Հիշողություն. Հայաստանում եզդիները այնքան էլ հանգիստ չեն
Դրսից էկած հյուրերին ուտել-խմացնելով անուն հանած ու հյուրասերի համբավ ունեցող երկիրը, հեչ էլ հյուրասեր չի նրանց նկատմամբ, ովքեր փախել են աղետներից ու փրկություն են փնտրում Հայաստանում:
Էդպես եղել է դեռ 20-րդ դարի սկզբներին, ծերերը պատում էին, որ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականներին ֆշշացնում էին տեղացիները: Էդպես էր 1989-91թվերին, երբ տուն ու տեղ կորցրած Բաքվի ու Կիրովաբադի փախստականները սկսեցին գալ, առաջին օրերին կարեկցանքի ալիք էր բարձրանում, մարդիկ հագուստ ու կերակուր էին հավաքում, բայց հետզհետե կարեկցանքի տեղը գրավեց նրանց նկատմամբ օտարության զգացումը, պարզվեց որ տեղացիները հայրենիքը չեն ուզում կիսել նրանց հետ, թեթև վեճի ժամանակ շրփացնում էին՝ թուրք, ու ամենատարածված խոսքը՝ հետևներիցդ կարմիր խնձոր էինք ուղարկե՞լ, որ էկաք: Սա դեռ հայրենակից հայերի նկատմամբ է, բա որ Հայաստան գան նրանք ովքեր հա՞յ չեն, օրինակ եզդիները, կամ նրանք ովքեր քրիստոնյա չեն, ինչպես մահմեդական համշենցիները:
17 տարի առաջ եմ գրել Հայաստանում եզդիների ճնշումների մասին պատմող «Եզդիները առանց թիկունքի՞» հոդվածը, հրապարակվել է «Այժմ» շաբաթաթերթի օգոստոսի 19-ի համարում: Ու այժմ, երբ հնարավոր է, որ Իրաքից եզդի փախստականներ գան Հայաստան, անհրաժեշտ համարեցի այն վերահրատարակել որոշ կրճատումներով:
Իհարկե, այժմ փոխվել է իրավիճակը, պաշտոնյան էլ հեշտորեն ու անհետևանք չի կարող վիրավորել ու նվաստացնել եզդիներին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ էր(ինչպես, օրինակ պատգամավոր Մանվել Բադեյանի եզդիների նկատմամբ վիրավորական արտահայտությունը անպատասխան չմնաց): Այսուհանդերձ, հասրակության մեջ պահպանվում է անթիկունք ու անպետություն մարդկանց ճնշելու հոգեբանությունը:
Եթե Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները անկեղծ են, թե պատրաստ են ընդունել եզդի փախստականներին, ուրեմն, անհրաժեշտ է նաև հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել երկրում, խստացնել օրենսդրությունը և անպատիժ չթողնել փոքրամսնությունների նկատմամբ որևէ խտրական վերաբերմուք կամ թշնամական խոսք:
Եզդիները առանց թիկունքի՞
Զովունի և այլ գյուղերի եզիների տներին ուղղված կրակոցները ահազանգ դարձան նրանց նկատմամբ խտրականության և ճնշումների: 1991-1993թթ. Եզդիների բնակավայրեր էին ներխուժում «կռվող» տղաները և զենքի սպառնալիքով ստիպում նրանց հեռանալ Հայաստանից:
Զովունի գյուղը եզդիներից մաքրելու «պարտականությունը» իրենց վրա էին վերցրել «Սասունցի Դավիթ» ջոկատի մի քանի տղաներ, որոնց արձակած գնդակների հետքերը մինչև այժմ մնացել են տների դարպասներին:
Զովունի գյուղի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը այդ տարիներին եզդիների նկատմամբ հալածանքները որակեց ոչ օրինաչափ և բնութագրեց. «մի ցռան մոզին կարող է ամբողջ նախրի պատիվը գցել» ասացվածքով: Սակայան եզդիները ասում են, որ նոր իշխանությունների շրջանում Հայաստանում եզդիների նկատմամբ վերաբերմունքը շատ է փոխվել և իրենք իրենց իրավունքը այլևս չեն կարողանում պաշտպանել:
Եթե խորհրդային շրջանում կենտկոմում եզդիների(քրդերի) բաժին կար, Գերագույն խորհրդում և բոլոր մինիստրություններում եզդի պաշտոնյաներ կային, ապա այսօր ոչ միայն ԱԺ-ում, այլև տեղական ընտրական մարմիններում նույնիսկ մի եզդի պատգամավոր չկա: Զովունու ավագանու այս տարի կայացած ընտրություններում ոչ մի եզդի թեկնածու չի ընտրվել: Եզդիները պնդում են, որ ընտրությունները անցել են կեղծիքներով և անհնար էր որ եզդիները իրենց թեկնածուին չընտրեին:
Զանգվի ձորի պռնկին կուչ է եկած Զովունու եզդիական Ամո թաղամասը: Տանիքներից վեր անցնում են բարձր լարման էլեկտրալարերը, որոնց արձակած ձայնը ականջ է սղոցում: Գյուղի առաջին բնակիչներն են եզդիները, որ այստեղ հիմնավորվել են 1936թ.: Սակայն այս հանգամանքն էլ դեր չի խաղացել 92թ. հողի սեփականաշնորհման ժամանակ, որից անմասն մնացին և հող չստացան 165 եզդի ընտանիքներ:
Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով Զովունի գյուղից է, ասում է, որ իրենք հող ստանալու համար դիմել են կառավարություն և պատասխան ստացել, թե եզդիները համապատասխան գրավոր դիմումներ ժամանակին չեն ներկայացրել: Թեև իրականում, իրենց ժամանակին ներկայացրած դիմումները չի ընդունել գյուղխորհրդի նախագահ, այժմ հանգուցյալ Վահան Ալեքսանյանը:
«Հիմա էլ էն փոքր հողակտորը, որտեղ անասուն էինք արածացնում, հայերը ձեռներիցս առան,-գյուղի բնակիչ Ուսում Ավդալյանը ցույց է տալիս Զանգվի ձորում փոքրիկ հողակտորը ու ավելացնում,-թե հող չեն տալիս, թող սպանեն-վերացնեն: Էլ ի՞նչ ենք ապրում էս քարափին օձերի ու կարիճների մեջ»:
Նորընտիր գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը ասում է, որ եզդիներին հող չի հասել, քանի որ հողի սեփականաշնորհման պահին Ամո թաղամասը մտցվել է Երևանի հատկագծի մեջ, սակայն դրանից անմիջապես առաջ և հետո հանդիսացել է Զովունու գյուղի տարածք: Իսկ հայկական թաղամասում ապրող եզդիներին, որոնց անունները թվարկեց, հող սեփականաշնորհվել է:
Գյուղի դպրոցի 12 եզդիական դասարաններում գրանցված է 330 աշակերտ, սակայն եզդիերենի ուսուցիչ Մրազ Խուդոյանի վկայությամբ նրանց 80 տոկոսը դպրոց չի հաճախում:
«Հայ աշակերտները ծեծում են եզդիներին,նրանք վախենում են դպրոց հաճախել: Իսկ տնօրինությունը նրանց առանց հաճախելու դասարանից դասարան է փոխադրում,-ասում է նա:
«Թոռանս ուղարկում եմ դպրոց, չի գնում, ասում է՝պապի ախր մեզ ծեծում են,-ասում է Ուսում Ավդալյանը:
Ազիզ Թամոյանը ասում է, որ ինքը տարիներ շարունակ դիմում է կառավարություն եզդիներին առանձին շենք հատկացնելու խնդրանքով, սակայն որևէ հուսադրող պատասխան չի ստացել:
Գյուղապետ Ավետիսյանը ասում է, որ դպրոցը գյուղի ամենացավոտ հարցն է, 620 աշակերտի համար նախատեսված շենքում սովորում է 1150 հոգի: Հակասաությունները բացատրում է այն հանգամանքով, որ Եզդիական դասարաններում ուսումնական տարին մեկ ամիս ուշ է սկսվում և մեկ ամիս ուշ վերջանում, քանի որ աշակերտները ընտանիքների հետ բարձրանում են սարեր, հետևաբար ուսման արդյունավետությունը ընկնում է և հակասություն է առաջանում հայ և եզդի դասարանների միջև: Իսկ հայկական դասարանների եզդիների կանոնավոր հաճախում են:
«Երեխաների մեջ վեճեր լինում են, բայց մեր տարիքի հայերն ու եզդիները շատ ջերմ հարաբերություններ ունեն»,-ասում է գյուղապետը:
Ըստ Ավետիսյանը, եզդիները իրենց նկատմամբ ազգային խտրականության և ճնշումների մասին լուրեր են տարածում, որպեսզի Գերմանիայում քաղաքական ապաստան ստանան, ուր մեկնել է արդեն 25 եզդի ընտանիք:
Սակայն Օրո Ավդալյանը ով չի պատրաստվում մեկնել Գերմանիա, պատմեց հետևյալը.
96թ. դեկտեմբերին իր երկու որդիները սարից ոչխարի հոտը իջեցնելիս անցնելիս են լինում Եղվարդի զորամասի մոտով: Այդ պահին սպիտակ նիվայով զորամասից դուրս գալիս ու հոտի մեջ է մտնում մայոր Սարիկ Կարապետյանը 4 զինվորի հետ և կրակելով սպանում է գամփռ շանը ու վիրավորում 4 ոչխար: Ապա զինվորներին հրամայում է խփված ոչխարները տեղափոխել զորամաս: Հովիվներից մեկը հասցնումէ փախչել, իսկ մյուսը ոտքին մայորից այնպիսի հարված է ստանում, որ մեծ դժվարությամբ հեռանում է տուն: Դեպքից մի քանի ժամ անց եզդիների մի խումբ գնում է զորամաս: Մայոր Կարապետյանը ընդունելով նրանցից մեկին ասում է, որ նրա նման 1000 թուրք է կոտորել և ճամփու դնում: Եզդիները դիմում են Բալահովիտի ոստիկանություն: Սկսվումէ հետաքննություն որը վարումէ զինվորական ոստիկանությունը: Որոշ ժամանակ անց Օրո Ավդալյանին ընդունում է զինվորական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունին[1].
«Երբ ներս մտա, բարևեցի: Նա պատասխանեց՝ դու ով դառար, որ ինձ բարևում ես: Հետո էլ ասաց. «Սարիկը գիտե՞ս ով է, որ նրա դեմ բողոքում ես: Ձեզ բոլորիդ պիտի կոտորեին որ իմանայիք»: Եվ սկսեց մեր ազգին ամենավերջին բառերով հայհոյել ու գոռում էր. «ձեզ երկրի երեսից կջնջեմ-կվերացնեմ»: Երկու օր անց կրկին ընդունեց: Էս անգամ էնտեղ էին Սարիկը և էլի մի սպա: Էս սպան սկսեց վրաս գոռալ. «Ոնց որ թուրքերն են քրդերին կոտորում, մենք էլ ձեզ պիտի կոտորենք»: Ես ասում եմ, լավ, ինչի՞ Սարկը շանը սատկացրեց: Էդ տղան պատասխանում է՝ բոլորիդ էլ պիտի խփեր, ոչխարներն էլ քշեր զորամաս: Հետո Խարխոռունին գրպանից հանեց 100 դոլար, տվեց ինձ 4 ոչխարի տեղը ու ասեց՝ էս առ գնա ու էլ ձեն չհանես: Ես վախից վերցրի էդ փողը, որ երկու ոչխարի գինն էլ չէր հանի: Հետո մեր տուն եկան ոստիկանությունից ու ստիպեցին ցուցմունքներս փոխել: Ես էլ վախից փոխեցի»:
Եզդիներին ահաբեկելու և բռնության ենթարկելու նոր դեպք է եղել Աբովյանի մերձակա սարերում, որը նկարագրված է ՆԳ բաժին ներկայացված մի խումբ տուժած եզդիների դիմումում. «Մենք տարիներ շարունակ ամառն անցկացնում ենք նախկին Աբովյանի շրջանի Զովաշեն գյուղի սարերում և այն մոտ է «Ուչխոզին», բայց այս տարի ահաբեկվում ենք ոմն Մարատի կողմից: Մարատը նախկին Նոյեմբերյանի շրջանի բնակիչ է և «Ուչխոզ» տարածքում զբաղվում է նախրապահությամբ:: Ս/թ հուլիսի 21-ին Մարատը երեք տղամարդկանց հետ, որոնց դեմքով ճանաչում ենք, հարձակվել են գառնարած Սահիդ Ագիթի Կարոյանի վրա(16 տարեկան) և հափշտակել են մեկ գառ: Դեպքից 9 օր անց, հուլիսի 30-ին, Մարատն իր երեք ընկերների հետ զինված եկավ Ագիթ Կարոյանի վրա, որտեղ նա հիվանդ պառկած էր: Նրանք նորից սպառնացել են՝ դուք իրավունք չունեք այստեղ անասուն պահելու, թողեք մեր հողը, գնացեք: Երբ Ագիթ Կարոյանը խնդրեց, որ նրանք չվիրավորեն, Մարատը հարձակվեց նրա վրա ու երկու անգամ ոտքով հարվածեց նրան և միաժամանակ փողոցային հայհոյանքներով ոտքով հարվածեց կանանց Գուլե Ուսուբի և Թառլան Ասադի Կարոյաններին, ինչպես նաև հայհոյում էին ներկա մյուս կանանց: Մարատը ասում էր՝ ում ուզում եք դիմեք, միևնույն է, իմ դեմ խաղ չկա: Համարյա ամեն օր, ինչպես վերոհիշյալ վեճի ժամանակ Մարատն ու իր ընկերները ատրճանակով զինված էին և օդ կրակեցին: Խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցներ և հանցագործներին ենթարկել քրեական պատասխանատվության»:
Ագիթ Կարոյանը դիմումում ասվածին ավելացրեց նաև այն, որ այդ Մարատ Ջանվելյանին[2] նրա ընկերները ներկայացրել են որպես Վանո Սիրադեղյանի ազգական և կրկնեց այն հայհոյանքները, որոնք գրավոր խոսքում չէր կարող ասել. «40 տարի եզդիները այդտեղ վրան են խփում ու անասուն պահում և երբեք նման դեպք չի եղել»,ճասում է նա:
Դեպքի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին ծանոթանալու համար, դիմեցի Աբովյան քաղաքի ՆԳ բաժին, որտեղ քննիչ Մանուկը եզդիներին անվանեց շանտաժիստներ և հրաժարվեց որևէ հարցի պատասխանել ասելով, որ հարցերը ըստ կարգի պետք է ուղղվեն ՆԳ լրատվական վարչություն: Այդ վարչություն գրված դիմումի պատասխանը չի ստացվել:
Եզդիների միության փոխնախագահ, ազգությամբ հայ Սերգեյ Գրիգորյանը ասում է որ ինքն էլ ենթարկվում է խտրականության: Նրա վկայությամբ օգոստոսի 3-ին Մալաթիայի շուկայի մոտ պետավտոտեսչության ոստիկանը կանգնեցնումէ մեքենան: Գրիգորյանը փաստաթղթերի հետ տալիս է նաև Եզդիների միության վկայականը, որին ծանոթանալով ոստիկանը ասում է. «եզդին ինչ ա, որ փոխնախագահ ունենա, 10 ոչխարի խելք չունի» և մեքնան տանում են տուգանային հրապարակ: Գրիգորյանը բողոք է գրել ՆԳ նախարարություն:
Երևանում բնակվող եզդիները բողոքում են, որ ամբողջ քաղաքում իրենց հնարավորություն չեն տալիս նույնիսկ մի կրպակ բացել, սեփականաշնորհման գործընթացին մասնակցելուն իրենք ընդհանրապես զրկված են:
Նոր Արեշ թաղամասում բնակվող 100 եզդի ընտանիքների ներկայացուցիչները, ովքեր չցանկացան իրենց անունները հրապարակել, ասում են որ պարբերաբար վիրավորում են իրենց ազգային արժանապատվությունը,բակում ծեծում են եզդի երեխաներին: Հաճախ են լսում՝ այստեղից գնացեք, սա ձեր երկիրը չէ. «Իսկ եթե փորձենք բողոքել, մեզ մատնիչեն ասում,ծախող»:
Եզդիները ասում են, որ բանակում եդի զինվորները ենթարկվում են բռնությունների ու նվաստացումների: 1995թ. մինչև այսօր ոչ պատերազմական խաղաղ պայմաններում բանակում սպանվել է 9 եզդի զինծառայող: Նոր Կեսարյա գյուղի բնակիչ Զոհրապ Թամոյանի աճյունը օգոստոսի 3-ին հողինհանձնվեց(պատերազմական գործողությունների ժամանակ 20 եզդի է զոհվել):
Բանակում սպանությունների վերաբերյալ ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված դիմումում ասվում է որ մի քանի սպանություններով քր գործ հարուցվել է, սակայն արդյունք չկա և ոչ ոք քր պատասխանտվության չի ենթարկվել: Իսկ մյուս գործերով էլ քր գործ չի հարուցվել և կարճվել է «Ինքնասպանություն» պատճառաբանությամբ:
ՀՀ զինվորական դատախազությունում ասացին, որ 9 սպանվածներից 4-ի գործերի քննության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չեն կարող տալ, քանի որ դրանք գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինվորական դատախազության վարույթում: Իսկ մյուս գործերից երկուսը ուղարկվել են դատարան, երկուսը կարճված են,մեկը կասեցված:
Եզդիներին չի մխիթարում այն հանգամանքը, որ բանակում նաև հայեր են սպանվում և որ իրավապահ մարմինները հայերի նկատմամբ էլ են անարդար լինում:
1989թ. մարդահամարի տվյալներով Հայաստնում բնակվելիս է եղել 51900 եզդի: Ըստ եզդիների ազգային միության տվյալների այսօր նրանց մոտ կեսը, 25 հազարը արտագաղթել է:
Հայաստանում նոր իշխանությունների ժամանակաշրջանում ոտնահարվել են ազգային փոքրամասնություններից ամենաանպաշտպանների՝ իիրենց թիկունքում պետություն չունեցող ասորիների և եզդիների իրավունքները:
«Այժմ» 1997թ., օգոստոսի 19
[1] Վահրամ Խորխոռունին սպանվել է 1998թ. դեկտեմբերի 10-ին: Այդ ժամանակ նա պաշտպանության փոխնախարար էր:
[2] Մարատ Ջանվելյանը հետագայում հայտնի դարձավ իր ահաբեկումներով, 2009-ի օգոստոսի 12-ի «Անկախ» թերթը հրապարակել է հոդված «Ֆիոլետովոն տեռորի տակ. Ջամվելյանը եզդիներին ճնշելուց հետո անցել է մոլոկաններին», թե ինչպես է Ջանվելյանը ահաբեկում մոլոկաններին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Քաղաքականություն
-
16:11 • 06.05.24 Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում