Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը: Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» լարված պայքարում ոչ-ոքի՝ 1-1 ավարտեցին հանդիպումը:
81-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը բացեց հանդիպման հաշիվը: Թվում էր թե կոլումբիացու գոլը հաղթանակ էր պարգեւելու «արքայական» ակումբին, սակայն 88-րդ րոպեին հյուրերը անկյունային հարվածի իրացումից հետո հավասարեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Գարսիան` 1-1:
Թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին՝ Երեւանի ժամանակով 00:30-ին:
«Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ»՝ 1-1
Գոլը՝ Խամես Ռոդրիգես 81 - Գարսիա 88
Թիմերը խաղադաշտում ներկայաց հետեւյալ ֆուտբոլիստներով.
«Ռեալ» - Կասիլյաս, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Մարսելո, Ալոնսո, Կրոս, Մոդրիչ (Դի Մարիա 78), Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու (Խամես 46)
«Ատլետիկո» - Մոյա, Խուանֆրան, Գոդին, Սիկեիրա (Անսալդի 64), Մարիո, Գաբի, Կոկե, Սաուլ (Գրիզման 57), Գարիսա, Մանջուկիչ (Խիմենես 78)