Մի մինուճար մարդ իր սիրով կարող է լցնել ամբողջ տիեզերքը
Ամոթ էլ է ասելը, բայց մենք իսկապես ոչ մի գաղտնիք չունենք։ Եվ ոչ այն պատճառով, որ մարդիկ այլևս նետված են մի ցանցի մեջ և տեխնոլոգիական բումը կերել է անգամ «Անորսալի Ջոյի» առասպելը։Մարդն , ուղղակի երբեք էլ չի ունեցել գաղտնիքի «ինստիտուտը», ձեզ հայտնի պատճառով. երկինքը դատարկ չէ, կամ ինչպես դուք եք ասում՝ Աստված կա վերևում։ Իհարկե, դուք սա էլ գիտեք. որպես համայն տիեզերքի մի կտոր ձեզ է փոխանցված Աստվածային էությունից ճառագող էներգիա, որն ըստ առավել տեղյակների սփռված է մեր մարմնի 12 խոռոչներում և հենց այս կենսաէներգիան է ղեկավարում մեր մարմինն ու հոգին։ Իհարկե, Արարիչը Արարիչ չէր լինի, եթե այստեղ էլ հումորի իր անսահման պաշարով չկիսվեր մեզ հետ և թույլ տար, որ ասենք Հովիկի միջօրեականների էներգաբալանսը տար անցներ կապույտ լուսապսակով գլուխը զարդարված երևելիի աուրայի թողունակությանը. մեկը պիտի ձուկ որսա, իսկ մյուսը...կարելի էր գրել նապաստակ, բայց այս նյութն ավելի մեծ զգուշություն է պահանջում, ուստի գրում եմ՝ պիտի որսա հենց իրեն։ Իմ համեստ կարծիքով, հենց այս միակ խնդիրն է Արարիչը դրել մեր առջև՝ուղղակի փորձել հասկանալ իր ստեղծագործությունը, այսինքն՝ վերծանել մեզ. այ դրանից հետո սուտ խոսելը կվերածվի միանգամայն հիմար ու պարապ զբաղմունքի, իսկ ստախոսության կանխավարկածից բխող Նրա մնացած պատվիրանների կատարումը, ինչպես ասում են, կդառնա ընդամենը տեխնիկայի հարց։ Իհարկե, դուք սա էլ գիտեք. ես ասում եմ հիշեցման կարգով և նախևառաջ՝ ինձ համար, որ ես էլ մտաբերեմ, որովհետև եթե մեր այգու որթատունկը փչանում է,ուրեմն փրկության պետք չէ սպասել,փրկությունն արդեն եկել է Արարչի համբերատարության տեսքով, որի լրումին, եթե չեմ սխալվում, Գիրքն ասում է վերջին ժամանակ։ Երբևէ նյութն այսչափ ամենակուլ չի եղել. երբևէ լեզվով Աստված այսչափ սիրված չկա։ Կներեք,իհարկե, բայց եթե դուք չեք սիրում ձեր եղբորը, որին տեսնում եք, ինչպե՞ս կարող եք սիրել Անքննելին, որը ձեզ դեռ չի երևացել։ Ասելիքս այն է, որ առավոտ կանուխ գնաք ձեր մոտակա այգին և բացվող լույսի հետ կրկին հասանելի դառնաք տիեզերական ահռելի էներգիային, այն կհաղորդի ձեզ այն ամենաերանելին, ինչն անգամ գրով հնարավոր չեղավ ձեզ փոխանցել։ ....Տեսե՞լ եք ինչպես է 60-ամյա մարդը հեծնել քաղաքը և պատանու պես չմշկում քաղաքի վրայով. ո՞վ կարող է կանգնեցնել այս մեկ մարդու սուրալու, թռչելու, երազելու անհագ կիրքը։ Հավատացե՛ք, մեկ մարդը կարող է քաղաքի քթից բռնած տանել իր ետևից. մեկ մարդը կարող է ողջ տիեզերքը սիրով լցնել. մեկ մարդն իր մեկ աղոթքով կարող է ամպերից կախել ողջ երկրագունդը. եթե այդ մեկ մարդն ամաչում, տառապում և լաց է լինում, ուրեմն դեռ կարող է...
-Վերջին տարիներին մեր քաղաքում ինձ հանդիպած ամենամեծ հրաշքը Ձեր գեղեցիկ սահքն է. մենք Երևանում երբեք չէինք տեսել չմուշկների վրա սլացող ճերմակահեր մարդու։ Թույլ տվեք Ձեզ մի ոչ կոռեկտ հարց տալ. ներեցեք, Դուք քանի՞ տարեկան եք։
-Ես տարիք չունեմ. ես հիմնականում երեխաների հետ եմ շփվում Երևանում, ովքեր, ի դեպ, օր օրի շատանում են։ Բայց ես մեկ է՝ նկատում եմ, որ ինքս նրանցից առույգ եմ, ավելի ջահել ու ավելի կենսունակ։
-Ամենափոքրերն ու ամենամեծերը մոտ են երկնքին, դրա համար էլ միմյանց լավ են հասկանում։ Տեսեք, չասացի ծերերը, որովհետև, Դուք վաթսունի շեմը հաստատ չեք անցել, չէ՞։
-Այս տարի վաթսունս լրացավ։ Բայց ես կարող եմ անգամ ձեռքերիս վրա շատ երկար քայլել։ Ես անսահման սիրում եմ ինձ, ու այդ սերը այնքան շատ է, որ տարածվում է Ձեզ վրա, քաղաքի վրա։ Ես երբ չմուշկներով պտտվում եմ աշխարհի տարբեր երկրներում, մոլորակի տարբեր ժողովուրդներին, նույնիսկ թուրքերին ուղարկում եմ անսահման սեր։
-Երևի խելքի պակասից, խելապակասությունից ավելի մեծ արատ է սիրո պակասությունը, որովհետև որքան ես եմ հասկանում, բոլոր պատուհասները հենց ներել չիմանալուց են գալիս. իսկ ո՞նց ներես, երբ չես սիրում։
-Մի մինուճար մարդ իր սիրով կարող է լցնել ամբողջ տիեզերքը. նախ սերը մեծ պատնեշ է վատ էներգիա չստանալու համար, երկրորդն էլ հրաշալի մի բան է։ Ու այսօր ես մեծագույն հաճույքով եմ հասկանում, որ բումերանգի օրենքը գործում է՝ ինչքան ես մարդկանց սեր եմ ուղարկել, հիմա ես հետ եմ ստանում նրանցից։
-Կոպիտ ասած՝ սիրո փոխարժեքը միայն սերն է, միայն սիրով կարող ես սեր ստանալ. նյութական աշխարհին գերի դարձած մարդիկ ինձ գժի տեղ կդնեն իհարկե, բայց ես, օրինակ, երջանիկ եմ եղել հենց այն օրերին, երբ փողս ի սպառ հատել է. այդ ժամանակ պարզ ջրի մեջ բյուրեղներ ես տեսնում, իսկական ընկեր ու բարեկամներ ես հայտնաբերում, ոչ մեկը չի կարողանում քեզ շահագործել,կեղծիքի ու պայմանականությունների մեջ ներքաշել։ Իհարկե, ինձ և ընդհանրապես ոչ մեկի չեմ ցանկանա, որ պարբերաբար վայելի սերիալային լեզվով ասած այդ դժբախտ երջանկությունը, բայց ես գիտեմ, որ Դուք նախկին միլիոնատեր եք և ինձնից լավ կիմանաք փողի իսկական արժեքն ու գինը։
-Այ օրինակ ես ձմռանը պատուհանները բաց քնում եմ ու մեծագույն հաճույք եմ ստանում։ Բան չեմ վառում։ Իմ վարձերը սրանք են. 1100 դրամ հեռախոսն է, 200-300 դրամ ջուրն է, գազ չունեմ։ Մի բալոն գազը ինձ տարիներով բավականացնում է և էլեկտրականությանը տալիս եմ 300-800 դրամ։ Ինձ ընդհանրապես պետք չի փող, ես սովորել եմ չջեռուցել, շոգին՝ չշոգել։ Ես ապրում եմ բոլորովին ուրիշ օրենքներով։ Ես կարողանում եմ զգալ, որ ես տիեզերքի մասնիկն եմ, իսկ տիեզերքի մասնիկի համար որևէ խնդիր չկա.․մենք հավերժ ենք, նույնիսկ չենք էլ մահանում, որովհետև մեր գիտակցությունը չի ծնվել ու երբեք չի էլ մահանա։
-Բայց ասում են, Դուք նախկինում բանկային միջնորդ եք եղել, միլիոններ եք ունեցել. գիտակցաբա՞ր եք դրանք նետել ու վատնել, թե՞ կորցրել եք դժբախտ հանգամանքների բերումով։
-Ես հնարել եմ փողի ֆորմուլան. փողը ոչնչություն է։ Այո, ես շատ հարուստ եմ եղել. սովետի փլուզումից հետո ռուսները կարգին բանկային համակարգ չունեին. աշխարհի միջազգային օրենքներից այնքան հեռու էին, որ շփոթվում էին Ավստրալիայի փոխարեն Ավստրիա էին ուղարկում հաշիվները կամ ամիսներ էր տևում մինչև մի փոխանցում անեին։ Այդ ժամանակ Մոսկվայից ինչ-որ ընկերներ ինձ գտան ու խնդրեցին, որ ես իրենց փողերը փոխանցեմ. ես իրենց առաջարկած 10 տոկոսի փոխարեն, վերցրի 5 տոկոս ու իրենց փողերը մեկ օրվա մեջ փոխանցում էի։ Ես միլիոններ էի փոխանցում և ստանում ահռելի տոկոսներ, ունեի 157 պլատինե քարտ, որոնց գումարը սկսվում էր 100 հազարավոր դոլարներից։
-Փողը ինքնաճանաչողության հրաշալի գործիք է նախևառաջ. մարդուն փող տուր, և նա շատ արագ կբացահայտի իր բոլոր թաքուն ցանկությունները։ Ես, իհարկե, չունեմ փողերի հետ շփման Ձեր հարուստ պատմությունը, բայց նկատել եմ, որ երբ դրանք գալիս են ես լցվում եմ ավելորդ աղմուկով, անհանգստությամբ, գայթակղություններով և վերջում՝ անբավարարվածությամբ։ Ձեր դեպքում էլ այս անսամբլը ժամանեց, թե՞ մեծ ֆինանսներն այլ ռոմանսներ են սիրում։
-Ես երբ ես առաջին միլիոնս ունեցա, հետաքրքիր փորձ արեցի՝ հիշելով Վիլյամ Սարոյանի մեծագույն փոստը, որ արեց հայ ժողովրդի գլխին։ Վիլյամ Սարոյանը գալիս է Հայաստան, բայց ասում է ինձ սկզբից բերեք Լենինգրադ, հետո կգամ Հայաստան։ Ասում են Լենինգրադում ցուրտ է, ձմեռ է, բայց նա համառում է, թե տարեք։ Հերիք չի բերում են Լենինգրադ, ասում է՝ տարեք ինձ Նևայի ափը։ Գնում են Նևայի ափը, վերարկուն հանում, տալիս է նրանց մնում է միայն վերնաշապիկով։ Ասում են՝ ա՛յ վարպետ ջան, այսպես չի կարելի, կմրսեք։ Ասում է՝ Ձեր գործը չէ, ես անում եմ նրա համար, որովհետև կարդացել եմ Գոգոլին ու մինչև վերջին զգայարաններս մտել է, բայց ուզում եմ հիմա իսկապես զգալ, թե ինչպես է Իսակովը պտտվում Նևայի ափին ու այդ ցուրտը, որ նկարագրել է, ինչպես է մտնում նրա ջանը. ես էլ դա հիշելով ՝ առաջին միլիոնը, որ ստացվեց, որոշեցի կապել վրաս ու գնալ Central park քայլելու, տեսնեմ այդ ինչն է փոխվում, երբ քո վրա մեկ միլիոն դոլար է կապված։ Ու գիտե՞ք ինչ զգացի, որ մարդու քայլերի ամպլիտուդն է մեծանում։ Բայց քանի որ, վատ մարդիկ ավելի շատ են աշխարհում և հիմնականում հենց նրանք շատ փող ունեն ահավոր վատ բաներ են անում սրանք ու այսպիսի կյանք է ստացվում։
-Սարոյանն իր գրքերի մեծ հոնորարներից ազատագրվելու համար իրեն խաղամոլության էր տալիս Լաս-Վեգասում։ Որովհետև ամենախելոքները գիտեն, որ փողը ոչ թե ազատություն, այլ դրա պատրանքն է ստեղծում ընդամենը, որը տեղ չի թողնում հենց իսկական ազատության համար։ Իհարկե, ես այդքան էլ խելոք չեմ, որ տևական ժամանակ կարողանամ առանց նյութական նվազագույն ապահովության գոնե չմեռնել, բայց հստակ տեսնում եմ, որ արդեն փողն է ուտում մեզ և ոչ թե մենք՝ փողին։ Սա միգուցե նրանից է, որ մենք ուղղակի ապրե՞լ չգիտենք,հակառակի պես էլ մեր կրթարաններն ինչ ասես լցնում են մեր գլուխները, բացի ճիշտ քնել-արթնանալու, ճիշտ սնվելու պարզագույն իմացությունից։
-Ես,օրինակ, կարող եմ ամիսներով հաց չուտել։ Ես կարող եմ ձյան մեջ պառկել, և այդ ձյունը կհալվի։ Չէ՞ որ ես ինձ աճեցրել եմ ու դարձել էզոթերիկայի մասնագետ։ Ես կարող եմ այնպիսի բաներ անել,որ մարդկանց մտքով էլ չի անցնի։ Իմ կյանքի իմաստը էքստազն է, իսկ իմ կյանքի ամենամեծ էքստազը չմուշկներով աշխարհի տարբեր քաղաքներում սլանալն է։
-Ազնիվ ասած՝ ես շատ ուշացումով և ինձ հանգամանորեն քայքայելուց հետո հասկացա, որ, առավոտյան, օրինակ, պետք է այգի գնալ և մաքուր օդին մարզվել։ Կյանքում ռիսկ չեմ անի որևէ մեկին խորհուրդ տալ, բայց տեսնելով մեր այսօրվա երիտասարդության մեխված, ստատիկ կյանքը ամեն պահ ուզում եմ գնալ ու նրանց հրել այդ հաստ ջիփերից, սրճարաններում ժամերով «լռվողներին» քիչ է մնում հատ-հատ մոտենամ ու պատմեմ, թե վաղն ինչ տեսք են ունենալու նրանց հոդերն ու անոթները։ Ես էլ, ինչպես ասում են, դավին անտարբեր՝ շուրջ 20 տարի անշարժ նստած էի մեքենայի ղեկին, տարիներով ոտքս ասֆալտ չէր տեսել, բայց նոր եմ խելքի եկել, որ մարդը պիտի քայլի, վազի, թռչի։ Հիմա ասացեք, խնդրեմ, ինչպես մարդկանց հասցնել այն գիտակցության, որ այդ անշարժությունն ուղղակի ինքնասպանություն է, ինչպե՞ս շարժել անշարժը։
-Այ դա սկսվում է նրանից ,որ կա շուրջ 112 մեդիտացիոն բանալի։ Մեդիտացիա նշանակում է լինել ներկայում։ Օրինակ, Դուք երբ քայլում եք, պիտի որ նկատած լինեք, Դուք քայլվածքի մեջ չեք լինում միայն, Ձեր միտքը կամ անցյալում է,կամ ապագայում ՝անընդհատ հաշվարկներ է կատարում։ Իսկ ճիշտ ապրելն այն է,երբ լինեք այնտեղ, որտեղ կաք։ Ջուր ես խմում պետք է դրա մեջ լինել, զգալ ամեն մի կաթիլը, որ մտնում է ու քեզ էներգիա է տալիս։ Բայց մարդիկ անընդհատ տեղում չեն, կամ առաջ են, կամ՝ հետ։ Դրա համար, եթե այդ 112 տեխնիկաներից գոնե մեկին տիրապետեք Ձեր կյանքը բավականին կփոխվի։ Իսկ պատկերացնում եք, եթե դրանցից շատերին տիրապետեք։ Դրա մեջ մտնում է ամիսներով չուտելը, մութ տեղում մնալը, մի կետի սևեռված նայելը։ Այն ինչ մենք անում ենք դու կարող ես վերցնել որպես փորձ, ու այդ փորձառությունը դառնա քո զգայարանների փորձառություն. անպայման չէ, որ դա դու օգտագործես կյանքում, բայց իմանալն անհրաժեշտ է։ Դրա համար ամեն մարդ ունի մատնահետք, որը երբեք չի կրկնվում։ Մենք յուրօրինակ անհատականություններ ենք, բայց, ցավոք, մարդկանց զոմբի են դարձնում։
-Իսկ ինչպե՞ս կարող է մարդը չտիրապետելով այդ բանալիներին, ամեն դեպքում զգա տիեզերքի հետ իր անընդհատ կապը, ինչպես աշխատացնի իր էներգետիկ մարմինը, կարո՞ղ եք հուշել։
-Ամեն ինչը սեր է, տիեզերքը սեր է: Դուք Աստծո միջոցով երբեք սիրուն չեք հասնի, բայց ես համոզված կարող եմ ասել, որ Դուք սիրո միջոցով անպայման կհասնեք Աստծուն։ Այսինքն՝ ոչ թե մարմնական տեսքով ինչ-որ աստծո, այլ ձեր իսկ մարմնական կենտրոնին։ Երբ Դուք կգտնեք այդ կենտրոնը, իսկապես կդառնաք երջանիկ ու հանգիստ կապրեք։
-Ինչպես հասկանում եմ Դուք ակնարկում եք տիեզերքի հետ կոնտակտի կետերի մասին, որոնք մարդու ֆիզիկական մարմինը կապում են եթերային մարմնին։ Փաստորեն Դո՞ւք էլ եք կարծում, որ այդ «չակրա» կոչված նյարդային կենտրոններն իրոք գործում են։
-Էներգիա է, ինչպես կարող է չգործել։ Շարժում է։ Տիեզերքը հենց շարժում է։ Մենք հիմա խոսում ենք, բայց մեր մեջ անընդհատ շարժվում են էլեմենտները։ Եթե շարժումը կանգ առնի ամեն ինչ կանգ կառնի։
-Առանձիններն ասում են, որ այդ էներգետիկ դաշտերը որոշ մարդկանց մոտ անվերադարձ խաթարվում են ու հենց դրանից էլ սկսվում է մարդու հոգևոր և մարմնավոր էության ապականումը, առաջ են գալիս հիվանդություններ, չարություն, տկարություններ։ Արդյո՞ք, սա նրանից է, որ մարդը անկեղծ չէ իր և շրջապատի հանդեպ, չի ապրում իրեն և կորցնում է իրեն շնորհված արևահյուսակի պայծառ էներգիան։
-Մի քիչ վերապահումով, բայց կարելի է ասել՝այո։ Կարևորը, որ մարդ ճանաչի իրեն։ Եթե մարդ ինքն իրեն ճանաչում է, ինքն իրեն գնահատում է, սկսում է իրեն սիրել։ Ամերիկայում ամենազզվելի արտահայտությունը, որ իրենցից դուրս է գալիս այս արտահայտությունն է՝ «Չի կարելի, որ մարդ ատի ինքն իրեն»։ Ես ինչո՞ւ եմ ուզում փոխել Հայաստանի հիմը, որովհետև ինչպե՞ս կարելի է միանգամից ոտնակոխ լինելուց, ջարդվելուց սկսել։ Նալբանդյանը այն օրերին և այն օրերի համար է գրել այդ բառերը։ Ինչպե՞ս կարելի է այսօր այդպես ներկայացնել մեր ժողովրդին։
-Հա, համաձայն եմ. ցանկացած միտք, որ անգամ չի արտաբերվել, հասնում է տիեզերք, ուր մնաց թե մի ամբողջ ժողովրդի օրհներգը, որ հնչում է բոլորիս շուրթերից։ Օրհներգն աղոթքի պես բան է, եթե չասենք՝ հենց աղոթք...
-Մենք ունենք Չարենց, նրա «Ես իմ անուշ Հայաստանին», ...ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում... Որևէ ժողովուրդ չունի այդպիսի արտահայտություն։ Ես գրել եմ մի երաժշտություն, բայց սա կարևոր չէ, թող այլ երաժշտություն լինի, այլ հեղինակ, միայն Չարենցի այս սուրբ խոսքերով մեր հոգեվիճակը ներկայացվի, ոչ թե մի հոգեվիճակ, որ վաղուց մեր ժամանակից ու մեզնից դուրս է։
-Իսկ Դուք Ձեր մեջ զգու՞մ եք պայծառատեսության տարրեր... Կարծեմ այդ «չակրաներից» մեկը հսկում է հենց հողի տարերքը, որի վրա կենտրոնացումը հենց պայծառատեսության կենսաէներգիա է հաղորդում մարդուն։
- Պայծառատեսությունը բացարձակ ավելորդ բան է։ Դա ապագա գուշակել է, իսկ մենք ապրում ենք ոչ անցյալով, ոչ էլ՝ ապագայով։ Վիլյամ Սարոյանն ասում էր՝ «․.․կըրնա այսօրվա օրը կյանքիս ամենաչքնաղ օրը ըլլա․.․»։ Նա մեծագույն մտածող էր։ Ու դրա իմաստն այն է, թե կտեսնես դու վաղվա առավոտը, թե՝ չէ ։
-Տեսեք, բժշկության մեջ կա մի այնպիսի երևույթ, որը կոչվում է պլացեբոյի էֆեկտ։ Այսինքն՝ մարդուն սովորական ջուր տալով ներշնչում են, որ դա դեղ է ու կփրկի նրա կյանքը։ Ու մարդը խմում և առողջանում է շատ հաճախ։ Ասածս այն է, որ մարդուն մեռյալ տեղից էլ կարող է հանել սեփական երևակայությունը ու հենց հիմա, ոչ թե անցյալում կամ ապագայում. համաձայն չե՞ք։
-Ամենամեծ բանը երևակայությունն է, այն ամենահզոր ուժն է, թերևս։ Այո՛, նա ներկա է։ Մարդկանց երևակայությունն է պետք զարգացնել, որպեսզի մարդիկ իսկապես հանգիստ ապրեն։ Դա է կարևորը։ Ու երբ հոգեբանները մարդկանց երևակայության վրա ազդում են, դրանք իսկապես գործում են, որովհետև դու ոչ միայն կբուժվես, դու կարող ես անգամ՝ թռչել։ Աշխարհում այնպիսի բան գոյություն չունի, որ մարդու երևակայության մեջ չլինի։
-Դուք արմատներով որտեղի՞ց եք։
-Մայրս թիֆլիսեցի է, իսկ հայրս՝ երևանցի։
-Լավ ,իսկ Դուք ինչպե՞ս կրկին հայտնվեցիք Հայաստանում։
-Սուրբ մայրիկիս համար։ Մայրիկս հիվանդ էր, արդեն լավ չէր, ես չէի ապուշանալու, որ գայի թաղմանը։ Ու միանգամից առանց մտածելու, թռա եկա, պահեցի մի քանի տարի, ձեռքերիս վրա մահացավ։ Ինքը երեք տղա ուներ, ես ամենափոքրն էի և միշտ ասում էր՝ դու իմ աղջիկն ես, որովհետև ես քեզ հատուկ ունեցել եմ, որ աղջիկ լինես։ Մի բան էլ ասեմ չզարմանաք՝ մինչև 5 տարեկան ինձ աղջկա շորեր են հագցրել ու բոլորին խաբել են, որ ես աղջիկ եմ։
-Ինչո՞ւ։ Հայերով, չգիտես ինչու, հենց աղջիկ ունենալուց ենք խուսափում։
-Ուղղակի այնքա՜ն են ուզեցել, որ աղջիկ լինի, այդպես կատակ են արել։
-Իսկ Դուք հոգեբանական ինչ-որ խնդիր չե՞ք ունեցել։ Այդ դեպքերում, երբ մարդու այլ ծրագիր են տալիս, միշտ ունենում է արձագանք։
-Հոգեբանական ՝չէ, բայց ֆիզիկական մեծ խնդիր եմ ունեցել։ Ես, կարելի է ասել, համարյա մահացել էի, բայց գտա մի կնոջ, ով իմ կյանքը փրկեց։ Նրա անունը Գալինա Շերբան էր։
-Համարյա էլ են մահանու՞մ, հղիանալը լսել էի, մահանալը՝ ոչ։
-Հումորդ գնահատելով համարյան հանենք, ասենք՝ մահացել էի. իմ օրգանները կարծես վերացել էին, որովհետև, երբ դու ունենում ես տղա, բայց ցանկանում ես,որ լինի աղջիկ այնպիսի էներգետիկ վնաս ես հասցնում հղիության ժամանակ քո պտղին, որ դա հետո տարբեր հիվանդություններով է արտահայտվում։
-Իսկ Դուք սեռական երկվություն ապրե՞լ եք։ Դա կարծեմ, հենց սեռական օրիենտացիայով էլ է արտահայտվում։
-Չէ, դա այլ խնդիր էր. մեկ էլ սկսում էի քարանալ: Զգում էի, որ շարժվելիս եմ միայն ինձ լավ զգում։ Մտնում էի եռման ջրի մեջ, որ մի քիչ կակղեմ։ Կամ էլ կոնյակ էի առնում, որ հետ գամ։ Հիմա էլ այդ շարժումը ինձ համար շատ կարևոր է. պիտի անընդհատ դինամիկայի մեջ լինեմ։ Բջիջները, էլեկտրոններն են շարժվում, ես էլ պիտի ֆիզիկապես շարժվեմ։ Բայց հիմա ես այդ հիվանդությունը չունեմ։
- Յոգայի ուսմունքն ասում է, որ շնչառական վարժություններով կարելի է կարգավորել մեր նյարդային կենտրոնները, այդ «չակրա» կոչվածները. վերահսկել շնչառությունը, խորհուրդ են տալիս նրանք։ Դուք հետևում եք այդ խորհուրդներին, ընդունու՞մ եք յոգայի ուսմունքը։ Ասում են, յոգայի դիսցիպլինները խթանում են կատարյալին ձգտելու մեր մղումները։
-Դա հիմա մի մոդայիկ բան է դարձել և տարածվում է, բայց գոնե դրա հետևորդները մի քիչ նիհարեին, թերևս սա կլիներ միակ օգուտը։ Իմ աչքի առաջ այդ կինը, որը իմ կյանքը փրկեց, այդ կինը մի 50-100 մետր բարձրանում էր իմ աչքի առաջ, առանց որևէ ֆոկուսների։ Իհարկե, որոշակի օրեր էր ընտրում ու լուսնի ձգողականությունն էր օգտագործում։ Չէ՞ որ լուսինը տեղատվություն և մակընթացություն է անում և ամբողջ համաշխարհային օվկիանոսն է իր հետ բարձրացնում ու իջեցնում։ Մարդու համար չկա որևէ սահման, անհնարին բան չկա։ Մենք մոռանում ենք, որ խխունջի մեջ չենք ապրում, այլ այս շարժվող մոլորակի վրա։ Սա մի գունդ է, որը տիեզերական օրենքներով պտտվում է և պետք է ամենը համապատասխանի տիեզերական օրենքներին։ Սա է գլխավորը, ոչ թե յոգան կամ մեկ ուրիշ բան։
-Քանի որ մենք մասն ենք տիեզերքի, ուստի մեզ տիեզերքից տարբեր ազդակներ, զգուշացումներ են գալիս. ժողովրդական բանահյուսությունը դրանց մասին հազար ու մի բան է ասում, կոկորդիդ հաց մնաց, տանը սոված մարդ կա, կամ բաժակը կոտրվեց՝ չարը խափանվեց և այլն։ Ասում են, երբ մարդ որոշակի նախազգուշացումներ չի ընդունում և խելքի չի գալիս, դրանք վերածվում են ավելի մեծ աղետների, հիվանդությունների։ Ըստ Ձեզ, կա՞ նման բան, թե ժողովրդական հորինվածք է ընդամենը։
-Դե «կարմա» հասկացողություն կա։ Ձեր պապիկի պապը կարող է մի արջի քոթոթի է իր մոր առաջ սպանել ու մի քանի սերունդ հետո Դուք դրա համար պատասխան եք տալիս։ Ամենակարևորը կյանքում նա է, որ մենք ենք մեր ճակատագրի վարպետը։ Դա ամենամեծ օրենքն է։ Բայց մի հետաքրքիր պահ կա ՝դա կարծես մի քանի ճյուղ ունեցող ծառ լինի, թե որ ճյուղը կընտրես դրանից շեղվել չես կարող, բայց ի սկզբանե տրված է նաև ընտրության հնարավորություն, թե որ ճյուղն ընտրես։Մարդը, այո՛, ինքն իր համար չի պատասխանում միայն, այլ մի քանի սերունդ առաջ իր տոհմական սխալների պատասխանատուն է, բայց մենք կարող ենք այնպիսի մակարդակի հասնել ,որ ամեն դեպքում նորից տնօրինենք մեր ճակատագիրը։
- Ձեր մեկնաբանություններում ավելի շատ բուդդիստական աշխարհայացքի նշաններ են երևում, չնայած որքան ես գիտեմ, չկա մի կրոն, որը մահը չժխտի ու փոխակերպման չհանգեցնի...
-Սպասեք, ես ոչ մի կրոն էլ չեմ ընդունում, բոլոր կրոններն էլ զոմբիացնում են մարդուն։ Բուդդային կամ Քրիստոսին որպես ուսուցիչ պետք է, անշուշտ ընդունել, լսել ու սովորել, բայց կրոններին գերի դառնալ պետք չէ։ Մենք աշխարհ ենք գալիս մեր փոխադրամիջոցներով՝ մեր ծնողներով։ Բայց անգամ մեր ծնողները ոչ մի կապ չունեն մեզ հետ։ Դրա համար այն մարդիկ, ովքեր նմանվում են իրենց ծնողներին, կամ ուզում են նմանվել, շատ դժբախտ մարդիկ են։ Ամեն մարդ յուրօրինակ անհատականություն է տիեզերքում։ Օրինակ ես, երբ տեսնում եմ ինչ-որ մեկը մեջքին գրել է Մեսսի կամ Ռոնալդու, ասում եմ, ինչո՞ւ ես այդ բանն անում, քո անունը ի՞նչ է՝ Սուրեն է,Վալոդ է։ Քո անունը գրի, հպարտացի։
-Ի դեպ անունը ճակատագիր է, իսկ մերոնք ավանդաբար իրենց պապիկների անունները դնում են իրենց թոռնիկներին, որը ճակատագրի փոխանակում է, կարծեմ, չէ՞։
-Մենք ունենք տիեզերական անուններ, որը չի կարելի բարձրաձայնել, որովհետև եթե բարձրաձայնես, քո մոլորակի վրա, որտեղ մենք հոգեզտում ենք ապրում, կարող է ավարտվել քո այցելությունը։ Այս անունները լրիվ պատահականություններ են։ Իսկ մականունները, որոնք հաճախ դնում են մարդկանց ավելի են բնորոշում, քան այդ պատահական անունները։ Ու յուրաքանչյուրս,երբ մեր այցելությունը ավարտենք անպայման կգնանք այն մոլորակը, որը մեզ համար է ստեղծված։ Բայց այնտեղ էլ, եթե մեր աճը բավականին չլինի, հնարավոր է, որ նորից վերադառնանք այս մոլորակ։
-Վայ, ստացվում է, որ մեր այս մոլորակը ուղղիչ աշխատանքայի գաղութի պես տեղ է։
-Վիսոցկին ասում էր ՝ «Если ты рождён был баобабом, значит баобабом и умрёшь»: Քանի անգամ մարդը կգա այս մոլորակ ու կգնա դա տիեզերական հավերժության անսահմանության մեջ ոչ մի նշանակություն չունի։
-Ես չգիտեմ ումը ինչպես, բայց իմ սիրտը հրաժարվելով հրաժարվում է մտքիս հետ գործընկերությունից։ Բայց այդ արևահյուսակային կապերից ելնելով, չպիտի որ այսպիսի պատիժ գար գլխիս, բայց արի ու տես, որ սիրտս մտքիս հավերժական ընդդիմությունն է, բա ես ինչ դարման անեմ սրան, հը՞։ Երևի միակ բացառությունն այս զրույցներն են, որը «սրտամտային» է կարծես ստացվում։
- Սիրտը ապրելու համար է,միտքը՝ կառուցելու։
-Ի սեր Աստծո, թող սիրտը սիրի միայն, մնացածը մենք գլուխ կբերենք մի կերպ։
- Մտածի, թե ինչու էր Քրիստոսն ասում. եթե դու լինես երեխայի նման, կմտնես Աստծո թագավորություն։ Ամենակարևորը, որ մարդ սովորի իր ուղեղը օգտագործել որպես գործիք։ Հիշեք երեխայի ծնունդը, որ մինչև 2,5 տարեկան չորեքթաթ պտտվում է տան մեջ, ինքը չունի մեծ խելք, որն օգտագործի որպես ուղղորդիչ, ինքը ունի միայն զգացմունք։ Դարակ է բացում, վերցնում մի բան դնում է բերանը, դուրը գալիս է շարունակում է ընդունել, դուրը չի գալիս ՝ շարունակում է մեկ ուրիշ բան լիզել։ Այդ դեպքում ինչի համար է խելքը։ Խելքը, նորից եմ ասում, մարդուն տրված է նրա համար, որ օգտագործի որպես գործիք։ Բայց ինչո՞ւ են մարդիկ այդքան թշվառ կյանքով ապրում, որովհետև իրենք խելքը օգտագործում են որպես ղեկավար։ Շինարար ես քեզ խելքը պետք է, որ դու քո շինարարությունն անես,բայց հենց պրոցեսը ավարտվում է, դու պիտի ուղղակի անես այն, ինչը զգացմունքդ է քեզ հուշում, եթե անգամ այն քեզ դեպի անդունդը տանի։
-Չէ, անդունդը դժվար տանի. «չակրաներից» մեկը պնդում է, որ մենք մի երրորդ աչք էլ ունենք և համարյա տանում ու դնում է հենց մեր սրտի մատույցներում...հատկապես կանայք սրտին լսելով երբեք չեն գլորվի անդունդը , որովհետև մենք ունենք ինտուիտիվ ահռելի էներգիա։
- Ի՞նչ է նշանակում երրորդ աչք։ Անկախ սեռից մենք ունենք տիեզերական անսահման հնարավորություններ։ Եթե Կաստանեդան չի կատակում, անգամ կարելի է մտնել որևէ կենդանու մեջ և որոշ ժամանակից հետ գալ: Իսկ ինտուիցիան, նախորդ կյանքերում ապրած փորձառության արտահայտությունն է հենց։ Դու անում ես մի քայլ, որը չի գալիս քո կրթությունից, քո այս կյանքի ապրած պրակտիկայից, որևէ վեկտոր չի ցույց տալիս, թե ինչից եկավ քո քայլը։ Ես համոզված եմ, որ մարդը անսահման է ապրում։ Մենք մահանում ենք, մեր բարեկամները տխրում են, հետո՝ մոռանում։ Մենք չենք մեռնում, որովհետև մենք բաղկացած ենք գիտակցությունից, որը չի ծնվել և չի էլ մահանա։ Մարմինն էլ չի մեռնում․ մի տեսակից անցնում է մեկ ուրիշ տեսակի։ Փորձեք մի օր լռել, տեսեք ինչպես եք փոխվում։ Մեկ շաբաթ՝ լրիվ ուրիշ մարդ կդառնաք։ Մեկ ամիս հետո... ամեն բառ, տառ ահավոր էներգիա է հանում մարդուց։
-Միգուցե չհավատաք, բայց ես ոչ թե ամսով, այլ տարիներով եմ համարյա լռել. ես մի ամբողջ 10 և ավելի տարի լռել եմ, չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, փակվել եմ .ես տարածք չունեի ապրելու, գրելու, սիրելու, լացի... համացանցն ինձ բաց արձակեց։ Բայց ասում են, մարդն ամենամեծ էներգիան կորցնում է աչքերով, ճիշտ չէ՞։
- Ճիշտ է. Հնդկաստանում կույր մարդկանց կոչում են խելոք աչք, որովհետև իրենք գտել են, որ օրվա էներգիայի 80 տոկոսը աչքերի միջոցով է մարդուց դուրս գալիս։ Եվ եթե մարդը կույր է, ավելի իմաստուն է, քանի որ այդ ամբողջ էներգետիկան իր մեջ է։ Մարդը պիտի անընդհատ ինքնակատարելագործվի, որպեսզի ավելի ու ավելի սիրի իրեն։ Դա ամենևին էլ եսասիրություն չէ, այլ՝ զարգացում, աճ, բացահայտում։
-Լևոն, այսօր ահագին էներգիա տարա քեզնից՝ խլելով ուղիղ մեկ ժամ, շնորհակալություն զրույցի համար։
-Ես կարող եմ տասնյակ ժամեր Ձեզ նվիրել։ Ես չեմ հոգնում․ունեմ անսահման էներգիա։ Բոլորի առաջ բաց են իմ հոգու և բնակարանի դռները... Ես քեզ շատ սիրեցի։ Շատ լավ է, որ ես ընկա այս պատմության մեջ. շատերն էլ կվերաիմաստավորեն իրենց պատմությունները։ Ինձ թվում է ես ու դու նախորդ կյանքում հաղթանակած բանակի զինվորներ ենք եղել։ Բայց դու տղամարդ, ես՝ կին։
-Աաա՜։ Գոնե հա՞յ տղամարդ...
/Ծիծաղում ենք, հիշելով ամենահայտնի անեկդոտը.../
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Քաղաքականություն 16:58 • 25/04 Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Նրանք ցանկանում են, որ Եվրոպական հանձնաժողովը քննարկի էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը։ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրավունք 17:44 • 25/04 Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
13:32 • 26.04.24 Բլինկենը հանդիպել է Սի Ծինփինի հետ
Իրավունք
-
10:22 • 26.04.24 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Իրադարձային
-
13:45 • 26.04.24 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով