Հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի Սուպերգավաթի խաղում, որտեղ մրցել են «Ֆեներբախչեն» ու «Գալաթասարայը»:
Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով ու հաղթողը որոշվել է հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում:
«Գալաթասարայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն շեղ է հարվածել ու մրցակցի դարպասապահ Վոլկան Դեմիրել ուրախանալու ընթացքում բախվել է բրազիլացուն, որից հետո լեզվակռիվ է սկսվել երկու ֆուտբոլիստների միջեւ:
«Ֆեներբախչեն» հաղթել է 3:2 հաշվով ու դարձել Սուպերգավաթակիր: