Ավարտվել է «Վաշինգտոնի» երկրպագուների հարցումը, որի շնորհիվ հայտնի է դարձել ակումբի պատմության լավագույն հոկեյիստի անունը, տեղեկացնում է NBC-ը:
Ամենաշատ ձայնը ստացել է ռուսաստանցի Ալեքսանդր Օվեչկինը:
Օվեչկինը «Վաշինգտոնում» խաղում է 2005-ից:
Հարձակվողը 4 անգամ ճանաչվել է NHL-ի լավագույն ռմբարկու ու 3 անգամ ստացել «Տեդ Լինդսեյ Տրոֆին», որը հանձնվում է
ամենաօգտակար հոկեյիստին:
Օվեչկինը 7 անգամ հայտնվել է NHL-ի աստղերի հավաքականում: