Նախագահը շնորհավորել է «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրին՝ հոբելյանի առթիվ

12:03 • 19.09.14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ, տեղեկացնում է President.am կայքը:


«Դուք որպես լրագրող և խմբագիր մեծ ավանդ ունեք հայ լրագրության զարգացման գործում: Ձեր ղեկավարած «Գոլոս Արմենիի» թերթը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կարևոր մասնակիցն ու բաղկացուցիչն է: «Գոլոս Արմենիին», լինելով մեր ռուսալեզու մամուլի առաջատարներից մեկը, ունի լրացուցիչ առաքելություն նաև արտերկրում ռուսալեզու ընթերցողներին ներկայացնելու հայաստանյան իրականությունը, նրա խնդիրներն ու դիրքորոշումները: Այդ առաքելությունը ևս Դուք կատարում եք բարեխղճորեն և մասնագիտական բարձր մակարդակով:


Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: