Վիլյամ Սարոյանի նամակը Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին
Թող ամենամեծ քարն ինձ վրա նետի նա, ով պատերազմը չի համարում աշխարհի ամենամեծ անբարոյականությունը. անգամ այդ նողկալի բառը գրելիս` ես հենց նոր վերջին ստորությունն արածի զգացողությունն ունեցա, որովհետև գիրը կանչել գիտի... իսկ մամուլն այսօր բերնեբերան լցված է հենց սրանով՝ ՊՆ-ն մի բան է հաղորդում, տեղացիները՝ բոլորովին այլ բան, երեկվա մեր անվտանգության երաշխավորը գուժում է, թե խելքներս չի կտրում մեր հակառակորդի՝ փշալարերից կախված պորտը տեղը դնենք, իշխանազուններն էլ... դե նրանք միշտ կերած-խմած թամադի շուլուխով են խոսում՝ խոսքի զրո ինֆորմատիվություն և լիքը փառք ու պատիվ։ Ո՞ւմ...
Իմ սիրելի ընթերցող, բայց դու լավ գիտես, որ տանը եթե անգամ բոլորը խոսքները մեկ անեն և ուզեն «տակովն անել» ճշմարտությունը, հին ու փորձված մեթոդը դարձյալ կհուշի. «Երեխայից իմանալ տան գաղտնիքը»։ Այս անգամ այդպես էլ արեցի՝ զրուցելով սահմանամերձ Մովսես գյուղում ապրող մի զարմանալի տղայի՝ Վահանի հետ։ Այգեպարցի Նարեկի հետ էլ խոսեցի՝ տեղի դպրոցի նախկին տնօրեն ընկեր Այդինյանի հորդորով, բայց զրույցի կեսից 12-ամյա Նարեկս համարյա մեր ՊՆ-ի նման հայտարարեց, որ իմ հարցերը ռազմաքաղաքական, թե՞ ռազմահայրենասիրական են ու ողջ օրը դարձավ անորսալի... Նարեկ։ Բայց, նա էլ, Վահանի պես լավ տղա էր, որովհետև հենց նրանց հետ զրույցից հետո ես կրկին գնացի դեպի Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» և նորովի հասկացա, թե ինչ էր գրում Մարկուսն իր եղբայր Հոմերին, երբ նա ընդամենը 14 տարեկան էր. շատ եմ ուզում, որ Նարեկն ու Վահանը սա անպայման կարդան.
« ...Երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարություն են։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։
...Ես ինձ հերոս չեմ զգում։ Այդպիսի բաների ընդունակ չեմ։ Ոչ ոքի չեմ ատում։ Նույնիսկ հայրենասեր էլ չեմ դարձել, որովհետև միշտ սիրել եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ քաղաքը, իմ տունը և իմ ընտանիքը։ Ես, իհարկե, կուզենայի բանակում չլինել, կուզենայի, որ պատերազմ չլիներ, բայց քանի որ բանակում եմ և քանի որ պատերազմ է, վճռել եմ լինել լավագույն զինվորը։ Չգիտեմ, ինչ է ինձ սպասում, բայց, ինչ էլ լինի, ես պատրաստ եմ խոնարհաբար ընդունել այն։ Նամակում ես կարող եմ ասել այն, ինչը երբեք չէի կարողանա արտահայտել բառերով։ Դու պետք է շարունակես լավագույնը մնալ։ Ոչինչ չպետք է քեզ խանգարի։ Հիմա դու տասնչորս տարեկան ես, բայց պետք է ապրես մինչև քսան, հետո՝ երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն։ Դու պետք է հավիտյան ապրես։ Եվ վստահ եմ, որ կապրես։ Հեռվից միշտ պիտի հսկեմ քեզ։ Դու այն ես, ինչի համար կռվում ենք մենք։ Այո՛, դու, իմ եղբայրը։
...անչափ պիտի ուրախանամ քեզ նորից տեսնելու համար։ Աստված օրհնի քեզ։ Ցտեսություն»։
-Ի՞նչ ես անում հիմա, ինչո՞վ ես զբաղված։
-Մտածում եմ, էլի։
-Ի՞նչ ես մտածում։
-Կապը չկա, կտրել են ինտերնետը, մտածում եմ՝ ե՞րբ կտան, ո՞նց կանեն։
-էլի կրակո՞ւմ են, թե՞ հիմա հանգիստ է։
-Էհ, արդեն սովորական ա դառել, ինչ եմ գիդում։ Էրեկ չէ առաջին օրը էլի լույսերը գցեցին, մի քանի ժամ ինչ զենքով ասես խփում էին։
-Բա էդ ժամանակ որտե՞ղ եք թաքնվում, ի՞նչ եք անում։
-Ով որտեղ գնացել ա, պիտի տեղից իրար չգա, դուրս գա՝ զոհ կտանք։
-Քո կարծիքով, թո՞ւրքն է ուժեղ, թե՞ հայը։
-Խելքով մենք ենք ուժեղ, բայց նրանք հարուստ են, փողով են ուժեղ։
-Ի՞նչ գիտես։
-Խի դու չգիտե՞ս, մենք նավթ չունենք, իրանք՝ ունեն։
-Հիմա խե՞լքն է ավելի ուժեղ, թե՞ փողը։
-Նայած երբ։ Տեղ կա՝ խելքը, տեղ էլ կա՝ փողը։ Բայց եթե թուրքերն իրանց փողով ուժեղ «սամալյոտներ» առնեն, դու մի զատ էլ չես կարա անես։
-Դե բա խելքն ինչի՞ համար է, որ հասկանաս, թե դու էդ դեպքում ի՞նչ պիտի անես։
-Հա, էդ էլ ես ճիշտ ասում...
-Հիմա դու խելո՞ք ես։
-Կարող ա ընկերներիցս մի քիչ խելոք լինեմ, բայց քեզնից՝ չէ։
-Ես որ շատ խելոք լինեի, կհասկանայի, թե ինչու են էսքան տարի իրար կրակում ու սպանում, ե՞րբ է սրա վերջը գալու։
-Չգիտե՞ս, խի են կրակում։
-Չէ, թե դու գիտես, ինձ էլ ասա՝ իմանամ։
-Էդ սաղ էլ գիտեն. հայերը թուրքերին հաղթել են պատերազմի ժամանակ, թուրքերն էլ ուզում են «աբարոտկա ֆռան»։
-Լսի՛ր, ասենք դու քո ընկերոջ հետ ուժեղ կռվել ես, անգամ մեջքը տվել գետնովը, հետո էլ ինքն է վրադ հասել, մի երկու անգամ էլ ինքն է քեզ հասցրել։ Հետո ի՞նչ է լինում, ո՞նց եք բարիշում։
-Դե որ ծեծ ա ուտում, գնում պարապում ա, մուսկուլ ա գցում՝ գալիս։
-Լավ, մուսկուլը գցեց, եկավ, հետո՞։
-Դե խփում ա։
-Լավ, ասենք խփեց, բա վե՞րջը։
-Դե եթե չենք կարում բարիշենք, մեծերն են գալիս...
-Հա...մեծերն են գալիս, գալիս ի՞նչ են ասում։
-Դե սսկացնում են, ասում են՝ մի հատ էլ կռվեք, կգանք ձեզ կծեծենք։
-Հա...հիմա ձեր կռիվը էս հայ ու թուրքի կռվից ինչո՞վ է տարբերվում։
-Ինչ եմ իմանում, բայց տարբերվում ա. մենք հայ ենք, իրանք՝ թուրք։
-Իսկ ի՞նչ է թուրքը, մարդ չի՞։
-Որ մարդ լինի կհասկանա, որ բոստանի վախտն ա, չի կարելի հիմա կրակած։
-Մեծերն ինչ են խոսում, վախենո՞ւմ են։
-Ով փախել ա, փախել ա, մնացածի համար սովորական ա։
-Ախր ո՞նց ա սովորական, ես Երևանում նստած դողում եմ։
-Չէ, մի՛ վախի, պետք չի վախենալ։
-Չգիտեմ, երևի պետք է բարիշել, էսպես չի լինի, բայց ո՞նց են բարիշելու, այ դա չեմ հասկանում։
-Բարիշելը սենց ա. պիտի բոստանների վախտը չկրակեն, եթե կրակում են, մերոնք էլ են կրակելու։
-Կարո՞ ղ ա ուզում են էնքան զահլաններդ տանեն, որ սաղ գյուղը քոչի, իրենք էլ կամաց-կամաց առաջ գան։
-Տհե բան...էդպիսի բան չեն կարող, մենակ հո մարդիկ չեն, զինվորներ էլ են ստեղ աշխատում։
-Դու քանի՞ տարեկան ես։
-Մտնում եմ 13-ի մեջ։
-Բա ինտերնետով ի՞նչ գործ ես անում։
-«Ադնակլասնիկ», բան, սովորական էլի։
-Ես դուրս եմ եկել էդ «Ադնակլասնիկից», ժամանակդ ուտում է, բան էլ չի տալիս տեղը։
-Ես էլ եմ մտածում դուրս գամ. թուրքերը կարդում են մեր բաները, գիտես չէ՞։
-Հա՞, ոնց են կարդում։
-Հայերի ազգանուններով մտնում են, «դրուժիտ» են տալիս ու սաղ կարդում են, ամեն ինչ իմանում են մեր մասին։
-Փաստորեն ստեղ էլ են հա՞ խանգարում, որ դու քո բոստանը հանգիստ մշակես, ջրես։
-Բա, ամեն տեղ էլ խանգարում են։ Պիտի հայերը մի ուրիշ բան մտածեն։
-Օրինակ՝ ի՞նչ։
-Ես ինչ եմ գիդում, խելքներին որ զոռ տան, կանեն էլի։ Մի փոքր, ջեբում պահելու զենք, բան, որ գնան թուրքերի մոտ բաց թողնեն ու դրանք սաղ վերանան։
-Հիմա քո կարծիքով, մի լավ թուրք չկա՞, բոլորին պետք է վերացնե՞լ։
-Դու ասա՝ կա՞։
-Իմ կարծիքով, մարդը մարդուն չպիտի վերացնի։
-Բա իրանք խի՞ են ուզում մեզ վերացնեն։
-Քո կարծիքով՝ խի՞։
-Ուզում են Ղարաբաղը իրանցը լինի։
-Դու գնացե՞լ ես Ղարաբաղ, տեսե՞լ ես Ղարաբաղը։
-Ինտերնետով տեսել եմ, շատ սիրուն տեղ ա։
-Շամշադինից էլ է սիրո՞ւն։
-Չէ հա, Շամշադինին հասնող չկա. ես սաղ տեղերն էլ նայում եմ ինտերնետով, ամենասիրունը մերն ա։
-Բա որ ամենասիրունը ձերն ա, կարո՞ղ ա թուրքն ուզում ա հենց ձերն էլ վերցնի։
-Էշի պոչ ա ուտում. ստեղ սաղ զինվոր են, որ ըռխին տվել են, կդվերի պապի գերեզմանը։
-Էս բաների մասին ընկերներով շա՞տ եք խոսում։
-Թուրքերի՞ մասին։
-Դե հա էլի, թուրքերի, էս կռիվների...
-Առաջ, որ փոքր էինք՝ կռիվ-կռիվ էինք խաղում, բայց ոչ մեկը չէր ուզում թուրք լիներ. ով թուրք էր լինում, ջարդում էինք, ռեխը ջուր անում։
-Բա հիմա՞, երբ մեծացաք...
-Հիմա շատը ինտերնետով ենք խոսում, որ կապը լինում ա։
-Կուզեի՞ր Երևանում ապրեիր, ականջդ դինջ էս կրակոցներից, բանից...
-Երևանն ապրելու տեղ չի, գաս՝ ման գաս, գնաս. հա, բան չունեմ ասելու, լավ տեղեր կան, բայց մտնում ես շենքերը թելդ կտրում ա։ Մերը սաղ անտառ ա, ըտեղ մի զադ էլ ա չկա։ Ի՞նչ կա։
-Հա, ես էլ եմ անտառ սիրում, ուշքս գնում է փարթամ անտառի համար, պառկիր մի ծառի տակ ու...երազիր։
-Երազելով բան չի լինի, դու աղջիկ ես, դրա համար էլ երազել ես սիրում, բայց որ փորումդ բան չկա, ո՞նց երազես...
-էսօր ի՞նչ ես կերել։
-Ձմերուկ եմ կերել, հաց, պանիր. բա դու ի՞նչ ես կերել։
-Վայ, ես էլ եմ նույն բաները կերել, այ քեզ բան։
-Պա՜հ. խի Երևանում ավելի լավ բաներ չկա՞ ուտելու։
-Օրինակ՝ ինչ։
-Անանաս, բանան, տորթ...ես ի՞նչ իմանամ։
-Անանաս կերե՞լ ես։
-Չէ, դեռ չեմ կերել։ Բայց դե եմիշի պես զադ ա էլի։ Կլեպը հանես, կդառնա եմիշ։ Բայց անանասի սոկ, կամպոտ խմել եմ։
-Բոլոր ընկերներդ համակարգիչ ունե՞ն։
-Չէ հա, ո՞նց ունեն. գալիս են մեր տուն, որ «Ադնակլասնիկ» մտնեն։
-Բա որ փչացնեն, չես վախենո՞ւմ։
-Ես սարքում եմ, արխային, չեմ կարում ասեմ՝ չէ։
-Ինչո՞ւ։
-Դե չեմ կարում էլի, իրանք էլ են ուզում...
-Դուք դպրոցում հայ ժողովրդի պատմություն անցնում եք, չէ՞։
-Դասերից հարցեր ես տալո՞ւ։
-Չհարցնե՞մ, էդ առարկայի դասերը լավ չե՞ս սովորել։
-Դասատուն մի քիչ բիձա ա, մի բանը տասը ձևի պատմում ա, գրքում էլ լրիվ ուրիշ բան ա գրված, էդ առարկայից խելքս բան չի կտրում։ Մեկ ասում ա Ավարայրի ճակատամարտում մենք հաղթել ենք, մեկ ասում ա՝ պարտվել ենք։ Մի օր ձեռք եմ բարձրացրել, ասել եմ հիմա ճիշտը ասեք, որ մենք իմանանք հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։
-Բա ի՞նչ պատասխանեց։
-Ասում ա բարոյական հաղթանակ ենք տարել, բայց պարտվել ենք։
-Բա հասկացար էդ ո՞րն ա։
-Չէ, ես իրան ասեցի կամ հաղթում են, կամ՝ պարտվում. բարոյականը չգիտեմ որն ա։
-Հետո հասկացա՞ր էդ որն ա։
-Հայերենի դասատվին հարցրի, բացատրեց։
-Ո՞նց բացատրեց, ի՞նչ ասաց։
-Ասավ ինչը անբարոյական չի, ուրեմն բարոյական ա էլի։
-Հիմա ի՞նչն է անբարոյական։
-Դու խի չգիտե՞ս։
-Դե ամեն մարդու համար դա տարբեր է լինում.քեզ համար ի՞նչ է օրինակ անբարոյականը։
-Դու ասա, հետո՝ ես։
-Ինձ համար, օրինակ, աշխարհի ամենաանբարոյական բանը պատերազմն է։
-Խի՞, հիմա որ թուրքը խփում ա, մենք չխփե՞նք իրանց։
-Դժվար հարց տվիր, սպասի մտածեմ։
-Բա դու խի չես թողում ես մտածեմ, շուտ ասում ես՝ ասա պատասխանը։
-Բայց դու գիտե՞ս, որ ամենաճիշտ պատասխանը հենց առաջին մտածածն ա, ես ուզում եմ, որ դու ճիշտ պատասխանես։
-Դե հիմա դու ասա առաջին մտածածդ։
-Ես կարծում եմ, որ մենք երկուսս էլ սխալ բան ենք անում։
-Ես ու դու՞։
-Չէ, հայն ու թուրքը. պիտի հաշտվենք, խփելով բան չի լինի։ Ինչքա՞ն պիտի խփենք, քանի՞ տարի, հը՞։ Բա ջահել զինվորներ են չէ՞ զոհվում, բա նրանց մայրերն առանց իրենց, ո՞նց ապրեն։ Ես լացում եմ, երբ մի զինվոր է վիրավորվում կամ զոհվում, չեմ դիմանում։
-Բա դու տենց տեղ ես աշխատում, համ էլ չես դիմանո՞ւմ։
-Աշխատելն ինչ կապ ունի, մարդ եմ, չէ՞։
-Հա, մարդ ես, բայց մենք տասին ենք խփում, որ իրանք մեզ խփում են։
-Դե ես էլ ասում եմ բոլ ա, հերիք ա, թող ավարտվի էս բաները։
-Հիմա խփոցի ա, նորից ա սկսվել...բայց ես չեմ վախենում, որովհետև տղա եմ, դու վախենում ես, որովհետև դու աղջիկ ես։
-Չգիտեմ արդեն, բա էդ խեղճ աղջիկներն ինչ անեն, մինչև էս տղաների խփոցին ավարտվի։
-Գնացեք կարուձև արեք, ճաշ եփեք, հեռու կացեք, տեսնենք ինչ ա լինում։
-Իսկ սրա վերջն ի՞նչ կլինի, քո կարծիքով...
-Լավ ա լինելու, մի վախի, բայց եթե շատ վախում ես՝ գործդ փոխի, աղջկա գործ արա... հենա զարթնեցին, հլա լսի, լսեցիր՞, էլի խփում են է...էս ԴՇԿ-ն ա կրակում։ Էդ գիտես, ո՞րն ա՝ տառերով ասեմ՝ ԴՇԿ Դվերի Շամշադինից, Կազյո՛լ.....
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»