ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԸ
Ինչ ասես չես գտնի համակարգչիդ դարակները դասավորելիս։ Խոսք, որ ասել եմ յոթ տարի առաջ, ֆրանսերենով, Լիոնի մոտ գտնվող Վիյորբան քաղաքում, որտեղ հրավիրված էի տեղի քաղաքապետարանի հրավերով։ Իմ համար հետաքրքիր էր կարդալ 7 տարի առաջ գրված էս տեքստը։ Գուցե ձեր համար էլ հետաքրքիր լինի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԸ
Դուք գիտեք երեւի՝ ես ապրում եմ Հայաստանում եւ գրում եմ հայերեն։ Հայաստանը մի քիչ տարօրինակ երկիր ա։ Ավելի ճիշտ, որ լավ մտածում ես՝ ամբողջ աշխարհն ա մի քիչ տարօրինակ տեղ, բայց երբ որ Հայաստանը համեմատում ես կոնկրետ երկրների, ասենք՝ Ֆրանսիայի հետ, տեսնում ես որ Հայաստանը մի քիչ ավելի ա տարօրինակ։ Փորձեմ զգացողությունս կոնկրետացնել։ Անցած հոկտեմբերին ես մի քանի օրով Փարիզում էի եւ ժամանակիս մեծ մասն անց էի կացնում Փարիզի փողոցները չափչփելով։ Ու տեսա՝ ինչքան թանձր ա Փարիզը ու նյութական։ Էդ օրերին մի անգամ քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ, հենց էդ առիթով էլ ծանոթացա մի փարիզուհու հետ, անունը՝ Սեսիլ։ Սեսիլը, պարզվեց, հենց էդ օրը թոշակի էր անցել, լիքը ազատ ժամանակ ուներ, եւ իմանալով որ հայ բանաստեղծ եմ, դարձավ իմ զրուցակիցն ու ուղեկիցը՝ մի քանի ժամով։ Հիշում եմ, անցնում էինք պառլամենտի շենքի մոտով, ես հարցրի՝ արդյո՞ք էս հենց նույն էն շենքն ա, որտեղ 1789թ. հեղափոխության ժամանակ գումարվում էր Սահմանադիր ժողովը։ Սեսիլը հարցիս պատասխանը չգիտեր ու արդարանալով ասեց՝ հիմա ֆրանսիացիները պատմությամբ շատ չեն հետաքրքրվում։ Ես էլ իրան մխիթարելու համար ասեցի՝ բայց դուք առանձնապես կարիք էլ չունեք պատմությամբ հետաքրքրվելու, ձեր պատմությունը ամեն օր ձեր աչքերի առաջ ա։ Համ էլ ձեր պատմությունը էնքան հստակ ա գրված, որ ամբողջ աշխարհը գիտի, եթե դուք մոռանաք էլ, մեկ ա չի կորչի։ Այնինչն Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն ա։ Հայաստանը չունի Փարիզ՝ որպես միակ ու շարունակական կենտրոն։ Երեւանի՝ էսօրվա Հայաստանի մայրաքաղաքի պատմությունը երկու բարձրակետ ունի, մեկը Ք.ա. 8-րդ դարում, երբ որ Էրեբունի-Երեւանը Ուրարտու պետության կենտրոնական քաղաքներից էր, մյուսը 28 դար հետո՝ 20-րդ դարում, երբ որ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները վերջապես կարողացան ունենալ նույն քաղաքը՝ Երեւանը որպես իրանց մայրաքաղաք։ Էս երկու կետերի արանքում 28 դարեր են, որոնց ընթացքում Հայաստանը մեկ անհետանում ա աշխարհի քարտեզից, մեկ հայտնվում՝ արդեն նոր մայրաքաղաքով։ Հայաստանի 12 մայրաքաղաքները սփռված են Միջագետքից մինչեւ Կովկաս, եւ դրանց մեծ մասից չեն մնացել նույնիսկ ավերակներ։ Ու երեւի հայոց պատմության էս սեւ խոռոչները լցնելու համար ա, որ հայը սիրում ա սեփական պատմությունն անընդհատ պատմել։ Ամբողջ Սովետական Միությունում, գիտեք երեւի, գիրք շատ էին կարդում, բայց ամենից շատ երեւի կարդում էին Հայաստանում։ Իմ բանաստեղծությունները առաջին անգամ տպագրվել են 1987թ. «Գարուն» ամսագրում։ Էդ ժամանակ Հայաստանը մոտ 3 միլիոն բնակիչ ուներ, բանաստեղծական ժողովածուները լույս էին տեսնում 50-60 հազար տպաքանակով, ու մեկ օրվա ընթացքում լրիվ սպառվում։ Պատմավեպերը լույս էին տեսնում էլ ավելի մեծ տպաքանակներով եւ նույնպես վայրկենապես սպառվում։ Դուք կարող եք հարցնել՝ ի՞նչ ընդհանրություն կա պատմավեպի եւ բանաստեղծության մեջ։ Ասեմ որ հայկական մտածողության մեջ նման ընդհանրություն կա, որովհետեւ բանաստեղծը Հայաստանում ընկալվում ա ամենից առաջ որպես հայոց ինքնության իմաստավորող։ Հիշում եմ, երկու տարի առաջ, երբ որ Մուրիել Պերնանը Երեւանում էր, ես իրան պատմում էի սա, ու նաեւ էն, որ հիմա Հայաստանում գրքերը լույս են տեսնում 300-500, ամենաշատը 1000 տպաքանակով, բայց էլի չեն սպառվում։ Եվ ինքը զարմացած հարցնում էր ինձ՝ բայց ո՞նց պատահեց դա։ Հարցը միանշանակ պատասխան չունի իհարկե, բայց փորձեմ պատմել թե ոնց եղավ։ Սովետական Միությունը փլվեց զարմանալի հեշտությամբ։ Համոզված եմ, նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ կյանքում երազել էին էդ երկրի փլուզումը եւ պայքարել դրա համար, չէին պատկերացնում, որ ամեն ինչ էդքան արագ կկատարվի։ Ու երբ որ Սովետական Միությունից մնացին ավերակներ, եկավ արագ գործողությունների ժամանակը՝ երկար մտածելու համար ոչ ժամանակ կար, ոչ ցանկություն։ Մանավանդ որ ամեն ինչ սկզբում շատ հեշտ էր թվում՝ կոմունիստական էքսպերիմենտը ձախողվել ա, կմիանանք կապիտալիստական Արեւմուտքին, եւ ամեն ինչ կլինի օքեյ։ Կապիտալիստական Արեւմուտքը սեւացնող սովետական պրոպագանդան էնքան պարզունակ էր աշխատում, որ հասել էր ճիշտ հակառակ արդյունքի՝ կապիտալիզմը սովետական մարդկանց մեծագույն մասին թվում էր անպրոբլեմ դրախտ։ Հայաստանը անկախացավ 1991-ին եւ սկսեց կառուցել, եթե օգտագործեմ ընդունված տերմինները, «բաց շուկայական տնտեսություն» եւ «դեմոկրատական հասարակություն»։ Բայց շատ շուտով պարզվեց, որ դա էնքան էլ հեշտ չի։ Առաջացավ սոցիալական աննախադեպ բեւեռացում, եւ բարձրացավ դժգոհության զանգվածային ալիք։ Նման պայմաններում դեմոկրատիան սկսեց խանգարել իշխանություններին, եւ դեմոկրատական ինստիտուտները, մասնավորապես ընտրությունների ինստիտուտը, ֆորմալ առումով պահպանվելով, իրականում կաթվածահար արվեցին, որպեսզի դժգոհ ժողովուրդը չկարողանա ընտրությունների լծակն օգտագործելով՝ «սխալ» որոշումներ կայացնի։ Արդյունքում այսօր՝ անկախացումից 15 տարի անց մենք Հայաստանում ունենք օլիգարխիկ պետություն։ Հայաստանի օլիգարխները գործարարներ են, որոնք իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ ձեռք են բերում մոնոպոլիա ունենալու եւ հարկեր չվճարելու արտոնություն, արդյունքում ստանալով գերշահույթ։ Չբավարարվելով սրանով, օլիգարխները Հայաստանում նաեւ գրավել են քաղաքական դաշտը՝ ասպարեզից դուրս մղելով հին՝ գաղափարական հիմքի վրա ձեւավորված քաղաքական ուժերին։ Ամփոփելով որ ասեմ՝ անցած 15 տարիների ընթացքում նախ իր լսարանը կորցրեց գեղարվեստական խոսքը, քանի որ եկավ կոնկրետ գործողությունների կոչող միտինգային խոսքի ժամանակը, հետո իր լսարանը կորցրեց նաեւ միտինգային-քաղաքական խոսքը, եւ որոշիչը դարձան կանխիկ տրվող փողն ու կոպիտ ուժը։ Հայաստանում էս ա իրավիճակը, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չի։ Շատերի կարծիքով, դա նշանակում ա փակուղի։ Իմ կարծիքով, դա նշանակում ա որ Հայաստանի պատմության մեջ ավարտվել ա մի ամբողջ դարաշրջան։ Եւ սկսվում ա նորը։
Սրա հետ կապված, եւ մանավանդ որ էսօր մարտի 8-ն ա, ես մի երկու խոսք ասեմ մեզանում ֆեմինիզմի ընկալման մասին։ Հայաստանում ֆեմինիզմին վերաբերվում են բավական թերահավատորեն։ Կան կազմակերպություններ, որոնք կազմված են բացառապես կանանցից, բայց կանանց հարցերով չեն զբաղվում։ Եւ նույնիսկ էն կազմակերպությունները, որոնք զբաղվում են կանանց հարցերով, սիրում են ընդգծել, որ իրանք ֆեմինիստական չեն։ Էս երեւույթը, իմ կարծիքով, ունի 2 հիմնական պատճառ։ Առաջինը կապված ա սովետական ժառանգության հետ։ Սովետական գաղափարախոսությունը էնքան գաղափարներ էր արժեզրկել, որ մարդկանց մեջ հակակրանք էր առաջացել բոլոր տեսակի գաղափարախոսությունների, կամ ինչպես մեզ մոտ են ասում՝ իզմերի հանդեպ ընդհանրապես։ Էդ հակակրանքը մինչեւ հիմա էլ չի անցել։ Իսկ ֆեմինիզմը նույնպես իզմ ա։ Երկրորդ պատճառն էն ա, որ կանանց իրավունքների համար պայքարը դիտվում ա որպես ազգային միասնությունը խաթարող պայքար։ «Ազգային միասնություն» բառակապակցությունը էսօր Հայաստանում ամենից շատ օգտագործվող եւ շահարկվող արտահայտությունն ա։ Եւ օգտագործվում ա, ասենք, քաղաքական ընդդիմության դեմ. հենց որ ընդդիմությունն ուժեղանում ա եւ դիմում սուր գործողությունների, անմիջապես իշխանությունների կողմից շրջանառության մեջ ա դրվում էն միտքը, թե էդ գործողություններով ընդդիմությունը խարխլում ա ազգային միասնության եւ հայոց պետականության հիմքերը։ Միտքը միամիտ ա թվում, բայց անմիջապես ազդում ա, քանի որ Հայաստանում մինչեւ էսօր տիրապետող ա ազգային ինքնության ամրոցային մոդելը. Հայաստանը դիտվում ա որպես թշնամիներով շրջապատված մի ամրոց, եւ ենթադրվում ա, որ գլխավոր պայքարը պետք ա մղվի դրսի թշնամու դեմ, ոչ թե ներսում՝ կանանց իրավունքների, կամ որեւէ այլ «հատվածական» իրավունքի համար։ Էս մոդելը ձեւավորվել ա հայոց պատմության վերջին մի քանի դարերում, երբ որ Հայաստանը փորձում էր վերականգնել վաղուց կորցրած պետականությունը, եւ էդ ճանապարհին անթիվ զոհեր էր տալիս ու ձախողվում։ Էսօր, երբ որ Հայաստանը վերականգնել ա իրա պետականությունը, էդ մոդելը դարձել ա Հայաստանի զարգացումն ու ազատ միտքը արգելակող գործոն։ Էսօր Հայաստանը կարիք ունի նոր՝ աշխարհի առաջ բաց մոդելի, որը հայկական մամուլում տպագրված իմ հոդվածներում ես անվանում եմ «ծովային մոդել»։
ՙDiagonales Est-Ouest՚ հանդեսի համար 2000p. տված հարցազրույցում, պատասխանելով Մուրիել Պերնանի հարցերին, ես պատմել եմ թե ինչ զարգացում ա ունեցել իմ պոեզիան, թե ինչպես բանաստեղծություններիս մեջ աստիճանաբար հայտնվեց Երեւանը՝ որպես կոնկրետ տեղանք ու իրականություն։ (Իզուր չի որ իմ երկրորդ ֆրանսերեն գիրքը հենց կոչվում ա «Երեւան»)։ Հետո էդ բանաստեղծությունները թարգմանվեցին ֆրանսերեն ու անգլերեն, ու երբ որ ես դրանց մասին խոսում էի ոչ հայաստանցիների հետ, Երեւանին ու ընդհանրապես Հայաստանին ակամա նայում էի խոսակիցներիս աչքերով, այսինքն դրսից, եւ ինձ համար ակնհայտ էր դառնում, թե ինչքան տարբեր մշակութային շերտեր ունի Հայաստանը։ Որպես պոստսովետական տարածք Հայաստանը հստակորեն գտնվում ա Հարավային Կովկասում, եւ էսօրվա Երեւանն էլ շատ առումներով ընդհանրություններ ունի մյուս պոստսովետական քաղաքների հետ։ Բայց երբ որ խոսք ա լինում իմ բանաստեղծությունների լեզվի մասին, նկատի ունեմ աշխարհը պատկերների միջոցով վերարտադրելու լեզուն, որն անգամ թարգմանությունների մեջ պահպանվում ա, ես հստակորեն տեսնում եմ որ էդ լեզուն գալիս ա միջագետքյան մշակույթից, ընդ որում դրա ամենահին շերտերից։ Ես ճիշտն ասած կարծում եմ, որ մեծապես նաեւ էս պատճառով են իմ բանաստեղծությունները հետաքրքիր դառնում ոչ հայ ընթերցողի համար։ Սա շատ հետաքրքիր թեմա ա, որի մասին կարող եմ ժամերով խոսել, բայց քանի որ խոսքս կարծես թե հարկ եղածից երկարեց, ուզում եմ ասածս ամփոփել։
Եվրոպական ընտանիքին արագորեն միանալու օպտիմիզմը, որ կար Հայաստանում անկախության առաջին տարիներին, հիմա չքացել ա։ Արդեն պարզ ա, որ Եվրոպային միանալու ֆորմալ-մեխանիկական ճանապարհը, երբ որ վերցնում են տնտեսական ու քաղաքական պատրաստի մոդելները եւ հագցնում Հայաստանին, ձախողվել ա։ Եթե մի օր Հայաստանը մտնելու ա Եվրամիություն, ապա դա կատարվելու ա ուրիշ՝ ներքին վերափոխման ճանապարհով։ Աշխարհին ինտեգրվելու համար Հայաստանը պետք կառուցվի նոր մոդելով՝ ոչ թե իբրեւ թշնամիներից պաշտպանվող ամրոց, այլ մարդկային ազատության հիմքի վրա կառուցված բաց պետություն։ Էդ դեպքում միայն Հայաստանը կկարողանա վերականգնել իր մշակույթի 12 մայրաքաղաքները՝ որպես ծով չունեցող Հայաստանը աշխարհի հետ կապող նավահանգիստներ։
2007թ., Վիյորբան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում