Այդ խոշոր, կապույտ աչքերը
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱԼԲՈՄ ՝ՎԱՐԴԱՆՈՒՇ
1937
Հոկտեմբերի 7 (ըստ փաստաթղթերի)
Մամաս՝ Բյուրակնը 10 տարեկան է.
Նոյեմբե՞րն էր, թե՞ դեկտեմբերը: Ես սովորաբար խորն էի քնում, բայց ինչ որ բան ինձ ստիպեց արթնանալ, վեր թռա տեղիցս, գիշերվա երկուսը կլիներ, մամաս գունատ դռան մոտ կանգնած էր, Լիզան լաց էր լինում, տատիկս ծնկներին էր խփում, երկու-երեք չեկիստներ տունը տակնուվրա էին անում: Մի կին էլ կար նրանց հետ, կապուտաչյա դաժան դեմքով՝ զարհուրելի, դա մորս վրա ինչ որ բան էր փնտրում, խեղճ մերս, գիշերով ի՞նչ պիտի լիներ վրան, չգիտեմ:
Զգացի, որ մորս տանելու են, մի ղալմաղալ գցեցի: Ինձ ասում էին՝ աղջիկ ջան մի լացի, վաղը մամադ նորից կգա: Ասեցի՝ ես գիտեմ, որ դուք տանեք, մամաս էլ չի գա:
Մեքենայի հետևից վազում էի, ոտաբոբիկ, գիշերանոցով, էլ չգիտեմ թե ինձ ոնց են տուն բերել:
Մանր-մունր նվերներ, որ ծննդյանս առթիվ ստացել էի, ոսկեջրած ականջօղեր, գդալներ, էդ բոլորը հետները տարան: Գրքերի մի մասն էլ տարան, մի մասն էլ լցրեցին բակում կարգադրեցին վառել, Լիզան ու տատս էլ վառեցին:
Մի քանի օր դպրոց չգնացի, թախտին պառկել մտածում էի, որ մորս տարան էլ իրավունք չունեմ ապրելու, ավելի լավ է մեռնեմ: Բայց չմեռա:
Հետո ինձ ստիպեցին, քաջությունս հավաքեցի-գնացի դպրոց, պատի վրա մեծ տախտակին գերազանցիկների նկարներն էին, իմ նկարի տեղը դատարկ էր: Որպես ժողովրդի թշնամու աղջիկ նկարս հանել էին:
Մեզ տնից հանեցին, տարան մի կիսանկուղային փոքր սենյակ գցեցին, ես, քեռիս(Վարգկեսը), քեռուս կինը՝ Լիզան ու նրանց նոր ծնված աղջիկը՝ Մինուշը:
Դպրոցում նկատում էի, հենց ինձ տեսնում էին, բարձր դասարանցիները իրար բզում էին՝ Վահան Չերազի աղջիկն է, մորը բռնեցին, տնից մեշոկով ոսկի են տարել, էնպե՜ս հիշում եմ էդ բոլորը:
Մի օր էլ դասարանում նստած, դասի ժամանակ դուռը բացվեց ու էդ կինը, որ եկել էր մորս տանելու, ներս նայեց՝ խոշոր, կապույտ աչքերով: Ես սարսափեցի, ոտքերս թուլացան: Դասատուին ձեռքով արեց, մեր դասարանի Եսայան Հասմիկը դուրս եկավ: Ընդմիջմանը Հասմիկին հարցրի.
-Հասմիկ, էդ ո՞վ էր:
-Մայրս է,-ասեց:
-Անունն ի՞նչ է:
-Նվարդ:
-Նվարդ Եսայա՞ն է:
-Հա:
Էդ Հասմիկի հետ այլևս հարաբերություններս խզեցի:
Նոյեմբեր (ըստ փաստաթղթի)
«Մեղադրական եզրակացություն
«Չերազ Վարդանուշ Ալեքսանովնան կինն է հայտնի դաշնակ. Սկաուտական շարժման կազմակերպիչ, և անգլիական լրտես Վահան Չերազի: Ինքը, հին դաշնակ է....
Գործը ուղարկել եռյակի քննարկմանը
(Խաչատրյան)» (թարգմանված ռուսերեն):
Դեկտեմբերի 26 (ըստ փաստաթղթի)
«ՆԿՎԴ Հայկական ՍՍՀ եռյակի որոշումից քաղվածք.
Չերազ Վարդանուշ Ալեքսանովնային` գնդակահարել, նրան պատկանող գույքը առգրավել» (թարգմանված ռուսերեն):
1915
Վարդանուշի առաջին ամուսնուն՝ ուսուցիչ Պողոս Զեննեյանին Չմշկածագում թուրքերը դպրոցի մեջ աշակերտների հետ վառում են : Մինչ այդ մահացել էր Վարդանուշի երկամյա որդին:
Խարբերդում գտնվող իր հարազատ Հազարի գյուղի հետ Վարդանուշի ընտնիքը փրկում են զազաները փախցնելով լեռները:
1924
Վարդանուշը ամուսնանում է Վահան Չերազի հետ:
1927
Հունվարի 25-ին ծնվում է մայրս՝ Բյուրակն Չերազը:
Հայրը՝ Վահան Չերազը Բյուրակնի օրագիր է պահում՝ «Բյուրակնին տարեգրությունը»
«1927 հնվար 25. Բյուրակնը ծնավ երեկոյան ժամը 5:15ին Կազաչի պոստի ամերիկյան հիվանդանոցը: Վարդանուշը քիչ չարչարվեցավ. և ազատվեցավ առանց բժշկի կամ մանկաբարձի, փոքրիկը նիհար է, միայն 6,5 ֆունտ կկշռե»: (շարունակությունը՝ «Ընտանեկան ալբոմ» գրության մեջ):
Հունսի 23
Վահան Չերազին ձերբակալում են:
հոկտեմբերի 10
Վարդանուշի նամակը Փարիզ եղբորը՝ Վազգեն Անդրեասյանին
«Մի քանի օր է Թիֆլիսից վերադարձել եմ: Տեսա Վահանին: Լավ տրամադրություն ցույց տվավ: Մինչև մի ամիս յույս ունինք թյուրիմացությունը կը պարզվի»:
1928թ.
Հունվար 9 (ըստ փաստաթղթի)
Վահան Չերազին գնդակահարում են:
մայիսի 10
Վարդանուշի նամակը Փարիզ, մորը՝ Իսկուհուն.
«Իմ անուշ կարօտեալ մայրիկս: Ի՞նչ լուրի կսպասեք: Միթե՞ չհասկցաք լռությանս պատճառը և չկարողացաք եզրակացնել, որ նույն դժբախտն եմ, ինչ որ էի: Այն տարբերությամբ որ հիմա սիրասուն բալիկ մը ունիմ, որ ամեն ինչ է ինձ համար, իրմով կապրիմ, թեև ես եմ իրեն կյանք տվեր:
Ցավս այն է, որ ձագուկս ամեն իրավունք ուներ վայելելու իր աննման հայրիկին, որ այլոց հայր եղած է և կդառնանամ, թե ինչո՞ւ այսպես անփոխարինելի կորուստ պիտի ունենար իմ մեկ հատիկս:
Այդ կորուստով նոր պարտականություններու գիտակցությունը ինձ ուժ կտա տոկալու ամեն դժբախտությանց ու ես ինքս ինձ վրա կզարմանամ:
Միթե՞ ես եմ որ դեռ կապրիմ: Հավատացեք, որ առաջվանե ավելի կորով, համբերություն, կամք կա մեջս ապրելու: Ավելի առողջ կզգամ»:
1932թ.
Վարդանուշի նամակը Փարիզ եղբորը՝ Վազգեն Անդրեասյանին.
«Բյուրակին ալ ուղարկեցի Լիզայի հետ Դիլիջանի շրջան ընկերուհուս մոտ, այնտեղ օդը լավ է և բնությունը շատ գեղեցիկ, Լիզան գրած էր որ Բյուրակի բավականությանը չափ չկա, ամբողջ օրը այծերի մեջ ման է գալիս, գառների հետևից վազվզում, ծաղիկներ քաղում, գորտեր հավաքում, մի խոսքով բնության ու կենդանիների սիրահար աղջիկս իր ցանկացած տեղը ինկած է»:
***
Մայրս կարծում էր ես չգիտեմ ինչ եմ, բալետի էր տվել, դաշնամուրի էր տվել, հետևում էր որ նկարեմ, ազատություն էր տվել, որ ուզած ժամանակ թափառեմ, դրսից կատուներ ու շներ էի բերում, շերեփուկներ բռնում- բերում տուն, ծնունդս անում էր ու հրավիրում բոլոր ընկերուհիներիս, նրանց համար էլ նույն հագուստից էր կարում ինչ ինձ համար, Ջեմմայի, Սիլվային երեքիս նույն հագուստն էր կարել:
Մամաս ինձ համար տարազներ էր կարում՝ էսկիմոսի, ուկրաինական, քրդական, նորվեգացու ու տարբեր ժողովուրդների տարազներով մանկապարտեզում հանդեսներին պարում էի: Մեզ տանում էին զբոսանքների, կավ էին տալիս, կավով բաներ էինք սարքում:
Մայրս հաշվապահ էր աշխատում պետթատրոնում ու անընդհատ ես գնում նստում էի դահլիճում ու դերասանների փորձերն էի նայում: Քաղաք կրկես էր գալիս, մայրս անպայման պիտի տաներ, ու գիտեի՝ կամ կրկեսի արտիստ կդառնամ կամ դերասանուհի:
Շաբաթը մեկ բաղնիսը մի տոն էր, գնում էինք կառքով, բոխչաները հավաքած, ուտելիքներով, ամբողջ ընտանիքով, իրար մեջք տրորելով, լինում էր որ քիսաչի էին կանչում: Կավի հանք կար Գյումրիի մոտ, ու կանայք էդ կավով էին մազերը լվանում, ու բաղնիքի հատակին միշտ կավե ջուր էր հոսում:
Հիշում եմ մորս, սև մազերը փռած, փառավոր նստած:
Քանի մայրս կար, հիանալի մանկություն եմ ունեցել:
Վարդանուշի նամակը Փարիզ եղբորը՝ Վազգեն Անդրեասյանին.
«Աղբարիկս, կարո՞ղ ես երևակայել, թե ինչեր չէր պատահեր ինձ հետ, եթե աղջնակս չըլլար:
Թեև հուսահատող չեմ, բայց արդյո՞ք դյուրին էր այս տանջանքներուն տոկալը: Երբ մարդ ինքզինքը միս մենակ կզգա:
Ահա, քովս է: Կհետևի գրչիս խաղերուն, այնքան քնքուշ, գիտակցորեն կսփոփե զիս, որ շատ անգամ կմոռնամ որ երեխա է և այնպես քնքշալի նայվածք ունի, որ ես կամչնամ եթե անտեղի բարկացնեմ իրեն:
Ափսոս, որ հօրը սկսած և այնքան խնամքով շարունակած օրագրությունը սիրտ չեմ աներ շարունակելու:
Ափսոս, բյուր ափսոս որ հայրը չտեսավ: Իսկ սա չի գիտեր, թե ինչ հայր է կորսունցուցեր:
Հայրիկին, մայրիկին մխիթարե, ես հնարավորություն չունիմ ավելին գրելու»:
***
Հորս մեծադիր նկարը պահարանի գլխին փաթաթած պահում էին, երբ տանը մարդ չէր լինում, ես կամաց բարձրանում էի աթոռի վրա, պահարանի գլխց մի կերպ հանում էի, բացում, հիանում ու տեղը դնում:
1937, մայիս 20
Վարդանուշի նամակը Փարիզ եղբորը Վազգեն Անդրեասյանին.
«Բյուրակնը ինձ ապրեցնում է իր առաջադիմությամբ, գերազանցիկ է աղջիկս, առաջին աշակերտն է: Դպրոցից նկարել են որպեսզի թերթի տան,լույս տեսնելուն պես ձեզ կուղարկեմ, դաշնամուրի դասերին նույնպես գերազանց է, այս ձմեռ երկու անգամ ցերեկույթներին նվագել է, գիտե՞ք թե ինչ է նշանակում այդ ինձ համար, իսկ եթե դաշնամուր ունենայինք տանը, ալ դուք երևակայեցեք, թե ինչքան պիտի առաջադիմեր»:
Բյուրակնը ինը տարեկան.
Մայրս ինձ գեղեցիկ հագցնում էր ու ես բեմ էի բարձանում, նվագում էի ու մայրս առաջին կարգում նստած հիացած ինձ էր նայում:
Մենք դաշնամուր չունեինք, Մկրտիչ Հեքիմյանի տանն էի դասերս սովորում էի:
Մայրս չհասցրեց դաշնամուր առնել ու, որ իրան տարան, էլ չգնացի դաշնամուրի:
1951
Բյուրակնը 24 տարեկան.
Երբ աղջիկս ծնվեց, բերեցին, միանգամից ասեցի՝ Վարդանուշ պիտի անունը լինի, մի չտեսնված բան զգացի, որ չեմ կարող բացատրել:
Անձնագրում Վարդանուշ է: Բայց Վարդանուշ ո՜նց կլինի, Վարդուհի սարքեց: Երբ գնում է Փարիզ Վազգեն քեռիս լավ ջղայնանում է՝ Վարդուհին ո՞րն է, քո անունը Վարդանուշ են դրել, քրոջս անունը Վարդանուշ է:
Ծանոթներ էին հանդիպում՝ Վարդանո՞ւշ ես դրել աղջկադ անունը, էլ ուրիշ անուն չկա՞ր, բա ի՞նչ դնեի, էսմերալդա՞:
1955
Ավոն որ ծնվեց, ես թողեցի հորդ, որ ինքը դնի: Ինքը ուրիշ անուն էր ուզում, որոշել էր Հովհաննես դնել: Ճամփին ընկերոջն է հանդիպում՝ Շահազիզյան Ալբերտին՝ Աշտարակցի, էս ո՞ւր ես գնում: Բա գնում եմ տղայիս անուն դնեմ: Յաա՜, ի՞նչ անուն ես դնում:, Հովհաննես: Հովհաննե՞ս, հորդ անո՞ւնն է: Չէ, ասում է, հորս անունը չի: Բա հորդ անունը ի՞նչ է, Ավետիս: Բա ինչի՞ ես ուրիշ անուն դնում, հորդ անունը դիր, ամոթ է: Ու որոշում է Ավետիք դնել:
1964
Իսկ որ դու ծնվեցիր, ես որոշեցի անունդ՝ Վահան: Չերազը հերդ կպցրեց: Ես դեմ էի, մտածում էի կարող է քեզ դուր չգա, չլսեց, նույնիսկ չէին ուզում դնեն, գնաց Զագսի պետի մոտ(անձնագրով անունս՝ Վահանչերազ է):
1961
Բյուրակնը 34 տարեկան.
Աղջկաս գլանները բորբոքվել էին, ու բարդություններ էր տվել, ռևմատիզմ էր սկսվում: Պետք էր վիրահատել, բայց արյունը վատ էր մակարդվում, վիրահատությունը ձգձգվում էր: Մի ամիս գազարի հյութ եմ տվել, որ արյունը թանձնրանա:
Վիրահտության օրը մեկ էլ միջանցքում ինձ մոտեցավ Եսայան Հասմիկը՝ ուրախ-ուրախ, վայ Բյուրակ ջան, էստեղ ի՞նչ ես անում: Նայում եմ սառը, ասում եմ՝ ես ձեզ չեմ ճանաչում: Ո՞նց թե Բյուրակ ջան, ես ձեր դասարանի Եսայան Հասմիկն եմ: Ասի՝ միևնույն է, ես ձեզ չեմ ճանաչում: Վաայ, էդ ոնց, որ մոռացել եք,- ասեց: Հա, ասի, ես ձեզ չեմ հիշում:
Հիվանդանոցում ինձ չթողեցինաղջկաս մոտ մնալ, միայն մինչև յոթ տարեկան երեխաների մոտ էին թողնում որ ծնողները մնան, իսկ աղջիկս տասն էր:
Վիրահատելուց հետո երեկոյան Վարդուշիկը հանգիստ չի պառկում, վեր է կենում, սկսում է քայլել, ու քանի որ արյունը վատ էր մակարդվում, ուժեղ արյունահոսություն է սկսվում: Հաջորդ օրը, եկա, բոլորը սարսափած ինձ նայեցին, խելքս գնաց: Մտա հիվանդասենյակ, աղջիկս կիսամեռ պառկած է, գունատ, ձեռքերը անգամ շարժել չի կարողանում: Ու ինձ թուլյլ տվեցին, որ մի քանի օր մոտը մնամ-խնամեմ:
Հաջորդ օրը Վարդուշիկը ինձ հարցրեց՝ էն կինը ո՞վ էր որ մոտեցավ քեզ, ասեցիր՝ ձեզ չեմ ճանաչում: Վաղուցվա բան է,-ասեցի,- մեր դասարանից է եղել, չուզեցի հետը խոսել: Գիտե՞ս, վիրահատության ժամանակ անընդհատ կանգնած էր մոտս, հետո որ արյունահոսությունը սկսվեց, ինքը խառնվեց իրար, մարդիկ կանչեց, որ ինձ փրկեն, հետո կողքս նստել էր երկար ժամանակ ու խնամում էր:
1958
Հոկտեմբեր 27(ըստ փաստաթղթի)
«Գաղտնի: Որոշում Հայաստանի ՍՍՌ գերագույն դատարան.
Քննեց դատական նիստում ՀՍՍՌ դատախազի տեղակալի բողոքըՀՀՍՌ ՆԳԿ-ի նախկին եռյակի 26/12 1937թ. որոշման դեմ, որով պատժի առավելագույն չափի գնդակահարության է դատապարտվել՝ Վարդանուշ Ալեքսանի Չերազը 1895 թ. ծնված, Թուրքիայում, բնակվում էր Լենինականում, հայ...
...
Չերազի գործը քննվել է օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, նրա կալանքը դատախազի կողմից չի թույլատրված, մեղադրանք չի առաջադրված, գործը չի ծանոթացված, թարգմանիչներ չեն հրավիրված, օպերատիվ տեղեկությունների իսկությունը հավատ չի ներշնչում:
Այսպիսով գործի և լրացուցիչ քննության տվյալներով Չերազին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորված:
Դատական կոլեգիան որոշեց գործը ըստ մեղադրանքի Վարդանուշ Չերազի կարճել հանցանքն չապացուցված լինելու պատճառով»:
1962
Մամաս հաշվապահ էր, վերջին տեղը որ աշխատել էր, հացի գործարանն էր եղել: Երբ արդարացրին վերջին երեք ամսվա աշխատավարձերը տվեցին: ճիշտն ասած, չէի ուզում վերցնեմ, հետո մտածեցի՝ այ մարդ, մորս կողմից իրա թոռնիկին մի նվեր անեմ, Ավոն յոթ տարեկան էր, դպրոց էր ընդունվելու, ու էդ փողով Ավոյի հետ գնացինք Լենինգրադ:
1968
Բյուրակնը 41 տարեկան.
Մորեղբայրս` Վազգեն Անդրեասյանը ինձ Ֆրանսիա հրավիրեց, ժէկից տեղեկանք պիտի տանեի թույլտվության համար: Մտնում եմ ԺԷԿ, տեսնեմ Նվարդ Եսայանը նստած է՝ կապույտ խոշոր աչքերով: Ոտքերս թուլացան: Տեղեկանքը դո՞ւք եք տալու: Այո: Կնքեց տեղեկանքը, վերցրի ու հարցրեցի՝ ներեցեք, ձեր անունը Նվարդ Եսայա՞ն է: Այո,-ասեց,- ինձ որտեղի՞ց գիտեք: Ես ձեզ հիշում եմ 1937թ. մի մռայլ օր, դուք եկաք մեր տուն և մեր տունը քանդեցիք, ու չգիտեմ թե ինչպես եմ դուրս եկել , ոտքերս դողալով, մի կերպ ինձ դուրս գցեցի:
2014
Բյուրակնը 87 տարեկան.
Մի քանի օր առաջ Վարդոն ասեց՝ ես սխալվել եմ, որ անունս Վարդուհի եմ դարձրել, Վարդանուշ շատ լավ անուն է, պիտի բոլորին ասեմ, որ սրանից հետո ինձ Վարդանուշ ասեն: Ապշեցի-մնացի, էդ ո՞նց է փոխել միտքը, չգիտեմ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:25 • 04.05.24 Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
-
16:15 • 04.05.24 ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում