Օգոստոսի 22-ին կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու հավակնորդ Պոլ Սմիթի մամուլի ասուլիսը, գրում է liverpoolecho.co.uk-ը:
Բռնցքամարտիկները նաեւ փոխանակվել են հայացքներով:
Արթուր Աբրահամ-Պոլ Սմիթ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին գերմանական Կիլում:
-Աշխարհի չեմպիոնի գոտին ստանալն իմ երազանքն է: Ունեմ 2000 երկրպագուներ, ովքեր շրջագայում են ինձ հետ ու ցանկանում են տեսնել, թե ինչպես եմ դառնում չեմպիոն. նրանք հուսախաբ չեն լինի, - ասել է Սմիթը:
-Հրաշալի է, որ Սմիթն այդքան երկրպագուներ կբերի Կիլ: Անգլիացի երկրպագուները միշտ էլ հաճելի մթնոլորտ են ստեղծում: Անգամ այն դեպքում, երբ գիտակցում են, որ իրենց կուռքը պարտվելու է: Սա կլինի Կիլում չորրորդ մենամարտս ու կհաղթեմ չորրորդ անգամ, - ասել է Աբրահամը: