Սկսել ենք զրոյից, իսկ այսօր ունենք 50-ից ավելի մասնաճյուղ, 1200 աշխատող. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն
Tert.am-ը զրուցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ, ով անդրադարձել է ՀՀ ողջ բանկային համակարգի զարգացման և այդ համատեքստում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» տեղի ու դերի մասին: Անդրադառնալով գյուղատնտեսական վարկերին՝ Հակոբ Անդրեասյանը նշել է, որ տարիների ընթացքում մրցակցության հետևանքով դրանց տոկոսադրույքները նվազել են, սակայն կա մի շեմ, որից ավելի քիչ բանկերը ուղղակի տրամադրել չեն կարող: Հակոբ Անդրեասյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ապահովագրման կարևորությանը, ինչպես նաև բանկերում սպասարկման որակի բարձր մակարդակին:
-Պարո՛ն Անդրեասյան, հիմնադրման օրից բանկի քաղաքականության մեջ ի՞նչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, որտե՞ղ է այսօր գտնվում բանկը, և ո՞րն է բանկի տեսլականը:
– Ընդհանուր առմամբ ես չեմ պատկերացնում Հայաստանի բանկային համակարգը առանց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ»: Ես գովք չեմ ուզում անել, բայց սկսել ենք զրոյից, երբ ոչինչ չկար՝ շենք, աշխատողներ, տեխնիկական միջոցներ, իսկ այսօր արդեն 50-ից ավելի մասնաճյուղեր ունենք, 1200 աշխատող: Այս ամենը խոսում է այն մասին, որ երկար տարիների ճանապարհ ենք անցել: Մենք մի շարք միջոցառումների նախաձեռնողն ենք եղել, մի շարք նորամուծությունների հեղինակն ենք եղել բանկային համակարգում, բանկային սպասարկման կուլտուրայի առաջատարներից ենք եղել, շատ չափորոշիչներ բանկային համակարգում մենք ենք սահմանել, մեզնով է որոշվել, շատ դեպքերում վարկային պրոդուկտներ առաջինը մենք ենք ներդրել: Կարծում եմ, որ ֆինանսական համակարգում մենք մեր ուրույն տեղն ունենք, ունեցել ենք, ունենք ու դեռ երկար ժամանակ կունենանք, որովհետև տարբերվում ենք մյուս բանկերից թե՛ աշխատելաձևով, թե՛ բաժնետերերով: Մեր բաժնետերերից ամենախոշորը «Կրեդի ագրիկոլ» (Crédit Agricole) ֆրանսիական բանկային խումբն է, որն աշխարհի խոշորագույն բանկային խմբերից մեկն է և հայտնի է այն նույն գործելաոճով, ինչ մենք Հայաստանում: Այն ուղղված է առաջին հերթին գյուղացիական տնտեսությունների կարիքների բավարարմանը:
Բանկն ի սկզբանե կոչված է եղել գյուղատնտեսական վարկավորման համար, հետո ենք դարձել ունիվերսալ բանկ: Այս ամենն իր հետքն է թողել մեր պատմության վրա, մեր աշխատելաոճի վրա, մեր պլանների վրա, որոնք նախատեսում ենք մոտակա տարիների համար:
Բանկերի շրջանում գյուղատնտեսության վարկավորման պորտֆելում մեր տեսակարար կշիռը 50% և ավելի է: Շատ պրոդուկտների առաջարկման հարցում մենք առաջինն ենք եղել, նույն ուսանողական վարկերը, ՓՄՁ-ի վարկավորումը՝ «Գերմանահայկական հիմնադրամի» հետ համագործակցության շրջանակում:
Ընդհանուր առմամբ, մրցակցությունը նպաստել է, որ Հայաստանում բանկային համակարգը կայունանա: Շատ կարևոր է եղել Կենտրոնական բանկի դերը, որն իր «լիբերալ-պահպանողական» մոտեցումներով թույլ է տվել, որ բանկային համակարգը կայանա: Մեր բանկային համակարգը տարածաշրջանում համարվում է լավագույնը:
Ամփոփելով, ասեմ, որ սկսել ենք ոչնչից, այսօր ունենք մեր կայուն տեղն ու դերը բանկային համակարգում: Այսօր Հայաստանում կա որոշակի բանկերի խումբ, որոնք ընդգծված առաջատարներ են ու դժվար է հստակ ասել՝ ով է լավագույնը: Յուրաքանչյուրը մի ցուցանիշով առաջատար է:
Բոլորս էլ հասկանում են, որ դա սպորտային հետաքրքրության չպետք է վերածվի, ամեն ինչ ավելի երկար ժամանակահատվածում պետք է դիտարկել: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մեր բանկի համար պետք է լինեն ավելի գիտակցական աճի տարիներ, որը կկշռի բոլոր ռիսկերը: Շատ կարևոր է բանկի զարգացումը այնպես ապահովել, որը զարգացման ճանապարհին ցնցումներ չառաջանան: Ամեն ինչ պետք է հավասարակշռել:
Նաև նշեմ, որ մենք բանկում միշտ ներգրավել ենք երիտասարդների, որոնք շատ ամբիցիոզ են եղել, և նրանք «մեծացել» են բանկի հետ: Ի վերջո, յուրաքանչյուր աշխատող պետք է հասկանա իր դերը բանկի կայացման գործընթացում:
Հաջողության գրավականն է բավարարված հաճախորդներ, բավարարված աշխատողներ:
-Ինչպես նշեցիք, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»–ը առաջատարն է գյուղատնտեսական վարկերի ոլորտում, այսօր գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները միտում ունե՞ն նվազելու:
– Եթե նայենք պատմությանը, ապա ամենաառաջին տարվա ընթացքում մենք գյուղատնտեսական վարկերը տրամադրում էինք 36%-ով ու մեկ տարի ժամկետով: Մենք մի վեճ ունեցանք Համաշխարհային բանկի փորձագետներից մեկի հետ, որն ասում էր, որ սա շուկայական տոկոսադրույք չէ և մենք պետք է աշխատենք շուկայականով: Իսկ շուկայականը կազմում էր 50-60: Մենք ասում էինք, որ չենք կարող շուկայական գնով աշխատել, պետք է տոկոսադրույքները ցածր լինեն, որովհետև սա գյուղատնտեսություն է, սա այն զանգվածն է, որը բանկի հետ չի աշխատել, եկամուտները շատ չեն, պետք է դեռ հասկանան, թե ինչ է բանկային սպասարկումը և այլն:
Հետո տոկոսադրույքները իջան մինչև 24%, 18%, հիմա վարկավորում ենք անում դրամային ռեսուրսներով 14%: Ներկայումս նաև Կառավարության կողմից վարկերի սուբսիդավորման ծրագիր է գործում, և ես հավատացնում եմ, որ նման տոկոսադրույքներ նույնիսկ Արևելյան Եվրոպայում կամ մեր տարածաշրջանում չկան: Մրցակցությունը ստիպում է բանկերին իջեցնել իրենց ռեսուրսների տոկոսադրույքները, բայց կա մի ընդհանուր շեմ, որից ներքև չեն կարող իջնել բանկերը: Եթե այսօր բանկն ընդգրկում է ռեսուրս օրինակ՝ 8-10%-ով, նշանակում է նրանից ներքև վարկավորում չես կարող անել: Բոլոր ռեսուրսներն էլ որոշակի շեմ ունեն, դրանից ցածր հնարավոր չէ: Ավելացնում ես այդ ռեսուրսներին քո ծախսը ու ստանում ես մի մակարդակ, որից ներքև չես կարող իջեցնել տոկոսադրույքները:
Տարիների ընթացքում միջին տոկոսադրույքի նվազեցումը հանգեցրել է շահութաբերության նվազման, բայց դա ստիպում է, որ դու գնաս այն ճանապարհով ինչով եվրոպական բանկերն են անցել, փորձում ես գտնել ուղիներ, որոնք կարող են քեզ բերել լրացուցիչ շահույթի ստացման:
- Հիմա մենք այդ շեմին հասե՞լ ենք, թե դեռ հնարավոր է նվազեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
- Դա կախված է ավանդային տոկոսադրույքներից, երբ դրանց տոկոսադրույքներն իջնեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները ևս կիջնեն: Երկրորդ՝ եթե միջազգային ռեսուրսների արժեքը նվազի, ապա էլի հնարավոր է տոկոսադրույքը նվազի:
Հիմա շատ են խոսում, թե բանկերը թալանում են մարդկանց, գրավները վերցնում են, մարդկանց առանց տուն են թողնում, նման բան չկա: Բանկերը նման մտածելակերպ չունեն, բանկիրին պետք է ընդամենը իր տված փողը հետ վերադարձնի, երբ չի կարողանում, բոլորը պրոցեսները սկսում են քանդվել:
-Վերջին երկու տարիներին բնական աղետները՝ կարկուտ, ոչ բարենպաստ եղանակային պայմաններ, գյուղատնտեսությանը խնդրի առաջ կանգնեցրեց և շատերը չգիտեին, ինչպես մարել վարկը; Բանկի կողմից նոր մեխանիզմներ մշակվե՞լ են նման իրավիճակներից ճիշտ դուրս գալու համար:
– Կարկուտ ե՞րբ չի եղել կամ ցրտահարություն, ջրհեղեղ. սա նոր բան չէ: Մի քանի ամիս առաջ գնացինք Ֆրանսիա այցելեցինք մի շրջան, որտեղ ասացին, որ մի քանի օր առաջ ջրհեղեղ է եղել և այն բնակիչները, որոնք ապահովագրական ընկերությանը վճարումներ չէին արել կանգնել էին խնդրի առաջ: Գյուղացին ասում է՝ բերքս տարավ, բայց ով ապահովագրել է, քիչ թե շատ իրեն լավ է զգում, ով էլ չէ՝ վատ է զգում: Խնդիրները նույնն են: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես տեսնում եմ խնդրի լուծման երկու ճանապարհ: Նախ՝ պետք է կիրառել տեխնիկական բոլոր միջոցները, որոնք թույլ կտան խուսափել բնական արհավիրքներից, իհարկե, որոնցից որ հնարավոր է:
Մասնավորապես, կարկուտի պարագայում, ինչքան էլ թանկ լինի, պետք է ցանցեր կիրառվեն, նոր բան է, էժան չէ, բայց այդ ցանցերը շատ լավ լուծում են, երկարատև են օգտագործվում: Ցանցը ինքը շատ երկար ժամանակ չի օգտագործվում, բայց ամբողջ մեխանիզմը երկարատև է: Դրանք բերքը պաշտպանում են նաև ցրտահարությունից, այսինքն՝ ճիշտ միկրոկլիմա է ստեղծվում:
Խնդիրն այստեղ բանկինը չէ, բանկը կարող է այստեղ իր մասնակցությունն ունենալ: Ես, օրինակ, հայտարարել եմ, որ մեծ հաճույքով կվարկավորենք այն տնտեսությունները, որոնք ցանկություն ունեն հակակարկտային ցանցեր անցկացնել, մեծ ցանկությունով կմասնակցենք այն աշխատանքներին, ովքեր կուզենան այդ ցանցերի գործարանը դնել, քանի որ եթե դրա արտադրությունը կազմակերպվի այստեղ շատ ավելի էժան կարժենա: Մեծ ուրախությամբ կմասնակցենք բոլոր այդ նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Մյուսը՝ ապահովագրական ինստիտուտի ներդրումն է այս ոլորտում: Ես վստահ եմ, որ մի օր մենք գնալու ենք այդ ճանապարհով, բոլոր տեղերում էլ մարդիկ հաճույքով չեն վճարում այդ գումարները, քանի որ չգիտեն՝ գումարը հետ կգա, թե ոչ, բայց չվճարողները ավելի շատ են տուժում, փորձը դա է ցույց տալիս: Պետք է հասկանալ, որ դա ավելորդ ծախս չէ: 18 տարի առաջ, որ սկսեցինք դարձյալ հեշտ չէր, մեզ չէին հավատում: Պետք է տասը տարի շարունակ կարկուտ խփի, որ նո՞ր հասկանաս, որ պետք է ապահովագրես: Եթե մյուս տարի բարենպաստ եղանակ լինի, մարդիկ կրկին կմոռանան խնդիրների մասին: Հիշենք, երբ ներդրվում էր մեքենաների ապահովագրման գործընթացը, մարդիկ դժգոհ էին: Եթե նախկինում մարդիկ ծեծում էին իրար վթարից հետո, հիմա հանգիստ սպասում են մինչև ապահովագրական ընկերության աշխատողները գան: Ի՞նչ կարող է անել պետությունը, որ կարկուտ չգա: Ժամանակի ընթացքում դեռ շատ բան կփոխվի:
-ՀՀ բանկային համակարգը բավականին զարգացած է, և մարդիկ հաճախ մի բանկից օգտվելիս առաջնորդվում են ոչ այնքան, օրինակ` տոկոսադրույքների 0.5% շահավետությամբ, այլ սպասարկման որակից ելնելով: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բանկում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:
- Հայաստանի բանկային համակարգում սպասարկման որակը բավական բարձր է: Փոխվել է բանկի աշխատողի գործելաոճը, հոգեբանությունը: Եթե առաջ բանկում աշխատելը բոլորը համարում էին արտոնություն, հաճախ աշխատողը կարող էր վերևից նայել հաճախորդին, ներկայումս նման բան չկա, քանի որ բոլորը հասկանում են, որ դու առանց հաճախորդի գոյություն ունենալ չես կարող: Նա քո գործընկերն է:
Որպեսզի հաճախորդներին ավելի լավ սպասարկենք, պետք է շատ լավ ճանաչենք նրանց: Սա շատ կարևոր է: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մենք ինչո՞ւ այսպիսի հաջողություններ ունեցանք, որովհետև մենք շատ լավ ճանաչում ենք նրանց ու շատ մեծ վստահություն կա իրենց կողմից մեր նկատմամբ: Լավ տեղյակ ենք իրենց տնտեսության, անգամ ընտանիքների մասին, ապրելակերպին: Շատ գյուղացիներ ասում են՝ «Մեր բանկը»՝ նկատի ունենալով մեզ ու դա մեր լավագույն գնահատականն է: Փորձը ցույց է տալիս, որ երբ հաճախորդի հետ ազնիվ ու անկեղծ ես աշխատում, ինքը դառնում է ոչ թե զուտ հաճախորդ, այլ գործընկեր, բարեկամ:
Պետք է լիարժեք հասկանանք հաճախորդի պահանջմունքները, դրա համար նրանց պետք է բաժանել համապատասխան խմբերի ու հասկանալ, թե ամեն խումբ ու ամեն հաճախորդ ինչի կարիք ունի: Ցանկացած բիզնես պահանջում է հաճախորդին ճանաչել, նրա հետ երկարատև գործընկերային հարաբերություններ հաստատել, որպեսզի հետագայում կարողանաս պահպանել ժառանգական անցումը: Պետք է այդ տեսակետից նայել հաճախորդին:
Որպեսզի երկարատև հարաբերություններ հաստատենք հաճախորդի ու նրա ընտանիքի մյուս անդամների հետ, պետք է երկար աշխատենք նրանց հետ, հիմնական նպատակը ոչ թե պետք է ակնկալվող շահույթը լինի, այլ հաճախորդի բավարարումը, շահույթը հետևանք է լինելու՝ մի փոքր շատ, մի փոքր քիչ, իսկ երբ հաճախորդը բավարարված է, նա միշտ պատրաստ է վճարել իրեն մատուցվող ծառայության համար:
Ունեցել ենք հաճախորդ, որ ասել է՝ «Այս ծառայությունները ունե՞ք, այս մեկն էլ որ ավելացնեք, ես չեմ գնա ուրիշ տեղ»: Երբեմն գալիս ասում են, որ ձեզ մոտ այս բանը կա, բայց իրենց մոտ ավելի լավ է: Սա խոսում է այն մասին, որ հաճախորդը քո գործընկերն է, չի ուզում գնա, ուզում է ուղղակի դու բարելավես որոշ բաներ: Ինձ համար սա ամենամեծ վստահությունն է:
Հաճախորդը պետք է այնքան քեզ վստահի, որ ասի՝ որոնք են թույլ և ուժեղ կողմերդ, ինչն է հարկավոր փոխել, ինչի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել: Մենք հաճախ գյուղացիական տնտեսությունների հետ հանդիպում ենք, հարցեր ենք քննարկում:
Տարիների ընթացքում նոր հաճախորդների ներգրավման գործընթացը դժվարացել է, որովհետև գրեթե բոլոր բանկերը բավական բարձր կուլտուրա են ներդրել: Եվրոպական չափանիշները այսօր մտել են մեր բանկեր, ֆինանսական շատ կառույցներ:
-Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության առումով ի՞նչ եք անում, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
– Ունենք մի քանի ծրագրեր, որոնք գյուղական վայրերին են վերաբերում: Ուզում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք առավել լայն շերտերի հետ կարող են առնչվել: Առանձին ծրագրեր իրականացրել ենք տարբեր ժամանակներում: Օրինակ, եթե ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպություններ ուղղակիորեն բարեգործություն են անում, մենք այդ բարեգործությունը թիրախավորելով իրականացնում ենք սոցիալական ծրագրեր: Մենք ունենք «Քարտ բարերար», որի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելիս որոշակի տոկոս մնում է բանկին, մեր քարտապանը ակամայից դառնում է բարեր: Գործարքի 0.3%-ը կուտակվում է, մենք այն կրկնապատկում ենք, և տրամադրում որևէ կառույցի: Մասնավորապես այս տարի գումարը տրամադրեցինք Գավառի մանկատանը՝ կրթական ծրագիր ներդնելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել