսի չափ: Ու եթե միայն մեկ աչքը բավական է տիեզերքն ու ծաղիկը միաժամանակ նույն կոպի տակ կրելու համար, և կենտրոնացումը միայն կարող է փոխարինել բոլոր զգայարաններին, ապա որքան անտեղիորեն շռայլ է, չէ՞... Տերը: Ու բացակա աչքը մի պահ ընկալվեց որպես առավելություն, որպես աստվածային ճշգրիտ չափ, որով Բարձրյալը օրհնում է իր ընտրյալին:Որ չլինի վատ բան, որ չսպառվի հանճարի լույսը, ուժն ու ժամանակը միայն սեփական տեսակի գոյությունն արդարացնելու, իր հայտնությունը բացատրելու վրա: Որ նա իր հետ չտանի ավելին, քան թողնելու է: Որ չճզմվի նա իր ակամա խաչի ծանրության տակ: Որ չորբանա մոլորակը: Որ չնեղանա Աստված, երբ տեսնի միջակության հրեշի ձեռքերում իր շնչառությունը վերականգնել փորձող, մի տեսակ ինքն իր լույսից ամաչող հանճարին: Իր լույսի կրողին...»։
-Ամենամեծերի մասին խոսք գրելը, երևի աշխարհի ամենածանր գործն է.Գուրզադյանի մահվան օրը ես տասնյակ գիտնականների ու գրողների դիմեցի, որ խոսեն նրա մասին և պատշաճ հիշատակի էջ ունենանք մեր կայքէջում, բայց ընդամենը մեկը կեսգիշերին արձագանքեց։ Համարյա նույնը եղավ Լևոն Խեչոյանի դեպքում՝ գրողներն իմ խնդրանքին պատասխանում էին՝ չի գրվում։ Բայց Դուք Ձեր ‹‹Ծաղիկ և տիեզերք›› էսսեն, գրել եք հենց առաջին հանդիպումից հետո. մեկ հանդիպումը բավարա՞ր էր Գուրզադյանի պես հսկայի ճշգրիտ դիմանկարն ամբողջացնելու համար: Չվախեցա՞ք։
-Գիտեք, ես ոչ մի խնդիր չէի դրել ճշգրիտ դիմանկար ստանալու համար: Իմ խնդիրը ոգևորու¬թյունից ազատվելն էր, որպեսզի կարողանամ մեկ այլ բանով զբաղվել,ապրել։ Ցանկությունս՝ օրը և օրվա տպավորությունը, իմ տեսած ու իմ ենթադրած մարդուն, մտածողին ֆիքսելն էր, Գառնու ձորում թաքնված տիեզերքի որդուն և նրա հետ ծնված մտորումները պահպանելը: Այդ եմ փորձել անել և երջանիկ եմ, որ ինքը գոհ մնաց իմ այդ արարքից: Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էր Սիլվա Յուզբաշյանին խնդրում, որ հատված ընթերցի իր համար: Լևոն Անանյանն ինձ պատմում էր, որ նա այդ գործը շատերին էր նվիրում:
-Նա նախընտրում էր մեկ մարդու հետ զրույցը, խուսափում էր զանգվածային հարթակներից, լրագրողներից։ Եվ այսօր, եթե հանենք իր իսկ հրատարակած գործերը, Գուրզադյանի մասին պատմող այնքան խղճուկ վավերագրություն կմնա։ Ես հիմա նույնիսկ ինձ չեմ ներում, որ խուսափել եմ լրագրողական «խուլիգանությունից» և նրա հորդորով շատ հաճախ անջատում էի ձայնագրիչը։ Բայց եթե Գուրզադյանին գոհացրել էր Ձեր ստեղծագործությունը, ինչու՞ բավարարվեցիք միայն մեկով, միգուցե արժե՞ր շարունակել նույն ոգով, մանավանդ որ դրանից հետո տասնյակ այլ հանդիպումներ ունեցաք։ Ամեն դեպքում, նրանք, ովքեր Գուրզադյանից մի տող անգամ ունեն իրենց հիշողության մեջ, ուղղակի պարտավոր են դարձնել սերունդների սեփականությունը։
-Այդպիսի զրույց եղել է իմ ու Գուրզադյանի միջև.մի անգամ, երբ դարձյալ հանդիպեցինք, ես զգացի, որ նա մի տեսակ անտրամադիր է հետս խոսում: Եվ այդպես էլ ասաց՝ «Ես մի քիչ նեղացած եմ քեզնից: Դու շատ լավ սկսեցիր, բայց ինչո՞ւ չշարունակեցիր»: Ես, իհարկե, նրան ասացի, որ ես հիմնականում չափածո եմ գրում: Իմը բանաստեղծությունն է: Հետո էլ, մի տեսակ անհամեստ եմ համարում իմ զգացողություններով ավելի շատ մխրճվել Գուրզադյանի տիեզերական աշխարհը, չգիտեմ, բայց այդ օրը նա շատ ուղիղ ասաց, որ կուզեր, որ շարունակեի իր մասին գրել:
- Մի օր նա գիտական ճշգրտությամբ ապացուցեց տիեզերքում մարդու բացառիկությունը նրա որոշում ընդունելու մենաշնորհով և որքան էլ զարմանալի է, այն պայմանավորում էր հենց սիստեմով՝ բազմության չափուքանակով, որը նոր որակ է հաղորդում սիստեմի ցանկացած մասնիկի։ Այնպես որ, մենք կարող ենք որոշում ընդունել և թեկուզ այսօրինակ զրույցներով ստեղծել Գուրզադյանի բանավոր մտքերի համակարգը, որովհետև Հրանտ Մաթևոսյանի ասած՝ մի թռչունը չգիտի հարավի տեղը, բայց երամը՝գիտի։
-Իմիջիայլոց, այդ քանակական սիստեմների շուրջ նա բերում էր տառի և բառի, բառի և նախադասության օրինակը.թե ինչպես է տառերի բազմությունը վերածվում սիստեմի և բացառիկ միտք ծնում։ Իսկ մի օր էլ նա ինձ ցույց տվեց, թե էլեկտրոններն ինպես են ռմբահարում էկրանը և բացատրեց, որ որոշակի թվով էլեկտրոններ պետք է դիպչեն էկրանին՝ պատկեր ստանալու համար: Նա ինձ պատմում էր, որ այդ էլեկտրոնները ոչ մի համաչափություն չունեն, և երբեք չես կարող իմանալ, թե ո՞րը կդիպչի էկրանին և որը՝ ոչ, որովհետև այդ էլեկտրոնները քմահաճ են ու անկանխատեսելի: Ես հարցրի՝ «կարելի՞ է ասել, որ քվանտը մասնիկի հոգևոր ասպեկտն է, հոգևոր կեցվածքը: Չէ՞ որ քվանտը՝ որպես մարմին, նույնպես հոգի ունի, որով կառուցվում է նրա շարժման տրամաբանությունը կամ անտրամաբանությունը, եթե այդ հոգու հիմնական հատկանիշը, ըստ Ձեզ, քմահաճությունն է»: Նա ժպտաց և ասաց՝ «Սոնա, այդպիսի հարց միայն պոետը կարող էր տալ»: Բայց զգացի, որ նրա դեմքը լուսավորվեց այդ հարցից: Չէ՞ որ նա ամեն ինչի մեջ հոգի էր փնտրում։
-Եվ սա է միգուցե ամենակարևորը, չէ՞ որ աշխարհն այսօր շուռ է գալիս հենց անհոգի դառնալու պատճառով։ Ստացվում է, որ գիտության բոլոր նվաճումները ի չարս են օգտագործվում, որովհետև չունեն հենց այդ «հոգևոր ասպեկտը»։
- Մենք շատ ենք զրուցել մարդկային մտքի գերաճի և հավասարապես չաճող մարդկային բարոյականու¬թյան ու խղճի մասին։ Գուրզադյանը մի անգամ պատմեց մի տեսաֆիլմի մասին, որն իրեն ցնցել էր. ֆիլմը ատոմային ռումբ հայտնագործած հռչակավոր Օպենհայմերի մասին էի։ Իրեն ցնցել էր այն, որ ֆիլմում գիտնականը կանգնած դիտում էր իր իսկ հայտնագործության պատճառած արհավիրքը: Այդտեղ ռեժիսորը խնդիր էր դրել արձանագրել գիտնականի դեմքի արտահայտությունն այնպես, որ այն ճշգրտորեն արտացոլեր ատոմային պայթյունի արհավիրքը՝ առանց այն ցուցադրելու: Ինչ հանճարեղ խնդիր է դրել, չէ՞:
-Հաստատ։ Աղետի ընթացքում մարդու դեմքն ավելի խոսուն ու ինֆորմատիվ է ցանկացած կադրից, մի կադրով հնարավոր է ցույց տալ ամբողջ ֆորս մաժորը։
-Ահա այդ հանճարեղ ռեժիսորը հենց դա էլ արել էր. Գուրզադյանը խոսում էր մեծ գիտնականի, բայց անկարեկից դարձած մարդու տիեզերական մեծ ողբերգության մասին, նրա ձեռքերով ոչնչացվող այս մոլորակի մասին։ Ես շատ հուզվեցի այդ օրը, որովհետև տեսա, որ ինքն էլ էր համոզված, որ ետդարձի ճանապարհ չկա այլևս, ու մենք այդ օրը նրա Գառնու ամրոցի պատշգամբում երկար նայեցինք մայրամուտին։ Նա այնքան նրբանկատ էր, որ շատ արագ զգաց, որ հուզվում եմ ու աննկատ փոխեց թեման...
-Սիրելի Սոնա, ինձ թվում է բոլոր բաժանումներն ի վերջո պայմանական են, բացի թերևս մեկից՝ աշխարհը բաժանված է արվեստ, պոեզիա սիրողների և չսիրողների միջև. պոեզիան կյանքի նուրբ մանրամասներն են, մանրամասներից է կազմված ամբողջը, և կոշտ ու անցողիկ է այն ամենը, ինչի մեջ այդ մանրամասների զգացողությունը չկա։ Ինձ թվում է, հենց դրան էր Գուրզադյանը հոգի ասում և ի՜նչ պոեզիա նա գիտեր։ Մի անգամ ասաց, որ սուտ է ցանկացած գիտություն առանց մշակույթի, և առանց մշակույթի գիտությունը կմեռնի։
-Այո, նա վայելում էր պոեզիան: Եվ զարմանալի վարպետությամբ ու քիմքով կարողանում էր ընտրել լավագույնը: Երևի, դա տիեզերական ամբողջականության մեջ պոեզիան ընկալելու նրա աստվածատուր շնորհն էր։ Գիտե՞ս, գրողն, օրինակ, շատ բան գրում է, որպեսզի ինքն այդ ընթացքում հասկանա, գտնի որոշակի իմաստներ: Ինձ շատ հետաքրքիր էր գիտնականի ելակետը և մի օր հարցրի նրան, ասացի. «Ահա, բանաստեղծները գրում են, և որևէ մեկին ապացուցելու բան չունեն։ Ավելին՝ գրում են, որ հենց իրենց համար մի բան պարզեն։ Իսկ գիտնականին ի՞նչն է մղում դեպի իր հայտնագործությունը»։ Օրինակ, Էյնշտեյնն ասում էր, որ պոետիկ հանճարն է գիտնականին մղում հայտնագործության։ Չէ՞ որ մարդը նախ զգում է, ապա՝ մտածում։
-Չասա՞ց երկուսն էլ նույն գործին են...
-Համարյա հենց դա էլ ասաց, կոնկրետ օրինակներով բացատրեց, որ գիտնականին էլ է մղում հենց պոետիկ միտքը, ուղղակի մեթոդներն են տարբեր. մի տեղ բառ է, մյուս տեղում՝ թիվ, փաստարկ։
-Սոնա, ի վերջո, պոեզիան էլ է տիեզերաբանություն՝ հաղորդություն է տիեզերքի հետ։ Իմ կարծիքով, բարձր ու չքնաղ բանաստեղծությունը հենց երկնքից է ընկնում և միայն ընտրյալների վրա։ Իսկ ով է այդ ընտրյալը.միգուցե հենց նա, ում հայացքն ավելի բարձրում է, ավելի վեր։ Ուրեմն գիտնականն ու պոետն իսկապես նույն բանն են անում՝ երկուսդ էլ մարդկանց պատրաստում եք թռիչքի, չէ՞։ Քո «Ծաղիկ և տիեզերք» էսսեն հենց այդ հունն ընկած էլ գնում է, կարծես։
- Այնտեղ եթե հիշում ես կա այսպիսի կտոր, ուր աշխարհակալ Նապոլեոնն ու Գյոթեն հանդիպում են։ Ես գրել եմ. պատժաչափի այս բնազդային ընկալումով էր երևի, որ խոնարհվել է աշխարհակալ Նապոլեոնի գլուխը, երբ նա հանդիպել է Գյոթեին: Ահա մարդը` ներքին դողով մատնանշել է նա ու հրամայել անձեռնմխելի դարձնել նրա անձն ու ունեցվածքը: Սա այն դողն է, որով հոգու արիստոկրատը խոնարհվում է իր տեսակի արարչական կատարելության առջև:
Փա՜ռք այսպիսի մտածողություն ունեցող զորավարին, մարդուն, պետությանը, որովհետև այս ամենին դիմակայող հանճարների շնորհիվ է կյանքը Երկրի վրա ավելի տանելի դարձել, և ոչ ոք առանձնապես չի շտապում դեպի երկինք:
- Փառք նաև մեր պետությա՞նը, մե՞ր զորավարին. Գուրզադյանն ասում էր. «Մեր պետությունն իսկի իմ տեղը չգիտի։ Եվ ես լավ եմ զգում դրանից: Որպեսզի իմանան ով է Գուրզադյանը, նրանցից կպահանջվի սկսել նրանից, թե ի՞նչ է գիտությունը, ի՞նչ է մտածողությունը։ Իսկ նրանք, բացի միմյանց հետ հաշիվներ մաքրելուց, կարո՞ղ են ավելի լուրջ բանով զբաղվել»։
- Գուրզադյանը շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվում գիտության ասպարեզում: Եվ, այո՛, ամբարիշտ էր դրա հետ: Նա չէր կարող հարմարվել այդպիսի վայրագության հետ, նա, ընդհանրապես, չհարմարվող տեսակ էր։ Մեծ գիտնականը չէր կարող տեսնել, թե ինչ է կատարվում Ակադեմիայում և լռել: Այդ աճուրդի դրված պաշտոնները, կոչումները, կեղծ պաշտպանությունները նրան բերել էին այն համոզման, որ ՀՀ գիտությունների ակադեմիան պետք է լուծարել և նորը հիմնել: Նա այլևս իր տունը չէր համարում այդ հաստատությունը:
-Որովհետև մարդն արդեն ապացուցել էր բոլորին, որ նրա «Օրիոնները» կթռչեն հենց Գառնիից, ոչ թե ասենք Բայկանուր տիեզերակայանից։ Իսկ այսօր մեր գիտությունն ու պետությունը վաղուց չեն հավատում իրար։
-Ինքը պետությունն արժևորվում է հենց գիտության նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Օրինակ, նա երկար պատմում էր Քենեդու մասին, ում օրոք իրագործվեց լուսնի վրա մարդ իջեցնելու ամերիկյան ծրագիրը, ամենամեծ ոգեշնչմամբ խոսում էր Ապոլոնի թռիչքի մասին, ասում էր. «143 ժամ, 3 օրուկես... ու մարդ արարածն ապրեց տիեզերական վեհությունը»։ Մարդ որքան պիտի կարևորի գիտությունը, որ ասի. «Եղավ Քրիստոսը, եղավ Սախարովը»։ Նա մոլորակի ապագան տեսնում էր տիեզերագիտության մեջ։ Ասում էր՝ մեծագույն աճ կունենան միայն այն երկրները,որոնք կկարողանան լավ տիեզերագնացություն զարգացնել։
-Սոնա, ինձ թվում է, Դուք պիտի որ կարողանայիք նրանից կորզել նաև խիստ ինտիմ մի քանի գաղտնիքներ. օրինակ՝ նա կարողացե՞լ է գտնել ու վայելել իր մեծ սերը, թե ուղղակի ընտանիք, քաղաքացիական ու ամուսնական պարտավորություններ և... վերջ։
-Ասում էր՝ «Ամբողջ կյանքում փնտրել եմ այն էակին, ում կցանկանայի տրվել ամբողջությամբ, մոռանալ ամեն ինչ և տրվել նրան... Այնպես այրվել, որ ինձնից ոչինչ չմնա»։ Ի դեպ, ասեմ, որ Տիգրան Մանսուրյանն էլ մի օր համարյա նույն բանն ասաց։ Երևի, մեծերը միշտ էլ պատրաստ են ինքնահրկիզումի։ Ուղղակի կրակը պետք է հայտնվի նրանց ոտքերի տակ։ Մի օր իմ մի բանաստեղծությունն արտասանեցի նրա համար.
«մեռնելուց հետո
տեսնես որտեղ են
գնում ինձ նման
աղջիկները այն...»
-Հա, սիրում եմ ես դա շատ.
«ինչպես է տեսնես
ջերմաստիճանը
դրախտի հեռու
արվարձաններում»։
-Հա, հենց այդ տողի վրա ասաց՝ «Ինձ դուր է գալիս քո համեստությունը, որ վստահ ես, թե հայտնվելու ես դրախտի հեռու արվարձաններում»։ Ես էլ պատասխանեցի՝ «Դա համեստություն չէ, պարոն Գուրզադյան, լավ, սառը հաշվարկ է»։ Ու ես էլ հումոր արեցի, ասացի՝ «Ամեն անգամ, երբ գիտությունը նոր հայտնագործություն է անում Աստծո, տիեզերքի մասին, Աստված տեղափոխվում է մի փոքր հեռու»։ Քահ-քահ ծիծաղեց։
-Է՞լ ինչ գաղտնիք հանձնեց Ձեզ։
- Զարմանալին այն է, որ իր՝ ինձ տված բոլոր գաղտնիքները հենց պոետիկ ու փիլիսոփայական էին։ Ես նրա հետ հանդիպելուց հետո հասկացա, որ լռության և մութի միջև ընկած տարածության մեջ է բացվում ճշմարտության ծաղիկը։ Նախքան իր հետ հանդիպումը չէի կենտրոնացել լռության ու մութի միասնության հարցի շուրջ։ Նրա ֆենոմենն օգնեց ինձ դա տեսնել։
-Ձեզ չէ՞ր ասում, ինչո՞ւ եք թողել երկիրը, ինչո՞ւ եք մեկնել Ամերիկա...
- Նա լավ գիտեր, որ ճակատագրի բերմամբ եմ հայտնվել Ամերիկայում. դա իմ ընտրությունը չէր։ Ամուսնացա. իսկ որտեղ ամուսինդ, այնտեղ էլ՝ դու, ընտրություն չկար։ Բայց Գուրզադյանը մեր հողին կառչելու մեջ էր տեսնում մեր փրկությունը։ Նա միշտ ասում էր, որ մեր պապերը ամրոցներ են կառուցել մեր երկրում և իզուր են ոմանք կրկնում, թե հայերը միշտ սիրել են գաղթել։ Իմ կարծիքով, այդ տեսակի մարդկանց առաքելությունը չէ միայն խնդիրների լուծումներ բերելը։ Շատ ավելի կարևոր է նրանց առաջ քաշած հարցերը։ Տե՛ս, լինելով գիտնական՝ նա այդքան չէր կարևորում տիեզերական ֆորմաները, որքան երկրայինները՝ շոշափելին։ Այդ շոշափելին իր համար քիչ կարևոր չէր։ Իր երկնքին նայելու ձևն էլ եմ ես որպես գաղտնիք, եթե կուզես՝ որպես լուծում ընկալել։ Կարծես, քեզ երկնքին նայելու ձև սովորեցներ։ Մտքովդ չէր անցնում, որ այս ահռելի գիտնականն իր ամբողջ կյանքը նվիրել էր անիմանալի Տիեզերքին, որովհետև հանկարծ մի ծաղկի վրա կկենտրոնանար և այնքան ծալքեր կհայտնաբերեր։
-Երբ Համո Սահյանի մահվանից հետո թեականություն կար՝ Պանթեոնում թաղել, թե՞ ոչ, Վահագն Դավթյանն ամենաբարձր ատյանների դռները թակեց, ձեռքը խփեց սեղանին, որ Համո Սահյանի տեղը միայն Պանթեոնում է: Եվ այս հեղինակության հետ հաշվի նստեցին: Ի՞նչ է, այսօր Հայաստանում չկա՞ մի հեղինակություն, որ ձեռքը խփեր սեղանին, և Գուրզադյանի մարմինն ամփոփվեր այնտեղ, ուր պետք է ամփոփվեր:
- Այսօր հենց դա է մեզ պակասում՝ ձեռքը սեղանին խփող այդ մեկը: Ամեն մեկն իր շահի ետևից է ընկած: Առավելագույնը մտածում է իր ընտանիքի շահի մասին: Ի՞նչ գիտություն, ի՞նչ մշակույթ… Ոչ մի բան չի մնացել մարդուն ՝ որպես իրենից վեր գտնվող արժեք, հանուն որի ինքն իրեն զոհաբերի: Եվ ունենք ճղճիմության և միջակության այս ոսկեդարը:
-Իսկ ի՞նչ եք կարծում, եթե լիներ այդ մեկը, կամ՝ մտավորական ընտրանին դիմեր վերևներին, նրանց խոսքն այսօր կհարգվե՞ր, նրանց կլսեի՞ն:
-Կարծում եմ՝ այո, որովհետև այդ մեծության գիտնականը միայն իր ընտանիքին չի պատկանում, մանավանդ, որ հատուկ կտակ էլ չի գրել այն մասին, որ ինքը չի ուզում թաղվել Պանթեոնում: Իսկ մենք գիտենք, որ ընտանիքին նույնիսկ չի առաջարկվել մեծերի գերեզմանատունը:
-Իսկ Ձեր կարծիքով, ի՞նչ տրամաբանություն կամ միտում է դրված սրա հիմքում: Ո՞ւմ է ձեռնտու, որ մեր մեծերի մարմինները սփռվեն այսուայնկողմ:
-Իմ կարծիքով, մանր կրքերի հետևանք է: Գուրզադյանն ի բնույթով մեծերին հատուկ մի ամբարշտություն ուներ. յուրաքանչյուր մեծ ամբարիշտ է լինում այս իրականությանը: Եվ նաև ողբերգական. մեծ անհատը չի կարող ողբերգական չլինել. դա, իմ կարծիքով, աքսիոմ է։ Մեծ անհատ՝ հենց նշանակում է ողբերգական անհատ։ Իսկ տելեսկոպի խոշորացնող աչքը մահկանացու մարդու տառապանքը մեծացնում է։ Այսինքն՝ այդ տելեսկոպն ինչպես աստղերն է մեծացնում, նույնքան էլ՝ իր մեջ գտնվող տառապանքը։
-Իմիջիայլոց, պատահական չէր, որ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու կամ քեֆուրախություն անելու բիզնես գաղափարները ծնվեցին նրա հեռանալուն պես։ Այդ գաղափարի հեղինակները երբեք ռիսկ չէին անի Գուրզադյանի կենդանության օրոք նման մառազմատիկ նախագծերի մասին խոսել, որովհետև գիտեին, որ նա իր Գառնու ամրոցից գամփռի պես հսկում էր տարածքը։ Իսկ երբ մեծերն արդեն տանը չեն, փոքրերը կարող են անել ինչ խելքներին փչի...
- Հիմա ցուցանքից ու կոմերցիայից բացի ոչինչ չի կարևորվում: Ցուցադրությունն ավելի կարևոր է, քան դրա գաղափարն ու էմոցիան: Տաճար տանող ճանապարհը պակաս կարևոր չէ բուն տաճարից. դա հենց հեռանկարն է, որտեղ հասնելու համար պետք է երկար քայլես ու խորհես: Իզուր չէ, որ մարդիկ բոբիկ էին անցնում այդ ճանապարհը: Օրինակ, բեմ հասնելու ճանապարհը նույն փիլիսոփայությամբ է կառուցված: Իսկ մեր միջից կամաց-կամաց հանում են այդ սրբազան բաները կարևորելու աստվածային շնորհը: Բայց Գուրզադյանը մի ամբողջ հավերժություն է, նրա հոգին այսօր էլ այնտեղ է՝ Գառնիում... նրա լսելու ձևը, որին մասնակցում էր ամբողջ մարմինը. ափով միակ լսող ականջը բռնած, ճակատը վեր, շուրթերը կիսաբաց, ասես ձայնը նաև այնտեղից էր ներթափանցելու: Նրա շարժվելու ձևը՝ արագ, նպատակաուղղված: Նրա ուշադրությունը ամենանուրբ մանրուքների վրա... Ուզում ես վայելչորեն բաց թողնել նրա հոգին։ Եվ ինչպես գանձն են հողի տակ պահում, ուզում ես, որ այդ տեղը լինի շատ հիշարժան, անգամ այնպես, որ միայն դու իմանաս դրա տեղը։
-«Իմ վերջին տիեզերական հայտնագործությունը, որի հետ երբեք չեմ սպառվի...».այսպես է նա մակագրել Ձեզ նվիրած իր գիրքը։ Տեսնես ինչո՞ւ։
- Ես կանացիորեն հրճվեցի, բայց միևնույն ժամանակ վատ զգացի, որ տիեզերքի հետ վիճաբանող հանճարին էլ պատել է սպառվելու վախը: Տուն գալու ճանապարհին անակնկալ տխրեցի՝ մի՞թե անվերջանալի տիեզերքի հետ բանակցողը ևս ունի ինչ-որ կետում սպառվելու վախ: Փորձեցի պատկերացնել այդ վախը հանճարի զգայարանների սրությամբ: Եվ մենության այդ չափն ինձ թվաց ավելի մեծ, քան ինքը՝ տիեզերքը...
Վարդ, անկեղծ եմ ասում. ինձ մի պահ թվաց, թե ինքն իրոք վախենում է սպառվելուց: Ես զարմացա՝ մի՞թե տիեզերքի հետ շփվող մարդն ունի նույն մահկանացուի վախը. շատ տխրեցի նրա մարդկային մենության այդ մեծ չափի համար: Շատ։
-Կա՞ն այնպիսի հարցեր, որ շատ եք ցանկացել, բայց ամաչել եք նրան տալ։
-Այն հարցերը, որ ուզում էի և ամաչում էի տալ, հիմնականում կապված էին իր աստվածային հավատի հետ։ Որովհետև գիտեի, որ հավատաքննությունը լավ բան չէ, և միշտ ինձ զսպել եմ։ Բայց մի անգամ փորձեցի չարաճճի ժուռնալիստի նման լինել և մտածեցի, որ եթե անգամ լավ չընդունի, բայց, այնուամենայնիվ, կկորզեմ պատասխանը։ Գիտե՞ս, ամեն անգամ, երբ զրուցում էինք Տիեզերքի ու հավերժության մասին՝ սիրտս պայ¬թում էր Աստծո գոյության և հավատի մասին հարցեր տալու ցանկությունից, բայց և ամեն անգամ հիշում էի ֆիզիկոս հորս տված միևնույն հարցը՝ պապ, Աստված կա՞: Ինչպիսի՞ն է նա: Հայրս, դրան պատասխանել էր, երբ ես տասնչորս տարեկան էի։ Ասել էր, կան որոշ հարցեր, որոնք չի կարելի տալ որոշ մարդկանց, իսկ դու բավականին մեծ աղջիկ ես և պարտավոր ես սա հասկանալ: Այս դասը լավ տպավորված էր իմ մեջ, և այդ պահին շատ լավ գիտակցում էի, որ Գուրզադյանը այդ «որոշ» մարդկանցից է, և որ իմ հարցը այդ «որոշ» հարցերից է լինելու, բայց որոշեցի այնուամենայնիվ փորձել. իսկ Աստծուն հավատու՞մ եք, հարցրի մի օր նրան։ Մինչև այդ նրա լռությունը երբևէ ավելի նշանակալից չէր եղել, որը շրխկոցով իջավ իմ ու նրա միջև ու հաս¬տատ¬վեց: Պատասխանի փոխարեն գիտնականը մատներով սեղմեց շուրթերը,ասես շուրթերի այդ կոնկրետ ձևն էր միայն ի զորու անդրադարձնել իր զգացածը և ապա դանդաղ, բայց վճռականորեն շրջեց գլուխը ...հարցս կախված թողնելով օդում հավերժորեն, ամոթալիորեն մերկ ու անհեթեթ: Ես ակամա իջեցրի կոպերս, թեպետ կնախընտրեի գետինը մտնել, ու անմիջապես տեսա հորս՝ գլուխը հուսախաբ տարուբերելիս:
-Նա կարծես չի խուսափել պատասխանել, ուղղակի պատասխանել է լռությամբ, ինչպես պատասխանել Արարիչն այն հարցին, թե ինչ է ճշմարտությունը... իսկ եթե Ձեզ տրվեր ևս մի վերջին հարցի հնարավորություն, ի՞նչ կհարցնեիք նրան:
-Աստված կա՞. կհարցնեի ու թող նորից կրկնվեր ամոթալի, ամոթալի լռությունը:
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Սպորտ 22:37 • 27/03 Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Ինձ ներկայացրեցին այլ առաջնություն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխություններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հենց սկզբից էլ դժվար էր ինձ համար
-
Ժամանց 23:41 • 27/03 «Ինկած բերդի իշխանուհին»՝ մի քանի մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)