Այգեպար. պատերազմը միայն կրակոց չէ, այլև՝ կրակոցի սպասում
Պատերազմը հանկարծահաս աղետ կամ առավել ևս ճակատագիր չէ, այլ՝ ընտրություն։ Դժբախտների ընտրությունը։ Թե չէ, բոլորս էլ հակառակորդներ ունենք՝ լինես մոծակ, աղվես, մարդ կամ առավել ևս՝ պետություն։ Տեսակի կամ արեալի պաշտպանությունն անշուշտ կռիվ է ուզում, բայց ողնաշարավոր, թե անողնաշարավոր գիտեն ռազմավարական ոսկե կանոնը՝ թշնամուն հնազանդեցնել առանց ճակատամարտի. քաղաքի պարարտ կատուն վաղուց ալարում է հալածել մկներին, բայց վերջիններս քաջատեղյակ են, որ «շեֆը» ամեն պահ կարող է կատաղել, հեռվից էլ սարսափում են նրա ճանկերից և անգամ մկնային ենթագիտակցությունը պահում է գենետիկ վախերի ժառանգական կոդերը։ Ես չեմ ուզում վիրավորել ադրբեջանցիներին, փշալարերից այն կողմ ընկած նրանց 18 տարեկան տղային էլ է մայր բերել, բանակ ճանապարհելիս այդ մոր սիրտը խոսել է կրծքի տակ, բան է ասել նրան՝ մոր կանխազգացման դեմ խաղ չկա։ Բայց ես ձեռքով շոշափել եմ ախր նրանց պաշտպանական գերատեսչության ղեկավար Աբիևի թախանձագին նամականին՝ ուղղված մեր հրամանատարությանը, որտեղ սա մեզնից հրադադար էր պաղատում 5, 10, 20... օրով, այդպես էլ գրում էր՝ խնդրում եմ։ Իսկ հիմա, զարթնել են՝ բարև ձեզ, ու ետին թվով ուզում են «կատու ճղել»՝ նավթից մետաղ են ձուլել, զենքերի փողերն ուղղել մեր սահմանների վրա։ Պարտությունը մտքի եզրահանգումն է, որը որպես ցավի հիշողություն ապրում է պարտվածի երակներում։ Ընդ որում՝ նրանք պարտվել են ոչ թե 94-ին, այլ ավելի շուտ՝ երբ օրը ցերեկով Սումգայիթում արյամբ ներկեցին իրենց արմունկները։ Հետո միայն պարզվեց, որ այդ տխրահռչակ քաղաքը Սովետի ետնապահն էր կրթական բոլոր ցուցանիշներով, անգամ 10-ամյա միջնակարգը շռայլություն էր համարել սովորողների 30-տոկոսը, իսկ դպրոցների ուսուցիչների կեսը չէր ստացել ստացիոնար կրթություն։ Այսպես ավարտեմ՝ ինձ պետք չի ցուցադրել ձեր ահարկու զենքերը, որպեսզի ես հասկանամ, թե որքան եք ուժեղ դուք, ուղեկցեք, խնդրեմ, ձեր դպրոցները և թույլ տվեք լսել այնտեղից հնչող ձայները...
Եռաձայն զրույց Այգեպարի դպրոցի պաշտոնաթող տնօրենի հետ։
Օր առաջին
- Ընկեր Ադամյան, բարի լույս Ձեզ։ Գիտեմ, որ այսօր այգեպարցիք նկուղում են արթնացել, բայց դե հարևանին, առավել ևս՝ հայրենիքը չեն ընտրում, չէ՞, ճակատագրով է տրվում։
- Հայրենիքը մերն է, դժգոհություն չկա, իսկ հարևանը չափուսահմանն անցել է. այսօր Այգեպարի վիճակն ամենածանրն է։ Բնությունը մի կողմից խփեց, ծառերին մի բան չթողեց, հիմա էլ սրանք են սկսել. ես չգիտեմ, չգիտեմ՝ ինչ է լինելու։
- Ընկեր Ադամյան, բայց դե գյուղն էլ Ձեզ է նայում՝ որպես իր դպրոցի երկար տարիների տնօրեն, ուսուցիչ։ Այն, որ Ձեր ընտանիքն այսօր էլ արթնացավ Այգեպարում, հույս է տալու գյուղացիներին, որ տեղում մնան, մտքներով չանցկացնեն տունուտեղը լքելը։ Չասեք, թե ձայնս տաք տեղից է գալիս, գիշերը Երևանում մուշ-մուշ քնել եմ ու հիմա դուրս եկել ռազմահայրենասիրական պրոպագանդայի. ցնցվող սահմանն ամբողջ երկիրն է հետը ցնցում. նրա վրա բոլորիս երեխաներն են, մեր վերջին հայրենիքն է...
- Ես պատերազմի ժամանակ եկա Այգեպար, ուրիշ ծննդավայր չկա, ծննդավայրը մեկն է. մեր ընտանիքը դեռ այստեղ է, դիմակայում ենք, բայց դե մեզ էլ ճիշտ հասկացեք, եթե այս օրերին էլ պետությունը մեր կողքին չկանգնի, մեզ չաջակցի, մենք կկարողանա՞նք դիմակայել։ Հակառակորդն ուզում է մեր աչքը վախեցնել, այս գյուղը հայաթափել, բայց մենք պիտի այստեղ գոնե տնտեսապես ուժեղ լինենք, որ չթողնենք գյուղի մեջքը ջարդվի, մարդիկ մնան, ապրեն այս հրաշալի գյուղում։
- Ընկեր Ադամյան, դե հիմա այսպես անենք. եկեք մեկառմեկ թվարկեք ամենահրատապ խնդիրները և միասին դիմենք կառավարությանը, ասենք՝ այ կառավարություն, ահա, այս խնդիրներն անհետաձգելի լուծում են պահանջում։ Խոսքն էլ, կարծեմ, միլիոնավոր դոլարների մասին չէ, ինչո՞ւ չեք լուծում։ Իսկ կառավարության պաշտոնական հաղորդագրությունները, որ կարդում ես, թվում է, թե մեղուները պիտի մեր ժրաջան կառավարությունից ամաչեն իրենց ցածր աշխատունակության համար։
- Նրանք լավ էլ գիտեն այդ խնդիրները. այդ հարցերն այսօր չառաջացան, եթե նրանք ժամանակին դրանք լուծեին, հակառակորդն այսօր իր չափը կիմանար։ Սահմանամերձ գյուղերին պիտի հատուկ կարգավիճակ տալ, հատուկ վերաբերմունքի արժանացնել, որ այդ գյուղերն ամրանան, չդատարկվեն... Էհ, ես չգիտեմ, էլ չեմ էլ ուզում խոսել։ Սրանով արի սահմանափակվենք. ես սարսափելի վիրավորված եմ. ինձ օր առաջ թոշակի ուղարկելն Այգեպարի ամենահրատապ հարցը չէր, կարող էին թողնել, որ ես շարունակեի դպրոցը ղեկավարել, ես այնտեղ ամբողջ կյանքս դրեցի, այստեղի աշակերտներն առանց կրկնուսույցի գնում ընդունվում էին բուհ, բայց դե մի գրչի հարվածով ամեն ինչի ճակատագիրը որոշողներ կան, որ իսկի մի անգամ էլ չեն եղել այստեղ, չեն մտել դպրոց, տեսնեն՝ ինչ է կատարվում այդ դպրոցում։ Սա բնավ էլ անձնական հարց չէ, դպրոցից շատ բան է կախված, էլ չասեմ, որ ամբողջն է դպրոցից կախված։ Չեմ ուզում շարունակենք...
- Հասկանում եմ... Հուզված եք, կներեք, գիշերն էլ անքուն եք եղել... Հետո կխոսենք։
- Խոսելու բան չկա, պիտի գործ արվի։Ամբողջ գյուղն ուրախանում է, երբ մերոնք կարողանում են լռեցնել հակառակորդի կրակակետերը, վերջ դնել նրանց լկտիությանը։ Այ, դա գործ է, մենք դա ուրանալ չենք կարող, երևում է, որ մերոնք շատ խելոք են գործում, բայց զինվորի թիկունքը գյուղն է, երկիրն է, աշխատանքն է։ Հաջողություն Ձեզ։
-Խաղաղություն մեզ։
Օր երկրորդ
- Ընկեր Ադամյան, այս պահին ի՞նչ եք մտածում։
- Այս պահին լույս եմ քաշում դպրոցի սպորտդահլիճում... Հիմա դպրոցում էլեկտրիկի գործերն եմ ես անում։ Կարևորը դպրոցում եմ, չեմ հեռացել...
- Դե, դա համարյա նույն գործն է, էլի, լույս քաշելը, լուսավորությունը... Իհարկե, կներեք սև հումորիս համար, բայց այսօր ուզում եմ մեր զրույցն ավելի կենսախինդ, ավելի օգտակար լինի։ Մի պահ ենթադրենք, թե Դուք եք կառավարության ղեկավարը, նախագահը, Այգեպարում Դուք ո՞ր խնդիրներն առաջնային կլուծեիք՝ իհարկե, հաշվի առնելով մեր բյուջեի այսօրվա սղությունը։
- Դե հիմա էլ ես եմ Ձեզ հարց տալիս. ի՞նչ է, դժվա՞ր է այստեղ փոքրիկ արտադրություններ ստեղծելը։ Թող գոնե մի 20 տեղանոց արտադրություն բերեն դնեն. Երևանի ինչ-որ ձեռնարկության կցորդ, որի արտադրանքը մենք կարող ենք այստեղ էլ կազմակերպել։ Բայց մեզ մոտ ինքնարժեքն ավելի քիչ կլինի։ Ասենք, Երևանում 50 հազար դրամ կտան, թող այստեղ այդ աշխատանքի դիմաց տան 30, 20 հազար դրամ, որ մարդիկ մնան, տեղում աշխատեն։ Թող հարկային արտոնություններ տան ձեռներեցներին, նրանք էլ շահագրգռվեն ու այստեղ իրենց բիզնեսը ծավալեն։ Ի՞նչ է, բա՞րդ բան է սա։
- Ոչ, բնավ էլ բարդ չէ իմ համեստ կարծիքով, եթե ձեռներեցին հարկերից ազատես, պիտի որ նրա շահագրգռությունը մեծանա։ էլ չենք խոսում այն մասին, որ բացի փող աշխատելուց էլ մի մեծ գործ արած կլինի իր երկրի համար. զինվորը երկրի ծայրը, սահմանն է պահում, մենք՝ ամբողջ երկիրը, եթե մենք երկիրը վատ ենք պահում, սահմանին կանգնած մեր երեխաների կյանքն ենք վտանգում, սա՝ հաստատ։ Այս օրերին, երբ հազարավոր մարդիկ՝ որպես կամավորական, օր առաջ ուզում են գնալ և կանգնել մեր զինվորացած տղաների կողքին, մենք, անշուշտ, ոգևորվում ենք, բայց եթե մենք սահմանամերձ գոտու աշխատանքային խրամատներն ավելի խորը փորենք, դրա կարիքը չի էլ լինի։
- Իհարկե։ Հակառակորդն իր սահմանը կճանաչի, երբ հաստատ իմանա, որ մեր զինվորի թիկունքին կանգնած է ոչ թե անգործ ու աղքատ մի բնակավայր, այլ աշխատող, ստեղծող, աշխույժ համայնքը։ Մեր զինվորն էլ դրանից ավելի կուժեղանա, ավելի ինքնավստահ կլինի։ Հա, մեր բանակը, մեր զինվորը դեռ կարողանում է մեզ պաշտպանել. մենք ուրախանում ենք, որ հակառակորդի կրակոցներին մերոնք միշտ կարողանում են անվրեպ հակահարված տալ և լռեցնել, երբ նրանք լկտիանում են, բայց զինվորի թիկունքը մենք պիտի պահենք մեր խաղաղ աշխատանքով, ուժեղ դպրոցով, չէ՞։
Բա նրանք լկտիանում են հենց դրանից, երբ տեսնում են, թե երեկոյան քանի լույս է վառվում Այգեպարում, քանի երեխա է պայուսակն ուսին գցած դպրոց գնում։ Ու դպրոցը, դպրոցն է ամենակարևորը, բայց աշխատող մարդն է դպրոց ստեղծում, մարդը, որ այստեղ աշխատանք չունի, ի՞նչ դպրոցի մասին է խոսքը։ Կամ էլ մի ուրիշ հարց եմ տալիս Ձեզ. այսօր Խորհրդային միության կոլեկտիվ տնտեսությունները քանդուքարափ արեցինք։ Բայց եթե մարդկանց համոզենք, պայմաններ ստեղծենք, որ գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունների սկզբունքով կարողանան միավորվել, աշխատել, ամեն ինչը կարգավորվելու է։ Բա սա ինչո՞ւ չի արվում։
- Վայ, ընկեր Ադամյան, կեցցեք։ Դուք բարձրացրիք գոնե ինձ համար ամենացավոտ խնդիրը։ Ժամանակին, երբ ես աշխատում էի Գյուղնախարարությունում, մի քանի անգամ այս խնդրով հրավիրել եմ այս ոլորտի գիտնականներին, մասնագետներին, ովքեր միահամուռ պնդում էին, որ այլ լուծում ուղղակի չկա, այսօր ամբողջ աշխարհն է այս ճանապարհով գնում. սա մի հարց է, որ անգամ մեր ընդդիմությունը տարաձայնություն չունի իշխանության հետ։ Բայց արի ու տես, որ մինչ օրս եզակի տնտեսություններ են ստեղծվել, ասում են՝ մարդիկ չեն ուզում կոոպերատիվներում ներգրավվել։ Բայց, մարդիկ իրենց գյուղերում հոգսերի տակ կքած չեն կարող համաշխարհային փորձն ուսումնասիրել ու իմանալ, թե քանի երկիր է այս ճանապարհով դուրս եկել աղքատության ճիրաններից և, միգուցե հարկ է, որ նախարարություններում աթոռ մաշող պաշտոնյաներից յուրաքանչյուրին կցել մի գյուղի, որ գոնե գործը տեղից շարժվի։
- Սա շատ կարևոր հարց է և կարող է իրավիճակ փոխել ողջ երկրում։ Պետությունը պետք է գա օգնի, որ այդ կոոպերատիվները շարժման մեջ դրվեն։ Անհատ մարդը չի ուզում աշխատել, ասում է՝ օգնություն բերեք՝ ուտեմ։ Փոխվել է մեր հոգեբանությունը։ Մի օր մեկը կանգնած ասում է՝ «Մեզ ինչո՞ւ օգնություն չեն բերում»: Չի ասում՝ ինչու՞ աշխատատեղեր չեն բացվում։ Մենք մեր ժողովրդին սովորեցրել ենք դրան։ Հիմա դա մենք մեր միջից պիտի հանենք։ Բերենք, սկսենք աշխատելը, փորձենք այդ մեխանիզմը, աշխատեցնենք։ Թե չէ՝ բոլորը պարտքերի, վարկերի տակ կքած են, այսպես ապրել չի լինի։
- Օրինակ, Այգեպարը ժամանակին պահածոների շատ ներկայանալի գործարան ուներ, որը գյուղը հավաքեց իր շուրջը։ Այսօր հենց մի արտադրության անուն ես տալիս, ասում են՝ իրացման շուկա չկա։ Բայց հենց այս պահին Ռուսաստանը Եվրոպայի և Ամերիկայի շուրջ 40 տոկոս պարենամթերքի շուկան կորցրել է, և մենք կարող ենք անսահմանափակ քանակությամբ պահածոներ արտահանել Ռուսաստան։ Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ մի հզոր կոոպերատիվ ստեղծվի մթերքի արտադրությունից մինչև վերջնական վերամշակում հենց Այգեպարում։ Մանավանդ, որ մասնագետներն էլ կան, գործարանն էլ կվերազինվի ժամանակակից հոսքագծերով և կաշխատի։
- Գիտե՞ս ինչն է խանգարում. իշխանությունը պիտի կարողանա այդ ամենը շարժման մեջ դնել։ Գալիս են այստեղ, 5 րոպե մնում ու վազում այստեղից։ Թող գան, ինձ հետ 5 օր մնան այստեղ՝ գնդակոծության տակ, որ իմանան ինչ պետք է անել։ Նա լուծումը կգտնի, երբ մի քանի օր ապրի մեզ հետ։ Գրասենյակում՝ Երևանում նստած, նա ոչինչ չի պատկերացնում։ Ձեր ասածը հենց այսօր էլ կարող են անել, մի երկու հոսքագիծն ի՞նչ է, որ չկարողանան գործի դնեն։ Այստեղ երեք աշխատող գործարան կար։
Մեր ծնողների ստեղծածը մենք անպատվեցինք, շատ վատ բան արեցինք, քանդեցինք ու թափեցինք։ Ես իմ ծնողին անպատվեցի: Նա կոմունիստական հասարակարգում էր աշխատել, բարիք ստեղծել ինձ համար, բայց ես ի՜նչ ասես ասացի նրան՝ իր կառուցածը փլուզեցի։ Դա մարդկային քա՞յլ էր, որ մենք կատարեցինք։ Վերականգնելը հեշտ չի։ Բայց մենք գոնե հիմա պիտի ուղղենք մեր սխալները։ Եվ ամենամեծ սեփականատերը հենց պետությունն է, պետությունը միայն նրա համար չէ, որ սահմանը, զորքը պահի։ Դա կարևոր է շատ, բայց միայն դրանով չի լինի, չէ՞։
Ի՞նչ եք կարծում, եթե գյուղում աշխատատեղ չկա, դրան դպրոց կդիմանա՞։ Ամենամեծ անվտանգությունը հենց դպրոցն է։
- Ընկեր Ադամյան, ասացեք խնդրեմ, Այգեպարի դպրոցն, օրինակ, որպես սահմանամերձ դպրոց՝ ի՞նչ արտոնություններ ունի, որ տրված չեն սահմանից հեռու դպրոցներին։
- Ոչ մի արտոնություն։ Պետականորեն նախատեսված է, որ դրույքի դեպքում կես դրույք էլ պիտի ավելացվի սահմանամերձ դպրոցներին, դա էլ չի արվում։ Ուսուցիչը հավաքարարից քիչ է ստանում։ Հավաքարարը 50 հազար դրամ է ստանում կամ 50-ից ավելի, իսկ ուսուցիչը 40 հազար էլ չի ստանում։
- Ապշելու բան եք ասում։ Բա չեք դիմե՞լ, չեք ասե՞լ, որ օրենք է խախտվել։
- Կրթության նախարարությունում նստածները թող գան, ինձ հետ զրույց անեն, ես իրենց բացատրեմ, որ իրենց կատարած քայլը սահմանամերձ գյուղերի նկատմամբ հանցագործություն է ուղղակի։ Այստեղ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էր եկել։ Ես այդ հարցը բարձրացրի։ Ասացի՝ «մեր ուսուցիչը, մեկ հաստիքի վրա նստած, երկու դասարան միացրած՝ պարապում է»։ Ասում է՝ «բա աշակերտների թիվը չի ապահովվում»։ Բայց այդ ուսուցիչն ի՞նչ անի, որ աշխատատեղ չկա գյուղում, ու դրա համար էլ աշակերտների թիվը չի ապահովվում։
- Քանի՞ աշակերտ կա դպրոցում։
- 51-ով փակել ենք, բայց սեպտեմբերին քանի՞սը կվերադառնան, չգիտենք։ Բայց կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ուսուցի՞չն է մեղավոր, որ աշակերտ չկա։ Իսկ կոմպլեկտավորված դասարաններում բավականին ծանր է դասավանդելը։ Իրենք փորձե՞լ են մեկ ժամվա ընթացքում երկու դասարանի մաթեմատիկա դասավանդել։ Արդյունքի չենք հասնում, ախր։ Տեսականորեն նախատեսված է տվյալ առարկայի համար 45 րոպե։
Անահիտ Թոփուզյանին կհիշեք՝ նախկին փոխնախարարը. ես շնորհակալ եմ նրան։ Իջևանում կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ և ասաց. «Մեկ աշակերտի դեպքում էլ դասարանը պետք է պահել»։ Դա է պետական քաղաքականությունը, ոչ թե չորս դասարան կպցնել իրար մեկ սենյակի մեջ, ասել՝ քառակոմպլեկտ դասարաններ սարքեք։ Դա պետության համար ամոթ է, դպրոցն է պետության դեմքը։
- Փաստորեն, 9-րդ ու 10-րդ դասարանցին նույն դասարանում դասի՞ են նստում։
- Բա ի՞նչ են անում։ Բա դրանից հետո նրանք կարո՞ղ են լավ սովորել։ Չէ՞ որ երկուսն էլ հոգնելու են դասավանդման ընթացքում։ Դրանից հետո նրանք ինչպե՞ս սիրեն դասն ու դպրոցը, երկուսն էլ ձանձրանում են դասի ժամանակ։ Իսկ կրթության նախարարը ելույթ ունեցավ, թե սահմանամերձից այսքան երեխա է ընդունվել պետական բուհեր։ Դե, եթե այսքանից հետո էլ սահմանամերձ դպրոցը կարողանում է որակ ապահովել, ինչո՞ւ չեք ուզում այս հարցերը լուծել, ինչո՞ւ եք կրթության, դպրոցի հաշվին որոշել գումար տնտեսել։ Մենք մեր աչքի լույսի պես պիտի փայփայենք սահմանի դպրոցները, սա պակաս անվտանգության խնդիր չէ մեզ համար։ Դուք ինձ ասում եք՝ խնդիրների մասին բարձրաձայնի, դե բարձրաձայնում եմ հիմա, ո՞վ է լուծողը։
- Ընկեր Ադամյան, փաստորեն, չե՞ք հավատում, որ այս խնդիրները մի օր կլուծվեն, այսինքն՝ չե՞ք հավատում Այգեպարի ապագային։
- Չգիտեմ արդեն, Դուք որ այս հարցերը բարձրացնեք, երևի մի քար տեղից շարժվի։ Ամեն դեպքում դադարի մեջ գտնվող մարմնին մեծ էներգիա է պետք շարժում ապահովելու համար։ Շարժումը պիտի ապահովենք բոլորս միասին։ Մենք մի քսանամյակ է՝ այս մեքենան կանգնեցրել ենք, հիմա պիտի աշխատանքի մեջ մտցնենք։ Սրտացավ մարդիկ են պետք։ Դուք Ձեր այս հարցերը տարեք նրանց տվեք, ովքեր որոշումներ են կայացնում։ Ես ասում եմ, որ գյուղում վիճակը շատ լրջացել է, պետք է որոշումներն արագ կայացնել։ Ի՞նչ ասեմ Ձեզ, տեսեք՝ ի՞նչ կարող եք անել մեզ համար, օգնեք մեր բնակավայրին, որ մարդիկ չլքեն, տեղում մնան, որ այս մեր հրաշալի կրթօջախն էլ պահպանվի։ Մեզ ուրիշ օգնություն պետք չէ, հումանիտար բեռների կարիք չունենք. հպարտ, արժանապատիվ մարդիկ են շամշադինցիները, նրանք կմնան, կպահեն սահմանն ատամներով, եթե մի փոքրիկ աշխատանք ունենան, իրենց երեխային կարողանան պահել տեղում։ Մենք այստեղ ենք դեռ։ Ի՞նչ ասեմ Ձեզ...
- Էհ, ընկեր Ադամյան, էս անգամ էլ ես հուզվեցի, էլ չեմ էլ կարողանում հարց տալ, պինդ մնացեք, պինդ։
Օր երրորդ
- Բարի օր, իմ սիրելի ընկեր Ադամյան, գիշերը հանգիստ է եղել, գիտեմ, Չինարի, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր էլ եմ զանգել, ասացին, որ կրակոց չկա, սսկվել են։
- Հա, էս գիշեր ծպտունները դուրս չի եկել, բայց պատերազմը միայն կրակոց չէ, այլ՝ կրակոցի սպասում... Մեր հարցով ի՞նչ արեցիք։
- Դե, իմը գրելը, ասելն է. էն էլ այս անգամ շաբաթն ուրբաթից առաջ ընկավ։ Լսեցի՞ք, որ սահմանամերձ բնակավայրերին պիտի հարկային արտոնություններ տան։
- Հա, բայց էդ ե՞րբ պիտի անեն։
- Դե, Ազգային ժողովը արձակուրդում է, սեպտեմբերին կառավարությունն այդ փաթեթը կտանի պառլամենտ՝ հաստատման։
- Ամեն անգամ դանակը մինչև ոսկորին չհասնի, չեն շարժվում, էլի։ Հովիկ Աբրահամյանը 2001 թվականին այստեղ եկավ, երբ վերակառուցվել էր Այգեպարի դպրոցը։ Ես ինքս այն ժամանակ նրան զգուշացրի, որ եթե այսպես շարունակվի, մարդիկ աշխատանք, ապրուստ չունենան, այս դպրոցի վերակառուցումը զրո է, երեխա չի լինելու, թե գա այստեղ սովորի։ Այ, եթե այն ժամանակ գոնե այդ հարցը լուծվեր, հիմա սա ծաղկուն գյուղ կլիներ, երիտասարդություն կլիներ։ Իշխանությունը ձի նստելուց պիտի միշտ ձիուց իջնելու մասին էլ մտածի։ Քո ապրելն ի՞նչ արժի, երբ դրա պատճառով երկիրն է վտանգվում։ Բոլորն էլ գնալու են, էլի, այս աշխարհից, բայց երկրի համար, մարդկանց համար մի մնայուն, արժեքավոր բան արած թող գնան։ Թե չէ՝ ստացվում է երկրի բոլոր բարիքները իրենցն է, իսկ բոլոր դառնությունները՝ ժողովրդինը։
- Էդ մասին ամենալավը մեր Համո Սահյանն է ասել. «Երկիրը երբ խաղաղ է, պետություն է մեր ղեկավարների ձեռքում, հենց պատերազմ է, ձեռաց հայրենիք են ասում ու տալիս մեր ձեռքը»։
- Հայրենիք լինի անունը, թե պետություն՝ պիտի բոլորինս լինի՝ թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամին։ Ադրբեջանը մի ջահել պետություն է՝ ընդամենը 1918 թվին ձևավորված։ Խոշոր տերությունները փոխանակ էսպիսի թատրոն սարքեն մեր գլխին, տարածքային ամբողջականություն ու ինքնորոշում խաղարկեն, պիտի պատմությունը նայեն ու տեսնեն, թե սա որտեղից է առաջացել ու մտել Սովետի կազմի մեջ, որ մի հատ էլ այսօր Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ունենա։ Բայց շատերին ձեռք է տալիս այս հակամարտությունը տաքուսառն անելը, դրա համար էլ մենք պիտի ժամանակ չկորցնենք, զարգանանք, հզորանանք, մի քանի օրվա խաղաղությամբ չհանգստանանք։ Երկիրը խաղաղ կլինի, եթե նրա մարդիկ խաղաղ լինեն։ Հիմա գյուղում էս պահին չեն կրակում, բայց այս լռությունը շատ հարաբերական լռություն է, մանավանդ, որ երեխաների ձայն չեմ լսում գյուղից։ Մտածում եմ, բա ո՞ւր կորան էս մեր երեխաները, 51-ից քանի՞սը սեպտեմբերին կգան դպրոց...
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում